Մարդիկ գիտեմ, որ համոզված են, որ մի քանի տարուց Հայաստանի ազգային փողը ռուբլին ա դառնալու: Ես իրանց հետ համաձայն չէի, բայց ոնց որ վախտն ա համաձայնելու![]()
Մարդիկ գիտեմ, որ համոզված են, որ մի քանի տարուց Հայաստանի ազգային փողը ռուբլին ա դառնալու: Ես իրանց հետ համաձայն չէի, բայց ոնց որ վախտն ա համաձայնելու![]()
Ես էլ մարդիկ գիտեմ, որ երկու բառ ռուսերեն չգիտեն, բայց երազում են, թե երբ պիտի Հայաստանը մտնի Ռուսաստանի կազմի մեջ: Նաղդ մի հատ պրեզիդենտ գիտեմ, որ էնքան ա երազել դրա մասին, որ արդեն Ռուսական ամեն գյուղապետի ընտրությունից հետո շնորհավորական ուղերձ ա հղում: Մի ղուրուշ պատգամավորի տեղ գիտեմ, որ իրանց քուչում խառոշի ա, բայց որ մի հատ խմած ռուս մուժիկ ա տենում, նենց ա քաքում տակը, ոնց որ ոնց որ հարբած պարսկական փիղ ա տեսել: Մի հատ էլ վարչապետ գիտեմ, որ սաղ կյանքը հաշվել էր թե ինչքան օգուտ կստանա երկիրը ԵՄ հետ ասոցացվելուց, բայց հինգ րոպեում պրիզնատ եկավ, որ սաղ կյանքը քաք ա կերել, որ հաշվել ա:
Mephistopheles (13.10.2013), Norton (16.10.2013), Sagittarius (13.10.2013), Ներսես_AM (14.10.2013), Վահե-91 (14.10.2013)
Աթեիստ (13.10.2013)
Ու ինչ ուզում ես ասա, ամեն ինչ գալիս հանգում ա կոնկրետ մարդկանց արժեքային համակարգին: Ու Սերոժիկից ավելին սպասելը մեր կողմից հիմարություն էր:
Մարդը հասունացել ու որպես կայացած մարդ (35 տարեկանը) ձևաորվել ա մի միջավայրում, որտեղ ինքը եղել ա ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա՝ երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական: Այսինքն, մարդը մեծացել ա մի միջավայրում, որտեղ ինքը «Ճ» կլասի չինովնիկ ա, մի ինքնավարությունում, որը գտնվում ա մի հանրապետության կազմում, որը գտնվում ա մի հատ մեծ երկրի կազմում, որտեղ վերջանական որոշումները կայացվում են էտ մեծ երկրի կենտրոնում: Դե պատկերացրեք, ասենք 30 տարեկան Սերժը ինչ հայացքով ա նայել էն մարդկանց, որոնք ասենք գնացել են Բաքու, կամ ավելի վատ՝ Մոսկվա, ու ընդեղից հետ են եկել ու ասել են. «Շեֆն ասեց, սենց պըտի անենք»: Ու էտ մարդիկ համ էլ Մոսկվայից կոստյում-շլվար էին իրանց համար առնում բերում, մեկ ու մեջ էլ բանան, իկռա ու մասկովսկի կալբասեղեն: Սերժի սաղ կյանքի երազանքն եղել ա, որը ինքը լինի էն մարդկանցից մեկը, ով կգնա կհասնի Բաքու կամ Մոսկվա ու ինքը հետ կգա Ստեփանակարետ ու կասի «Շեֆը սենց ասեց», ու տուն կանֆետ-բան կբերի Մասկվայից: Հիմա մարդու մանկության, երիտասարդության ու հասունության բյուրեղյա երազանքն իրականություն ա դառնում:
Ու էս մեր խեղճ Սերժը, որը սաղ կյանքը երազել ա էս ամեն ինչի մասին, հանկարծ, իրանից անկախ, դառնում ա երկրի պրեզիդենտ, որտեղ ինքը պիտի որոշի երկրի ապագայի, զարգացման ու անվտանգության խնդիրները: Մի հինգ տարի դիմանում ա էտ հոգեբանական նագռուզկին ու մի հինգ տարի մարդը էտ նագռուզկի տակ համ փող ա շինում, համ էլ գնում ա ոչ միայն Մասկվա, այլ նույնիսկ Բրուսել (մինչև 45 տարեկանը քարտեզի վրա չի իմացել, թե էտ որտեղ ա, ու ինչ բանբանեռկայա), Լոնդոն, Վաշինգտոն, Ստրասբուրգ: Բայց մեկ էլ էտ մարդը հասկանում ա, որ իրան հազար տարի պետք չի եղել, որ ինքը որոշումներ ընդունի, ինքը չի ուզել էտ նագռուզկեն: Իրան պետք ա եղել, որ իրա տեղը որոշումներն ընդունվեն, այնպես ինչպես իր երիտասարդության տարիներին էր, իսկ ինքը մենակ կարանա գնա Մասկվա, գա ասի. «Շեֆը սենց ասեց», ձեռի հետ էլ, բացի կանֆետեղենից, մարդը ուզում ա կյանքը վայելի, կազինոյա, բանա:
Առակս ինչ կցուցանե - մեզ սերնդափոխություն ա պետք: Բայց ցավոք նոր սերունդը դեռ որոշիչ դերակատարում չունի ու դեռ ամեն ձև փչացվում ա հին սերունդի կողմից: Էս Մաքսային Միություն կամ ԵՄ Ասոցացման Համաձայնագիրը շատ վատ պահի մեզ ռաստ եկավ - հին, Մոսկցայի ձեռին նայող ու ռուսից կախված սերունդը դեռ որոշումներ ա ընդունում, նոր սերունդն էլ դեռ չի ձևավորվել, ոչ իրա արժեքային հստակ համակարգով, ոչ էլ ապագայի նկատմամբ իրա պատկերացումներով:
Վերջին խմբագրող՝ Տրիբուն: 13.10.2013, 22:20:
Bruno (13.10.2013), keyboard (14.10.2013), Mephistopheles (13.10.2013), Norton (16.10.2013), One_Way_Ticket (14.10.2013), Sagittarius (14.10.2013), Tig (14.10.2013), Ամպ (14.10.2013), Անվերնագիր (14.10.2013), Բիձա (14.10.2013), Նաիրուհի (14.10.2013), Ներսես_AM (14.10.2013), Վահե-91 (14.10.2013)
Մենակ սեռժը չի: Կռիշնոցը չի կարող սեռժի վրա վերջանա: Սեռժը ոչ ամբիցիան ու ոչ էլ պլոճիկը չունի ինքնուրույն կռիշ կանգնելու իր տակի խառախուռին: Ու խառախուռին էլ ձեռ չի տալիս, որ իրանց կռիշը կակոյ նիբուդ սեռժի վրա պրծնի: Բոլորին է դա եղել ձեռնտու- թե մանր գողականին, թե իշխանական- գողականին ու բոլոր պաշտոնյաներին:
25 տարի քարոզվող անթասիբ ու անոտուգլուխ արժեքայինը միայն սրան կարող էր բերել:
Բիձա (15.10.2013)
Աստղո ջան, էս դեռ ծաղիներն են: Մենք դեռ ժամանակ ունենք, որ ազգովի վերջանականապես ապացուցենք մեր փաստորեն անպատմություն ու անմշակույթ լինելը: Դու հեսա տես թե ռուսների ու Պուծինի հասցեին ձոնվող դեֆերամբները ինչ մի տեսք ու ձև են ստանալու, ու ոնց են հայոց «մեծերն» իրարից առաջ ընկնելով ու իրար տրորելով փորձելու առաջինը իրենց հպատակությունը հայտնել ռուսաց թագավորին: Նկատե՞լ ես, որ մինչև էս պահը, բացառությամբ մի երկու դեպքի, դեռ ոչ մեկը հստակ դիրքորոշում չի հայտնել, ինքը կողմ ա, թե՞ դեմ էտ անտեր մաքսային միությանը: Նույնիսկ իր քաղաքական ինտելեկտով փայլող հայտնի թոշակառուն երկու լուրջ բառ չասեց: Իսկ մեր ժամանակների մեծագույն տնտեսագիտական միտք Բագրատյանի միակ ասծան էն էր, որ «տղեք, ռուսներին գլխանց ջղայնացնել պետք չէր»: Զզվելի են բոլորը, Աստղո ջան: Կես պլոճիկով ու երկու գրամ աշխատող մոխրագույն նյութով տղա չկա ողջ քաղաքական դաշտում:
Բայց, ասեմ քեզ, լավ ա, որ թուրքերի հետ սահմանը չի բացվում: Երևի ռուսները հատուկ չեն թողնում: Թե չէ էսօր 200-ամյա հայ-ռուսական բարեկամությունից խոսացողները մեկ էլ կհիշեն, որ հայ-թուրքական բարեկամությունն ավելի հին արմատներ ունի ու տևել ա 600 տարի: Դե բոլորս էլ գիտենք, որ Պոլիսն էլ (Ստամբուլը) հազար անգամ ավելի հայկական քաղաք ա եղել քան Մսոկվան ու Սանտկ-Պետերբուրգը միասին վերցրած. Վարուժան, Զոհրապ, Դուրյան, Սիամանթո, Կոմիտաս ..... մենակ Ստամբուլում ավելի շատ հայկական եկեղցի կա քան ողջ Ռուսաստանում, ու նույնիսկ Երևանում:
Ախպերութուուուուուուն
Հարավային Օսիան Մաքսային միությանը միանալու ցանկություն է հայտնել
Զորի Բալայանին պետք ա հուշել, որ իրա ցանկության կատարման ամենակարճ ուղին Դաղստանի կամ Կաբարիդնո-Բալկարիայի կազմի մեջ մտնելն ա: Երկար բարակ ոչ մեկը ոռ չի խաղացնի, մենք էլ սխոդու կդառնանք Ռուսաստանի sub-գուբեռնյա: Կարող ա դաժե մշակութային ինքնավարություն ունենալու հնարավորություն տան, որ ասենք գոնե տունը իրար մեջ հայերեն խոսալու իրավունք ունենանք:
Mephistopheles (16.10.2013), Ներսես_AM (16.10.2013)
Զորի Բալայանն ամեն ինչ փչացրեց. Ռեգնումի ցնցող նյութը
Ռեգնում գործակալությունը հրապարակել է ցնցող նյութ, որով փաստացի արձանագրել է Մաքսային միություն մտնելու օգտին փաստարկների լիակատար բացակայությունը:
Հեղինակը՝ «հայ վերլուծաբան» Անուշ Լեւոնյանը բացահայտ մեղադրում է ռուսական քարոզչական մեքենային եւ Ռոսսոտրուդնիչեստվոյին այն բանում, որ դրանք չեն կարողանում ներկայացնել հոդաբաշխ փաստարկներ, թե ինչու պետք է Հայաստանը հրաժարվի ինքնիշխանությունից եւ մտնի Մաքսային միություն: Ընթացքում Անուշ Լեւոնյանը ընդունում է խորհրդային ինտեգրացիայի հակառակորդների «պրոֆեսիոնալիզմը» եւ փաստարկների առատությունը:
Ըստ ամենայնի, նրանց, ում հանձնարարվել էր դառը «մաքսային կոնֆետը» փաթաթել սիրուն թղթով, չի հաջողվել անել այդ գործը: Եւ խնդիրը նման խոստովանությունների հեղինակների անձը չէ: Նրանք նյարդայնանում են, քանի որ տեսնում են, որ նույնիսկ Ռուսաստանին սիրո խոստովանությունները Հայաստանում արվում են հեգնական տոնով:
Նման օրինակ Անուշ Լեւոնյանը բերում է: Մոսկվա մեկնելուց հետո վարչապետ Տիգրան Սարգսյանը, խոսելով Մաքսային միությանը Հայաստանի կամավոր անդամակցության մասին, խիստ լուրջ տոնով ասել է, որ դա շատ կարեւոր որոշում է, եւ 20 տարի անց հայերը կզգան դրա առավելությունները:
Երեւում է նման արհամարհական տոնը, որով նույնիսկ Հայաստանի պաշտոնատարներն են խոսում Մաքսային միության մասին, նյարդայնացնում է մեր ռուս ընկերներին: Երեւի հիմա էլ Տիգրան Սարգսյանին կրկին կանչեն Մոսկվա եւ ստիպեն նույնը ասել առանց հեգնանքի:
Իսկ վերջին կաթիլը դարձել է Զորի Բալայանի նամակը, որում նա չեռնոմիրդինյան ոճով բացել է ռուսական ագիտպրոպի բոլոր խաղաքարտերը եւ փչացրել ողջ պատկերը: Ներկայում ռուս փորձագետները դեռ երկար են մաքրելու Զորի Բալայանի եփած ճաշը, որը Հայաստանում խոր զզվանք է առաջացրել, այդ թվում ընդդեմ ռուսական կայսերական քաղաքականության:
Ռուսական քարոզչական մեքենան անհույս լռվել է հայկական լեռներում: Կան տեղեկություններ, որ Ռուսաստանը հետ է կանչում ոչ անհայտ Կրիվոպուսկովին, ով քարոզում էր հայ-ռուսական միաձուլումը: Վերջերս նրան մեղադրեցին Ղարաբաղի հայերի դեմ պատժիչ արշավանքներում մասնակցության համար: Դրանից հետո ինչպես նա կարող է մնալ:
Այդպես է լինում, երբ կայսրությունը 300 տարի չի փոխում հռետորաբանությունն ու մեթոդները, երբ սապոգը ներկայացվում է որպես փրկօղակ: Այդպես է լինում, երբ հակահայկական թեզերի տակ ստիպում են ստորագրել հայերին կամ հորինում հայկական ստորագրություններ: Այդպես է լինում, երբ կայսերական քաղաքականությունն առաջ մղողները զլանում են էքսպանսիայի համար թեկուզ փոքրիկ առավելություններ ու փաստարկներ հորինել:
Մնում է մաքուր էքսպանսիան, եւ այն որեւէ փաստարկով հնարավոր չէ քողարկել: Մանավանդ որ, փաստարկներ ու առավելություններ չկան, եւ չեն կարող լինել: Պարզապես, Հայաստանի ու Ռուսաստանի շահերն են օբյեկտիվորեն տարբեր, ավելին՝ դրանք հակընդդեմ են:
Արտգեոն ինչպես տեսնում եմ մնում է էն հին ու բարին ռուսոֆոբը։ Ու բացում է նման ոչ լիարժեք հարցումներ։
Իրականում հայեր ջան մենք այնպիսի վիճակում ենք որ նույնիսկ Եվրազես մենք չենք մտնի լիարժեք ձևով։
Այնպես որ մոտակա 10-20 տարին էս թեման մենակ ծամծվելու է առանց արևէ լուրջ բաների։
Հիմար բաների վրա ժամանակ մի ծախսեք, զբաղվեք ձեր առօրեա կենցաղը լավացնելով, սովորական մարդկային շփումերով ․․․ Կյանք է գնում է էլի 2000 տարի է էսպես ապրում ենք, մի մոմենտ եվրոերազախաբություններ եղան, էդ էլ պրծավ ․․․ ու ՇԱՏ լավ եղավ։ փնտրեք իրական հաճույք ոչ թե տրվեք երազախաբությունների
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Արէա (22.10.2013)
Տեսաք Լուկաշենկոն էլ ասաց, որ Հայաստանը մոտ ապագայում դեռ չի մտնի ՄՄ։
Այնպես խուճապի մատնվելու կարիք չկա։
Պայքար, պայքար մինչև ՀԱՂԹԱՆԱԿ:
Sagittarius (26.10.2013), Արէա (25.10.2013), Տրիբուն (26.10.2013)
Անվերնագիր (26.10.2013), Տրիբուն (26.10.2013)
Իսկ ինձ թվում ա, որ լավ էլ խուճապի մատնվելու ժամանակն ա: Ուրշ էլ ի՞նչ պիտի լինի, որ խուճապահարվենք: Չնայած, ամեն անգամ մտածում ես, որ սրանից վատ էլ չի կարա լինի, մեկ էլ քեզ ապացուցում են, որ վատագույնը դեռ առջևում է: Իմ պարանոյիկ, բայց շատ լավատեսական պրոգնոզով, Հայաստան պետությանը մնացել ա մի հինգ տարվա կյանք ... եթե բախտներս բերի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ