Ժողովուրդ ջան ուզում եմ նոր թեմա բացել, նվիրված լայն տարածում գտած ծրագրավորման լեզուներից մեկին`C++ ին, և նրա հետ կապվաց խնդիրներին:
Ժողովուրդ ջան ուզում եմ նոր թեմա բացել, նվիրված լայն տարածում գտած ծրագրավորման լեզուներից մեկին`C++ ին, և նրա հետ կապվաց խնդիրներին:
Ըստ իս:՝
Լավ լեզու է: Բարձր մակարդակի՝ ամենահաջողված լեզուն է:
իմ կարծիքով c++-ը ոչ բարձր մակարդակի ա ոչ էլ ցածր մակարդակի.
երկուսի արանքում ա ավելի մոտ գտնվելով ցածր մակարդկին:
ես էլ եմ համաձայն ,որ C++ -ը բարձր բակարդակի ծրագրավորման լեզուներից մեկն ա, ունի շատ հարուստ գրադարան։
Համաձայն եմ բարձր բարդակի լեզույա, մի հատ փոքր ծրագիրը 5 տողանոց Python-ով էի գրել, փորձեցի նույնը C++-ով գրել, 17 տող եղավ:
#include <iostream.h>-ը ,main ()-ը, փոփոխականների հայտարարումը, անկապ կետ ստորակետերը ամեն հրամանից հետո, մեկից ավելի հրամաններով ֆունկցիա էր ստիպված {}-ի մեջ առա,…, ոբշմ մի հատ 5 տողանոց ֆունկցիաս C++-ում պատմություն դառավ:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Ինչ-որ մեկը կարող է ինձ C++ ծրագիրը քաշելու հասցե տալ??? (շատ է պետք)
Ժողովուրդ կարող եք օգնել այս երկու խնդիրը լուծեմ ?
Ստեղծել բազային Person դաս, որը պետք է պարունակի պատվիրատուի ընդհանուր տվյալները՝ անուն, ազգանուն, հասցե, քաղաք: Այդ դասից public հատկորոշիչով ժառանգվում են երկու ածական դաս air ու car: Առաջինը լրացուցիչ տեղեկություն է պարունակում պատվիրատուի կողմից ինքնաթիռով անցած ուղու և մեքենայի մակնիշի մասին, իսկ երկրորդը՝ մեքենայով անցած ուղու և մեքենայի մակնիշի մասին: Հայտարարեք տարբեր անուներով մի քանի օբյեկտներ: Օգտագործելով բազային և ածական դասերի մուրքի/ելքի ֆունկցիաները՝ մուտքագրեք պահանջվող տվյալներն ու արտածեք դրանք էկրանին: Դասերի սահմանումները պետք է լինեն համապատասխան header ֆայլում, անհրաժեշտ ֆունկցիաների նկարագրությունները՝ person.cpp ֆայլում, իսկ main() ֆունկցիան՝ ծրագրի աշխատանքի ցուցումներով run.cpp ֆայլում:
Ստեղծեք բազային base դաս, որի պաշտպանված անդամներ են երկրաչապական պատկերի լայնությունը և բարձրությունը: Այդ դասից public հատկորոշիչով ժառանգվում են երկու ածական դաս rect ու triang: Ածական դասերում պետք է նկարագրել իրենց կոնստրուկտորները և դեստրուկտորները՝ տեղեկություններ արտածելով էկրանի նրանց աշխատանքի մասին: Մշակել երկու ֆւնկցիա՝ area() – վերադարձնում է ուղղանկյան կամ եռանկյան հաշվարկված մակերեսի արժեքը, inp() – ստեղնաշարից ներմուծվում է լայնության և բարձրության արժեքները: Հայտարարեք rect ու triang դասերի մի քանի օբյեկտներ ու դիմելով area() ֆունկցիային արտածեք արդյունքները էկրանին:
Շնորհակալություն նախապես
C++ արդեն հին ու բարի գերհզոր ծրագրավորման լեզու… կարելի ա ժամերով խոսել էդ լեզվի մասին, բայց ժամանակն է անցնել C# -ի: C# -ի հարմարավետությունը, կոդի հասկանալիությունը ու ավելի «մարդերեն» սինտաքսը արդեն սեղմում ա C++ ին: Կլասների հետ աշխատանքի նոր մեթոդներ, ցուցիչների բացակայություն, ժառանգականության նոր մեթոդներ, նորցված գրադարաններ, ավելի լավ գրաֆիկա, ավելի լավ պատուհաններ… կարճ ասած C#-ը ավելի լավ փող աշխատելու շանսեր ա տալիս:
էսպես չի մնա
Դե ուրեմն դու C#-ով խաղ կգրես, կամ կոմպիլյատոր, կամ Player ...
ԵՎ ընդհանրապես ծրագրավորման լեզվի ընտրությունը կախված է ոչ թե անձնական նախասիրություններից այլ խնդրի դրվածքից և պահանջներից, օրինակ.
ծրագիրը պետք է աշխատի պորտերի հետ - C, Assembler;
պետք է տեղափոխելիություն – Java;
տվյալների բազայի հետ աշխատանք – C#;
Web ծրագրավորում – ASP.NET(C#), JSP(Java), Javascript, ...
արագություն – C++;
Մի հատ էլ այսպիսի օրինակ, ժամանակին (հիմա չգիտեմ ոնց) թնդանոթների արկերի և հրթիռների հետագիծը հաշվարկող ծրագիրը գրված էր ADA–ով, որովհետև այն ուներ հետագծի ֆիզիկական մոդելավորումը ապահովող հարուստ գրադարան։
Շատ մի հավատացեք այն գրքերին ու դասախոսներին որոնք պնդում են թե ցուցիչները չարիք են։ Չկան «վատ» ցուցիչներ կան վատ ծրագրավորողներ!
Բանիմաց ձեռքերում ցուցիչները շատ հզոր միջոց են։ Օրինակ C++ STL-ը։
C#–ում ցուցիչ կա տես unsafe:
Այստեղ կարող է լինել ձեր գովազդը...
EgoBrain (12.05.2010)
Իհարկե կա, եթե ցուցիչները շատ սիրող ծրագրավորող լինի, կա: Բայց առանց դրա էլ շատ լավ յոլա ենք գնում: Ես ցուցիչներ չեմ սիրում, ու շատ ուրախ եմ, որ դրանց երեսը կարամ չտենամ:
C# -ով խաղ չեն գրում, բայց հնարավոր ա գրել: Համ էլ հիմա Հայաստանում որ ֆիրմանա խաղեր գրում, որ ծրագրավորողը գնա աշխատի: Հիմա վեբ ծրագրավորումն ա փող բերում, ու բազզաների հետ աշխատող ծրագրերի ստեղծումը: Էդ երկուսի համար էլ C# -ը հզոր ու շատ գեղեցիկ լեցու ա:
էսպես չի մնա
Սրա հետ համաձայն եմ ու C#-ը իրոք սենց բաների համար շատ հարմար է:
Բայց շատ ու շատ այլ բաներում, որտեղ կարևորը արագագործությունն ա (իսկ տենց խնդիրներ հաստատ ավելի շատ կան ուղղակի փոքր շրջանակներում) լավագույն լուծումը C++-ն ա:
Հետո էլ, եթե զուտ ցուցիչներ չես սիրում, ապա դրա համար STL-ում կա auto_ptr կլասս, որը քո տեղը ղեկավարում ա ցուցիչի ստեղծվելը ու ջնջվելը, իսկ boost-ում ավելի հզոր բաներ կան` shared_ptr, start_ptr և այլն: Էնպես որ, արժե զբաղվել![]()
Համաձայն չեմ:
Իհարկե համաձայն եմ, որ փող աշխատելու ավելի շատ շանսեր ա տալիս, բայց երբեք C#-ը C++-ին չի հասնի: Երբեք C++ կարգին իմացողը չի անցնի C#-ի: Կարողա թվալ, թե C#-ը ավելի մեծ հնարավորություններ ունի, բայց իրականում C++-ի հնարավորությունները անսահմանափակ են: Նախ C#-ը մենակ Windows-ի համար ա, իսկ C++-ը պլատֆորմից կախված չի: Հետո C++-ը արագագործության առումով շատ ավելի բարձր է քան C#-ը: Եվ վերջապես, C++-ով ծրագրավորելիս ամեն ինչ քո ձեռքի տակ է և եթե մի սխալ ա լինում, գոնե գիտես, որ քեզնից ա, իսկ C#-ով քո տեղը շատ բաներ սիստեման ա անում, առանց քեզ հարցնելու, հենց օրինակ էն, որ ցուցիչներ չկան ու սիստեման ա դա ղեկավարում, իմ կարծիքով սա թերություն ա: Չնայած էս վերջին փաստարկը մի քիչ ճաշակի հարց է:
C#-ը նրանով է լավ, որ հեշտ է ամեն ինչ: C++-ը դժվար ա լրիվ սովորել ու հասկանալ, բայց եթե մի անգամ սովորեցիր էլ երբեք մտքով էլ չի անցնի այլ բանով ծրագրավորել: Շատ գեղեցիկա ամեն ինչ իրականացվում:
Ով ա ասել որ C++ պլատֆորմից կախված չի, հենց C, C++, C# սաղ ել Windows պլատֆորմից են կախված: Եդ Java-ն ա, որ Cross platform-ա: C, C++, C# ամենքն էլ ստեղծված են համապատասխան խնդիրներ լուծելու համար, օրինակ, դրայվերներ գրողը, կյանքում C#-ով չի գրի, կամ նույն էլ C-ով հզոր հաշվապահական ծրագիր չես գրի(ճիշտն ասած C-ով կգրես բայց մինչև գրես կծերանաս): Ամենքը նախատեսված ա համապատասխան խնդիրներ լուծելու համար: Նենց որ չի կարելի ասել, թե եսի նրան խեղդումա կամ չէ: Էս ոչ Վիստայա ոչ էլ Եքսպի...
![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ