Սիրելի՛ Ձմեռ պապ, այս տարի քեզանից ոչինչ չեմ ուզում...միայն ուզում եմ, որ այն ինչ ունեմ՝ ՉԿՈՐՑՆԵՄ...
![]()
Սիրելի՛ Ձմեռ պապ, այս տարի քեզանից ոչինչ չեմ ուզում...միայն ուզում եմ, որ այն ինչ ունեմ՝ ՉԿՈՐՑՆԵՄ...
![]()
Սիրելի՛ Ձմեռ պապ
Քեզ շատ եմ կարոտում...Ու մեծ սիրով եմ հիշում, թե ինչպիսի հավատով էի Նոր տարվա զանգերից հետո քնում, որ դու գաս: Ու դու գալիս էիր, և բերում էիր միշտ այն նվերները, որոնք նամակով քեզանից խնդրել էի: Միայն թե քեզ էդպես էլ չտեսա...Հեքիաթ էիր ինձ համար: Հեքիաթն էլ, սակայն մի օր ավարտվեց, երբ իմացա, որ իրականում հայրիկն ու մայրիկնն են նամակներս կարդում:
Ինչևէ: Հիմա արդեն մանկությունը հուշ է դարձել՝ գեղեցիկ, ժպիտ արթնացնող...
Հիմա էլ եմ հավատում, որ դու, այնուամենայնիվ, գոյություն ունես, ու կարևոր չէ՝ իրականության մեջ կաս, թե չէ, բայց թեկուզ երևակայական գոյությունդ բավական է, որ ինչ-որ չափով Նոր տարվան հրաշքի սպասեմ...
Հա՛, նորից հիշեցնեմ՝ չմոռանաս... այս տարի քեզանից ոչինչ չեմ ուզում...միայն ուզում եմ, որ այն ինչ ունեմ՝ ՉԿՈՐՑՆԵՄ...
Հ.Գ. Բայց տխրում եմ, որ այս նամակս էլ (տարիներ առաջ գրած նամակներիս պես) չես կարդալու...![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 07.12.2013, 16:32:
Պուճուր ժամանակ, պատմում են, ձմեռ պապից տուն եմ ուզել, չէ, տիկնիկային տնակ չէ, հենց տուն՝ տաք, հարմարավետ, հարազատ... Ցանկությունս շատ չի փոխվել, էլի տուն եմ ուզում, էս անգամ ավելի մեծ մասշտաբով, ուզում եմ իմ երկրում ինձ տանը զգալ, ոչ թե ՌԴ-ում, ԵՄ-ում կամ ԱՄՆ-ում... Ձմեռ պապիկ, ինձ տուն բեր...
Meme (08.12.2013), Vardik! (08.12.2013), Նաիրուհի (19.12.2013), Նիկեա (17.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (07.12.2013)
Ձմեռ պապ ջան, պստոներին առողջություն բեր էլի, առանց տիկնիկի ու մեքենայի էլ յոլա կգնան:
Եկեք այս ընտանիքի Ձմեռ պապին էլ մենք դառնանք`
Շտապ. Ապագա զինվորին տաք հագուստ է հարկավոր
(094) 36-41-67
Ժաննա (տղայի մայրն է)
Բարև իմ շատ սիրելի Ձմեռ պապ ջան:Քեզ էնքան եմ կարոտել,էնքան:Փոքր ժամանակ երազում էի Ձյունանուշ դառնալ:Երազանքս մասամբ իրականանում է,հանդեսի ժամանակ Ձյունանաուշ եմ,բայց ուզում էի որ Ձմեռ պապը դու լինեիր,ոչ թե դնովի բեղերով մեկը:Ինչ կլինի մի օր քո թոռնիկին Լապլանդիայում թող,արի ինձ վերցրու ու իրար հետ նվերները էրեխեքին տանք:էս մյուս Նոր տարվա համար ի նկատի ունեցի:Իսկ էս տարվա համար լիքը հետաքրքիր ցանկություններ ունեմ:Տես որը կարաս կատարես, կատարի,
Ուրեմն սենց.
Իսկական եղևնի եմ ուզում տոնածառի համար:Արհեստական կանաչ հսկան ձանձրացրել ա:Ուզում եմ իմ բոյին կանաչ եղևնի:Եղևնու մեջ նոր տարվա շունչ կա:
Հետո ուզում եմ,որ բոլորի ձմեռային կոշիկները սահեն,բայց ոչ մեկը ընկնելուց ոտ ու ձեռ չջարդի:Էս ամեն ինչի նպատակն էն ա,որ մարդիկ հասկանան,սահել ընկնելով չեն կոտրվում:
Ուզում եմ,որ բոլորի մեքենաները փչանան ձմռանը.առանց ավտոմեքենայի ավտովթար չի կարա լինի:Ուզում եմ,որ բոլոր խոզուկներին Նոր տարվա շեմին տանես մի տեղ պահես,թե չէ մեղք են էդ խեղճերը,ինչ է թե համով ոտեր ունեն,զանգվածայի սպանդի են ենթարկվում:Չի կարելի, չէ:
Հետո ուզում եմ,որ գրիպ կպնելիս մարդիկ մենակ փռշտան,առանց այլևայլությունների:Ուֆ,առայժմ էսքանը:Կարծում եմ էս նոր տարվա համար էս լրիվ հերիք է:
Դե հաջող,իմ շատ սիրելի Ձմեռ պապիկ ջան:Գիտեմ,որ էս սիրելին ու ջանը իրար հետ չեն բռնում,բայց երեկ փոքր ժամանակ քեզ գրած նամակս էի կարդում ու էդ նամակում էլ էի ըտենց գրել:Ու գիտես,միշտ քեզ ըտենց եմ դիմելու:
Դե լավ մնա,Ձյունանուշիկի թուշիկը կպաչես ու կբարևես:
Հ.Գ.Մեկ-մեկ սահնակովդ անցի երկնքով,որ էս անհավատները հավատան քո գոյությանը,թե չէ,թաքուն-թաքուն էս ինձ հյուր գալիս ու երբ քո մասին եմ խոսում մարդիկ գժի տեղ են դնում:
Վերջին խմբագրող՝ Նիկեա: 17.12.2013, 18:17:
Smokie (17.12.2013), Նաիրուհի (17.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.12.2013)
բան էլ մի բեր ապեր, գոհ եմ... դու ուղղակի լավ PR մենեջեր ունես, իրականում մատդ մատիդ չես տալիս, բայց քո կայֆերով ապրում ես... ցոպ ու շվայտ կյանքով: Ո՞ւմ հաշվին... ՄԵՐ ՎՃԱՐԱԾ հարկերի հաշվին, արա՛
Ձմեռ պապԱ ջան, էս 3 տարի ա արդեն ռոլիկ եմ ուզում քեզնից այ մարդ. մեռա սպասելով. դու իմ ընկնելու, ոտ ու ձեռ ջարդելու մասին հեչ մի մտածի, էդ թող ինձ: Մենակ թե բեր ռոլիկներս:![]()
armen9494 (31.12.2013), Vardik! (28.12.2013), Արամ (18.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (18.12.2013)
Ձմեռ պապ ջան, աշխատանք եմ ուզում![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Ձմեռ պապ ջան, խնդրում եմ, էս տարվա նվերս տոնածառի տակ չդնես, միանգամից կանգնացրա գարաժում. դրսում ցուրտ ա….
armen9494 (31.12.2013)
Հեղափոխություն եմ ուզում այ Ձմեռ պապբայց, որ հաղթանակով ավարտվի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ