Sambitbaba-ի խոսքերից
Սիրելի Անծանոթ ջան, եկ, առայժմ հանգիստ թողնենք բոլորին, եկ խոսենք իմ ու քո մասին:
Դե, ճիշտն ասած, իմ մասին ի՞նչ խոսենք. Ես հենց այդ մտածողն եմ ու հենց այդպես էլ մտածում եմ:
Եկ քո մասին խոսենք: Դու՝ նա ես, ով սպասում է, թե երբ են բոլորն ինձ պես մտածելու, որ աշխարհը լցվի սիրով, ճի՞շտ է: Եվ սակայն, ելնելով քո գրառումներից, քո տրամադրությունից, առանձնապես ինչ-որ չես էլ հավատում, թե դա տեղի կունենա, չէ՞: Չես հավատում, որ շատերը կարող են այդպես մտածել:
Բայց շատերը մի կողմ, ի՞նչն է քեզ խանգարում , որ դու ինքդ այնդպես մտածես, չէ՞ որ դու երանի ես տալիս, որ ինձ պես մտածողների թիվն ավելանա:
Ուրեմն, ինչու՞ դու չես ցանկանում ինձ նմանների թիվն ավելացնել ևս մեկ հոգով… Ինչու՞ չես ցանկանում ինձ այդ հարցում ինձ օգնել…
Չէ՞ որ ասված է. եթե ցանկանում ես փոխել Աշխարհը՝ սկսիր քեզանից:
Եվ հետո, ո՞վ է քեզ ասել, որ սերը սահմաններ ունի:
Էջանիշներ