Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
7օրին չեմ հետևում ու չեմ էլ ուզում հետևել, չեմ կարող դրա մասին բան ասել, բայց էսօր ինչքան իլուրին հետևել եմ, ակտիվ լուսաբանել են ու չեն հայտարարել որ շոու ա:
Ավելին, եվրոնյուզով որ հիմա սաղ աշխարհում ֆռացնում են Երևանի դեպքերի ձայնագրությունը, հենց իլուրի տեսահոլովակն ա:

Կար էսօր երկու իրականությունների բախում: Մի իրականությունը ընդվզող քաղաքացին էր, որի ցավը տանեմ, ինքը վեր էր կացել իրա բողոքն արտահայտելու, մյուս իրականությանը իշխանությունն էր, որը ձգտում էր ամեն ինչ շոուի վերածել ու էդ թվում իմ տպավորությամբ աննախադեպ լավ պատրաստված սադրանքներ իրականացրեց: Անկախ նրանից, թե իշխանությունը ինչի համար ա փորձել իրադարձություններն օգտագործել, արդյունքում բավական լավ բողոքի ակցիա ստացվեց (հեչ որ չէ երկու տարբեր փողոցներ ինչ-որ ժամանակով փակել հաջողացնելը բավական լավ է, նենց ակցիա անելը, որի մասին խոսվի միջազգային տարբեր լրատվամիջոցներով ահագին լավ ա, պուտինին դիմավորող բերվածներին հակադրվողների ցուցադրումը ահագին լավ ա):
Ապեր, եթե կազմակերպված շոու ա, ուրեմն Սերժն իմաստուն ա: Բայց քանի որ Սերժը by default չի կարա իմաստուն լինի (հավասարման մեջ Սերժի իմատությունը կոնստանտ ա, μ=0,076), մնում ա ենթադրել, որ տարական տգիտություն ու անասունություն ա, ու իրանք իրանց պաստավկա են արել: Ես կհավատամ մենակ իշխանությունների անասունությանը, մնացած ենթադրությունները վրես ազդում են, քանի միշտ հիշացնում են, որ մենք ընդդիմություն չունենք, ինչ էլ ունենք քաքլան պուտանկեքի հավաքածու ա: