Թե ինչպես Ակումբը ինձ հարազատ դարձավ
Առաջարկում եմ այստեղ գրել, թե ով ինչպես է իմացել Ակումբի մասին, ինչու է գրանցվել եւ ինչու է մինչեւ հիմա Ակումբում, կամ, կարճ ասած, ինչպես Ակումբը իրեն հարազատ դարձավ:
Սկսեմ ինձնից.
Գուգլով հայերեն ինչ պոիսկ էի տալիս, բերում էր Դար Ակումբ: Բացում էի, տեսնում, որ ինչ-որ մեկի գրառումն ա, որի մեջ պարունակվում է իմ փնտրած բառը /էն ժամանակից Լեգնա մականունով ակումբցու ավատարն ա մեջս տպավորվել/ ու ահավոր ներվայնանում էի: Մի անգամ էլ ասեցի՝ լավ հլը գրանցվեմ, տեսնեմ էս ինչ ա...
Ճիշտ ա, բաներ կան, որոնք դուրս չեն գալիս Ակումբում, բայց ընդհանուր առմամբ շատ լավ նախագիծ է, կա լավ մթնոլորտ ու կան հավես մարդիկ: Դրա համար էլ մինչեւ հիմա Ակումբում եմ:


: Մի անգամ էլ ասեցի՝ լավ հլը գրանցվեմ, տեսնեմ էս ինչ ա...
: Դրա համար էլ մինչեւ հիմա Ակումբում եմ:
Մեջբերել



Գրանցվելուց կարելիա ասել անմիջապես հետո իմացա, որ ինձ ծանոթ մեկն էլ ա ակումբից: Մականունը չեմ հիշում, ինքն էլ ոչ արգելափակվածա, ոչ էլ մտնումա: Ես էլ էն վախտերը շա՜տ միամիտ էի
չէ, ոչ թե դիտմամբ եմ խաբել, այլ ավտոմատ ինքնապաշտպանական պատասխան եմ տվել: Դե հետո էլ չէի կարա ասեի, որ տենց չի:
Նայում էի, բոլորն ընկերական, իրար հետ զրուցում են, խմում, կենացներ ասում, իսկ ես մենակ՝ անկյունում նստած լիքը անծանոթ մարդկանց հետ չգիտեի ում հետ ինչից զրուցեի... 
Էջանիշներ