Սիրում եմ հոպարիկիս, սիրում եմ Ռային, սիրում եմ Մարիին, սիրում եմ Բյուրին:
Սիրում եմ հոպարիկիս, սիրում եմ Ռային, սիրում եմ Մարիին, սիրում եմ Բյուրին:
Sambitbaba (25.03.2014), Վոլտերա (16.04.2014)
Spend your days full of emptiness.
Spend your years full of loneliness.
Wasting love in a desperate caress.
Արվեստը չի թողնում, որ ես ձանձրանամ...
որոշել եմ, ես օրագիր կունենամ: Ոչ էսպիսին, իհարկե: Վիրատուալին լուրջ չեմ վերաբերվում, պիտի նութական լինի,որ շոշափես, գրիչը գրելիս կրծես, էջը պատռես և այլն, մի բառով՝զգաս: Վիրտուալը նման ա մեծ , հսկա մեխանիզմի, որը չի զգում ու իր համար մեկ ա դու ինչ կգրես՝ կլացես, կուրախանաս, թե անհասկանալի զգացում կունենաս,որը երբևէ չես զգացել: Մինչև հիմա էլ փորձել եմ, բայց բլոկնոտները վատն են եղել ու վիրտուալից առանձնապես չեն տարբերվել, հետո էլ վախենւմ եմ, որ կկարդան ինձ ու կբացահայտեն մեկին, ում մինչև հիմա չեն ճանաչել: Օհ, սարսափելի կլինի:
Լավ, ինչի՞ եմ ես էսքանը գրում ստեղ ու ծախսում ժամանակս հիմարությունների վրա: ասե՞մ, որովհետև դրանից բացի մեկ էլ կարող եմ ջուր խմել, կամ քնել, կամ ուտել, կամ զուգարան գնալ, հա, մեկ էլ ինքս ինձ խոսել: Ամենալավ տարբերակը սա էր, որոշեցի գրել:
Ատեստատս չեն տալիս
ես անգործ եմ
ես մենակ եմ
ես հոգնած եմ
ես զզվելի եմ
ահա,որտեղ է խնդիրը, ես զզվելի եմ: Ոնց չէի հասկացել մինչև հիմա: Ես անընդհատ ինձնից եմ խոսում, ինչպիսի առաջընթաց թերարժեքության բարդույթով տառապող մարդու համար: Լա՞վ է, չէ՞: Իհարկե , լավ Է: Չէ՛, մի րոպե, ես խելագարվում եմ: Հաճելի է խելագարվելը: Եկեք խնդիրը ավելի խորքից ուսումնասիրենք.
Ինչու՞ է խելագարվում Էննա Ադոլին
բովանդակություն.
-ո՞վ է Էննա Ադոլին
-ո՞րն է Էննայի կյանքի նպատակը
-ի՞նչ է դատարկությունը նրա համար
-որո՞նք են Էննայի հիմնական թերությունները
-և վերջապես՝ինչու՞ է խելագարվում նա
ո՞վ է Էննա Ադոլին
Էննա Ադոլին ամենասովորական մարդկանցից է, ով ապրում է Հայաստանի կիսաքաղաքներից մեկում ՝ Գորիսում: Դա աեմենալավ քաղաքը չէ, որ կարելի էր տեղավորել նրան այս աշխարհում: Զարմանալի է, ինչու՞ Տիեզերքը ընտրեց հես այս խղճուկ վայրը նրա համար: Քաղաքը գտնվում է շատ համար աշխարհագրական դիրքում, բայց տվյալ աշխարհագրական դիրքի մարդիկ, մեղմ ասած, դեբիլ են, չէ՛,չէ՛,սպասեք: Դեբիլը շատ մեղմ է:
Հա, պետք էր սկսել այստեղից: Էննան մենակ է: Հարաբերականորեն մենակ, ասենք, նա կարող է զանգել և հիմարանալ Ռայի հետ, կամ Արևիկի, կամ Ջոնի, կամ չգիտեմ կան էլի, բայց դա մի տեսակ այն չէ, ինչ կուզեր Էննան իրականում: Էննան ունի հարևաններ, իհարկե, դա սովորական է, բայց հարևանների մեջ կան մարդիկ, ովքեր այնքան էլ այս խղճուկ քաղաքից չեն: Նրանք մի տեսակ այլ են: Նրանք առավոտներին միշտ հանդիպում են Էննային ու նայում են այնպես, ասես դարեր շարունակ ճանաչել են: Էննան նրանց չի բարևում, որովհետև նրանք հեռու հարևաններ են: Օրինակ կա մի բանվոր, ով աշխատում է մի քանի մետրի վրա գտնվող բենզալցակայանում, նա միշտ այլայլված քայլում է իր սննդի բաժինը ձեռքին, աչքերում էլ էնքան օտարություն կա, որ թվում է՝ նա գրքից պատահաբար թռել է այս հիմար քաղաքը: Անցնենք հարցին՝ո՞վ է Էննա Ադոլին
նա սովորական աղջիկ է, երբեմն-երբեմն հոգնած, երբեմն-երբեմն խելագարության սահմանին:
Անցնենք առաջ:
ո՞րն է Էննայի կյանքի նպատակը
Ժամանակ առ ժամանակ Էննան խորհում է այնպիսի վերացական արժեքների մասին ինչպիսիք են սերը, իմաստը, ժամանակը:
Սերը նրա համար մաքուր իլյուզիա է, իմաստը նրա համար փակ տարածություն է, որտեղ ոչինչ չկա: Ժամանակը նրա համար իսկապես արժեք է: Ժամանակը նրա համար կյանքի ամենամեծ առեղծվածն է: Նա երազում է ճամփորդել ժամանակի և տարածութան մեջ,հուսանք, նա կհասնի իր երազանքին:
Այսքանով սահմանափակվենք նպատակի մասին, որովհետև նրա նպատակի մասին մենք այնքան էլ տեղեկացված չենք:
Մյուս հարցերը հաջորդում են...
Վերջին խմբագրող՝ enna: 08.07.2014, 00:56:
Я знаю, кто по-щегольски одет,
Я знаю, весел кто и кто не в духе,
Я знаю тьму кромешную и свет,
Я знаю — у монаха крест па брюхе,
Я знаю, как трезвонят завирухи,
Я знаю, врут они, в трубу трубя,
Я знаю, свахи кто, кто повитухи,
Я знаю все, но только не себя.
Язнаю летопись далеких лет,
Я знаю, сколько крох в сухой краюхе,
Я знаю, что у принца на обед,
Я знаю — богачи в тепле и в сухе,
Я знаю, что они бывают глухи,
Я знаю — нет им дела до тебя,
Я знаю все затрещины, все плюхи,
Я знаю все, но только не себя.
Я знаю, кто работает, кто нет,
Я знаю, как румянятся старухи,
Я знаю много всяческих примет,
Я знаю, как смеются потаскухи,
Я знаю — проведут тебя простухи,
Я знаю — пропадешь с такой, любя,
Я знаю — пропадают с голодухи,
Я знаю все, но только не себя.
Я знаю, как на мед садятся мухи,
Я знаю Смерть, что рыщет, все губя,
Я знаю книги, истину и слухи,
Я знаю все, но только не себя.
Я знаю мир - он стар и полон дряни
Я знаю птиц, летящих на манок,
Я знаю, как звенит экю в кармане,
И как звенит отточенный клинок.
Я знаю, как поют на эшафоте,
Я знаю, как целуют, не любя,
Я знаю тех, кто "за" и тех, кто "против",
Я знаю все, но только не себя.
Я знаю шлюх - они горды, как дамы,
Я знаю дам - они дешевле шлюх,
Я знаю то, о чем молчат годами,
Я знаю то, что произносят вслух.
Я знаю, как зерно клюют павлины,
И как вороны трупы теребят,
Я знаю жизнь - она не будет длинной,
Я знаю все, но только не себя.
Я знаю мир - его судить легко нам,
Ведь всем до совершенства далеко,
Я знаю, как молчат перед законом,
Я знаю, как порой молчит закон.
Я знаю, как за хвост ловить удачу,
Всех растолкав и каждому грубя,
Я знаю - только так, а не иначе.
Я знаю все, но только не себя.
Франсуа Вийон
Վերջին խմբագրող՝ enna: 09.07.2014, 00:31:
Երազային բան կար էդ րոպեներում: Առավոտը կասկածեցի դրա՝իրական լինելու մեջ: Գիշերը վեցին քնեցի, ինչ-ինչ, բայց ինձ համար դա տարօրինակ ա: Էս պահին ես աշխարհում ամենաշատը քնելն եմ սիրում, դրա ապացույցը էսօր երևի մի տասերկու ժամ քնելն էր: Վեր եմ կացել, մենակ ուտելու համար.ուտում եմ, քնում եմ, ուտում եմ,քնում եմ: Ձանձի՜ր...Գիշերը վեր էի լուծում իմ տաղտկալի առօրյան,պարզվեց ես հանգստանում եմ :Դ Բլին:
Թե ում ա պետք նման հանգիստը. հիմա ես ավելի շատ եմ մտածում ինչ-որ բաների մասին, լինեն դրանք դատարկ, թե խիստ կարևոր: Երբ ես մտածում եմ, ես թույլ եմ դառնում, հեշտ խոցելի: Գիտե՞ք ,երբ մարդ սկսում ա լացել երգից, գիշերը սկսում ա չքնել, ուրեմն իր հետ մի բան էն չի:
Կանցնի, կանցնի, դա էլ կանցնի, ես էլ կանցնեմ : Ոչ մեկը քարի խաչ չի դառնում, ո՞վ էր, որ հա կրկնում էր: Չեմ հիշում..ՇԱտերին եմ մոռացել, դե չեմ կարող անընդհատ կախվել սրա-նրա հիշողություններից:
Մարդիկ փոխօգտագործման առարկաներ են, անտարբերութունը լափել է ամեն արժեք: Եթե մեկը ուշադիր է, կամ հետաքրքրվում է քո որպիսությամբ, հավատացած եղիր, որ քեզնից բան է պետք նրան: Ամեն ինչ լավ է լինում միայն այն ժամանակ , երբ կողմերը հավասարաչափ իրար օգտագործում են: Այլ կերպ ասած մարդկային հարաբերութունները նույն շուկայական հարաբերություններն են:
Մենք բոլորս էգոիստ ենք: Անգամ ծնողը երեխայից շահ է սպասում, երբ նրան հագցնում է կերակրում...Մենք լացում ենք մեկի մեռնելու ժամանակ, որորվհետև նա էլ չի տա մեզ այն,ինչ տվել էր անցյալում, լինի դա վերացական ,թե նյութական բան: Անգամ տրանսպորի մեջ տեղը զիջելով,ենթագիտակցորեն մտածում ենք ոչ թե դիմացինի մասին, այլ մեր անձի մասին ստեղծված կարծիքի: Կան մարդիկ, որոնց համար դիմացինի մասին հոգ տանելը պարզապես ինքնաբավարարում է, ոչ ավել, նա անում է դա իր խղճի առաջ հանգիստ զգալու համար կամ հատուցելու համար անցյալի սխալները: Փոխօգտագործում ստեղծված անտարբերության հողի վրա. սա մեր կյանքն է:
Կան մարդիկ, որոնց մեջ դու պատրաստ ես անգամ քեզ ոչ հաճելի ճաշակը արդարացնել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ