Ruzanna Stepanyan (12.11.2012)
Ժողովուրդ մի անհասկանալի խնդիր կա, ով կարող է իմանալ ինչից է, կյանքիս մեջ հլա եսպիսի տափակ խնդրի չեմ հանդիպել:
ուրեմն եսպիսի խնդիր կապված while օպերատորի հետ:
Երբ գրում եմ ծրագիր որ որևէ գործողություն անվերջ կատարի, while-ի մեջ սահմանում եմ մի պայման որ միշտ ճիշտ է, առաջ առանց խնդրի աշխատում էր իսկ հիմա խնդիր կա: ուրեմն սենց, ենթադրենք ուզում եմ եսպիսի մի բան ասենք X և Y թվերը գումարի իրար, այսինքն ներմուծեմ արժեքներն կատարի գումարում և գումարում կատարելուց հետո հնարավորություն տա որ կրկին ներմուծեմ: Նման դեպքերում այսպես էի անում
while(1>0)
{ ծրագրի կոդ }
return 0;
իսկ հիմա որ while-ի մեջ տենց եմ գրում ասենք 1>0 կամ 0=0 ոչ մի տարբերություն չի լինում while գրել եմ թե չէ, գործողությունն կատարումա մեկ անգամ ու վերջ: պիտի սենց անեմ որ աշխատի
int cicle=1;
while(cicle>0)
{ ծրագրի կոդ }
return 0;
չեմ հասկանում թե ինչից կլինի որ առաջին դեպքում չի ստացվում, բայց ես միշտ առաջին տարբերակով եմ աշխատել, վերջերս եմ նկատել որ ետպիսի խնդիր կա: Որևէ մեկը կարող է ասել ինչից կլինի
իհարկե խոսքն ետ գումարման ծրագրին չի, դա ուղղակի օրինակ ասեցի. առհասարակ while-ի ետ տարօրինակ "պահվածքն" է անբացատրելի
while (1>0)
{ ծրակրի կոդ }
return 0;
-------------------------
int cicle=1;
while (cicle>0)
{ ծրակրի կոդ }
return 0;
Առաջին հայացքից նույն բաներն են: Բայց արի ու տես որ առաջի դեպքում կոպիտ ասաց 1>0 չի հասկանում
Վերջին խմբագրող՝ ITFox: 30.04.2013, 14:55:
Չաշխատող ծրագրի կոդը եթե ամբողջությամբ տեղադրեք, կօգնենք:
Կարտերի կալոդը ուզում եմ երկչափ զանգվածի մեջ պահեմ, դրանից ավելի օպտիմալ տարբերակ կա՞
Մեկը կա, որ ինձ կբացատրի, թե rand() ֆունկցիան, ո՞նց ա աշխատում:
Շուտվանից c++-ով ոչ մի բան չեմ արել, կոմպիս մեջ հիմա չկա էլ, որ փորձեմ ու 100%-անոց ասեմ, ինտերնետում նայեցի ու սենց հասկացա: Ինքը 0-ից 32000 միջակայքում ընկած պատահական թիվ ա տալիս:
Օրինակ, եթե ուզում ես 0-ից 10 սահմանում ընկած պատահական թիվ ստանաս, պիտի գրես
rand()%10
Իսկ օրինակ, եթե 5-ից 20 սահմանում ես ուզում՝
5+rand()%15
Հ.Գ. մի տեղ տեսա գրած էր, որ մինչև rand()-ը օգտագործելը պիտի srand()-ը օգտագործես: Այ էդ պահը չգիտեմ ինչքանով ա ճիշտ, եթե c++ ունես, փորձի, տես ոնց ա:
Волчья откровенность - вовсе не доверчивость, а только дурная привычка размышлять вслух.
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ