Շինարար-ի խոսքերից
Մեֆ, ահավոր տխրեցնող ա, որ իմ ասածը էդքան սխալ ես մեկնաբանում: Ինչի՞ց որոշեցիր, որես ինչ-որ գերբնականից վախենալով եմ առաջնորդվում մարդկային լինել-չլինելու հարցում, նույնիսկ վիրավորական ա: Որովհետև ես ընդհանրապես իմ առաջ նպատակ չեմ դրել հատուկ մարդկային երևալու, բայց ինչ-որ սաղ ինձանից գոհ են էդ առումով: Ուղղակի վերջին անգամ ասեմ, գիտությունը փնտրում ու գտնում ա ճշմարտությունը… Ոչ թե հերքում ա Աստվածաշունչը, այլ ուղղակի ասում ա՝ ահա քեզ ճիշտը, իսկ երբ մի քիչ ավելի քիչ գիտես, ստիպվածես կռվել Ատվածաշնչի դեմ, ասել՝ էս ա սխալ, էն ա սխալ, բայց իսկապես փնտրող մարդը երբեք հազար անգամ հերքվածը հերքելով չի սպանի իր ժամանակը: Ախր, մարտնչող լինում ա տգիտությունը, մարտնչող աթեիզմը տգետ աթեիզմ ա: Ես ձեզ սիրելով ասում եմ ժամանակ մի վատնեք հերքելու վրա բաներ, որոնց հերքելու փորձերն անգամ ծիծաղելի են, եթե ունեք էդ ժամանակը, օգտագործեք ճիշտը գտնելու համար, ձեզ չսիրեի՝ վեջս էլ չէր լինի: բայց դուք գիտեք, հետո մի օր, երբ հասկանաք, թե ես ինչքան ճիշտ էի, չասեք՝ Շինարարը գիտեր ու չասավ: Իմ խիղճը հանգիստ ա:
Էջանիշներ