Չգիտեի սա որտեղ դնեի, եթե համապատասխան թեմա կա՝ տեղափոխեք:
Առանց մեկնաբանության...
Չգիտեի սա որտեղ դնեի, եթե համապատասխան թեմա կա՝ տեղափոխեք:
Առանց մեկնաբանության...
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ապ, արի հետդ չհամաձայնվեմ։ Նորմալ ընդդիմությունը կարար ու պիտի ապացուցեր ու հատ հատ փաստեր հավաքելով բերեր սաղի դեմը դներ Ազգային ժողովում։ Կազինոյի համար էլ կարային վիզ դնեին ու մի հատ պապարացի ճարեին նկարեին, եթե իհարկե խաղացել ա։ Ուղղակի մերոնք աշխատել չեն սիրում, մտածել չեն սիրում, մենակ հավայի ճվճվալ են սիրում։
Si vis pacem, para bellum
Էս ինչքան եք գրել թեմայում, որը քննարկումների համար չէր
Լրիվ չեմ կարդացել, էդքան ժամանակ չկա: Վերջին իրադարձությունների մասին տպավորություններս կիսեմ:
1. դատաՂազին դեմ քվեարկողները երեքը չեն եղել, այլ շատերը: Մի վայրկյան անգամ չեմ կասկածում, որ ընդդիմադիրների մեծ մասը, գուցե բացառությամբ Ռուբիկ Հակոբյանի ու ինչքան էլ ցավալի ա՝ Հրանտ Բագրատյանի դեմ են քվեարկել: Մնացածը հմուտ կազմակերպված սադրանք էր: Բայց էս դեպքում հիմնական մեղավոր համարում եմ ոչ թե սադրող Բ26-ին, այլ սադրվողներին ու հատկապես հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանին, որ իրա գործին վերաբերվել ա մատների արանքով ու արդյունքում հասել ենք սրան, չի կարողացել կանխի, որտև իսկի չի էլ ֆայմել թե ինչ ա լինում: Առանձին դետալներին չեմ անդրադառնա, դրանք ենթադրությունների ոլորտից են, իսկ էսքան գրածումս համոզված եմ:
Արդյունքում 1:0 օգուտ ՀՀԿ-ի
2. Զարուհիի էդ հարցը ես ինքս չէի տա, կարելի էր ավելի փաստարկված բաներ խոսել: Սա ավելի ձեռ տվեց, վերջնարդյունքում Սերժիկենց, որտև իրա տուֆտա ելույթի ու տուֆա պատասխանների թեման շեղվեց, սաղ «կեղտոտ լվացքը դուրս հանելու թեմա են քննարկում»: Կարծում եմ, որ հենց մոտավորապես էդ հաշվարկով էլ ՀՀԿ-ն ձենը զիջել էր Զարուհուն, իմանալով, որ սա ոչ թե կոնկրետ էդ հարցն ա տալու, այլ որևէ նման սենսացիոն հարց ու թեման շեղվելու ա: Էս ասելով ԲԱՑԱՐՁԱԿ կասկածի տակ չեմ դնում Զարուհու ազնվությունը, ուղղակի իշխանությունը հրաշալի հաշվել էր այդ անձի առանձահատկությունները, մտածելու ձևը: Համարում եմ, որ Զարուհին իրավունք ուներ նման հարց տալու ու երեսին շփացնելու, բայց մենք չպետք ա շեղվեինք ու սաղ քննարկումը դրա շուրջ սարքեինք: Դրական արդյունքը այդ հարցի համարում եմ զրոյական:
Արդյունքում 2:0 օգուտ ՀՀԿ-ի
Ստիպված եմ խոստովանել, որ ՀՀԿ-ն լավ էլ հաշվարկում ա իր բոլոր քայլերը, ի տարբերություն մեզ:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Իմ կարծիքով էմոցիոնալ ու հավայի բան էր արեց, որից մենք ոչ մի գրոշի բան չշահեցինք ու հավայի հերթական անգամ խայտառակ եղանք։ Հայերիս մոտ ընդունված ա իրար ստորացնելը օտարների մոտ, ուրիշ «պայքարի» ձև չգիտենք։ Քաղաքական գործիչի աշխատանքը գնահատվում ա արդյունքներով ու ոչ թե հավայի ճվճվոցով։ Մի հատ էլ Նիկոլ կա, ճղվեց, բանտարկվեց, շուրջերկրյա ճգնավորություն արեց, վերջը դառավ պատգամավոր, հիմա քննադատում ա, քվեաթերթիկներ ա նկարում հպարտ–հպարտ, մի երկու հոգի ծափ են տալիս, արդյուքնում խ**ս չի փոխվում։ Արշակ Սադոյան, Վիկտոր Դալլաքյան... Մեր ընդդիմադիրները մոտավորապես նույնքան դեբիլ են, ինչքան որ մեր իշխանավորները։ Էս իշխանությունների դեմը դնելու էնքան բան կա, որ էլ չասած, բայց դե սրանք բավարարվում են ամենադիշովի հիմար հարցերով` օտար ամբիոններից։
Si vis pacem, para bellum
Եկվոր (05.10.2013)
Si vis pacem, para bellum
Իմ ասած մենքը մի քիչ գլոբալ ա: Մենք տարիներ շարունակ հիանում ենք Զարուհիով ու շարունակում ենք հիանալ: Նկատի ունեմ ակտիվ զանգվածի մի մասը, որը հիմա էլ ա գովում Զարուհու քայլը: Արդյունքում կան Զարուհուն քֆրտողների մեծ բանակ, ու Զարուհուն փառաբանողների մեծ բանակ (իր տված էս հարցի կոնտեքստում): Արդյունքում նույն Զարուհին պատկերացնելու է, որ ինքը շատ համարձակ ու ճիշտ քայլ է արել, որը քխերը քֆրտում են, պուպուշները գովերգում: Ու արդյունքում ինքը հաջորդ անգամ էլ է նման բան անելու, որովհետև փաստացի զանգվածն էդ ա պահանջում: Զանգվածը (խոսքը մեծ մասի մասին ա) բովանդակությունը թողել ա մի կողմ ու զբաղվում ա ձևականով: Սա ա ասածս: Թե չէ մեղադրական չի գրածս:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Վիշապ (04.10.2013)
Չուկ ջան, կներես իհարկե, բայց ՀԱԿ-ի անդամները հիմա ընդամենը մի դիրքորոշում ու մի պատասխան ունեն բոլոր հարցերին: Բաղրամյան 26-ը ամեն ինչ անում ա ՀԱԿ-ին վարկաբեկելու համար, հատուկ մարդիկ կան, որոնք օր ու գիշեր զբաղված են միայն ՀԱԿ-ի վարկանիշը գցելով, ով ՀԱԿ-ի որևէ քայլ քննադատում ա նա ծախված ա, ու ծառայում Սեռժին:
Ես ՀԱԿ-ին եմ ընտրել, ու եթե վաղը ընտրություն լինի էլի ՀԱԿ-ին եմ ընտրելու, հարցը սա չի, բայց էդ դավադրությունների տեսությունը, որոնցով լցված ա ՀԱԿ անդամների ֆեյսբուքյան գրառումների 99.99%-ը ծիծաղելի ա մի տեսակ: Կսկծու փառք աստծու վիճակ ա լրիվ:
Հայաստանում կա 4 քաղաքական ուժ. ՀՀԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀԱԿ: ՀՀԿ-ն ունի մի մեծ բանակ "համակիրների", ԲՀԿ-ն էլ մի ահագին, Ժառանգությունը էլ չունի, ՀԱԿ-ը մի 10-12 հազար: Ու կան լիքը չեզոք, բայց իշխանությունների դժգոհ մարդիկ: Հիմա արի տրամաբանենք թե Սերժը ո՞ւմ դեմ պիտի պայքարի, Ժառանգությա՞ն, որ խայտառակ արեց իրան, ՀԱԿ-ի՞ որ էլ ոչ մի շանս չունի իր 10 հազարից բացի որևէ մեկին ներառելու իր շարքերը, թե՞ մեկի ով պոտենցիալ ունի էդ մեծ զանգվածին համախմբելու իր շուրջը:
Իսկ ո՞վ ա էդ մեկը, ՀԱԿ-ը կասի մեզնից բացի որևէ մեկը չի կարա դա անի, որովհետև բոլորը ծախված են, եթե հարցնես ինչի՞ են ծախված, պատասխանելու են՝ որովհետև քննադատում են ՀԱԿ-ի քայլերը, վերջ, ուրիշ որևէ փաստարկ, պատճառաբանություն, հիմնավորում չունեն: Նիկոլը ինչի՞ ա ծախված այ ձեր ցավը տանեմ. որովհետև ճիշտ չի համարում ՀԱԿ-ի գործելաոճը, է հա ու դա նշանակում ա որ ծախվա՞ծ ա:
Անձամբ ես կասկածում եմ Լյուդմիլա Սարգսյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Հրանտ Բագրատյանի, Կարեն Դեմիրճյանի ազնվությանն ու ինտելեկտին (կարող ա չիմանալով սխալ նշում են արել), համոզված եմ որ Արամ Մանուկյանն ու Նիկոլ Փաշինյանը դեմ են քվեարկել: Էն մի հոգին էլ չգիտեմ ով ա: Բայց ՀԱԿ-ը մեռավ Նիկոլին քրվելով ու տռաս հանելով: Հեչ սիրուն չի նայվում:
Հիմա ընդամենը մի հոգի կա, որ կարա ժողովրդի դժգոհ զանգվածին համախմբի իր շուրջը, ու ինչ-որ բան փոխի, դա Նիկոլ Փաշինյանն ա: Եթե էս երկրում ինչ-որ մեկը զբաղված է մեկ ուրիշին վարկաբեկելով, ու աշխատում ա կոնկրետ ինչ-որ մեկի դեմ, ապա դա ՀԱԿ-ն ա Նիկոլի նկատմամբ: Էն մնացածը հեքիաթներ են: Սեռժը ամեն ինչ անում ա ՀԱԿ-ին վարկաբեկելու համար, հա բա Սեռժի սիրտը կանգնում ա ՀԱԿ-ի 10 հազարանոց բանակի մասին մտածելուց:
Jarre (04.10.2013), Աթեիստ (04.10.2013), Անվերնագիր (04.10.2013), Հայկօ (04.10.2013)
Արէա ջան, քո ոճո՞վ հակադարձեմ:
Չէ: Եթե տենց անեի, կխորանայի ու կհիմնավորեի, որ Նիկոլի կողմնակիցները ինչ լինում ա, քշում են ՀԱԿ-ի վրա: Ու կկարողանայի հիմնավորել: Հենց քո խոսքը կմեջբերեի, որ իմ գրառմանը պատասխանելուց լրիվ ՀԱԿ ու Նիկոլ հակամարտություն ես գծել, երբ որ իմ գրառման մեջ Նիկոլի անունը չկար էլ: Կար ընդամենը ակնարկ, որ ես վստահ եմ, որ ինքը դեմ ա քվեարկել, բայց ոչ թե կոնկրետ իրա անունը նշելով, այլ ասելով, որ բոլոր ընդդիմադիրներն են դեմ քվեարկել, գուցե բացի երկու հոգուց, ու էդ երկուսի անուններն էլ տվել էի, մեջները ՆԻկոլը չկար: Հռետորական հարց կբարձրացնեի, թե ինչի՞ տենց շեղվեցիր: Հետո կգնայի ու կխորանայի, որ հենց էս աղմուկն էլ ճիշտ ա Բ26-ում են պատրաստել, բայց առաջամարտիկը Նիկոլն էր, ինքը իրականում էս աղմուկը գցեց:
Բայց արի էդ ամեն ինչից վերանանք: Նիկոլի թեմայով ես լիքը վերապահումներ ունեմ, բայց ինքն իմ հակառակորդը չի ու եթե կարողանա մարդկանց համախմբել, կլինեմ կողքին: Ես չունեմ էստեղ Նիկոլին վարկաբեկելու ու իրան հարվածելու ցանկություն: Հակառակը, ես ունեմ իր ու իր «թիմակիցների» հետ «հաշտվելու» ցանկություն:
Բ26-ի կազմակերպած լինելը, հասկանում եմ, որ կողքից կարող է «պարանոյա» թվալ, բայց լիքը բաներ իրար համադրելով, տեսնում ենք որ էդպես չի: Պետք է ընդամենը մի հատ հավեսով վերլուծել, թե ի՞նչ էին ստանալու նույն Նիկոլը, Արամը, Գագիկը, Լյուդմիլան, Ալիկը, Ստեփանը կողմ քվեարկելուց ու բարձրաձայն ասելուց, որ իրականում դեմ էին: Սա ամենակարևոր հարցն ա: Բացարձակ ոչինչ չէին ստանալու: Պետք ա կողմերի արձագանքները լսել, պետք ա հետևել, թե ինչ հաճույքով էին միշիկյան լրատվամիջոցները տարածում, ովքեր էին շահագրգիռ ընդդիմադիր բևեռների առանց էն էլ ոչ հաշտ հարաբերություններն ավելի լարել: Պետք ա փորձել գնահատել ինչքանով են անկեղծ ասում, որ դեմ են քվեարկել: Պետք ա հետևել, թե հանձնաժողովի ընդդիմադիր անդամն իրան ոնց ա պահել, քվեաթերթիկների ո՞ր մասն ա տեսել, ինչքանը չի տեսել ու սենց լիքը բաներ: Նաև որոշ ներքին ինֆոների ա պետք հետևե: Սենց թռուցիկ եմ բերում, չհիմնավորված, թողնելով որ սեփական հետևություններդ անես, կուզես իմ նման, կուզես այլ կերպ: Բայց կրկնում եմ, վստահ եմ, որ սա կազմակերպված ու հաջողված սադրանք էր:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Հա, հատուկ եմ շեղել Նիկոլի ուղղությամբ: Հաշվի ոչ թե քո գրառմանն եմ պատասխանել, այլ հարց եմ տվել:
Ֆեյսբուքում շուտվանից մեջս ուտում եմ ինձ, ուզում եմ պատասխանեմ ՀԱԿ անդամների գրառումներին, հետո մտածում եմ ինձ էլ ծախված կհանեն սուս եմ մնում:
Հենց ՀԱԿ անդամների հետ ուզում ես Նիկոլի մասին խոսել, ասում են մենք էդ մարդու մասին խոսելու բան չունենք, բայց առավոտից իրիկում մենակ իրա մասին են խոսում, հեչ էլ որ անուն չեն ասում:
Հազիվ մի ադեկվատ Հակ անդամ եմ գտել ուզում եմ կարծիք իմանամ, թե խի՞ ա տենց: Խի՞ ա Նիկոլը ծախված: Ինչի՞ց են որոշել: Որ միշիկենք վատ բան չե՞ն գրում: միշիկը հիմա ահագին ուրախանում ա երևի, ես միշիկի տեղը լինեի հարցում կանցկացնեի ու տարվա քաղաքական գործիչ կտայի Նիկոլին ու կհայտարարեի, որ հայ ժողովրդի պատմության ամենաանաչառ ու արդար գործիչն ա Նիկոլը, ու վերջ, Նիկոլն էլ կփչանար ՀԱԿ-ի տեսանկյունից: Չի կարելի չէ: Տրամաբանական չի ախր: Մարդը առիթ չի տալիս, խելացի ա գործում, չեն կարողանում կպնել: Որ ՀԱԿ-ը խելացի քայլեր չի անում, ո՞վ ա մեղավոր: Որ ՀԱԿ-ի պատգամավորները Գագիկ Ջհանգիրյանը, Կարեն Դեմիրճյանն ու Լյուդմիլա Սարգսյանն են ո՞վ ա մեղավոր: Նիկո՞լը:
Ասում ես. Նիկոլի կողմնակիցները ինչ լինում ա, քշում են ՀԱԿ-ի վրա, բայց տենց չի է ախր: Էդ ՀԱԿ-ի ժողովուրդն են չգիտես ինչի ներշնչել իրենց թե Նիկոլն իրենց դեմ ա աշխատում: Բայց իրականում տենց բան չկա, կողքից նայելուց լրիվ հակառակ տպավորություն ա: Սխալ են արել, մարդը ասել ա սխալ եք անում, կրա՞կն ա ընկել: Ինքն էլ հենց սխալ բան անի, թող իրեն էլ ասեն, ոչ թե առավոտից իրիկուն կծմծեն անիմաստ:
Տրիբուն (04.10.2013)
Արէա ջան, արի ես իմ կողմից ստեղ խոսակցությունը փակեմ, ոչ թե ասելիք չունենալու պատճառով, ասելիք շատ ունեմ, այլ «հակամարտությունը ու լարվածությունը չթեժացնելու»: Մենակ մի հստակեցում մտցնեմ. անձամբ ես իրան ոչ ծախված եմ անվանել, ոչ դավաճան: Ուրիշ հարց, որ վերապահումներ ունեմ: Էդ վերապահումներս եթե կուզես իմանաս թե ինչու են, ես կարող եմ փաստարկված քեզ ներկայացնել, բայց ոչ թե համոզելու համար, ոչ թե որպես ապացույցներ կամ նման մի բան, այլ դիրքորոշումս հասկանալի դարձնելու համար: Ու էդ թեմայով ես չեմ խոսի հրապարակային, որովհետև սխալ եմ համարում: Ես գտնում եմ, որ վաղը մյուս օրը ՀԱԿ-ի ու Նիկոլի ճանապարհները նորից պետք է միանան: Էնպես որ եթե ուղղակի իմ ամբողջական դիրքորոշումն իմանալ ուզես, ինձ խաբար արա, համ էլ ծանոթանալու առիթ ա, գարեջրի սեղանի շուրջը կզրուցենք:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Բիձա (04.10.2013)
Չուկ, ուրեմն էտ անտեր ԱԺ հաշվիչ հանձնաժողովում 7 հոգի մարդ ա, որից 2-ը ՀՀԿ-ից են, մնացածը մեկական մնացած 5 կուսակցություններից: Քվեարկությունից հետո պետք ա հաշվել ու իրար վրա դնել ընդամնը 105 քվեաթերթիկ: Ուրեմն, էս պարզ գործի մեջ եթե ՀՀԿ-ի 2 հոգին կարում են սաղին ֆռցնեն ու թարս հաշվեն, նշանակում ա մենք ի դեմս ընդդիմության գործ ունենք ոչ թե ԲՏ-ների հետ, այլ խռոնիկ դեբիլների ու իմբեցիլների հետ, որոնք շտապ ու լուրջ բուժման կարիք ունեն:
Ապեր, խռոնիկ ցռանությունը անբուժելի հիվանդություն ա, որը մարդուն ուղեկցում ա ողջ կյանքում: Դատախազին դեմ քվերակելու համար պետք ա մի քիչ դուխ ունենալ, որը մեր ընդդիմության հիվանդ երեխեքը չունենք: Այսինքն, էտ քո նշած մարդիկ ոչ մի բան էլ չեն ստանալու կողմ կամ դեմ քվերակելուց, բայց քվերակելու պահին քաքել են տակները, քանի որ Կոստանյանը երիտասարդ ա ու բավականին նագլի, ու դեռ երկաաաաաար տարիներ գլավոր դատախազ ա լինելու: Իրանից ցռելը նորմալ ա պատգամավորի համար՝ կլինի իշխանական թե ընդդիմադիր:
Բիձա (04.10.2013)
Բիձա (04.10.2013)
Դե խնդրեմ, սկզբից խոսեց մի դեբիլը, ի դեմս Լյուդմիլայի, հիմա էլ խոսեց մյուս դեբիլը ...
Սա սարքած խաղ էր. Արամ Մանուկյանը՝ Գլխավոր դատախազի ընտրության արդյունքների մասին
Ո՞վ կարա ինձ բացատրի, թե ինչի ա ՀԱԿ-ը քվեարկության վերահաշվարկ պահանջելը համարել անիմաստ: Նախագահական ընտրությունից հետո ՍԴ դիմելը ու 1.5 միլիոն քվեաթերթիկ վերահաշվարկելն անիմաստ չի, 105 քվեաթերթիկ վերահաշվարկելն անիմա՞ստ ա: Կամ, լավ, ասենք, ենթադրենք, իրոք ՀՀԿ-ն բռնել ա կեղծիք ա արել (որը պրակտիկորեն անհնար ա), ինչի՞ ՀԱԿ ներկա հինգ կամ վեց պատգամավորները չեն կանգնել ու ԱԺ ամբիոնից հայտարարություն չեն արել, որ իրանք հատ-հատ սաղով դեմ են քվերակել, ու չէր կարա ընդամենը 3 դեմ լիներ - չհաշված Ժառանգությանը: Ինչի՞ են ԱԺ ամբիոնը թողած հիմա հավայի ընկել լրագրողներին համոզում, որ իրանք անմեղ են: Զգու՞մ եք էշության մակարդակը համեմված ցռանությամբ ու ԲՏ-ությամբ:
Sagittarius (04.10.2013), Աթեիստ (04.10.2013), Եկվոր (05.10.2013)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ