Հարսանիք թե՞ ճանապարհորդություն......
Հետաքրքիր է աղջիկների կարծիքները, որը կնտրեն.
1. Հարսի շոր
2. ճանապարհորդություն սիրելիի հետ
Հարսանիք թե՞ ճանապարհորդություն......
Հետաքրքիր է աղջիկների կարծիքները, որը կնտրեն.
1. Հարսի շոր
2. ճանապարհորդություն սիրելիի հետ
Միանշանակ ճամփորդություն...երբեք չեմ սիրել ՚հարսանիք՚գաղափարը: Կարծում եմ դա միայն սիրող զույգերի օրն է... ու բարեկամ, կենաց, նվերների պաշտոնական հանձնում... կարելի է առանց դրանց:
բայց ցանկացած ընտրության դեպքում էլ օրը պետք է անմոռանալի դարձնել, անկախ նրանից թե հարսանիք կընտրեն, թե ճանապարհորդություն:![]()
ոչ մեկը, կարևորը միասին լինենք, եթե միասին են սիրող զույգերը դա համ հարսի շոր է , համ էլ ճանապարհորդությունճանապարհորդություն է
Ճանապարհորդություն
Հարսի շորից զզվում եմ![]()
Վաղուց դադարել եմ մտածել սպիտակ հագուստ հագնելու մասին… Բայց այ ճանապարհորդությունը իմ համար հաճելի կլիներ… Հետաքրքիր կլինի նոր կյանքը սկսել նորանոր վայրերում լինելով…
Բայց դրա համար դեռ պետք է գտնել երկրորդ ԵՍ-ին…
Ես էլ առանց տատանվելու կընտրեի ճանապարհորդությունը, քանի որ ես էլ տանել չեմ կարողանում «հարսաննիք» երևույթը։ Իմ ընկալմամբ դա ընկերների, ծանոթների ու ազգականների տոն է, ոչ թե նորապսակների։Ընդհանրապես չեմ սիրում ուտուշ-խմուշներ ու տաշի-տուշիներ։
Ոչ մի կերպ չեմ կարողանում պատկերացնել, որ ես այդ միջոցառումից կարող է հաճույք ստանամ...
Ինձ թվում է՝ ձանձրույթից կմեռնեմ...
Իսկ այ ճանապարհորդությունը... լրիվ ուրիշ բան է։![]()
![]()
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Եթե ապրեի Եվրոպայում կընտրեի հարսանիքը, եթե Հայաստանում ՝ճանապարհորդությունը:
Ինչու՞, որովհետև Եվրոպայում ամեն տարի կարող ես ճանապարհորդել և ուզծդ երկիրը տեսնել:Այ հարսանիքես իմ…կյանքում մի անգամ ա, եթե հնարավորություն ունես ինչի չանես ո՞ր:
Բայց, եթե ապրեի Հայաստանում միանշանակ կընտրեի ճանապարհորդությունը:
Պարտքի տակ պիտի մտնենք, մտնեք գոնե կգնամ մի հատ երկիր կտեսնեմ,ինչի՞ իզուր տեղը ուրիշի փորը կշտացնեմ, որ հետո էլ խոսան, թե սեղանի վրա ինչ կար պակաս:
![]()
Մի բան պատմեմ մի թեթև ժպտացեք: (մի քիչ տնավարի պիտի պատմեմ, ոչինչ չէ՞)
Մեկը որոշում ա հարսանիք անի ու ուզում ընենց անի, որ ոչ մեկ չխոսա ասի ինչ որ բան պակաս էր արել: Ասում ա,- անում, անում եմ ապասի հրավիրվածներին էլ գնալուց մի հատ հում հավ տամ, թող տանեն իրանց ուզած ձևով եփեն, ուտելուց էլ ինձ հիշեն, ասեն ինչ աղա մարդ էր:Գալիսա հարսանիքի օրը, էդ ձև էլ անում ա մեկ էլ զգում ա, որ մի քանի հոգի հավաքված իրա մասին են խոսում, ականջը լարում ա ուզումա իմանա ինչ են խոսում, ի՞նչ լսի.
–Հավը տալի տալիս էր գոնե եփած տար:![]()
![]()
Վերջին խմբագրող՝ Gohar: 19.12.2006, 02:00:
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
Ինձ համար ճանապարհորդությունն ուրիշ իմաստ ունի: Այստեղ հարցը մի հատ երկիր տեսնելը չէ: Ինքս ապրելով Հայաստանում՝ հասցրել եմ բազմաթիվ երկրներում լինել: Ու մի տեսակ զզվանք է առաջացել մոտս, երբ մարդիկ ճանապարհորդում են միայն նրա համար, որ ասեն, թե այսինչ երկիրը տեսել են: Երևի տարիներ առաջ ես էլ էի այդպիսին, բայց վերջերս ինձ համար ճանապարհորդությունը նոր իմաստ է ստացել: Մի քիչ դժվար է բացատրելը: Այն մարդիկ, որոնց հետ շփվել եմ Գերմանիայում եղած ժամանակ, ինձ կհասկանան: Իսկ ցանկացած տիպի հարսանիքից զզվում եմ: Ոտքից գլուխ ձևականություն է, ամուսնացող զույգն էլ ոնց որ տիկնիկ լինի:Gohar-ի խոսքերից
Իսկ ճանապարհորդությունը մի ուրիշ երևույթ է: Ինչու՞, օրինակ, չգնալ Հնդկաստան: Անկեղծ ասած, ինձ Եվրոպան չի ձգում: Եթե հանկարծ մի օր այնպես պատահի, որ ես ամուսնանամ (մի քիչ կասկածելի է), հաստատ ամուսնուս կվերցնեմ ու կգնամ կա՛մ Հնդկաստան, կա՛մ աֆրիկյան որևէ երկիր:
Բայց ես չեմ գնում, որ ուրիշներին ասեմ, որ այսինչ երկիրը տեսել եմ, ես իրոք գնում եմ երկիր տեսնելու:Ու մի տեսակ զզվանք է առաջացել մոտս, երբ մարդիկ ճանապարհորդում են միայն նրա համար, որ ասեն, թե այսինչ երկիրը տեսել են:![]()
Կյանքը ծխախոտ է, մարդը՝ թունդ ծխող, իսկ այս աշխարհում ամենաքաղցր բանը թույնն է, երբ այն տրվում է մանր դոզաներով:
սպիտակ զգեստով եկեղեցում օրհնություն ստանալն ու ճանապարհորդությունը, իսկ հարսանիքը այնքան էլ կարևոր չէ, չնայած եթե դա էլ լինի չի խանգառի...
նշեք ինձ ապրելու համար գեթ մի նպատակ ...
Ըհը, չեմոդան դարձանք։ Տերն է «վերցնում» հնազանդինԲյուրակն-ի խոսքերից
։
Ես էլ չեմ սիրում հարսանիքներ ու տենց բաներ։ Ի դեպ կիրակի հրավիրել են Վանաձոր հարսանիք, մտածում եմ պատճառ գտնեմ, չգնամ։
Մեծ սիրով կճանապարհորդեի Ավստրալիա։
Այ հենց դա եմ ասում: Ախր չեմ կարող բառերով բացատրել: Ես չեմ ասում ուրիշին ասելու մասին: Թեկուզ ինքդ քեզ… ո՞նց բացատրեմ… Գնում եմ, ասենք, Իսպանիան կամ Իտալիան տեսնելու: Ինձ համար ճանապարհորդությունը կորցրել է այդ նշանակությունը, լրիվ ուրիշ բան է դարձել: Արդեն կապ չունի, թե որ երկիրը կամ որ քաղաքն եմ գնում: Ես հասնելով Գերմանիա և գտնվելով Բեռլինին այդքան մոտ՝ ռիսկ արեցի այնտեղ չգնալ, և մինչև հիմա չեմ զղջում… Ու՜ֆ, միևնույն է, չեմ կարողանում ուզածս բացատրելԲայց ես չեմ գնում, որ ուրիշներին ասեմ, որ այսինչ երկիրը տեսել եմ, ես իրոք գնում եմ երկիր տեսնելու:![]()
Հարսանիք:
Ճանապարհորդությունն էլ վատ չի, բայց հարսանիքը նենց բանա, որ ամեն մարդու կյանքում անպայման պետք ա անմոռանալի հուշերով լեցուն մի օր դառնա: Իզուր եք ասում, թե հարսանիքը մենակ ուտուշ-խմուշ ա: Էլ ինչ համատեղ կյանք առանց հարսանիքի: Իսկ ճանապարհորդել միշտ էլ կհասցնենք:
Կա՛նգ առ, վայրկյա՛ն, չքնաղ ես դու:
Էլ ինչ համատեղ կյանք առանց հարսանիքի:
Ես կասեի ավելի հետաքրքիր., որն ա քո համար առավել
սիրածտ էակի հետ լավ ժամանակ անցկացնելը, թե՞ ..........................................
եթե գտնում ես, որ Էլ ինչ համատեղ կյանք առանց հարսանիքի
Կարող ես ասես այդ սպիտակ շորը ի՞նչն ա փոխում համատեղ կյանքում:
Միանշանակ ՀԱՐՍԱՆԻՔ.
Փարձը միշտ ցույց է տալիս ,ո ր հարսանիք չանելը միշտ նույն,տրամաբանական ելքին է բերում-----»Զղջում!!!
Ջան մարդ ջան, ջան հոգի ջան, ջան սիրտ ջան, ջան ժպիտ ջան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ