User Tag List

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 81 հատից

Թեմա: Հարյուր աստիճան, եռման կետ

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Հարյուր աստիճան, եռման կետ

    Հասարակական տրանսպորտի գնի թանկացման դեմ սկսված բողոքի ալիքը առնվազն կարճ հաջողության հասավ:
    Վերջերս նախաձեռնող խումբը հանդես եկավ նոր նախաձեռնությամբ, որ կոչվում է «Հարյուր աստիճան, եռման կետ»:

    Փողոցներում սկսեցին հայտնվել 100o գրությունները:



    Կարճ ժամանակ անց նախաձեռնող խումբը հանդես եկավ հայտարարությամբ.

    Երևանի ավագանու կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց բիզնես շահերից, շարունակում են ընդունել հակասոցիալական և ապօրինի որոշումներ:

    Քաղաքային տրանսպորտի սակագների բարձրացումը դրա վառ օրինակներից է: Հանրային դժգոհության, համատարած բողոքի ակցիաների արդյունքում թանկացման որոշումը չեղյալ ճանաչելու փոխարեն ստեղծվեց հիմնականում նույն ՀՀԿ անդամների շահերը սպասարկողներից կազմված իմիտացիոն մի հանձնաժողով, ըստ էության, թանկացումների համար նոր, ավելի «համոզիչ» հիմնավորումներ փնտրելու նպատակով:

    Քաղաքացիները ներկայացրեցին իրավական փաստարկներ` պաշտոնանկանել ու օրենքներ խախտած և կոռումպացված երկու պաշտոնյաների՝ Միսակ Համբարձումյանին և Հենրիկ Նավասարդյանին: Պաշտոնյաները, որոնք սպառել են հանրության կողմից իրենց և տեղական ինքնակառավարման մարմինների հանդեպ հարգանքի և վստահության վերջին չափաբաժինը, դրսևորել են համայնքային պաշտոնյային ոչ հարիր, քրեական տարրերին բնորոշ վարքագիծ՝ ակնհայտ մարտահրավեր նետելով հանրությանը: Կասկածից վեր է, որ վերոհիշյալ երկու պաշտոնյաները պաշտոնանկ չեն արվում միայն մի պատճառով՝ հանդիսանում են երկրում իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից ստեղծված հարստահարիչ համակարգի օղակներ, և նրանց պաշտոնանկությունը կնվազեցնի այդ համակարգի աշխատանքի արդյունավետությունը: 90 օր շարունակվող նստացույցն ի ցույց դրեց նաև վարչախմբի գաղափարական սնանկությունը, ոստիկանական համակարգի ընդամենը իմիտացիոն, կոսմետիկ փոփոխությունները:

    Համարում ենք, որ սպառվել է այն ողջամիտ ժամկետը, որի ընթացքում ավագանին և քաղաքապետը հնարավորություն ունեին վերլուծելու ստեղծված իրավիճակը և կայացնելու օրինականության հաստատմանը և հանրային շահին միտված որոշումներ: Օրինախախտ երկու պաշտոնյաներին պաշտոնանկ անելու օրինականպահանջը 7-օրյա ժամկետում չկատարելու դեպքում մենք կդադարեցնենք նստացույցը՝ անցնելով ավելի ակտիվ և սուր գործողությունների:

    Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և քաղաքական միավորներին, որոնք կարևորում են երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացումը, անօրինության, անպատժելիության մթնոլորտի վերացումը, տրանսպորտի ոլորտի համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, միանալ այս հայտարարությանը և միասնական օրակարգ ձևավորելով՝ հետամուտ լինել վերոնշյալ խնդիրների լուծմանը:

    Նախաձեռնության ֆեյսբուքյան էջն է՝ https://www.facebook.com/pages/100-%...00918453371335

    Այս թեմայում կքննարկենք նախաձեռնությունը, կհետևենք նրա հետագա ընթացքին, կտեսնենք, թե ովքե՞ր են միանում, ի՞նչ է անելու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (31.10.2013), Rhayader (30.10.2013), Sagittarius (30.10.2013), Հայկօ (30.10.2013), Նաիրուհի (30.10.2013)

  3. #2
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նախաձեռնությանը միացել է «Հայազն» կուսակցության երիտասարդական թևը.




    «Հայազն» կուսակցության երիտասարդական թևը իր աջակցությունն է հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին: Այդ մասին ասված է կառույցի տարածած մամլո հաղորդագրությունում:
    «Ինչպես նախկինում, այժմ էլ մեր անդամները պատրաստակամ են մասնակցել ցանկացած քաղաքացիական ընդվզման ակցիայի, որը միտված է վերականգնելու սոցիալական արդարությունը, պայքարում է կոռուցիայի և անպատժելիության մթնոլորտի դեմ: Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ կեղծիքի միջոցով պետական պաշտոնի տիրացած անձինք թե՛ Երևանի քաղաքապետարանում, թե՛ այլ կառույցներում երբևէ չեն արտահայտել ժողովրդի շահերը, և օրհասական է դառնում նրանց բոլորի հրաժարականի պահանջը: Կոչ ենք անում բոլոր գիտակից քաղաքացիներին միանալ պայքարին և միասնական ճակատով հասնել արդարության վերականգնմանը»,- ասված է հայտարարության մեջ:

    Աղբյուր՝ araratnews.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (30.10.2013)

  5. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նախաձեռնությանը միացել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության (ՀԱԿ) երիտասարդկան միությունը.



    Հայ Ազգային Կոնգրեսի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.

    «Հայաստանում հանցավոր ճանապարհով ձևավորված իշխանությունը շարունակում է իր հակաժողովրդական գործունեությունը, ինչի արդյունքում անպատժելիությունը, կորռուպցիան, պետական ունեցվածքի կողոպուտը նոր թափ են հավաքում:Թալանի հերթական փորձը կատարվեց քաղաքային տրանսպորտի սակագները բարձրացնելով, որը սակայն ժամանակավորապես դադարեցվեց քաղաքացիական ընդվզման հզոր ալիքի պատճառով:

    Սերժ Սարգսյանի վարչախումբը, սակայն չի հրաժարվել ժողովրդի հաշվին հարստություններ դիզելու իր միակ նպատակից և կրկին օրակարգ է բերել տրանսպորտի գների թանկացման հարցը: Ռեժիմը սրանով ապացուցում է, որ իր համար կարևոր չէ հանրային պահանջը, և որոշման հետ կանչելը նպատակ ուներ կասեցնելու օր օրի աճող ժողովրդի բողոքը:

    Ողջունում ենք ռեժիմի ապօրինի գործունեության նկատմամբ դիմադրության ցանկացած փորձ և մեր աջակցությունն ենք հայտնում «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամներին` կասեցնելու քաղաքային տրանսպորտի թանկացումը: Կարևորելով քաղաքացիների և քաղաքական ուժերի միասնական օրակարգի ձևավորումը` երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացման, անօրինության, անպատժելիության վերացման հարցերում, միանում ենք շարժման անդամների հայտարարությանը, հայտնում ենք մեր պատրաստակամությունն ու վճռականությունը պայքարելու հանուն արդարության վերականգնման:

    Կոչ ենք անում նաև բոլոր քաղաքացիներին, քաղաքական ուժերին միանալու` համատեղ ուժերով հնարավոր դարձնելու ռեժիմի տապալումը և իրավական Հայաստանի ձևավորումը»:

    Աղբյուր ilur.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (30.10.2013)

  7. #4
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նախաձեռնությանը միացել է «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդկան-ուսանողական միությունը



    Մենք` «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության անդամներս, դեմ ենք հասարակական տրանսպորտի ուղեվարձի նախապատրաստվող թանկացմանը և պատրաստվում ենք ներդնել մեր ողջ ներուժը՝ հանուն այս հարցում հանրային շահի պաշտպանության և սոցիալական արդարության հաստատման: Այս մասին տեղեկանում ենք «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միության տարածած հաղորդագրությունից։
    Լինելով Երևանի ավագանու ընտրություններում կեղծիքների, այդ թվում ընտրակաշառքների միջոցով «հաղթանակի» հասած թիմի ղեկավար՝ Տարոն Մարգարյանը չի սպասարկում Երևան քաղաքի բնակչության շահերը՝ արդեն տևական ժամանակ որոշումներն ընդունելով կամայական, կլանային շահերից ելնելով, և տվյալ պարագայում՝ անտեսելով ՀՀ քաղաքացիների և մասնավորապես երևանցիների սոցիալական վիճակը:
    Մենք ակտիվորեն մասնակցել ենք «Վճարում ենք 100 դրամ» շարժմանը, ինչպես նաև Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հայցով դիմել է դատարան՝ տրանսպորտի գինը թանկացնելու անհիմն և ապօրինի որոշում կայացնելու մեղադրանք առաջադրելով Տարոն Մարգարյանին:
    Միանում ենք «Վճարում ենք 100 դրամ» շարժման անդամների հայտարարությանը և միասնական օրակարգի ձևավորման կոչին՝ համերաշխությամբ պայքարելու հանուն իրավունքի գերակայության և սոցիալական արդարության, կոռուպցիայի և անպատժելիության մթնոլորտի վերացման, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հաշվետվողականության:

    Աղբյուր՝ araratnews.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (30.10.2013)

  9. #5
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ, բայց ոչ մի բան չեն ասում. ի՞նչ են անելու, ինչի՞ համար կամ ինչի՞ դեմ են պայքարում: Ինչ-որ ոչինչ չասող տեքստ ա:

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (30.10.2013), Աթեիստ (30.10.2013)

  11. #6
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Արտ, բայց ոչ մի բան չեն ասում. ի՞նչ են անելու, ինչի՞ համար կամ ինչի՞ դեմ են պայքարում: Ինչ-որ ոչինչ չասող տեքստ ա:
    Բյուր ջան, դրա համար էլ գրել էի, որ այս թեմայում կհետևենք հետագա ընթացքին:

    Էս պահին ունենք մի հատ լավ բան. տարբեր ոլորտներում իրենց ակտիվ դրսևորած երիտասարդները (մասնավորապես Մաշտոցի պուրակի, Թեղուտի ու նմանատիպ այլ հարցերի ակտիվիստները, Հայազնի երիտասարդները, ՀԱԿ-ի երիտասարդները, ժառանգության երիտասարդները) պաշտոնապես հայտարարում են միասնական գործելու մասին:

    Միասնական գործել էլի ա եղել, հենց 150 դրամի ակցիաների ժամանակ, բայց էն ժամանակ էնքան էլ պաշտոնական բնույթ չուներ ու էնքան էլ ամբողջական համագործակցություն չէր: Սա կարող ա շատ լավ սկիզբ դառնալ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Norton (31.10.2013), Rhayader (30.10.2013), Աթեիստ (30.10.2013), Նաիրուհի (30.10.2013), Պիրիտ (30.10.2013)

  13. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Եվս մեկ քաղաքացիական նախաձեռնություն, որը պաշտոնապես միանում է այս նախաձեռնությանը.

    «Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը միանում է «Վճարում ենք 100 դրամ» շարժման նոր փուլին և կոչ է անում երևանցիներին՝ պատասխանատվության կանչել հանրային միջոցներն ու հանրային ունեցվածքը չարաշահող պատասխանատուներին:
    Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Մեր՝ քաղաքացիներիս վճարած հարկերի գողությունը քաղաքապետարանի կողմից արդեն դարձել է սովորություն:
    Երևանի տրանսպորտի ոլորտի պատասխանատուների հանցագործությունները, գծատեր լինելն ու կոռուպցիան վկայում են, որ Երևանի քաղաքապետարանը վերջնականապես կորցրել է հաշվետու և թափանցիկ կառավարման ընդունակությունը: Իմիտացիոն հանձնաժողովները՝ ինչպես տրանսպորտի ոլորտում, այնպես էլ էկոլոգիականը, պարզապես խորամանկություն և խորհրդային ոճի դրածո կոմիտեներ են:
    Ինչպես հանրային կանաչ տարածքների ապօրինի յուրացման դեպքում, այնպես էլ տրանսպորտի ոլորտում հանրային շահի ոտնահարումը և մեր առողջության ու կյանքի վտանգման հաշվին մի քանի անձանց հարստացումը տանում են մայրաքաղաքի կենսագործուներության կոլապսին:
    Կոչ ենք անում երևանցիներին քաղաքապետարանում հայտնված հանցավոր անձանց ցույց տալ հանրության կամքը և ինքնուրույն քաղաքացիական գործողություններ իրականացնել:
    Քաղաքացիական համերաշխության և ինքնակազմակերպման շնորհիվ իրավագիտակից հանրությունը կհասնի Երևանում արդար և ժողովրդավար կառավարման իրականացմանը»:

    Աղբյուր araratnews.am

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (30.10.2013)

  15. #8
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա լավ, Մենք ենք այս քաղաքի տերը նախաձեռնության մեջ համարյա նույն մարդիկ են, որոնք Մաշտոցի պուրակի շուխուռները նախաձեռնել էին

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rhayader (30.10.2013)

  17. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա լավ, Մենք ենք այս քաղաքի տերը նախաձեռնության մեջ համարյա նույն մարդիկ են, որոնք Մաշտոցի պուրակի շուխուռները նախաձեռնել էին
    Հա, Բյուր ջան Իսկ հիմա պաշտոնապես միանում են: Հստակեցնեմ, նախաձեռնության հեղինակը ոչ թե Մաշտոցի պուրակի ակտիվիստներն են եղել, այլ կոլեգիալ մարմինը, պարբերաբար քննարկումներ են կազմակերպվել: Գոնե ես էդպես եմ հասկանում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  18. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, Բյուր ջան Իսկ հիմա պաշտոնապես միանում են: Հստակեցնեմ, նախաձեռնության հեղինակը ոչ թե Մաշտոցի պուրակի ակտիվիստներն են եղել, այլ կոլեգիալ մարմինը, պարբերաբար քննարկումներ են կազմակերպվել: Գոնե ես էդպես եմ հասկանում:
    ուֆ է, սփյուռքահայի ռոմանտիկան կորել ա, ամեն ինչին թարս եմ նայում լավ, հուսանք՝ իրոք ինչ-որ հզոր ուժ կստեղծվի:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    VisTolog (30.10.2013), Աթեիստ (30.10.2013), Նաիրուհի (30.10.2013)

  20. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    ուֆ է, սփյուռքահայի ռոմանտիկան կորել ա, ամեն ինչին թարս եմ նայում լավ, հուսանք՝ իրոք ինչ-որ հզոր ուժ կստեղծվի:
    Հրաշալի ա, որ ռոմանտիկան կորել ա
    Պետք ա ոչ ռոմանտիկ, հանգիստ մոտենալ սենց բաներին: Առանց ավելորդ հուզականության, առանց ավելորդ հույսերի, չոր հաշվարկային, սառը:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #12
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ոնց հասկանում եմ երիտասարդներն են նախաձեռնող/միացողները: Լավ ա:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (30.10.2013)

  23. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ մի հարց ա հետաքրքրում՝ քաղաքն ինչի՞ են մխտռում էս 100 աստիճան անիմաստ ու ոչինչ չասող գրությունը պատերին փչելով: Դրանից իրանք ավելի հզորանում ե՞ն, թե՞ ում դեմ որ պայքարում են, նրանք ավելի թուլանում են:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  24. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ մի հարց ա հետաքրքրում՝ քաղաքն ինչի՞ են մխտռում էս 100 աստիճան անիմաստ ու ոչինչ չասող գրությունը պատերին փչելով: Դրանից իրանք ավելի հզորանում ե՞ն, թե՞ ում դեմ որ պայքարում են, նրանք ավելի թուլանում են:
    Արթ, մի պահ վերանանք քո ու իմ կանխատրամադրված թերահավատությունից:

    Էդ վերանալու պարագայում պատասխանեմ. Նման գրությունները օգնում են հարցը հնչեղ դարձնել, ուշադրություն գրավել, հարցի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Կոնկրետ «100 աստիճանը» նկատի չունեմ, այլ քաղաքական ակտիվության մեջ օգտագործվող էդ տրյուկը նկատի ունեմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  25. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sagittarius (30.10.2013), Աթեիստ (30.10.2013)

  26. #15
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Արթ, մի պահ վերանանք քո ու իմ կանխատրամադրված թերահավատությունից:

    Էդ վերանալու պարագայում պատասխանեմ. Նման գրությունները օգնում են հարցը հնչեղ դարձնել, ուշադրություն գրավել, հարցի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Կոնկրետ «100 աստիճանը» նկատի չունեմ, այլ քաղաքական ակտիվության մեջ օգտագործվող էդ տրյուկը նկատի ունեմ:
    Արտ, օրենքի համար պայքարողը եթե սկսում ա օրենք խախտելուց, էդ արդեն կասկածելի ա: Էլի կարան օրենք խախտեն, էս կարգի բան, չեմ ասում՝ մարդ սպանեն, բայց դա էն ժամանակ, երբ պայքարը կրիտիկական վիճակում ա, օրինակ՝ բարիկադներ սարքելու պահ ա, իրանց ծեծում են, կալանավորում են, այլ ճնշումներ ու բռնություններ են գործադրում: Բայց ստեղ ոչ մի բան չկա, իրանք ընդամենը սկսում են կազմավորվել, ինչ որ նոր ուժ ա իբր, որը սկսում ա նոր գործողություններ, ասպարեզ ա մտնում ու դա անում ա քաղաքի պատերը ներկելուց, կեղտոտելո՞ւց: Ինքը իմ համար ոչ մի բանով չի տարբերվում Տարոնից, ով այլանդակում ա քաղաքը սեփական շահի համար, չի տարբերվում լֆիկից, ով քանդում ա մշակութային արժեքը սեփական շահի համար ու սենց շարունակ: Իրանք էլ կեղտոտում են քաղաքը իրենց գովազդն անելու համար: Ի՞նչ ա պատահել, իրանց արգելել ե՞ն բռոշյուռներ բաժանել փողոցում, փորձել են բաժանել, բռնել ծեծել ե՞ս դրա համար, արգելել ե՞ն ինտերնետում տարածել իրենց տեսակետները, համակիրներ ձեռք բերելը, փորձել են գտնել ովքեր են ու ինչ որ ճնշումների ենթարկե՞լ: Ի՞նչ կարիք կա սենց բան անելու, այսինքն՝ ոչ թե կարիք, այլ անհրաժեշտություն:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 1 6-ից 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Կյանքի աստիճան
    Հեղինակ՝ Գաղթական, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 13.01.2018, 08:54
  2. Աստիճան
    Հեղինակ՝ Claudia Mori, բաժին` Անձնական օրագրեր
    Գրառումներ: 3
    Վերջինը: 19.01.2014, 18:39
  3. 0-ի 0 աստիճան
    Հեղինակ՝ Ուրվական, բաժին` Մաթեմատիկա
    Գրառումներ: 104
    Վերջինը: 09.02.2011, 01:31
  4. Հարյուր տոկոսով թարգմանված 7-Zip
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Հայկական ու հայաֆիկացված ծրագրեր
    Գրառումներ: 18
    Վերջինը: 15.10.2006, 12:09

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •