վայ հենց նոր մի հատ մարդու սա էի բացատրումԲյուրակն-ի խոսքերից
վայ հենց նոր մի հատ մարդու սա էի բացատրումԲյուրակն-ի խոսքերից
qui sine peccato est?
Իսկ ինչո՞ւ են հիմնականում խանդում երիտասարդ սերնդի ներկայացուցիչները…
Կարծում եմ, նրանք դեռ իրենց տեղը չեն գտել իրական կյանքում և դա նրանց դեռ ստիպում է կասկածել սեփական ԵՍ-ի հզորությանը, որն էլ առաջ էր բերում սեփական անձի թերագնահատման ու հետևաբար՝ խանդի: Համեմատաբար կյանք տեսած անձինք, որոնք արդեն իրենց գտել են այս կյանքում ու գիտեն թե ինչի են ձգտում, խանդ հազվադեպ են զգում, որովհետև նրանք գիտեն սեփական ԵՍ-ի արժեքը ու գիտեն գնահատել սերը![]()
Vardik! (19.10.2013)
խանդը առաջանում է շատ տարբեր պատճառներով... դա կարող է լինել սեփականատիարական զգացմունքներից մղված, սեփական ուժերում անինքնավստահ լինելուց, շատ պատճառներ կան... բնական է որ ավելի շատ վնասում է մարդուն, քան օգուտ է բերում
մյուս կողմից էլ սիրել ու ոչ մի քան չխանդել երևի թե անհնար է... եթե չափի մեջ է, հարաբերություններին մի տեսակ համ ու հոտ է տալիս,
բայց ընդհանւր առմամբ դեմ եմ չափից դուրս խանդելուն... առաջին հերթին ինքդ քեզ ես վնասում![]()
…և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…
սաղ թեման չեմ կարդացել,բայց կարամ ասեմ ,որ արդյունքում ,կոկորդը կտրում են ու լեզուն կոկորդից դուրս հանում `դառնում է պորտուգալական գալուստուկ![]()
Ինձ խանդում են, դա ինձ շատ է դուր գալիս, չափից շատ: Ես էլ եմ շատ խանդոտ, բայց գիտեմ թե ինչքան ցույց տամ: Կարող է մեջս ինձ ուտեմ, բայց չասեմ,որ խանդում եմ :
![]()
այ էս թեման էի ման գալիս...
ինչ լավա կա...
խանդի տարբեր դրսևորումներ կան, բայց ինձ հաճելիյա, որ երբեմն ծանոթներս խանդում են , կլինի տան անդամ, ընկերուհի, թե առավել ևս տղա...
բայց իհարկե խոսքս հիվանդագին խանդի մասին չի, որ ամուսինը կարողա էդ խանդի հետևանքով չափից դուրս քայլեր թույլ տա իրեն, որ չէր կարելի հասնել դրան...
իհարկե վիճելի հարցա, բայց ես ինքս էլ խանդոտ եմ, ու խանդում եմ, բայց ոչ ամենքին, նրանց ովքեր հարազատ ու մոտ են կանգնած սրտիս...![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Հիմա որ ասեմ, կասես էլի ասեց
Մի հատ պարզ օրինակ եմ ասում, հենց քո բնագավառից, մի անգամ արդեն ասել եմ, բայց երևի մոռացել ես:
Ենթադրենք, արդեն ամուսնացած ես: Ամեն օր քո համար ժամը յոթին գործտ ավարտվում ա ու տուն ես գնում:
Մի օր էլ ծանր հիվանդ են բերել, վիճակը ահավոր վատ, համ էլ հղի(վիճակը բարդացնում եմ էլի):
Էդ պահին գալիս քեզ են ասում մի բան արա, փրկի: Դե դու խառնված էդ ամեն ինչով կարաս լրիվ մոռանաս էլ հեռախոսիդ մասին, ճի՞շտ ա: Ըհը, մի երկու ժամից հազիվ էդ խեղճ աղջկա վիճակը դզվում ա ու դու հանգիստ շունչ ես քաշում, գնում ես սումկետ վերցնում ես ու տուն:
Հիմա սենց. հասել ես տուն, մտել ես ներս, մարդտ հարցնում ա խանդոտ հայացքով.
-էս ու՞ր էիր
-ծանր հիվանդ էին բերել....
-տո կգնաս էդ ծանր պատմությունները կպատմես ձեր հիվանդներին, ինձ ասա ու՞ր էիր
-վայ, դե ասում եմ էլի...
-բա հեռախոսդ էլ էր ծանր հիվանդացե՞լ
-վաաաայ, լրիվ մոռացել էի հեռախոսիս մասին
-տո գլուխդ մոռանայիր, ասեցի կգնաս ձերոնց քո պատմությունները կպատմես, ինձ ասա ու՞ր էիր
Հիմա քեզ էս վիճակը դուր կգա՞, էնքանից հետո, երբ հոգնած, ով գիտի նաև սթրեսի մեջ հասել ես տուն:
Հ.Գ. գրածս հիվանդագին խանդ չի, ճի՞շտ ա: Իմ կարծիքով հիվանդագին խանդը էն ա, որ լրիվ անիմաստ տեղը գալիս ու կպնում ա, իսկ էս դեպքում անիմաստ չէր:
Ո՞նց անիմաստ չէր բայց։ Կներես, բայց իմ տեսակետից կնոջը բոլորովին չվստահող, չհարգող մարդու ռեակցիա ես նկարագրել։ Քո ներկայացրած իրավիճակում անհանգստացած լինելը նորմալ ռեակցիա կլիներ, բայց նման կասկածներ արտահայտելը, էն էլ կնոջ բացատրությունից հետո, մեղմ ասած, նորմալ չի։ Նման դեպքում կասկածողը միշտ էլ կկասկածի ու կնոջ ամեն քայլում էլ դավաճանության նշաններ կփնտրի։
Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 20.10.2013, 17:22:
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Cassiopeia (20.10.2013), Vardik! (20.10.2013)
Դու՞ էլ ես չէ էս կարծիքին, որ եկավ, հարցրեց որտե՞ղ էիր, կինը բացատրեց որ ծանր հիվանդ էին բերել ու ասեց լավ կնիկ ջան, արի հանգստացի: Իմ կարծիքով նորմալ տարբերակը էս ա, որովհետև մարդ ու կին պիտի իրար վստահեն:
Բայց տենու՞մ ես չէ, որ էդ դեպքում ընհդանրապես խանդ չկա, կա անհանգստություն՝ կնգանս հետ մի բան պատահած չլինի:
Աթեիստ (20.10.2013)
Ըստ իս՝ խանդից տուժվում է ավելի շատ խանդողը, քան այն մարդ, ում խանդում են և ինքը դրանից վատ է զգում:
Խանդող մարդը շատ է տառապում, որովհետև եթե խանդում ես, ուրեմն կասկածներ ունես ու էդ կասկածները հոգիդ կրծում ու թունավորում է կյանքդ:
Խանդը ո՞նց կարա անիմատս չլինի։ Խանդը տեղից անիմաստ երևույթ ա, եթե փաստեր ունես, դա արդեն խանդ չի, եթե չունես, ու օդից կնոջդ (ամուսնուդ) կասկածում ես, ո՞նց կարա դրա մեջ ինչ-որ իմաստ լինի։ Պարզապես կարա էդ կասկածները ներսում պահի, կամ ինչ որ ռեպլիկներով արտահայտի, իսկ ծանր հիվանդը՝ տա սպանի։ Բայց դրանից թեթև տարբերակը չի դադարում անիմաստ լինել։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Էն որ խանդում են, բայց ավելի զուսպ են արտահայտում իրենց խանդը կամ ընդհանրապես չեն արտահայտում։ Բայց ոչ թե ներսից իրենք իրենց ուտում են, բայց ցույց չեն տալիս, այլ ուղղակի նենց թեթևակի «խուտուտ» ա տալիս միտքը, բայց լուրջ կասկածի չի հասնում, էլի
։ Էդ տիպի խանդը, կարծում եմ, մարդկանց ճնշող մեծամասնությունն ունենում ա երբեմն։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ