Մեֆ, ապեր, մի 7-8 տարի առաջ, երբ մարդիկ դեռ հեռվից չէին լսել ասոցացման մասին, ես երազել եմ էտ օրվա մասին: Էտ բացառիկ պատմական հնարավորություն ա, որը կարող ա մեզ էլ չընձեռվի: Տենց բանից հրաժարվելու համար պիտի առնվազն սերժիկ լինես![]()
Ու դու շատ մի լսի մեր անասուններին, որ ասոցացումը հակակշռում են ՄՄ-ով: Դրանք տգետ մուտիլովշիկներ են: ԵՄ հետ ասոցացվելը ու ՄՄ մտնելը իրար հետ համադրելը ու համեմատելը անհնար ա: Ես չեմ ասում թե որն ա լավ կամ վատ: Դրանք իրարից խայտառակ տարբերվող պրոցեսներ են:
Chuk (02.11.2013), Norton (03.11.2013), Sagittarius (02.11.2013), Բիձա (03.11.2013), Ներսես_AM (03.11.2013)
ԱղբյուրՀայաստանում քննարկում են Գյումրիի 102-րդ բազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու հայտարարությունն այն մասին, որ եթե Ադրբեջանը պատերազմ սկսի Ղարաբաղում, ռուսական բազան միջամտելու է:
Օրերս էլ Չեչնիայի պատերազմից հայտնի գեներալ Շամանովն է հայտարարել, որ իր դեսանտայիններով պատրաստ է ժամանել Հայաստան՝ «հասարակական կարգը պաշտպանելու համար»: Հայաստանը ստորագրել է ՀԱՊԿ մի համաձայնագիր, ըստ որի ՀԱՊԿ (այսինքն Ռուսաստանի) ուժերը կարող են Հայաստանում «հասարակական կարգ» պահպանել:
Թե ինչ է նշանակում «հասարակական կարգը», հայերն արդեն մեկ անգամ տեսել են՝ 1990-ականների առաջին կեսին: Նույն ժամանակ նաեւ տեսել են, թե ինչ է նշանակում ռուսական բանակի միջամտությունը պատերազմին. արդյունքը տեղահանված տասնյակ հայկական բնակավայրերն էին ու խայտառակ «անձնագրային ռեժիմը», որ իրականացվում էին ադրբեջանական ուժերի հետ համատեղ:
Հայերը պատերազմում հաղթեցին այն բանից հետո, երբ ռուսական գունդը դուրս եկավ Ղարաբաղից, թողնելով զենքը:
Տեսակետ կա, թե Գյումրիի 102-րդ զորակայանի հրամանատարի հայտարարությունը նպատակ ունի զսպել Ադրբեջանին ու Թուրքիային հնարավոր պատերազմի կապակցությամբ: Հնարավոր է, նկատի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը Հայաստանի «անվտանգության երաշխավորն է»: Սակայն, ընդունա՞կ է արդյոք եւ ցանկություն ունի՞ Ռուսաստանը կատարել այդ խնդիրը եւ կանխել պատերազմը, եւ ի՞նչ քայլերի է դիմելու հնարավոր պատերազմի դեպքում:
Վերջին շրջանի իրադարձությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի հետ մտել է պարտավորեցնող հարաբերությունների մեջ, որոնք ենթադրում են հայկական շահերի «հանձնումը»: Ընդ որում, այս գործընթացը սկսել է դեռեւս 2008 թվականից, երբ Հայաստանի օրակարգում չկար Եվրամիության հետ ասոցիացիայի խնդիրը: Կարելի է ենթադրել, որ ասոցացման խնդիրն առաջացավ հենց այն պատճառով, որ հայկական քաղաքական ղեկավարությունը վտանգ էր տեսնում Ռուսաստանի «նոր» քաղաքականության մեջ:
ԵՄ հետ ասոցիացիայի վերաբերյալ բանակցության ընթացքում Ռուսաստանն անցավ բացահայտ շանտաժի, այդ թվում անվտանգության եւ Ղարաբաղի թեմաներով: Ի վերջո, Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանը անդամակցելու մասին:
Ըստ ամենայնի, Մոսկվային չի բավարարել այդ հայտարարությունը, եւ ներկայում ակնարկներ են արվում Հայաստանում «հասարակական կարգը» պահպանելու մասին, այն էլ այն գեներալի միջոցով, որն աչքի էր ընկել Չեչնիայում 1990-ականներին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ: Այդպիսով, Մոսկվան լիակատար վերահսկողության տակ է առնում Հայաստանի քաղաքական դաշտը, որպեսզի անակնկալներ չլինեն:
Ինչ վերաբերում է Գյումրիի ռազմակայանի հրամանատարի հայտարարությանը, ապա այն մի կողմից «բլիթ» է՝ հայ հանրության համար, մյուս կողմից՝ սպառնալիք այն ղեկավարությանը, որն իր աչքով է Ղարաբաղում տեսել ու համոզվել ռուսական զորքի իրական դերի մեջ: Իսկ այդ դերը հնարավոր պատերազմում լինելու է առնվազն հայերի հաղթանակը թույլ չտալը:
Տրիբուն (03.11.2013)
Պետությունը սեպտեմբերի 3-ից հետո չկա՝ ռուսական տարածք է, ըստ որում առանց վարչական իրավունքների: Ախպերականին է պահապան տրված, միչև թուրքերի հետ լավ գնով բազառ անել-բարիշելը:
Հիմա գենեռալի մակարդակով են խոսում, վաղը սեռժանտի կլինի անելիքը: Քաղաքական դեմքերի անկումը մինչև սեռժ ենթադրում էր էս ֆինալը:
խնդիրը մնացած ժողովրդի անվտանգ էվակուացիան է, այլ հարց չկա արանքում:
Մաքսային միությունը Հայաստանի տնտեսության համար «հնարավորությունների նոր պատուհան» է. Տիգրան Սարգսյան
Հաշվի առնելով վարչապետի բարի համբավը առ այն, որ տնտեսության համար մի բան ասում ա, ուղիղ հակառակը տեղի ա ունենում, մեզ սպասվում ա տնտեսական դժոխք: Ու ես ավելի քան համոզված եմ, որ հենց տենց էլ լինելույա: Ուրիշ ձև ուղղակի չի կարա լինի: Ո՞նց կարա մի նույնիսկ բուռ ռեսուրս ու բնակչություն չունեցող երկիրը հանկարծ որևէ օգուտ ստանա նավթ ու գազ արդյունահանող ու վաճառող գիգանտ սուլթանությունների կազմած միության մեջ մտնելով:
Այ տավար, բա էլ ուրիշ ի՞նչ ռիսկ ես ուզում: Մտնում ենք ՄՄ ու մնացյալ աշխարհի հետ առևտուր ենք անում կրկնակի բարձր մաքսատուրքերով: Ավելի մեծ ռիսկ տնտեսության համար պատեկրացնել հնարավո՞ր ա: Մենք մեր ինչն ենք ներքին շուկայում պաշտպանում մնացյալ աշխարհից, որ կրկնակի բարձր մաքսատուրք դնենք ներմուծման վրա: Ասենք ռուսներն ու ղազախները պաշտպանելու մի երկու բան ունեն: Բա մե՞նք: Ալամ աշխարհը ազատ առևտուր անելով ա զարգանում, մենք ուզում ենք առանց էն էլ բլոկադայի մեջ գտնվող երկրին դնենք լրացուցիչ սահմանափակումների մեջ:Սակայն կան որոշակի ռիսկեր. ՄՄ-ում սակագները ավելի քան կրկնակի գերազանցում են երրորդ երկրների հետ մեր մաքսատուրքերը: Մենք կբախվենք որոշակի բարդությունների: Սակայն ընդհանուր առմամբ, մենք տեսնում ենք, որ Հայաստանը շահում է ՄՄ-ին ու Միասնական տնտեսական տիրույթին (ՄՏՏ) անդամակցելուց:
Էս 1l դարիս մուտիլովկեն ա, կամ էլ մեր վարչապետը էնքան դեբիլ ա, որ սեփական երկրի վիճակագրության հետ ծանոթ չի: Տավար ա սա, տավար !!!!!!!!!!!! Ռուսաստանը ու նույնիսկ բոլոր ԱՊՀ երկրները միասին վերցրած արդեն վաղուց մեր հիմնական առևտրային գործընկերը չի:Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանը մեր հիմնական առևտրային գործընկերն ու ներդրողն է, իսկ Հայաստանում արտադրվող արտադրանքը հիմնականում իրացվում է ռուսական շուկայում:
Միակ հույսը Սերժի բեխերությունն ա: Սերժն էլ մինչ հիմա ինչ ասել ա, թարս ա եղել, ու հույս կա որ սեպտեմբերի 3-ին բլթացրածն էլ տեղի չի ունենա:
Հ.Գ. Մի հույս էլ կա ... էտ էն ա, որ Նազարբաեվը արդեն 73 տարեկան ա, ու էսօր էքուց պիտի գնա էն աշխարհ: Որ օրը սույն սուլթանը հեռացավ էդեմական Մեքքա, էտ օրը բոլոր ռուս-ղազախական համատեղ պռոյեկտները գնալու են իրա հետևից:
Հ.Գ.Գ. Մի հատ հույս էլ հիշեցի ...Ռուսաստան պետությանը լավագույն դեպքում մնացել ա 30 տարվա կյանք: Մնում ա Հայաստանը ձգի էտքան:
Norton (07.11.2013), Sagittarius (06.11.2013), Աթեիստ (06.11.2013), Ներսես_AM (06.11.2013)
Մի հատ հույս էլ ես տամ՝ Ադրբեջանը, որ մեր օդերը փակի, մենք ՄՄ չմտնենք
Բայց եթե չեմ սխալվում մեզ ՄՄ վեկալող էլ չկար:
Աստված ձենդ լսի: Աչքիս իրոք մեզ վեկալող չկա, քանի որ մեզանից մի գրամ քյար չկա: Ուղղակի մենք մի հատ ղումարբազի պատճառով, դուրս ենք մնում եվրոպական գործըընթացներից, ու իրոք մեզ էլ լուրջ ոչ մեկը չի վերաբերվում ԵՄ-ում: Առանց էն էլ լուրջ չէին վերաբերվում, լրջության վերջին մնացորդներն էլ մենք մեր ձեռով փոզմիշ արեցինք:
Բայց ռուսները համա անասուն են: Իրանց վիզ պետք ա մենակ Ուկրաինան, մնացածը (Հայաստան, Վրաստան, Մոլոդովա) մանր մունր հավայի կայֆեր են: Ռուսները մեզ ճնշելով ուզում էին մնացածի աչքը վախացնեին ու ուզում էին, որ մեր ղումարբազը բարի օրինակ ծառայի: Բայց դրանից հետո, փոխանակ գոնե մի 6 ամիս Հայաստանին գուրգուրեն, փայփայեն, անկապ բռնեն մի երկու միլիարդ փող տան, գազի գինը սարքեն 10 դոլար, որ ցույց տան, թե իբր ինչ օգտակար բան ա ՄՄ-ին միանալը (6 ամիս հետո կարան էլի սաղ հետողորմյա անեն, ու էլի լացացանեն Հայաստանի մայրիկը), դրած Հայաստանին աջ ու ձախ կզցնում ու նվաստացնում են: Էս տենալուց հետո Ուկրաինան, Վրաստանը ու Մոլդովան հիմա վաբշե անհամբեր են, թե երբ են ԵՄ հետ ասոցացումը ստորագրելու:![]()
Զուտ ռուսական դեբիլ ու տապոռ քաղաքականություն ա - մի գրամ մտածել պետք չի, մենակ պետք ա զոռով կզցնել:
Sagittarius (06.11.2013), Աթեիստ (06.11.2013), Անվերնագիր (06.11.2013), Ներսես_AM (06.11.2013)
Մի հատ էլ հույս ես տամ․․․ չէ է, էլ հույս չկա:
A long time ago, in a galaxy far, far away...
Vaio (07.11.2013)
Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 18.11.2013, 21:47:
Վիշապ (13.11.2013)
Յոբ... տինդիրիմ ... ամենավատ մտածածներս էնքան արագ են տեղի ունենալու, որ չենք հասցնելու դեպքերի սրընթաց զարգացման հետևից:
Հայաստանում ռուսերենի կարգավիճակի մասին ՌԴ ներկայացուցիչների շեշտադրումները տարակուսանքի տեղիք են տալիս. Նիկոլ Փաշինյան
Ambrosine (18.11.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ