Ժամանակ առ ժամանակ ստանում եմ էն տպավորությունը, որ ամեն մի քայլը, ամեն արարքը արդեն իսկ պլանավորված է: Բաներ կան անում եմ հետո մտածում, թե ինչի արեցի, կամ ինչի՞ հենց էդ միտքը, որտեղից եկավ ու մտավ գլուխս...
Գրառումը վերնագրում եմ <<Օդերում>>
Ուզում եմ քամի դառնամ:
Ծառի ճյուղին ծեփեմ բնազդ մարդուն ու հարցնեմ. <<Հասկանու՞մ ես>> :
Նորից երկինք թռցնեմ ու ասեմ տես,տես ինչեր կան,մոտիկից տես՝ արծիվ,բզեզ,մոծակ:
Իսկ դու ի՞նչ ես տեսնում:
Ոչինչ,ոչինչ, միայն կապույտ ու այդ կապույտը տաղտկալի է,հա բողոքում ես,բողոքում ես,որ դատարկ է: Իսկ դու նայի՛, տե՛ս,որ կապույտը միերանգ չէ ու ամեն ինչ այնքան էլ թափանցիկ չէ :
Դու տեսնում ես կապույտը,իսկ բզեզը, արծիվը ,դրանք հե՞չ : Ու՞մ է պետք կապույտը առանց դրանց : Անպետք կապույտ երկինք , եթե նույնիսկ դրա տակ մարդիկ կան՝կոր մեջքով ,ծռված դեմքով, արևային ակնոցներով ու անձրևանոցներով, իսկ անձրև չկա...
keyboard (23.10.2013), Sambitbaba (11.11.2013), Smokie (23.10.2013), Նիկեա (27.10.2013), Վոլտերա (25.10.2013)
Պատահական չըխկցրած նկար, իրականության մեծ չափաբաժնով:
![]()
-Գիժ
-Աաա,ես գիժ չեմ:Հասկացա՞ր
-Մմմ,գիժ
-Արաա,էյ,որտեղի՞ց վերցրիր, որ գիժ եմ:
------------------------------------------------------=-
-Քո աշխարհը կազմված ա նյութից:
-Ուֆֆ,սու'ս,ձենդ:Իմ աշխարհը իմ ներսում ա,բայց դա չի նշանակում, որ օրգաների մասիմ եմ խոսում:
-Ի՞նչ ես դու վափշե խոսում:
-Դու պիտի նարկաման լինես, որ հասկանաս:Անասու'ն:
-Իիի'
-Ո՞ր օրգանդ ցավաց,հը՞ն
-...
-Ցավաց չէ՞,բայց ո՞ր օրգանդ
-------------------------------------------------------------------
-Էլ քեզ մի քցի դոդի բախչեքը:
-Հը՞
-Լավ,ասա'
-...:
----------------------------------------------------------------------
-Ինչի՞ ես վայրկյանը մեկ սեյմիթրասով գրում,մեկա գիտեմ, որ դու ես:
-Մմմ,չէ,կայֆն ուրիշ ա...
-Ի՞նչն ա ուրիշ
-Եսիմ
---------
-Ինչի՞ ես դա սիրում
-Եսիմ
-Ինչի՞ ես էտպես անում
-Եսիմ
-Խի՞ ես դու էդքան խախտված:
-Եսիմ
-Հենց էդ ա դուրս գալիս քո մեջ: Դու ոչինչ չես բացատրում:Ինչի՞
-Եսիմ
-Արաաա, այ խախտված, հենց դրա համար եմ սիրում քեզ:
-Զզվանք,ատում եմ քեզ,արի գրկեմմմ
-18+1
-Լա'վ,լա'վ,իրար գրկած պիտի ման գանք, եթե շարունակես:
------------
-Ինչի՞ ես ինձ հավատում:
-Որովհետև հավատում եմ
-Ախր, կարող ա ես քեզ խաբում եմ:
-Դու ինձ չես խաբի:
-Ախր ես վատն եմ:
-Ես վատերին եմ սիրում:
-Աարաաաա,մի տանջի ինձ:
-Լավ եմ անում:
-Հա,բայց ինչի՞
-Ուզում եմ տանջվես:
---------------------
-Ես քո պաշտպանը պիտի լինեմ, որ չթողեմ խելառություններ անես:
-Հաաա....
-Խոստանու՞մ ես, որ առանց ինձ ասելու ոչ մի խելառություն չես անի:
-Կյանքումս առաջին անգամ խոստանում եմ:
-Ինչի՞ առաջին:
-Որոհետև ոչինչ տեղում չի մնում:
-Արաաա,բարձր խոսի ,էյյյ, սաղ ուշադրությունս լարում եմ, որ գուշակեմ ինչ ես ասում:
-Սիրում եմ քեզ:
-Դոդ
-Զզվանք,ատում եմ քեզ,ատում եմ:
-Այ ապրես, ես վատն եմ ինձ պետք չի սիրել:
-Խփնված
-Ո՞վ
-...չեմ ասի:
-Կգնանք Լոս,հետո Փարիզ...Առանց ինչ-որ մեկին ասելու:Կհավաքվենք ու կգնանք:Ո՞վ կարա բան ասի:
-Հա...Բա ինչ, կգնանք...Խելառ
-Դե կտեսնես, որ սաղ ասածներս ճիշտ են դուրս գալու:
Վերջին խմբագրող՝ enna: 24.10.2013, 20:54:
keyboard (24.10.2013), Sambitbaba (11.11.2013), Արամ (24.10.2013), Վոլտերա (25.10.2013)
Գլորվում ենք,ինքներս էլ չիմանալով, որ անդունդը:
Այն, որ վերջում պարզում է երկիքը, թե՞ այն, որ անդադար գլորվում է՝ խորանալով մոտեցնում ոսկուն, դրա հետ մեկ տեղ վերջում սպանում է...Միջուկում տաք է,կյանք չկա,վերևում պաղ է, օդ չկա... Ելքը միակն է՝ բարձրանալ վերև, հետո գլորվել, նորից բաձրանալ,այդպես շարունակ: Մնա՛լ մեջ տեղում, դա գոյտևման միակ միջոցն է...
Վերջին խմբագրող՝ enna: 24.10.2013, 22:10:
keyboard (24.10.2013), Sambitbaba (11.11.2013), Smokie (25.10.2013), Վոլտերա (25.10.2013)
Փախի գրողի ծոցը ու էլ երբեք, լսու՞մ ես երբեք ընդեղից դուրս չգաս...
Ինձնից մի մետրի վրա գտնվող շատ մարդիկ չեն կարող ինձ այնքան հարազատ լինեն, ինչքան լիքը կիլոմետրեր հեռու շատ մարդիկ են:
Վախենում եմ ինչ-որ բան մտածեմ ու էս պահը փչացնեմ:
ես մի րոպե հետո կասկածում եմ, որ ես մի րոպե առաջ եմ ունեցել:
եթե ես սպասեմ հաջորդ րոպեին, ես ինձ ծեր կզգամ:
եթե ես աչք փակեմ մի րոպեի վրա ես իրոք կծերանամ:
եթե ես մտածեմ հաջորդ րոպեի մասին ես կկորցնեմ այն:
եթե ես փորձեմ ապրել այն ես մի րոպե մկահանամ:
եթե ես ուղղակի չմտածեմ ես կկորցնեմ մի քանի րոպե:
եթե ես սկսեմ շարունակ գրել ես ավելի շատ կապրեմ:
Վերջին խմբագրող՝ enna: 25.10.2013, 20:57:
Sambitbaba (11.11.2013), Smokie (25.10.2013), Արամ (25.10.2013), Նիկեա (27.10.2013), Վոլտերա (25.10.2013)
Արդեն քանի օր մի տեսակ զգացողություն ունեմ անորոշության, մեղքի ու էլի ինչ-որ անհասկանալի զգաողության, որ դեռ հարմար անուն չունի: Երբ եմ էս վիճակից վերջապես դուրս գալու....
Sambitbaba (11.11.2013), Նիկեա (27.10.2013), Վոլտերա (26.10.2013)
Մարդիկ լինում են երտք տեսակի.
1.ձեւավոր
2.կիսաձեւ
3. համաչափ
Հետաքրքիր ա,որ երեկը ավելի :անցյալ ա,քան երկու տարի առաջը
keyboard (08.11.2013), Sambitbaba (11.11.2013), Նաիրուհի (11.11.2013), Վոլտերա (07.11.2013)
keyboard (08.11.2013), Meme (07.11.2013), Sambitbaba (11.11.2013), Smokie (08.11.2013), Վոլտերա (07.11.2013)
Մարդիկ կան էնքան են իրենց ներսը կոդ դրած պահում, որ մի օր իրենք էլ մոռանում են էդ կոդը ու կորչում: Կորցնելով իրենց ներսը, կորցնում են իրենց անհատականությունը, տարբերիչ հատկանիշները եւ անգամ տաղանդը: Երևի վախն է ստիպում մարդուն էդ քայլին դիմել. իսկ եթե մարդիկ չհասկանա՞ն, իսկ եթե նրանց դուր չգա՞, իսկ եթե... ու էտպես դու կորցնում ես ինքդ քեզ ու դառնում ես այնպիսին, ինչպիսին ոչ թե դու ես ուզում, այլ հասարակությունն ա թելադրում: Դու դառնում ես հասարակություն ու մեռնում ես որպես հասարակություն:
Ապրում ես ստանդարտներով, մեռնում ես ստանդարտ եւ քեզ թաղում են, որպես հնացած ստանդարտ:
Վերջին խմբագրող՝ enna: 08.11.2013, 20:37:
<<Եկեք այսպես անենք դուք կորոշեք ձեր ապագան>>/իսկ մենք կշրջենք այն, կավելացնենք մասնիկներ հեքիաթից, սիրավեպերից եւ հասարակ պատմություններից.../
<<Ուրեմն, ես իմ ապագան պատկերացնում եմ մռայլ, աղքատության մեջ, միայնակ...>>
<<Նամակում նշվածին հակառակ մենք ձեզ տալիս ենք շատ սեր, շատ կանաչ ու լիքը փող...>>
keyboard (08.11.2013), Sambitbaba (11.11.2013), Նիկեա (10.11.2013), Վոլտերա (08.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ