Ձմեռ պապ, բանկում ասեց ազգանւոնս սխալ են գրել, չկարողացա ստանամ, մի հատ ուղղի նորից ուղարկի էլի
Ձմեռ պապ, բանկում ասեց ազգանւոնս սխալ են գրել, չկարողացա ստանամ, մի հատ ուղղի նորից ուղարկի էլի
Mephistopheles (20.12.2013), Vardik! (22.12.2013)
Ձմեռ պապ ջան,ինձ ու պստոներիս առողջություն բեր:Մեկ էլ հեռավոր սիրելիների հետ հանդիպում: Մնացածը մի կերպ կլնի:![]()
_Հրաչ_ (29.12.2013), Գորտուկ (30.11.2014), Փոքրիկ շրջմոլիկ (28.12.2013)
Ձմեռ պապ ջան, աստղիկները՝ ծ... եմ ուզում![]()
Ձմեռ պապ, նորմա՞լ ա, որ քեզնից ուզելու չունեմ: Առաջ մեծ-մեծ երազանքներ էի պահում, իսկ հիմա ուզածս հողեղեն ա, տարվա սկզբին իրականանալի: Բայց արի ուզեմ էլի: Արի առանց ավելորդ քաշքշուկների ինձ վիզա տուր, ասել կուզեմ՝ Ուկրաինա չգնամ էլի:
Ես իմ երազների դիսկն եմ ուզում![]()
Blessed the poison which brings the end
Vardik! (01.01.2014)
Ձմեռ պապի, մեկ էլ ուզում եմ որ ակումբն էնքան ակտիվանա, անցուդարձի հոսքն էնքան ավելանա, որ ստիպված մենակ ինձ հետաքրքրող թեմաները կարդամ, չէ, թող էնքան ակտիվանա, որ չիմանամ որից սկսեմ, որը կարդամ, որը չէ, ու տենց ոչ մեկն էլ չկարդամ, էնքան շատ լինի, որ չհասցնենք կարդալ, տենց մտնենք ու շվարած դուրս գանք![]()
Blessed the poison which brings the end
Ձմեռ պապ ջան, խնդրում եմ, մյուս Նոր Տարուն որ ինձ նվեր ուզենաս անես, մի հատ լավ ծանրութեթև կանես ինչ նվիրես, որ իմ դուրը գա: Մի տարի ժամանակ ունես մտածելու:
Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.
Նիկեա (27.11.2014)
ձմեռ պապ ջան, էէէէն որ ուզել էի , ուժի մեջ ա, տես եթե չես բերելու, ես տեսնեմ ինչ եմ անում
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
Նիկեա (27.11.2014)
Ձմեռ պապ ես ուզում եմ որ էս տարին շուտ անցնի,որ ընդամենը աչքերս հասցնեմ թարթել որպեսզի ամեն ինչ անցնի մի վայրկյանի մեջ![]()
Վարդերի թագուհի
Նիկեա (27.11.2014)
Ձմեռ Պապի ջան, մեզ էնքան դուխ ու էնքան խելք տուր, որ կարանանք նենց անենք, որ մեր երեխեքը մեր ուզած Հայաստանում ապրեն:
Սիրելի՛ Ձմեռ պապ,
ինչպես անցած տարիներին, ես մի քիչ շտապել եմ, ու հիմա եմ գրում իմ նամակը։ Եվ դա այն դեպքում, երբ նույնիսկ դեկտեմբեր ամիսը չի եկել։ Բայց մի՞թե դա նշանակություն ունի, երբ իրականում հաշված օրեր են մնացել, որ օրացույցում նոյեմբերին հաջորդի դեկտեմբերը․․․էլ չասեմ, որ փողոցներում, խանութներում արդեն զգացվում է, որ շուտով Նոր տարի է։ Այսինքն՝ իրականում բնավ էլ չեմ շտապել, որ քեզ հիմա եմ գրում։
Առանձնապես շատ բան չեմ ուզում, առանձնապես շատ բան չեմ էլ գրելու։ Մի երկու խոսք․․․ընդամենը։ Հիշու՞մ ես, երբ ես քեզ առաջ նամակներ էի գրում՝ երկա՜ր, երկա՜ր․․․էջերով․․․իսկ հիմա մի էջ հազիվ գրեմ։ Քի՞չ երազանքներ ունեմ։ Բնա՛վ։ Ուղղակի հիմա գիտեմ, որ նամակս չես կարդալու։
Իսկ առաջ կարդու՞մ էիր։ Չէ՛, չէիր կարդում, բայց դա իր դրական կողմը ուներ։ Կարևորը ես, ես էի հավատում, որ դու կարդում ես իմ նամակները։ Ավելին՝ վստահ էի, որ դու կարևորություն ես տալիս յուրաքանչյուր երեխայի, և համոզված էի , որ ես քեզ համար յուրահատուկ, առանձնահատուկ երեխա եմ։ Ո՜նց էի սխալվում։ Ես ընդամենը քեզ նամակ գրող հազարավոր երեխաներից մեկն էի, թվերի մեջ մի թիվ։
Գիտե՞ս, երբ դադարեցի հավատալ "ամանորյա հրաշք" կոչվածին, երբ հասկացա, որ իմ նամակները մաման ու պապան են կարդում, որ նվերները իրենք են դնում տոնածառի տակ, որ Նոր տարի կոչվածը ոչ այլ ինչ է, քան ամբողջ օրը ոտքի վրա վազելու, հարևանի հետ սեղանի մրցույթի մեջ մտնելու, պարտքերի ու ծախսերի տակ ընկնելու շրջան, և այն բոլոր մուլտֆիլմերն ու կինոները, որտեղ գլխավոր հերոսը դու ես, հորինվածք են, մարդկանց երևակայության արդյունք․․․
Հետաքրքիր է, չէ՞, բայց դու կաս, քո չգոյության մեջ գոյություն ունես։ Մարդիկ իրենց երկայությամբ կյանք են տվել քեզ՝ Ձմեռ պապ։ "ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔ" կոչվածն էլ հենց գո գոյության փաստի հետ է, որ կապվում է։
Նոր տարին, սակայն մի ուրիշ կողմ էլ ունի։ Մարդիկ հավատում են, որ Նոր տարվա հետ մի բան փոխվելու է դեպի լավը, որ վերջապես իրականանալու է այն, ինչ դեռ չի իրականացել։ Բայց երբ սկսում ես մտածել, թվում է, թե Նոր տարին, կամ ավելի ճիշտ կլինի ասել՝ տարեթվի փոփոխությունը, 12 ամիսներին հաջորդող "սովորական օր" է, "օր", որը առաջ ընթացող կյանքի մեջ, այդ ընթացքի շարունակությունն է։ Ուղղակի պետք է, որ մենք դրան այսքան մեծ կարևորություն տանք։ Մեր կյանքի ընթացքին էլ է երևի "դասամիջոց" անհրաժեշտ։
Հիմա կասես՝ էդ դեպքում ի՞նչ նշանակություն ունի ինձ համար Նոր տարին, և ինչու՞ եմ դեռ քեզ գրում։ Ասեմ։ Ինձ համար Նոր տարին սկսվում է դեկտեմբերից և ավարտվում հունվարի մեկի առավոտյան: Դեկտեմբերի ամանորյա թոհուբոհն է իսկական տոնը, երբ քաղաքի տոնական տեսքին զուգահեռ, զգում ես, որ մարդիկ անկախ ամեն ինչից, մի ինչ-որ ուրախ բանի են սպասում: Ու կարևոր չէ, որ շատերը բողոքում են ավելորդ ծախսերից, մեկ է՝ մագիա կա, որը օդի մթնոլորտը փոխում է դեպի դրականը, և բացասական նեգատիվը մի տեսակ վերանում է...Տոնածառ, գնումնամոլություն, տարին ժպիտով ու ուրախությամբ դիմավորելու ցանկություն ու հավատ, թե եկող Նոր տարին իրականացնելու է մեր նպատակները...
Ամանորի "կախարդական մագիան" ավարտվում է հունվարի մեկի առավոտյան, երբ դադարում ես արդեն սպասել... չեմ սիրում հունվարի մեկը...Նոր տարին հիմա է, երբ սպասում ու հավատում ենք , որ միապաղաղ առօրյայի մեջ, այնուամենայնիվ, ինչ-որ «հրաշք» է տեղի ունենալու։
Սպասելը իրականում վատ բան չէ, երբ սպասելը դրական էմոցիաներ է քո մեջ արթնացնում։ Ու դա է երևի քեզ "ծնունդ տվել" Ձմեռ պապ։ Ու երևի նշանակություն էլ չունի, որ դու հորինվածք ես։ Չէ՛, դու իրական ես։
Ի՞նչ եմ ես ուզում։ է՜հ, կարևոր չէ։ Մենակ ուզում եմ, որ դու այս կեղտոտ, զզվելի, անարդար․․․ աշխարհում միշտ քո չգոյությամբ գոյություն ունենաս, որ մարդկանց կյանքի սպասելիք "դասմիջոցը" վերածես մեծ հույսի, որ նրանք քո միջոցով և նոր տարեթվի հետ հավատան, որ իրենց մոտ ամեն ինչ ստացվելու է․․․
Հ․Գ․ Ի՜նչ լավ կլիներ, Ձմեռ պապ, որ դու իրականության մեջ գոյություն ունենայիրՈւնես։
![]()
Վերջին խմբագրող՝ Այբ: 26.11.2014, 16:39:
Ձմեռ Պապ ես երկար մտածեցի ու որոշեցի, որ դու ինքդ «քո ճաշակով» ինձ նվեր բերես: Ցանկալի է նվերի գումարը…![]()
Գեղեցկությունը պետք չէ վերլուծել, տարրալուծել, պետք է ամբողջի մեջ առնել, որովհետև ամբողջն է գեղեցիկ. մանրամասները դավաճանում են:
Բարև պապիես համարյա մի ամիս մտածում էի ու վերջապես գիտեմ ինչ ուզել։ Ինձ մի քանի կարևոր հեռախոսահամարներ էին պետք բայց դրանք ինքնուրույն էլ եմ ճարել, մի երկու հատ դեռ կա, որ չունեմ բայց կիմանամ։ Չմտածես թե էսքանով սահմանափակվելու եմ, չէ
ես կախարդական թեյի բաժակ եմ ուզում, էնպիսի բաժակ որ միջի թեյը ոչ պրծնի, ոչ էլ սառի
կբերես, չէ՞։ Բեր, խնդրում եմ։ Խոսք եմ տալիս էնպես կանեմ որ քո նկատմամբ հավատը կորցրած տատիկ֊պապիկներն անգամ սկսեն հավատալ քեզ ու ամանորյա հրաշքին, թե ոնց էդ իմ գործն ա։
![]()
Անցնենք գլոբալ ցանկություններին, եթե կարելի է էդպես ասելուզում եմ որ մարդիկ զգան ձմռան ջերմությունը ու ջեռուցման հարցը չխանգարի ձմռան հրաշքին
ձմեռ եմ ուզում ւ
Գորտուկ (30.11.2014)
Ողջույն պարոն ձմեռ պաապ:Դե քեզնից ինչ որ նվեր չեմ ուզում(չեմ ուզում ֆինանսական լուրջ հարված հասցնել քեզ),բայց չեմ թաքցնի որ շատ լավ կլիներ եթե էդ նոր տարվան ինձ մինչև մեր տուն հասցնեիր ու ես նոր տարին մեր տանը դիմավորեի,ամեն անգամվա նման անկապ ձևով,որ 12 անց 10 րոպե արդեն քնած էի,բայց էս անգամ էդ անկապությունից հաստատ չեմ բողոքվի![]()
Թող 2015-ը արագ անցնի, նենց թռնի, որ չզգամ ոնց մյուս նոր տարին հասավ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ