Մեր գործի տեղը մի աշխատող կա, որի մայրն արդեն տասը տարուց ավելի է՝ հիվանդ է: Շաքար ունի, ինսուլտ է տարել ու էլի խնդիրներ կան, որոնց մասին չգիտենք:
Անկողնային է:
Իրեն նայում է իր տղան, որ քառասունն անց տղամարդ է և իր՝ աշխատանքից դուրս ողջ ժամանակը նվիրում է մոր խնամքին:
Նա չունի անձնական կյանք, չունի կյանքի պարզ ուրախությունները, որ ունենք շատերս (գործից հետո մի տեղ գնալ, ընկերների հետ խմել, կինո նայել, ևն):
Բացի դրանից՝ մոր մոտ վերջին տարիներին զարգացել է բացառիկ եսասիրություն: Նա ամեն չնչին պատճառով աշխատանքի ժամանակ զանգում է որդուն և կարող է ստիպել անմիջապես թողնել ամեն ինչ ու վազել տուն՝ ասենք հեռուստացույցի անտեննան ուղղելու:
Հարց:
Ի՞նչն է ժամանակի ընթացքում մարդուն փոխում, կուրացնում ու դարձնում այդ աստիճանի եսասեր: Երբ դադարում ես զավակիդ երջանկությունը վեր դասել մնացածից:
Նման դեպքերում ծերանոց/համապատասխան առողջական կենտրոն տանելը դավաճանությո՞ւն է, ուտել-ուրանա՞լ է:
Էջանիշներ