Ինձ մի հարց ա հետաքրքրում՝ քաղաքն ինչի՞ են մխտռում էս 100 աստիճան անիմաստ ու ոչինչ չասող գրությունը պատերին փչելով: Դրանից իրանք ավելի հզորանում ե՞ն, թե՞ ում դեմ որ պայքարում են, նրանք ավելի թուլանում են:
Ինձ մի հարց ա հետաքրքրում՝ քաղաքն ինչի՞ են մխտռում էս 100 աստիճան անիմաստ ու ոչինչ չասող գրությունը պատերին փչելով: Դրանից իրանք ավելի հզորանում ե՞ն, թե՞ ում դեմ որ պայքարում են, նրանք ավելի թուլանում են:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Արթ, մի պահ վերանանք քո ու իմ կանխատրամադրված թերահավատությունից:
Էդ վերանալու պարագայում պատասխանեմ. Նման գրությունները օգնում են հարցը հնչեղ դարձնել, ուշադրություն գրավել, հարցի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել: Կոնկրետ «100 աստիճանը» նկատի չունեմ, այլ քաղաքական ակտիվության մեջ օգտագործվող էդ տրյուկը նկատի ունեմ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Sagittarius (30.10.2013), Աթեիստ (30.10.2013)
Արտ, օրենքի համար պայքարողը եթե սկսում ա օրենք խախտելուց, էդ արդեն կասկածելի ա: Էլի կարան օրենք խախտեն, էս կարգի բան, չեմ ասում՝ մարդ սպանեն, բայց դա էն ժամանակ, երբ պայքարը կրիտիկական վիճակում ա, օրինակ՝ բարիկադներ սարքելու պահ ա, իրանց ծեծում են, կալանավորում են, այլ ճնշումներ ու բռնություններ են գործադրում: Բայց ստեղ ոչ մի բան չկա, իրանք ընդամենը սկսում են կազմավորվել, ինչ որ նոր ուժ ա իբր, որը սկսում ա նոր գործողություններ, ասպարեզ ա մտնում ու դա անում ա քաղաքի պատերը ներկելուց, կեղտոտելո՞ւց: Ինքը իմ համար ոչ մի բանով չի տարբերվում Տարոնից, ով այլանդակում ա քաղաքը սեփական շահի համար, չի տարբերվում լֆիկից, ով քանդում ա մշակութային արժեքը սեփական շահի համար ու սենց շարունակ: Իրանք էլ կեղտոտում են քաղաքը իրենց գովազդն անելու համար: Ի՞նչ ա պատահել, իրանց արգելել ե՞ն բռոշյուռներ բաժանել փողոցում, փորձել են բաժանել, բռնել ծեծել ե՞ս դրա համար, արգելել ե՞ն ինտերնետում տարածել իրենց տեսակետները, համակիրներ ձեռք բերելը, փորձել են գտնել ովքեր են ու ինչ որ ճնշումների ենթարկե՞լ: Ի՞նչ կարիք կա սենց բան անելու, այսինքն՝ ոչ թե կարիք, այլ անհրաժեշտություն:
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
Չուկ, կներես օֆտոպի համար, կարելի՞ է այնպես անել, որ անտեսված անդամների գրառումները երբ չանտեսված անդամը մեջբերում է, չերևան մեջբերման մեջ:
"Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"
Voice of the Nightingale - իմ բլոգը
Եկա իմ համեստ կարծիքն ասեմ էս թեմայով:
Թե՛ կողմ,թե՛ դեմ արտահայտվողներին կարելի է հասկանալ: Ամեն կարծիքի մեջ ճշտի բաժին գտնում եմ:
Բայց համամիտ չեմ էն կարծիքների հետ,որ սա լուրջ հարց չէ,սրա համար պետք չէ պայքարել: Ու էս պահին մի բան եմ հիշում:
Էս քաղաքում,որտեղ ես ապրում եմ,անցած տարեսկզբից որոշել էին մեկ ռուբլիով թանկացնեն տոմսի գինը: Ու կային խոսակցություններ,որ որոշ սոց. խմբերին հասնող զեղջերն էլ են վերանալու: Այսինքն՝ ուսանող,թոշակառու և այլն,բոլորը հավասար վճարելու են տրասպորտի համար տասներկուսի փոխարեն տասներեք ռուբլի: Ու պետք էր տեսնել,թե ոնց էին վարի տալիս քաղաքը: Ներկելը փառքա,անմեղությունա ստեղի երիտասարդության արածների դեմ: Վերջում հասան փոխզիջման: Տոմսը դառավ տասներեք ռուբլի,բայց զեղջերը մնացին: Ու հիմա առաջվ քայքայված ավտոբուսներն էլ չկան,նորերն են:
Սա ընդամենը օրինակ էր: Ու ես կուզեի,որ մեր երիտասարդությունը նույնքան համառ լիներ նպատակի հասնելու համար: Ոչ թե մի քանի օր պայքարեն,սրտները հովացնեն ու անցնի գնա: Ամեն մեծ գործ փոքրից է սկսվում: Թող սա փոքրը լինի,բայց հաջող լինի:
Ուշադրություն գրավելու ձև ա. իսկ բողոքի, սիսթեմին դեմ գնալու հարցերին ուշադրություն գրավելու ամենաարդյունավետ մեծանիզմները դրանք կանոները խախտող մեթոդներն են՝ սաբոտաժ, փողոցները փակել, կայքերը կոտրել, դասադուլ-գոծադուլ (նույնիսկ այն երկրներում, որտեղ -դուլները օրենքով կարգավորվում են, դրանք էլի կազմակերպվում են խախտելով որոշակի կանոները), և վերջապես գրաֆֆիթի՝
Որևէ սիսթեմի դեմ բողոքելը առանց այդ սիսթեմի մեկ կանոն խախտելու հավասար ա մուկ տշելու: Դրա հարցը պտի լինի՝ արյդո՞ք այդ խնդիրը արժանի ա այնպիսի ուշադրության, որ դրա համար որոշակի կանոներ խախտվեն:
Տրիբուն (30.10.2013)
Kuk (30.10.2013)
հա, հեչ:
Կարող ա սա իրանց առաջին քայլն ու համապատասխան ուշադրություն հավաքելուց հետո, իրանց «ասելիքը» կասեն, կարող ա առանձնապես ասելիք չունեն ու փորձ են հավաքում:
Ճիշտն ասած մեր ջահելությունը հլը որ շատ տոռվմուզ ա, ուստի քուչի հնազանդ ախպերների ֆոնին, սրանք արդեն ռեվոլուցիոներներ են![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ