User Tag List

Էջ 14 23-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 196 համարից մինչև 210 համարի արդյունքները՝ ընդհանուր 340 հատից

Թեմա: Անուկապատում

  1. #196
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երբեմն մեկ էլ պահի տակ կարծես վերանում եմ էս ամեն ինչից, ու էնքա՜ն դատարկ ու փուչ են թվում բոլոր խոսակցությունները, քննարկումներն ու կրքերը... Ու ինչքան լիքը, էնքան ավելի դատարկ... Ու ո՞վ ա ասել, թե մտքերի առատությունից ա ծնվում ճշմարտությունը։ Իրականում մաքուր օդ ու ազատ տարածություն ա պետք՝ հեռու ամեն տեսակ ավելորդ ինֆորմացիայից ու մտքերից։



    Հ.Գ. Վիրտուալից հերթական արձակուրդի գնալու ժամանակն ա երևի։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.11.2013), Arpine (09.11.2013), E-la Via (08.11.2013), Lílium (07.11.2013), Meme (08.11.2013), Աթեիստ (08.11.2013), Արամ (07.11.2013), Արևհատիկ (08.11.2013), Նաիրուհի (08.11.2013), Նուշություն (08.11.2013), Շինարար (07.11.2013)

  3. #197
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց մեզ էս ի՜նչ հետևել են հետևում էս ինտերնետում... Արդեն լրիվ խցկվել են մարդու անձնական տարածք...
    Եթե առաջ ընդամենը գուգլային որոնումներիս հիման վրա համանման թեմաներով այլ հոդվածներ, կայքեր ու ապրանքներ էին ծիկրակում տարբեր կայքերում գովազդների, ինչպես նաև սովորական փոստով ստացած գովազդների ու ամսագրերի տեսքով, ապա հիմա նրանք շատ արագ (արդեն սկսում եմ կասկածել, որ գուցե մեզանից էլ շուտ) պարզեցին, որ մենք նոր տուն ենք տեղափոխվել, ու դեռ նոր–նոր ոտքներս էս տուն դրած՝ արդեն սկսեցին մեզ փոստով ողողել էնպիսի ապրանքների ու ծառայությունների առաջարկներով, ամսագրերով, որոնց կարիքն, իրենց կարծիքով, պիտի պիտի ունենան նոր տուն տեղափոխվածները։ Դեռ բնակարանամուտի շնորհավորանքներով ու մաղթանքներով նամակներն էլ վրադիր...

    Հանկարծ «սխալվես»՝ մի բան առնես, դեռ տուն չհասած՝ արդեն դրա հետ կապված բոլոր հնարավոր ապրանքները ինտերնետով ու փոստով վրա են տալիս։

    Էնպիսի զգացողություն է, որ բոլոր կողմերից վրաներս լույս գցած հետևում են մեր ամեն քայլին։ Հա, հասկանում եմ, որ շատ առումներով կարող է էդ ամենն օգտակար լինել, բայց զուտ էն զգացողությունը, որ քեզ էդ աստիճանի ուշիուշով հետևում են, ու արածդ ոչ մի քայլ աչքներից չի վրիպում, արդեն տհաճ է...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  4. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (08.11.2013), Arpine (09.11.2013), CactuSoul (09.11.2013), Chuk (08.11.2013), E-la Via (08.11.2013), enna (23.11.2013), Ruby Rue (08.11.2013), Sambitbaba (20.07.2014), Skeptic (08.11.2013), Smokie (13.11.2013), Արամ (13.11.2013), Արևածագ (12.11.2013), Նաիրուհի (08.11.2013)

  5. #198
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ահավոր ծույլիկացել եմ վերջերս... Ավելի ճիշտ՝ ես միշտ էլ ծույլիկ եմ եղել բնույթով։ Ես էն բնածին, զտարյուն ծույլիկներից եմ։ Ուղղակի տարիքի հետ սովորել եմ ծույլիկությունս վերահսկել ու հիմնականում քիչ թե շատ անվտանգ մակարդակի վրա պահել, որ իմ ու ուրիշների կյանքը չփչացնի։ Բայց հիմա էլ մեկ–մեկ էն մանկությանս անկառավարելի, անսանձելի ծույլիկությունը ծիկ է անում։ Իսկ էս անգամ, ցավոք, ծիկով չպրծանք. տնավորվել է մի այլ կարգի։ Սրա հետ կապված վերջերս հաճախ եմ հիշում էն հին ու բարի ժամանակները, երբ ես ու եղբայրս՝ նույն նյութից կերտված երկու հոգեհարազատ ծույլիկներ, դաս–մաս թողած՝ նստում, ժամերով ինքնամոռաց, խորացած զրուցում էինք մարդկանց, կյանքի ու հնարավոր ամեն ինչի մասին, երբեմն մինչև գիշերվա հազարը, էն էլ մեր արտույտ հալով։ Չէ, որպես սովորող՝ ծույլիկ չէինք, հիմնականում գերազանցիկ էինք, բայց դե դա էնքան էլ կապ չունի բնույթով ծույլիկ լինելու հետ։

    Նկատել եմ, որ էն ժամանակ, երբ էնքան բան եմ ունենում անելու, որ հասցնելը պրակտիկորեն անհնար է թվում, ծույլիկությունիցս հետք չի մնում. դառնում եմ բանող մեքենա, ու մտքովս էլ չի անցնում անգործության մատնվել, ուրիշ որևէ բանով շեղվել։ Կարծես այլ կերպ չէր էլ կարող լինել։ Իսկ երբ ժամանակս համեմատաբար շատ է լինում, անելիքս՝ ոչ էնքան, էդ ազատ տեղը հավեսով լցվում է ծույլիկության «փուչիկով», ու ես կսում եմ ոչինչ չհասցնել... Փաստորեն, ինձ նմաններին նորմայի մեջ պահելու համար պետք է անընդհատ անմարդկային ծանրաբեռնվածության մեջ պահել, որ խելոք–խելոք ամեն ինչ ժամանակին անեն ու թեկուզ գիշերները չքնելով, նորմալ հաց չուտելով, ի վերջո հասցնեն։

    Ինչ–որ բան փոխել է պետք...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.11.2013), Ariadna (12.11.2013), CactuSoul (12.11.2013), enna (23.11.2013), erexa (13.11.2013), Kita (23.11.2013), Ruby Rue (12.11.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (13.11.2013), Արամ (13.11.2013), Արևածագ (12.11.2013), Նաիրուհի (12.11.2013), Շինարար (12.11.2013), Ռուֆուս (12.11.2013), Վոլտերա (12.11.2013)

  7. #199
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մարդիկ կան, որ էնքան հանգիստ, մեղմ ու անվնաս են իրենց բնույթով, որ նույնիսկ էն հազվագյուտ դեպքերում, երբ ջղայնանում են, մի տեսակ չես կարողանում լուրջ ընդունել էդ ջղայնությունը, ու միակ ռեակցիան, որ առաջանում է նրանց ջղայնացած տեսնելիս, ծիծաղն է, որովհետև չես կարողանում պատկերացնել, որ էդ մարդն ընդհանրապես ի վիճակի է ջղայնանալու, չարանալու։ Էնպիսի տպավորություն է, որ զոռով են ջղայնանում, ներքուստ ջղայնացած, չարացած չեն։ Ուղղակի մեկ–մեկ գիտակցաբար ուզում են ջղայնանալ՝ դիմացինին ինչ–որ բան հասկացնելու համար, ու իրենց ստիպում են «ջղայնանալ»։ Ու դա նման է էն իրավիճակին, երբ, օրինակ, ձայն չունեցող մարդը փորձում է երգել ։
    Սիրում եմ էդ տիպի մարդկանց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (13.11.2013), Chilly (13.11.2013), enna (13.11.2013), Meme (13.11.2013), Ruby Rue (13.11.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (13.11.2013), Արամ (13.11.2013), Արէա (13.11.2013), Նաիրուհի (13.11.2013)

  9. #200
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բայց էս Բլոգնյուզն ինչ ախմախ ու անճաշակ կայք ա։ Ժամանակ առ ժամանակ ծիկրակում ա մարդկանց բլոգները, լրիվ յաբախտի ինչ–որ գրառումներ առնում, տանում, իր մոտ հրապարակում։ Էսօր հերթական անգամ բլոգումս «կասկածելի քոմենթ» կոչվող «կափարիչը» բարձրացնելով՝ տակը Բլոգնյուզիկին հայտնաբերեցի, ու պարզվեց՝ հերթական անգամ ոչնչով աչքի չընկնող, սուտի գրառումս առել–թռել ա, ու հպարտ–հպարտ տեղեկացնում ա ինձ էդ մասին ։ Այ մարդ, տանելիս գոնե էն հետաքրքիրներից տարեք, էլի, ես երբեմն հետաքրքիր գրառումներ էլ եմ անում, ինչի՞ դրանց ժամանակ չեք հայտնվում։ Ոնց որ մարդ իր տանը գործ անելիս քթի տակ հավեսի համար երգի, կողքից մեկը թաքուն ձայնագրի, տանի, ինչ–որ համերգի ժամանակ միացնի։ Ձեզ ո՞վ ա թույլ տվել իմ խալաթով գրառումները բեմ հանել։

    Հ.Գ. Սենց անեծք դեռ չկա՞. «Բլոգնյուզը քեզ տանի, հա՜»։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (13.11.2013), CactuSoul (13.11.2013), enna (13.11.2013), John (13.11.2013), Meme (13.11.2013), Sambitbaba (12.07.2014), Այբ (15.11.2013), Հայկօ (23.11.2013), Նաիրուհի (14.11.2013)

  11. #201
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արեգին ասում եմ.
    – Կուզե՞ս քույրիկ կամ ապերիկ ունենաս։
    – Հա։
    – Հա՞, կուզե՞ս մի ուրիշ բալիկ լինի միշտ մեր տանը։
    – Հա։
    – Կսիրե՞ս իրան, կխաղա՞ս հետը։
    – Հա։ Բալիկին ճանաչե՜մ, սիրե՜մ ։

    Թե էդ «ճանաչելը» որտեղից գտավ՝ չգիտեմ. առաջին անգամ էի էդ բառն իրենից լսում ։

    Հ.Գ. Չէ, դեռ քույրիկի կամ ապերիկի չենք սպասում, ուղղակի մտքովս անցավ տղայիս նախապես մի քիչ հարցուփորձ անել էդ թեմայով ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.11.2013, 23:01:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  12. Գրառմանը 18 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.11.2013), Chuk (14.11.2013), enna (23.11.2013), Kita (23.11.2013), Norton (14.11.2013), Peace (14.11.2013), Ruby Rue (14.11.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (14.11.2013), Vardik! (08.12.2013), Աբելյան (19.12.2013), Արամ (13.11.2013), Արևհատիկ (13.11.2013), Զաքար (03.09.2014), Նաիրուհի (14.11.2013), Նուշություն (11.03.2014), Շինարար (13.11.2013), Ռուֆուս (13.11.2013)

  13. #202
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր դասից որ տուն էի գալիս, դրսում սառնամանիք էր։ Ես էլ, չնայած վերարկու էի հագել, բայց գլխարկ ու ձեռնոցներ չէի վերցրել։ Գնալիս նորմալ էր, ոչինչ, բայց վերադառնալիս մի անտանելի ցուրտ էր, չեմ էլ հիշում՝ վերջին անգամ երբ էին ականջներս էդ ձևով սառել ու ցրտից ցավել։ Բայց քանի որ տանը տաք է, էդ զգացողությունը շատ արագ անցավ։ Ու մտածում եմ՝ բայց ինչ լավ բան ա տունը։ Իսկ հետո հիշեցի, որ մի քսան տարի առաջ էդ միտքը շատ հեռու կլիներ իրականությունից։ Էն ցուրտ տարիներին ձմռանը՝ մինչև վառարան դնելը, մեր տանը 3 աստիճան ցելսիուս էր։ Չեմ չափազանցնում։ Մեկ–մեկ 4–ի էր հասնում, բայց հիմնականում 3 էր։ Մեր շենքը պանելային էր, մեր պատուհանների մի մասն էլ կրկնակի ապակի չուներ, կոտրվել էին։ Մի ապակի ունեցող պատուհաններից որոշներն էլ տեղ–տեղ կոտրված, սկոչով կպցրած էին։ Իսկ դռների ու պատուհանների արանքներից սարսափելի փչում էր։ Տանն ինչքան փալաս–փուլուս կար, բամբակների հետ խցկում էինք էդ արանքները, բայց օգուտ չկար։ Էն ժամանակ դեռ շուշաբանդ էլ չէինք արել, ամբողջ տունը պատուհան էր, ամեն մեկը՝ մի ցրտի աղբյուր։

    Երեք–չորս սվիտեր էինք հագնում, որ դիմանայինք։ Բա որ զուգարան պիտի մտնեինք, եթե մինչև էդ մեկը մտած էր լինում, ուրախանում էինք, որ զուգարանակոնքն արդեն տաքացրած է լինելու ։ Իսկ գիշերն անկողին–սառցարան մտնելու հեռանկարը օրվա եզրափակիչ թոփ–սարսափն էր։ Անկողին մտնելու առաջին պահին մի հատ սուր ճիչ էինք արձակում, ապա՝ փորձում ընտելանալ սկզբում անտանելի թվացող սառնությանը։ Բայց փոխարենը որոշ ժամանակ անց միակ տեղն էր դառնում, որտեղ տաք է։ Հաջորդ փորձությունը առավոտյան էդ տաքուկ դրախտից սառնամանիքի գիրկն գնալն էր։ Հիշում եմ՝ ոնց էինք հնարավորինս երկարաձգում էդ ծանր պահը՝ փորձելով թեկուզ մի րոպե ավել մնալ տաքուկ անկողնում։ Հագնելուց առաջ շորերը մտցնում էինք անկողին, մի քիչ տաքացնում, հետո հագնում։ Երբեմն մի քանի փուլով էինք հագնվում, որ շատ սարսափելի չլիներ. անկողնում նստած՝ մի բան հագնում ու շտապ մտնում էինք վերմակի տակ, մի քիչ տաքանում, հետո մի բան էլ էինք հագնում, էլի մտնում հերթական լիցքավորումը ստանալու։ Ու էդպես մինչև վերջին շորը։ Իսկ դրանք շատ–շատ էին։ Երբ հանվում էիք քնելու, աթոռի վրա մի հսկայական շորակույտ էր գոյանում։ Նույնիսկ դժվար էր պատկերացնել, որ էդքանը մեզ վրա է եղել։

    Հիմա որ մտածում եմ, մեկ է, մի տեսակ չեմ պատկերացնում, թե ոնց էինք դիմանում...
    Մեկ–մեկ մտածում եմ՝ տեսնես՝ հիմա որ էդպես լիներ, կդիմանայի՞նք, ավելի հե՞շտ կտանեինք, թե՞ ավելի դժվար։ Մի կողմից թվում է՝ արդեն փորձված բան է, նորություն չի, պիտի որ ավելի հեշտ տանենք, բայց մյուս կողմից էլ արդեն էնքան հետ ենք սովորել էդպիսի պայմաններին։ Բացի դրանից, նաև էն հանգամանքը կա, որ դու էդ փուլն արդեն անցել ես ու համարում ես, որ էլ հետ չի գալու, ու նորից էդ ամենի միջով անցնելը շատ տխուր ու հուսահատեցնող պիտի որ լինի։ Չէ, չեմ ուզում իմանալ՝ հիմա ոնց կտանեի։

    Իսկ էս ամենից ավելի սարսափելին էն է, որ հիմա էլ կան էդպիսի պայմաններում ապրող ընտանիքներ...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.11.2013, 06:31:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  14. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (20.11.2013), CactuSoul (20.11.2013), Claudia Mori (21.11.2013), enna (20.11.2013), Jarre (01.12.2013), keyboard (20.11.2013), Nadine (21.11.2013), Ruby Rue (21.11.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (21.11.2013), unknown (20.11.2013), Vardik! (08.12.2013), Արևհատիկ (20.11.2013), Դատարկություն (20.11.2013), Հայկօ (23.11.2013), Նաիրուհի (20.11.2013), Նուշություն (20.11.2013), Շինարար (20.11.2013), Ռուֆուս (20.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (20.11.2013)

  15. #203
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուբին եկել է , ուռա՜ ։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  16. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (23.11.2013), boooooooom (23.11.2013), enna (23.11.2013), Jarre (23.11.2013), Kita (23.11.2013), Ruby Rue (24.11.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (23.11.2013), Vardik! (08.12.2013), Արամ (23.11.2013), Նաիրուհի (24.11.2013), Ռուֆուս (23.11.2013), Վոլտերա (23.11.2013)

  17. #204
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս կարծես մեջս ինչ–որ «կանալ» բացված լինի, որ նախկինում փակ էր՝ մի երկու փոքր ծակերով, ու ես ընդամենը սեղմրտելով կաթիլներ էի կորզում, իսկ հիմա ուժեղ շիթով դուրս է հորդում, էնպես, որ նույնիսկ չեմ հասցնում ամբողջը վերցնել... Մարդիկ սկսել են աչքիս մի տեսակ ավելի ամբողջական երևալ. եթե նախկինում մարդու մեջ բազմաթիվ գծեր էի տեսնում, ու մարդն ինձ համար, կոպիտ ասած, էդ գծերի գումարն էր, հիմա հաճախ կարծես էդ բոլոր գծերի հատման կետերն ու սկզբնակետերն էլ հետը տեսնելիս լինեմ։ Մեկ–մեկ նույնիսկ էնքան շատ բան է աչքիս երևում, որ արդեն սկսում եմ կասկածել՝ արդյոք էդ ամենն իմ երևակայության արդյունքը չի...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.12.2013), CactuSoul (05.12.2013), enna (05.12.2013), Ruby Rue (05.12.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (13.12.2013), Vardik! (08.12.2013), Արամ (05.12.2013), Արևհատիկ (06.12.2013), Նաիրուհի (05.12.2013)

  19. #205
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջերս խաղալիքների խանութ էինք գնացել։ Տղայիս համար մի քանի հատ էն ռեալիստական տեսքով փոքր կենդանիներից վերցրի, որոնցից չունի։ Աչքս մնաց սիրուն ձիերից մեկի վրա (դե, ես ձիերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեմ), բայց ձիու կարիք տղաս հեչ չունի, ամենաշատը երևի ձի ունի՝ տարբեր չափերի, իսկ ես ընտրել էի միայն իր չունեցած կենդանիները։ Ահագին տատանվեցի, փորձեցի հիմնավոր պատճառ գտնել էդ ձին առնելու համար, բայց չգտնելով՝ վերջը որոշեցի՝ քանի որ տղաս ձիեր շատ ունի, էս մի ձին էլ ինձ համար կառնեմ, թող էս մեկն էլ իմը լինի, ի՞նչ կա որ ։ Կդնեմ գրասեղանիս, կնայեմ, կհիանամ ։ Հետո հասկացա, որ ոնց էլ լինի՝ տղաս մի օր կտեսնի, կուզի, դե, ես էլ չեմ կարողանա ասել՝ չէ, չի կարելի, որովհետև խաղալիք է, ի վերջո։ Ինքն էլ ինձ նման սիրում է ձիեր, հատկապես որ համ էլ նոր լինի։ Բայց դե մտածեցի՝ ոչինչ, որ ուզի, կտամ, բայց միաժամանակ ինչ–որ անիրական հույսեր էի փայփայում, որ գուցե դա տեղի չունենա։ Ամեն դեպքում որոշեցի առնել։

    Երկու օր առաջ նոր հանեցի, դրեցի գրասեղանիս։ Դե, տղաս մեր աշխատասենյակ մուտք չունի, բայց մեկ–մեկ մեր հսկողությամբ բերում ենք։ Երեկ էլ մեր սենյակում էր, մեկ էլ աչքն ընկավ ձիուս... Մատը ձիու ուղղությամբ տնկած՝ ոգևորված բացականչում է. «Էն ի՞նչ ձի ա, ձի՛, ձի՛...»։ Մի խոսքով՝ ես արդեն սկսեցի հոգեպես պատրաստվել ձիուկիցս բաժանվելուն, մեկ էլ տղաս ասում է. «Մամայի ձին ա, Արեգը չվերցնի, էդ մամայի ձին ա»։ Ու հանգիստ վերադարձավ իր զբաղմունքին ։ Մինչև հիմա էլ չեմ հասկանում, թե էդ ինչ հրաշք էր։ Ինքը մինչև հիմա ինչ տեսել է տանն ինչ–որ տեղ դրված, միշտ ուզել է։ Նույնիսկ բացատրությունները ոչ միշտ են օգնել, որ հրաժարվի իր տեսած հետաքրքիր առարկան ուզելուց։ Թե էս անգամ ինչը ստիպեց էդպես ինքնուրույն հասկանալ, որ ձին մամայինն է, ու էդպես հանգիստ եզրակացնել, որ խաղալու ենթակա չի՝ ուղեղիս մեջ չի տեղավորվում։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2013), CactuSoul (08.12.2013), Chuk (08.12.2013), enna (13.12.2013), erexa (08.12.2013), Ruby Rue (08.12.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (13.12.2013), Vardik! (08.12.2013), Աբելյան (19.12.2013), Աթեիստ (08.12.2013), Արամ (08.12.2013), Արևհատիկ (08.12.2013), Նաիրուհի (08.12.2013), Նուշություն (11.03.2014), Շինարար (08.12.2013), Ռուֆուս (08.12.2013), Վահե-91 (08.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.12.2013)

  21. #206
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեկ–մեկ էնքան եմ ուզում կոնկրետ մարդկանց ուղղված գրառումներ անել, բայց էնպես, որ մենակ էդ մարդը տեսնի, իսկ էդպես հնարավոր է միայն բլոգում, որտեղ հնարավոր է գրառումը տեսանելի դարձնել միայն ուզածդ մարդկանց համար, նախ որպեսզի ուրիշ մարդիկ իզուր իրենց վրա չվերցնեն, հետո՝ որ չսկսեն հետաքրքրված հարցեր տալ, որոնց պատասխանելու ցանկություն չունեմ։ Բայց, ցավոք, էն մարդիկ, ում երբևէ ցանկացել եմ գրառմամբ դիմել (ինձ հետ հաճախ չի պատահում նման բան), բլոգս կամ չեն մտնում, կամ մտնում են մեկ–մեկ՝ առանց լոգին լինելու, այսինքն՝ իմ թաքուն գրառումներն էսպես թե էնպես չեն տեսնում։
    Իսկ հրապարակավ ես մենակ ինքս ինձ եմ «դու»–ով դիմում։

    Էս ինտերնետն էնքան լենուբոլ ա, որ երբեմն ամենադժվարն իսկապես լսելի լինելն ա թվում։ Աբսուրդ ա, բայց փաստ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 09.12.2013, 18:51:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  22. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (09.12.2013), CactuSoul (09.12.2013), Chuk (09.12.2013), enna (13.12.2013), Sambitbaba (12.07.2014), Արամ (09.12.2013), Նաիրուհի (09.12.2013), Շինարար (09.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (09.12.2013)

  23. #207
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանի օր առաջ մեզ մոտ էլ էր լավ ձյուն եկել։ Էսօր էլ որոշեցի տղայիս հետ գնալ մեր լճակի մոտ՝ ձնեմարդ սարքելու։ Քանի որ ձյունը թարմ չէր ու արդեն շատ չէր, նորմալ չափի ձնեմարդ սարքելու հույս չկար։ Մտածեցի՝ մի հատ մինի ձնեմարդ կսարքենք, կարևորը՝ Արեգն ուրախանա։ Հատկապես վերջերս ձնեմարդու թեման է իր մոտ արդիական։ Իր համար foam-sheet–ից ձնեմարդ եմ սարքել, նկարներ ենք տպել ձնեմարդու, մի խոսքով՝ իր ներկայիս հերոսը ձնեմարդն է։

    Քանի որ ձնեմարդուկը մինի պիտի լիներ, գազարն էլ որոշեցի մինի վերցնել՝ ճկույթիս հաստության ու երկարության։ Վերցրի մի երկու հատ պնդուկ՝ աչքերի համար (ուրիշ հարմար բան չգտա էդ պահին), լայն բերանով հյութի շշի կափարիչ՝ որպես գլխարկ, մեկ էլ հին գուլպա՝ շարֆի տեղ։

    Բայց ձնեմարդի պատրաստման նախաձեռնությունն էն գխից կարծես դատապարտված լիներ։ Ճանապարհի մեկ երրորդն անցնելուց հետո հանկարծ որոշեցի մտովի պարզել՝ հո բան չեմ մոռացել՝ միաժամանակ համոզված լինելով, որ ամեն ինչ վերցրել եմ։ Մեկ էլ հիշեցի, որ մոռացել եմ ամենակարևորը՝ գազարը... Ստիպված հետ դարձանք, երկու մինի գազար վերցրինք ու նորից ճամփա ընկանք։

    Լճի շրջակայքում մի փոքրիկ տարածք կա, որ մասամբ ցանկապատված է՝ Աստված գիտի՝ ինչի համար։ Էնտեղ ձյունը մյուս մասերից մի քիչ ավելի շատ էր։ Բայց դե ձյունն էլ հո ձյուն չէր. բացի նրանից, որ էնքան քիչ էր արդեն, որ մի կերպ էինք գետնից քերում, էդ քերածն էլ լրիվ սառած ու փխրուն՝ ավազը քեզ օրինակ։ Գնդիկ սարքելու բազմաթիվ անհաջող փորձերից հետո որոշեցի սկզբի համար գոնե մի բլրակ սարքել։ Ու քանի որ վերին երկու «հարկերը» ծեփելու հույսերն արդեն թաղվել էին բլրակի տակ, ստիպված երկու կտոր սառած ձյան տձև կտորներ գտա, մի քիչ տաշտշեցի, բայց փխրունությունը հաշվի առնելով՝ չուզեցա չափն անցնել, էնքան որ մի կերպ իրար վրա մնային։Ընթացքում գիտակցեցի, որ ապրածս երեսուներկու տարիներից առնվազն վերջին քսանհինգում ես ձնեմարդ սարքած չկամ։ Իսկ դրանից առաջ էլ ուղղակի մասնակից էի եղել խմբով սարքելուն։ Մի խոսքով՝ սա ոչ միայն տղայիս համար էր առաջին ձնեմարդը, այլ ինչ–որ առումով՝ նաև իմ ։

    Էդպես, պնդուկ–աչքերը մի կերպ խրեցի տձև դեմքի մեջ. նրանք համառորեն դիմադրում էին։ Գազարը՝ ոչինչ, լավ պրծանք, «օրգանիզմն» ընդունեց ոնց որ, դե, վերջիվերջո, ավանդական ձնեմարդկային օրգան է, ի տարբերություն պնդուկի, դիմադրության չհանդիպեցի առանձնապես։ Մի բարակ շիվ էլ կտրեցի, դրեցի որպես բերան։ Մեկ էլ երկու բավական հաջող չանչանման ճյուղիկներ հարմարավետ տեղավորվեցին որպես ձեռքեր։ Իսկ ամենապրոբլեմատիկը գլխարկը դուրս եկավ։ Պարզվեց՝ մեր ձնոն լրիվ հայ է. գլխարկի երես չի ուզում տեսնել։ Բայց գլխի պլաստիկ վիրահատությունից հետո գլխարկը հնազանդ կերպով բազմեց ձնոյի տձև գլխին՝ ինչ–որ չափով քողարկելով տձևությունը։ Գուլպան որպես շարֆ օգտագործելու մասին խոսք լինել չէր կարող. մեր ձնոն առանց շարֆի էլ մի կերպ էր «ոտի» վրա մնում. շարֆն, անկասկած, վերջ կդներ նրա խղճուկ կյանքին, իսկ մենք դա չէինք ուզում։

    Ճիշտ է, ի վերջո, ինքը գեշոտիկ ու անշուք ձնեմարդուկ ստացվեց, բայց դե վատիկը չէր։ Ես ու Արեգը նրան էսպիսին էլ սիրեցինք։ Իսկ հետո փայտացած ձեռքերով ու կարմրած քթերով փախանք տուն՝ սառնամանիքից փրկվելու ու մեր սարքածի քանդվելը չտեսնելու համար։

    Հուսով եմ՝ էնքան կյանք կունենա, որ մեզնից հետո գոնե ինչ–որ մեկն էլ տեսնի, նոր փլվի։ Կարևորը՝ Արեգը նոր ու հետաքրքիր տպավորություններ ստացավ ։

    Էս էլ մեր ծեփածո գլուխգործոցը՝ իր ողջ շուքով.



    Կիսապրոֆիլից ոնց որ համեմատաբար ավելի համակրելի տեսք ունի .



    Էս էլ Արեգի հետ, որպեսզի պատկերացնեք նրա ճստոյության աստիճանը։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 13.12.2013, 07:13:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  24. Գրառմանը 29 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (13.12.2013), Ariadna (13.12.2013), boooooooom (16.12.2013), CactuSoul (13.12.2013), Chuk (13.12.2013), enna (13.12.2013), laro (13.12.2013), Lílium (13.12.2013), Meme (13.12.2013), Norton (13.12.2013), Peace (17.12.2013), Ruby Rue (13.12.2013), Sambitbaba (12.07.2014), Smokie (13.12.2013), VisTolog (13.12.2013), Աբելյան (19.12.2013), Աթեիստ (13.12.2013), Ամպ (13.12.2013), Այբ (13.12.2013), Արամ (13.12.2013), Արէա (13.12.2013), Արևհատիկ (13.12.2013), Գալաթեա (13.12.2013), Դատարկություն (13.12.2013), Ձայնալար (14.12.2013), Նաիրուհի (13.12.2013), Շինարար (13.12.2013), Ռուֆուս (13.12.2013), Փոքրիկ շրջմոլիկ (13.12.2013)

  25. #208
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավարտվեց հերթական կիսամյակը՝ իր հետ անվերադարձ տանելով ևս երկու առարկա, որոնք շատ էի սիրում, ու կիսամյակը դեռ չավարտված՝ արդեն սկսել էի կարոտել...

    Վերջերս զգացել եմ, որ մի տեսակ չեմ ուզում էս քոլեջն ավարտել։ Հենց սկզբից էլ մեծագույն հաճույքով եմ սովորել էստեղ (ի տարբերություն Բրյուսովի, որը ոտք դնելուս առաջին օրվանից էլ ատել եմ ու մինչև վերջին պահն էլ օրերը հաշվել, թե երբ պիտի վերջապես ավարտեմ, որ պրծնեմ էդ զզվելի համակարգից), բայց անհամբեր սպասում էի, թե երբ պիտի ավարտեմ, որ մի մասնագիտություն էլ ստացած լինեմ արդեն։ Ու միայն վերջերս զգացի, որ սա ինձ համար էնպիսի աննկարագրելի ու անփոխարինելի հաճույք է, որ ուղղակի չեմ ուզում՝ վերջանա։ Ինձ որ մնար, ամբողջ կյանքս էստեղ ուսանող կմնայի։

    Մեր քոլեջն ինձ համար ընտանիքից դուրս միակ տեղն է ԱՄՆ–ում, որտեղ ես ինձ իմ տեղում եմ զգում ու օտարության զգացողություն բոլորովին չունեմ։ Մնացած ամեն տեղ ինձ սխալմամբ հայտնված հյուր եմ զգում։ Ոչինչ, որ ուսանողներից ոչ մեկի հետ կապ չունեմ ու ոչ էլ ցանկություն ունեմ ունենալու։ Էնտեղ ինձ հետաքրքրողը միայն դասերն են, դասախոսները, նրանց հետ զրույցները դասի ժամանակ։ Ու միշտ մտածում եմ. էդ դասախոսները ո՞նց են էդպիսին՝ կիրթ, հետաքրքիր, իսկ ուսանողները՝ ճիշտ հակառակը։ Մեկ–մեկ ուղղակի ապշում եմ տգիտության ու անտեղյակության աստիճանից։ Ասենք, երբ հիշում եմ Երևանի իմ ուսանողական տարիները, մեր վաթսուն հոգանոց կուրսում մի ձեռքի մատների վրա կարելի էր հաշվել էդ աստիճանի տգետներին։ Իսկ էստեղ նրանք մեծամասնություն են։ Ու, մեկ է, ամերիկացի ուսանողների տգիտության աստիճանին էնտեղ երևի հասնող չկար էլ, նույնիսկ ամենատգետների մեջ։

    Ո՞նց է, որ էս բոլոր տարիների ընթացքում վերցրածս բազմաթիվ կուրսերի բազմաթիվ խմբերում դեռ չեն եղել էնպիսի մարդիկ, որոնց հետ կուզենայի շփվել, ընկերանալ, իսկ դասախոսներից շատերի հետ հաճույքով կշփվեի քոլեջից դուրս էլ, ոմանց հետ նույնիսկ կմտերմանայի, բայց, ցավոք, դա էթիկապես ընդունելի չի համարվում էստեղ։ Ու որ նայում եմ էս ուսանողներին, մի տեսակ չեմ պատկերացնում, թե իրենք մեծանալով կարող է դասախոսներիս նման դառնան։ Չգիտեմ՝ իմ բախտն է բերել, որ դասախոսներս համարյա բոլորը շատ հետաքրքիր են, թե էստեղ դա նորմա է։ Կուզենայի դասախոսներիս ուսանող ժամանակ տեսած լինել ու համեմատել էստեղի ուսանողների հետ։

    Սկզբում մտածում էի՝ գուցե իմ ու էս ուսանողներից մեծ մասի միջև եղած տարիքային մեծ տարբերությունն է պատճառը։ Բայց չէ, էլի, էս մարդիկ լրիվ ուրիշ աշխարհում են ապրում, լրիվ ուրիշ հետաքրքրություններ ու արժեքներ ունեն։ Ես ոչ մի տարիքում իրենց նման չեմ եղել հաստատ։

    Մեկ էլ միշտ զարմանում եմ, թե ոնց է հնարավոր նման համակարգում, որտեղ ամեն ինչ առավելագույնս հարմարեցված է ուսանողին, ամեն ինչ հետաքրքիր, կրեատիվ ու շոշափելի ձևով է մատուցվում ու տրամադրում սովորելուն, չսովորել։ Էստեղի ուսանողներին չէր խանգարի գոնե մի տարով որպես «բանակ» Հայաստանի կարծրացած բուհական համակարգում սովորել, որ նոր գնահատեին իրենց կրթական համակարգի առավելությունները ու խելոք–խելոք սովորեին։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  26. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (19.12.2013), boooooooom (19.12.2013), Ruby Rue (19.12.2013), Sambitbaba (12.07.2014), Արևհատիկ (20.12.2013), Գալաթեա (19.12.2013), Նաիրուհի (20.12.2013), Ներսես_AM (19.12.2013), Շինարար (10.01.2014), Ռուֆուս (19.12.2013)

  27. #209
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն անգամ, երբ Հայաստան ենք գալիս, կարճ ժամանակ անց մեր ԱՄՆ–ի կյանքը մի տեսակ փոքրանում ու ինչ–որ անիրական, հեռավոր կետի է վերածվում, էն աստիճանի անիրական, որ քիչ է մնում՝ մտածեմ, թե էդ ամենը կամ երազ է եղել, կամ էլ զուտ իմ երևակայության արդյունքը... Նույնիսկ ուսումս, որ էդքան հաճելի ու հետաքրքիր է ինձ համար, նույն կերպ խամրում–տարրալուծվում է անիրականության ընդհանուր պատկերի մեջ։ Կարծես չի եղել նման բան։ Կամ ինձ հետ չի եղել... Ու ամեն անգամ ԱՄՆ վերադառնալուց հետո ինձնից ահագին ժամանակ ու ջանք է պահանջվում, որ առաջացած դատարկության մեջ ինձ համար զրոյից իրականություն կառուցեմ, որ կարողանամ մեջը ապրել։

    Էս անգամ, չնայած նրան, որ էլի նույն ձևով Հայաստանում ԱՄՆ–ի կյանքը հեռավոր ու անիրական մի բան էր թվում, վերադառնալուց հետո չունեցա էդ դատարկության, անիրականության զգացողությունը։ Չգիտեմ ինչից էր, բայց շատ արագ մտա ԱՄՆ–ի իրականության մեջ։ Ու պատճառն էն չէր, որ Հայաստանում ինձ լավ չէի զգում։ Ճիշտ հակառակը՝ մինչև հիմա ունեցածս այցելություններից ամենահավեսն էր։ Պարտադրված՝ պարտականություն–հանդիպումներ, համարյա չեղան։ Ընդհանուր առմամբ ինձ բավարարված եմ զգում։ Հետաքրքիր, հաճելի ծանոթություններ ու շփումներ ունեցա։ Լիքը ջերմություն ստացա (հուսով եմ՝ գոնե մի քիչ էլ ես տվեցի)։ Ճիշտ է, ինչպես միշտ, նախատեսածս ոչ բոլոր մարդկանց հետ հաջողվեց հանդիպել, հանդիպածներից էլ ոչ բոլորի հետ կարողացա շփվել էնքան, ինչքան կուզենայի, բայց դե ի՞նչ արած։ Ամեն դեպքում գոհ եմ. հավես էր շատ ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 27.01.2014, 21:31:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  28. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (27.01.2014), CactuSoul (28.01.2014), Jarre (28.01.2014), Norton (06.02.2014), Sambitbaba (12.07.2014), Smokie (27.01.2014), Գալաթեա (27.01.2014), Դատարկություն (28.01.2014), Նաիրուհի (27.01.2014), Շինարար (27.01.2014), Փոքրիկ շրջմոլիկ (28.01.2014)

  29. #210
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ակումբում բոլորը Dexter–ացավով են տառապում, մեկը չկա՝ հետս «Սպարտակացավով» տառապի, ես էլ մի քիչ սիրտս դատարկեմ ։ Շատ էլ որ Ակումբում «Սպարտակին» նվիրված թեմա էլ կա (ոչ իմ կողմից բացված). ոչ ոք չի գրում մեջը ։

    Չնայած նրան, որ նմանատիպ սերիալները հեչ իմը չեն, զարմանալիորեն կպա էդ սերիալին։ Երբ ամուսինս սկսեց նայել, սկզբում բողոքում էի, թե էս ինչ բռնությամբ, արյունալի տեսարաններով ողողված կինո ա նայում, ես էլ կամա–ակամա մեկ–մեկ ստիպված տեսնում եմ, վատ եմ լինում։ Բայց կարճ ժամանակ անց ինձ էլ գրավեց, ու գնա՜ց։ Օրական բազմաթիվ սերիաներ նայելով՝ կարճ ժամանակում նայեցինք–պրծանք նկարահանված բոլոր երեք սեզոնները։ Որոշ սերիաներ, օրինակ՝ ապստամբության սերիան, նույնիսկ մի քանի անգամ նայեցինք ու, համոզված եմ, դեռ էլի ենք նայելու ։ Երբ վերջին սեզոնն էլ նկարահանվեց (անցած տարվա սկզբին արդեն կար), չնայած հետաքրքրությանս՝ անընդհատ ձգձգում էի նայելը. ի սկզբանե բոլորին հայտնի ողբերգական ավարտը չէի ուզում աչքերովս տեսնել... Հատկապես որ կերպարներին ու դերասաններին, հատկապես Սպարտակին, շատ էի համակրում ու ահավոր կապվել էի հետները։ Մի քանի օր առաջ ամուսինս վերջապես համոզեց, որ նայենք վերջին սեզոնը։ Համաձայնեցի։ Որոշեցինք օրական մի սերիա նայելով՝ տասը սերիանոց սեզոնն ավարտել։ Առաջին երկու օրը, նախատեսածի համաձայն, մի–մի սերիա նայեցինք, երկրորդ օրը չդիմացանք, միանգամից երեք սերիա նայեցինք՝ գրողի ծոցն ուղարկելով շուտ քնելու օրինակելի ավանդույթը, որ հազիվ էինք վերականգնել, երրորդ օրը՝ երեկ, արդեն լրիվ չափ ու սահմանն անցած՝ վերջին հինգ սերիաները միանգամից նայեցինք... Ասա՝ քեզ պե՞տք էր. էնպես Սպարտակը գոնե հիշողությանդ մեջ կենդանի կմնար... ։

    Կրիքսուսին ժամանակին նկարել էի։ Ասում եմ՝ չբռնե՞մ Սպարտակին էլ նկարեմ, մի քիչ հանգստանամ...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  30. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Alphaone (05.02.2014), CactuSoul (05.02.2014), Jarre (06.02.2014), Norton (06.02.2014), Sambitbaba (20.07.2014), Smokie (05.02.2014), Աթեիստ (05.02.2014), Նաիրուհի (06.02.2014)

Էջ 14 23-ից ԱռաջինԱռաջին ... 4101112131415161718 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •