Սիրել եմ ձեզ, սիրում եմ ու սիրելու եմ մի՜շտ: Գուցե շատ եմ ուշացել էդ առումով՝ բայց պիտի ասեմ «Բարի վերադարձ իմ «Կարիճներ»
Ես դեռ շատ բան չգիտեմ ձեր մասին, դա նշանակում ա, որ առջևում հետաքրքիր օրեր են սպասվում
«For You, Yes I Do!
Yes I Doooo!!!»
Սիրել եմ ձեզ, սիրում եմ ու սիրելու եմ մի՜շտ: Գուցե շատ եմ ուշացել էդ առումով՝ բայց պիտի ասեմ «Բարի վերադարձ իմ «Կարիճներ»
Ես դեռ շատ բան չգիտեմ ձեր մասին, դա նշանակում ա, որ առջևում հետաքրքիր օրեր են սպասվում
«For You, Yes I Do!
Yes I Doooo!!!»
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Sambitbaba (06.05.2015), Նաիրուհի (15.11.2013), Նիկեա (14.10.2013), Վոլտերա (04.10.2013)
Ահավոր անորոշ վիճակ՝ երբ չգիտես որի՞ն անդրադառնաս: Առջևդ թղթերի մի մեծ կույտ, հոգումդ մեծ վախ, որ դրանցից որևէ մեկի մասին կարող ես մոռանալ: Ու այդ ամենն ինչի՞ համար... հոգու: Խիղճդ չի հանգստանա, իսկ եթե ուշանաս ավելի՛ կկուտակվի ու բոլորովին կմոլորվես: Ծանր ա, դժվար, ժամանակի կորու՞ստ, բայց ախր ցանկությունդ, անհրաժեշտությունը, խիղճդ քեզ թույ չեն տալիս ձեռ քաշել: Որովհետև թվում է, թե կկորցնես քո եսը:
Ուրիշ ժամանակ կարծում ես սպառվել ես, էլ ոչինչ չես կարող անել, դե հիմա դիմացիր![]()
Հ.գ.
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Sambitbaba (06.05.2015), Նարե91 (08.10.2013), Նիկեա (14.10.2013), Վոլտերա (07.10.2013)
Էն որ և երաժշտությունը և երգչի ձայնը հենց առաջին պահերից ցույց են տալիս տարիների հնությունըԷն որ որոշ չափով Ազնավուրյան երանգներ ես տեսնում ձայնի մեջ: Էն որ մեկ-մեկ կարող ա ռաբիզի տպավորություն թողնի, բայց դա է՛լ անտեսվի, որովհետև լավն ա: Էն որ համոզվում ես, որ հինը տոննաներով լավն էր ժամանակակիցից: Էն որ ուղղակի վայելում ես:
Ու մի հատ էլ ֆիլմ ես գտնում
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 14.10.2013, 18:53:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Դու շատերին ես սիրել որպես ընկերոջ, շատերից ես նեղվել, բայց մեղադրե՞լ... թվում է երբեք: Սիրում եմ քո բարությունը: Եթե որևէ մեկին սիրում ես, նա քեզ համար իդեալ է, ինքդ քեզ կմեղադրես, բայց նրան երբեք: Չգտեմ թե որքանով ես ճիշտ, բայց մի բան հաստատ գիտեմ, դու արժանի ես փոխադարձ սիրուն ու հարգանքին:Գուցե ես եմ սխալ, որ քիթս խոթում եմ քո գործերի մեջ, բայց ի՞նչ կարող եմ անել, դու ինքդ էլ չես պատկերացնում, թե որքան հարազատ մարդ ես ինձ համար: Թվում է մի օր չեմ դիմանա ու քեզ ամեն ինչ կասեմ... գուցեև դա լինի իմ կործանումը:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
enna (20.11.2013), Sambitbaba (06.05.2015), Նաիրուհի (15.11.2013), Նարե91 (22.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (22.10.2013)
Չէ, ես էն չեմ ինչ որ դու ես մտածում: Ես շատ խռովկան եմ ու մեկ-մեկ կարող ա ահավոր կոպիտ խոսամ, էն ինչ մտածում եմ, մեջս չպահեմ... Պայթե՜մ:
Ես ինքս ինձ երբեք թույլ չեմ տա դավաճանել ընկերոջս, փոխել վերաբերմունքս քանի դեռ նա չի փոխել իրենը:
Ինչու՞ պիտի նրա պատճառով տուժի մեկ ուրիշը: Ինչու՞ պիտի մարդ ամբողջ բարկությունը թափի անմեղի վրա:
Ինչու՞ չեմ կարող իմ համար հանգիստ լսեմ երգերս...
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
enna (20.11.2013), erexa (24.10.2013), Sambitbaba (06.05.2015), Stranger_Friend (24.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (29.10.2013)
Նորից դու... նորից ու նորից: Նորից քո մասին: Հիմա ես շատ անհամբեր եմ՝ երկու օրն իմ համար անասելի երկար է: Թվում է թե քեզ վերաբերվող ամեն ինչ իմ համար թանկ է, հարազատ ու հաճելի: Քեզ է հիշեցնում:Մեկ-մեկ թվում է թե կրակի հետ եմ խաղում ու վերջում մոխիր եմ դառնալու:
Չեմ դադարում մեղադրել ինքս ինձ, բայց ոչ էլ խելքի եմ գալիս: Թուլամո՜րթ![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
enna (20.11.2013), Sambitbaba (06.05.2015), Արամ (27.10.2013), Նաիրուհի (15.11.2013), Նարե91 (25.10.2013), Վոլտերա (25.10.2013), Փոքրիկ շրջմոլիկ (25.10.2013)
boooooooom (23.11.2013), enna (20.11.2013), keyboard (29.10.2013), Sambitbaba (06.05.2015), Vardik! (29.10.2013), Այբ (29.10.2013)
Չգիտեմ ու՞մ ու ինչի՞ վրա հույս դնեմ, համոզված չեմ, որ էդ ձևով գործը գլուխ կբերեմ, բայց գիտեմ, որ հիմա է՛դ ա ելքը՝ հնարավորությունը: Վախենում եմ չհասնեմ, կոտրվեմ: Փոփոխական եմ: Արդեն սկսել եմ կասկածել, որ ինքս ինձ ավելի լավ եմ ճանաչում, քան դիմացինս: Ու դա ինձ բոլորովին դուր չի գալիս:Նույնիսկ երգեր լսելուց չեմ կարողանում կողմնորոշվել: Կուտակել եմ ու շարունակում եմ կուտակել: Համ ծանր ա, համ թեթև: Համ պարզ ա, համ անհստակ: Ուզում եմ, շատ եմ ուզում, որ էս տարի դա լինի, բայց ինքնավստահությունն ու հավատը պակասում են: Ե՛ս, որ ասում էի «վստահիր» հիմա արդեն ինքս չեմ վստահում: Ցավում ա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
enna (20.11.2013), erexa (08.11.2013), Sambitbaba (06.05.2015), Այբ (08.11.2013), Արամ (08.11.2013), Նաիրուհի (15.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (08.11.2013)
Երաժշտությամբ լցված բեղուն օրս արդեն կարելի ա համարել հաջողվածԴզու՜մ են բացահայտումներս: LTE-ից ծուխի ու կրակի հաճելի հոտ ա գալիս՝ էն որ չի խեղդում: Ու պարտադիր ասոցացնում ես այն մարդու հետ, ում շատ ես սիրում: Մինչ էդ եղած հանգստությունն էլ էնքա՜ն համահունչ ա ծուխի հետ: Խոսքերիս հետ նաև հիշում եմ «The Legend Of Pianist»-ի սիրածս հատվածը, էն որ նվագի արագությունից դաշնամուրի լարերը տաքանում են ու սիգարետը վառում
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
enna (20.11.2013), Sambitbaba (06.05.2015)
Ուժեղ եղի, երջանիկ եղի խնդրում եմ: Ուզում եմ հասնեմ քեզ, օգնեմ ու ուզում եմ, որ դու է՛լ դա ուզես՝ չմերժես: Ուզում եմ պինդ լինես, մենակ չզգաս քեզ իմ կողքին (եթե իհարկե դա լինի): Տեսնում եմ, որ տանջվում ես, դրանով ավելի ու ավելի ես հեռանում ինձանից՝ կորցնում եմ քեզ: Ու ընդհանրապես, էս ամենը էնքան անռեալ ա, վախենում եմ էդպես էլ մնա: Էգոիստական ա՝ բայց եթե մի օր իմանամ, որ էլ ոչ մի հույս չպիտի ունենամ, չգիտեմ էլ ինչ կլինի... ու դրանից հետո ո՞նց եմ ինձ հեռու պահելու:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
enna (20.11.2013), Meme (14.11.2013), Sambitbaba (06.05.2015), Այբ (13.11.2013), Արամ (13.11.2013), Լեո (14.11.2013), Նաիրուհի (15.11.2013), Ուլուանա (14.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (14.11.2013)
Մեկ-մեկ զարմանում եմ, թե ի՜նչ հանճարեղ երաժշտություններ կարող են ստեղծվել: Էն որ կախարդական ա, էն որ ուղղակի հեքիաթ ես լսում`հիշում ես ELO-ի Eldorado ալբոմից ստացած տպավորությունդ ու Genesysճյան էլեմենտներ ես գտնում (ի դեպ, իրանց ամենասիրածս ալբոմը «A Trick Of The Tal»-ն ա): Խոսքերի մեջ կարող ա չլինի էդ հեքիաթը, բայցդա քո համար նշանակություն չունի: Մի խոսքով Էլդորադոյից հետո մի ուրիշ երկիր ես այցելում ու էնտեղ էլ զգում ես նույնը, ինչ առաջինում: Շատ եմ սիրում, երբ երգերը իրար շարունակում են, երբ ուշ ես զգում, որ փոխվել են, ոնց որ շաա՜տ երկար պոպուրի լինի
Ու ընդհանրապես, վաղուց էի նկատել, որ իրանց ամենասիրածս երգի տեսահոլովակը շատ նման ա ELO-ի «Midnight Blue»-ին:
Ես հետագայում անպայման անդրադառնալու եմ էդ թեմային՝ կստեղծեմ ի՛մ հեքիաթը ու ամեն ինչ կանեմ, որ հաջողվի![]()
Վերջում էլ մի ուրիշ խմբի «հեքիաթային» ալբոմանկար:
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
enna (20.11.2013), Sambitbaba (06.05.2015), Այբ (14.11.2013), Արամ (14.11.2013), Նիկեա (14.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (14.11.2013)
Ամեն ինչ լավ կլինի, ես այդ գիտեմ
Համ չեմ ուզում շտապել՝ ուզում եմ վայելել հոգեպես պատրաստվելուս երազային պահերը, համ էլ ուզում եմ տեսնել, որքանո՞վ ա երազը իրական՝ չնայած էնքան էլ չեմ կասկածում![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
enna (20.11.2013), Sambitbaba (06.05.2015), Vardik! (19.11.2013), Արամ (17.11.2013), Նաիրուհի (17.11.2013), Վոլտերա (17.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.11.2013)
Վերջ: Կորցրել եմ, բայց ցավ չեմ զգում: Բարի գալուստ իրական աշխարհ... եթե այսպես շարունակեի, գուցե տառապեի կորուստից: Պետք էր լիներ մեկը, որ թափ տար ինձ, հասկացներ, որ սխալվելու եմ: Չգիտեմ, հետո պարզապես ընկերներ կլինե՞նք, թե՞ ոչ: Կհիշե՞մ հետո երազներս: Դատարկվել եմ, թեթևացել: Գուցե բարին այս էր: Ուզում եմ դու ժպտաս:
Անտանելի գիշեր էր, ոչ մտքեր կային, ոչ հաշվելն էր օգնում, անհամբեր սպասում էի, թե ե՞րբ ա լուսանալու: Ամենից շատ ուզում էի գրել ձեռքի օրագրումս: Բա ժամացույցի անտանելի չխկչխկոցը, որ չէր թողնում շուռ գալ մյուս կողմի վրա:
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
boooooooom (23.11.2013), enna (24.11.2013), Sambitbaba (06.05.2015), Այբ (27.11.2013), Արամ (23.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (23.11.2013)
Երկար ժամանակ էի հույսեր փայփայում՝ երազում: Հիմա չեմ զղջում՝ չեմ համարում, որ ժամանակս անիմաստ է անցել: Եթե այն ժամանակ անկեղծանայի, այդքան ապրումներ չէին լինի: Չեմ գտնում, որ այդ ամենը իզուր էր, բայց հիմա գիտեմ, որ անցած էտապ է: Ես գուցե սխալվեի, եթե շարժվեի այդ ուղղությամբ՝ անեի այդ քայլը: Դեռ չգտած, արդեն մտածում էի կորցնելու մասին: Հիմա ընդամենը ուզում եմ, որ դու՛ գտնես քո ուղին: Ամեն ինչ լավ է, հետո ավելի լավ կլինի:![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
enna (24.11.2013), Sambitbaba (06.05.2015), Այբ (27.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (24.11.2013)
Երբ ուզում ես տարբերվել որև բանով, անել այնպես, ինչպես ուրիշը չի արել, այդտեղ վատ բան չկա: Բայց ամեն ինչի համար էլ ժամանակ կա, չես կարող անընդհատ վարվել նույն կերպ, կձանձրացնես, պետք է կանգ առնես երբ ժամանակն է, երբ պետք լինի ձեռագիրդ փոխել գիտակցես:
Հերթական անգամ համոզվում եմ, որ շատ դյուրահավատն եմ, շատ արագ եմ ոգևորվում: Քիչ չի եղել, որ տուժել եմ, բայց չգիտես ինչի չեմ փոխվում: Ուզում եմ մի օր այնպես կոտրվեմ, այնպես հուսահատվեմ, որ դրանից հետո այլ կերպ նայեմ ամեն ինչին, տարբերեմ թացն ու չորը:
Ես ինքս էլ չէի սպասում, որ այսքան շուտ, այսքան հեշտությամբ ու առանց կոտրվելու կփոխվեմ: Բայց դա երևի ընդամենը մի էտապն էր՝ իսկական հեղափոխությունը հետո է լինելու:
Երբ շաբաթդ լի է երգերով՝ արդյո՞ք դա երջանկության գրավականն է...
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Lusntag Lusine (27.11.2013), Sambitbaba (06.05.2015), Այբ (27.11.2013), Փոքրիկ շրջմոլիկ (27.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ