User Tag List

Էջ 253 979-ից ԱռաջինԱռաջին ... 153203243249250251252253254255256257263303353753 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 3,781 համարից մինչև 3,795 համարի արդյունքները՝ ընդհանուր 14678 հատից

Թեմա: Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս

  1. #3781
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Իրենք մեզ դիակ են վերադարձնում»
    Հուլիսի 28-ին զոհված զինծառայող Անդրանիկ Սարգսյանի հայրը` Սարգիս Սարգսյանը չի հավատում, որ երբեւէ հայտնի կդառնա, թե իրականում ինչ է տեղի ունեցել զորամասում եւ համոզված է, որ սա վերջին դեպքը չէ, երբ հայ ծնողը իր զինծառայող որդու փոխարեն դիակ է դիմավորում: Ստորեւ ներկայացնում ենք մեր հարցազրույցը Սարգիս Սարգսյանի հետ:

    -Ի՞նչ հանգանակություն եք կազմակերպում:
    -Դիակը պետք է պատիվ ունենա: Եթե մարդ մահացել է, դիակ է արդեն, չէ՞ր կարելի նրան լավ վերաբերվել: Մարդ էդ գեներալներին, էդ պաշտոնյաներին հարցներ, եթե ձեր տղուն տենց վիճակում բերեին, ոնց որ իմ կամ մյուսների որդիներին բերեցին, ի՞նչ կանեիր: Եթե փոքր «ուազիկը» կիզիչ արեւի տակ մի քանի ժամ գալիս է, պատկերացնո՞ւմ եք ինչ է լինում դրա մեջ գտնվող դիակի հետ: Միքսեռը գիտե՞ք ինչպես է աշխատում: Այ, այդ նույն բանը այս դիակների հետ է եղել: Մեր ՊՆ-ն էլ մեքենաներ չունի: Մենք բանակ առողջ տղաներ ենք ուղարկում, իրենք մեզ դիակներ են վերադարձնում, գոնե նորմալ տեսքով վերադարձնեն: Եթե մեր ՊՆ-ն մեքենա ձեռք բերելու հնարավորություն չունի` եկեք օգնենք:

    Ամբողջ աշխարհում այսօր մոտ 10 մլն հայ է ապրում: Ես առաջարկում եմ, որ բոլորով հանգանակություն կազմակերպենք: Եթե թեկուզ 8 մլն-ը միայն մասնակցի, մարդը 30 դրամ հավաքենք, կկարողանանք մեքենա գնել, որով զոհված հայ զինվորների դիակները գոնե պատվով կհասնեն իրենց ծնողներին: Իրենք չեն կարողանում: Իրենք այնքան զբաղված են, որ չեն հասցնում: Սեյրան Օհանյանը բավական զբաղված է: Երկու հեկտար հող ունի Սեւանի ափին, «դաչա» է կառուցում: Ինքը չի կարա, հնարավորություն չունի էդ մարդը: Հնարավորություն չունի նաեւ Խաչատուրովը: Իրենք զբաղված են: Իրենց դա չի կպնելու: Իրանց որդու դիակը բանակից չի գա:

    -Այն մեքենան, որի համար դուք առաջարկում եք հանգանակություն կազմակերպել, իսկապե՞ս անհրաժեշտ եք համարում:
    -Թող այդ մեքենան երբեք չօգտագործվի, ժանգոտվի: Կկանգնեցնենք մի տեղ, բայց կիմանանք, որ այն կա: Եթե հանգանակության արդյունքում բավական գումար չհավաքվի, մենք պատրաստ ենք այն գումարները դնել, որոնք ստացել ենք մեր զավակների մահից հետո (ԼՂՀ ՊԲ եւ ՀՀ ՊՆ-ի կողմից հուլիսի 28-ին զոհված զինվորականների ընտանիքներին 1 մլն-ական դրամ է տրամադրվել- հեղ.): Երբ տղամարդը լացում է, դրանից սարսափելի բան չկա: Երեկ զոհվածներից մեկի հայրը զանգահարեց, լաց էր լինում ու պատմում, որ որդու դիակը փակ վիճակում է թաղել: Ասում է` «կինս ասում էր, թե բացի երեխուս տեսնեմ, ասում էի` չէ: Խնդրում էր, բայց չբացեցի: Կինս պնդում էր, բայց չէի կարող բացել, չգիտեի ինչ անել, սկսեցի մարդկանց մոտ կնոջս ծեծել, միայն թե չստիպի, որ որդու որդնած դիակը բացեմ եւ իրեն ցույց տամ»: Իսկ եթե մեքենան լինի, դիակները նորմալ տեղ կհասնեն, ծնողները այս վիճակների մեջ չեն հայտնվի: Վրան էլ մի նշան կանենք, որ բոլորը նայեն ու տեսնեն, որ դա այդ մեքենան է: Որ այդ մեքենան փողոցներով շրջի, մարդիկ էլ տեսնեն ու զգոն լինեն: Հասկանան, որ էգուց այդ մեքենան իրենց բակ է գնալու, քանի մարդիկ զգոն չեն, այս ուխտը ցանկացած մարդու բակ կգնա:

    -Հասարակության կողմից ամենաճիշտ, ամենաադեկվատ քայլը այս դեպքերի հետ կապված ո՞րն է:
    -Մեքենայի համար գումար հավաքելը: Առանց կատակի: Զոհերից մեկի ծնողը երեկ պատմում էր, որ կողքի շենքերի բնակիչները, հարեւանները իր որդուն հիշելիս հետ են տալիս: Դրանից վատ ինչ կարող է լինել: Մարդ իր տղային ուղարկում է բանակ, հետո նրան վերադարձնում են այսպիսի վիճակում: Հասկանո՞ւմ եք ինչի մասին է խոսքը: Այսօր ամենակարեւորը մեքենան է: Կան մարդիկ, որոնք ասում են, որ այս դեպքը իրենց մոտ շոկ է առաջացրել: Կարծում եմ, որ դա կանցնի: Իսկ իմ համար չի անցնի: Ես ապագա չունեմ: Չի անցնի այն ծնողների համար, որոնց հետ նման բան է եղել: Մնացած բոլորի համար կանցնի: Վեց ծուխ մարեց, իմ երեխան չկա:

    -Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կպարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել հուլիսի 28-ին:
    -Ես խելագարի նմա՞ն եմ: Հնարավոր չէ, որ այս դեպքը բացահայտվի: Ի՞նչ, մարտի մեկի հանձնաժողովի պես մի բա՞ն են ստեղծելու: Մի Նիկոյան էլ նստելու է ու ինչ- որ բանե՞ր է որոշելու: Էս արդեն փակված գործ է: Սա երրորդ դեպքն է, որ հայը հայի վրա կրակում է. հոկտեմբերի 27, մարտի 1, հուլիսի 28: Վերջինը նախադեպ էր, դեպքը զորամասում տեղի ունեցավ: Դատ, դատաստան պետք է լինի: Պետք է հստակ ամեն ինչ պարզվի: Հիմա արդեն բոլորը որոշել են, որ Կարո Այվազյանն է մեղավոր: Եթե ներկա գտնվողներից բոլորը զոհվել են, ո՞վ է ասում, որ Կարենն է սպանել: Ո՞վ է նման բան տեսել, ո՞վ է լսել: Ոչ ոք:


    http://www.armtimes.com/15293
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (05.08.2010), ministr (05.08.2010), Տրիբուն (05.08.2010)

  3. #3782
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակ գնացողների կյանքը երևի պետքա ապահովագրվի` բացառությամբ ֆորս-մաժորային իրավիճակների:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  4. #3783
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպան հարվածել է խզակոթով
    սերժանտ Արման Ավագյան
    Հուլիսի 16-ին ԼՂՀ ՊՆ Մարտակերտի զորամասերից մեկում զոհվել է ժամկետային զինծառայող, 22-ամյա սերժանտ Արմեն Ավագյանը:

    Պարզելու համար, թե արդյոք նման դեպք գրանցվել է, թե ոչ, նաեւ` դեպքի մանրամասներին տեղեկանալու նպատակով երեկ դիմեցինք ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանին: Մեր հարցերին Հասրաթյանը բավական տարօրինակ կերպով արձագանքեց: Նա նախ ծիծաղեց, հետո բացականչեց` «դուք գժվե՞լ եք», այնուհետեւ ավելացրեց` «այո, նման դեպք եղել է» եւ անջատեց հեռախոսը: Երեկ մեզ հայտնի դարձավ, որ դեպքի հետ կապված ձերբակալվել է ստեփանակերտցի 25-ամյա լեյտենանտ ոմն Վահե:

    Իսկ թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է վերջինին մեղադրանք առաջադրել, եւ որն է կատարվածի մասին պաշտոնական վարկածը` երեկ մեզ պարզել չհաջողվեց, քանի որ Սենոր Հասրաթյանը մեր հեռախոսազանգերին այլեւս չպատասխանեց:

    Զոհվածի մայրը` տիկին Ռուզանը երեկ մեզ պատմեց, որ որդին սերժանտի կոչում ստացել էր մի քանի ամիս առաջ: Ուներ բարձրագույն կրթություն: Ավարտել էր Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի տնտեսագիտությն բաժինը: Որոշել էր, որ ՀՀ ԶՈՒ-ում զինծառայությունն ավարտելուց հետո պետք է շարունակի ուսումը: Արման Ավագյանը մեկ շաբաթ գտնվում էր դիրքերում եւ դեպքի օրը` հուլիսի 16-ին ավարտել էր իր հերթապահությունը: Այվազյանի հարազատները երեկ մեզ պատմեցին, որ երիտասարդը արդեն հանձել էր իր հերթը, դուրս էր եկել դիրքերից եւ վերադառնում էր զորամաս, եւ հերթապահությունը ավարտելուց հետո պետք է «օտպուսկ» ստանար: Հերթապահության գնալիս այդ մասին նա չգիտեր: Նա արդեն ավարտել էր իր հերթապահությունը, արդեն հանձնել էր զենքը, պետք է վերադառնար զորամաս, երբ հանդիպել էր Վահեին: Նույն զորամասում ծառայող զինվորները պատմում են, որ ծառայության հենց առաջին օրվանից Անդրանիկի եւ Վահեի միջեւ ինչ -որ անձնական խնդիրներ են եղել, բոլորն իմացել են, որ այդ երկու անձնավորությունները միմյանց հետ վատ հարաբերությունների մեջ են:

    Զոհվածի հարազատները օրերս այցելել էին այն զորամաս, որտեղ ծառայում էր Արման Ավագյանը եւ զրուցել դեպքի մասին տեղյակ զինծառայողների հետ: Այնտեղ նրանց պատմել էին, որ վեճ է եղել, Վահեն զենքի խզախոթով հարվածել է Արմանի գլխին, վերջինը ընկել է գետնին ու մահացել: Սակայն ավելի ուշ նրանց պատմել են դեպի վերաբերյալ նոր, սրբագրված տարբերակ, ըստ որի լեյտենանտը հարվածել է Արմանի գլխին, վերջինը հարվածից ընկել է, գլոխը հարվածել քարին, եւ հենց այդ հարվածից վնասվել է երիտասարդի քներակը: Տիկին Ռուզանը մեզ պատմեց, որ նայել է որդու գլխի վրայի վնասվածքը, այն գտնվում է գլխի վերին հատվածում, այսինքն ակնհայտ է, որ վնասվածքը հասցվել է վերեւից ներքեւ, իսկ գետնին ընկնելով` գլխի այդ հատվածի վրա չէր կարող վնասվածք առաջանալ:

    Պատահածի մասին Արման Ավագյանի հարազատները իմացել են հուլիսի 17-ին: Զինկոմի աշխատակիցները այցելել են շենք, հարեւաններին հայտնել դեպքի մասին: Հարեւանները դեպքի մասին հայտնել են Ավագյանի հարազատներին: Զոհվածի հայրը, եղբայրը եւ մյուս բարեկամները մեկ օր թաքցրել են մորից, թե ինչ է պատահել: Ասել են, թե «թուրքը հարձակվել է, Անդրանիկը վիրավոր է»: Ավելի ուշ, երբ մայրը սկսել է պնդել, որ իրեն տանեն վիրավոր որդուն տեսնելու, հարազատները պատմել են ողջ ճշմարտությունը


    http://www.armtimes.com/15287
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  5. #3784
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Հայկական ժամանակ». Ձեռքերի բոլոր մատները կոտրված, ծոծրակին՝ սուր գործիքից առաջացած խորը վերք

    11:10 • 05.08.10

    Էջիածնից զորակոչված 19-ամյա սերժանտ Գարեգին Հովսեփյանը հուլիսի 28-ի զինված միջադեպի հետևանքով զոհվածներից միակն է, ում վրա բռնության ակնհայտ հետքեր կան։ Եթե զոհված մյուս զինծառայողների դիակների վրա կապտուկների և այլ վնասվածքների առկայությունը շատերը բացատրում են այն հանգամանքով, որ դրանք առաջացել են դիակները «ոչ հարմար» մեքենաներով տեդափոխելու հետևանքով, ապա Գարեգին Հովսեփյանի մարմնին առկա վնասվածքները առավել քան խոսուն են։

    Զոհված զինծառայողի ծնողների փոխանցմամբ՝ երիտասարդի ձեռքերի բոլոր մատները կոտրված են եղել, գլխի այն հատվածի վրա, որտեղով անցնում է քներակը, առկա էր մեծ այտուց, ծոծրակի վրա սուր գործիքից առաջացած խորը վերք կար։ Հովսեփյանի դիակի դիահերձումը տևել է 5 ժամ։ Զոհվածի հարազատներն ասում են, որ դիակը Էջմիածնի դիահերձարան է տեղափոխվել ժամը 15.ՕՕ-ին և այնտեղից դուրս է հանվել երեկոյան ժամը 8-ին։ Դիահերձարանը շրջապատված է եղել ռազմական ոստիկանության բազմաթիվ ծառայողների կողմից, և զոհվածի հարազատներին թույլ չի տրվել ներկա գտնվել դիահերձմանը։

    Գարեզին Հովսեփյանի մոր՝ Շողիկ Կիրակոսյանի խոսքով՝ իր համար անհասկանալի է, թե ինչու դեպքից անմիջապես հետո տարածվեց այն վարկածը, որ «բլինդաժում» զինծառայողների միջև վեճ է եղել, ինչի հետևանքով զինծառայող Կարո Այվազյանը գնդակահարել է բոլորին։ Եթե նույնիսկ զինծառայողներից մեկը մյուսների վրա կրակեր, ինչի՞ համար պետք է նրանց տանջամահ աներ։

    Նրանք դա բնութագրում են որպես ոճիր, որը իրագործել է «կամ դրսի, կամ ներսի թուրքը», այսինքն՝ կամ ադրբեջանական դիվերսիոն խումբ է մտել հայկական դիրքերը և զինվորներին տանջամահ անելուց հետո սպանել, կամ էլ հայկական կողմից ինչոր մեկն է դա արել, քանի որ զիծառայողները ականատես են եղել ինչ– որ բանի, ինչի մասին ոչ ոք չպետք է իմանար։ Զոհված զինծառայողի հարազատների կասկածները խորանում են նաև այն պատճառով, որ հուլիսի 27-ին Հովսեփյանի մայրը խոսել է որդու հետ, և վերջինը հայտնել է, որ դիրքերում հերթապահություն են իրականացնում 8 հոգի՝ 1 սպա, ինքը և ևս 6 զինծառայող։

    Զոհվածի մայրը՝ Շողիկ Կիրակոսյանը հարցնում է. եթե դեպքի հետևանքով 6 հոգին զոհվել են, ապա որտե՞ղ էին այն երկու հոգին, որոնք այդ ժամանակ պետք է գտնվեին նույն վայրում։ Ավելին, այժմ էլ հայտնի չէ, թե ովքեր և որտեղ են նրանք։ ՀՀ ՊՆ քննչական վարչության հասարակայնության հետ կապերի ժամանակավոր պատասխանատու Լուսինե Խաչատրյանը երեկ մեզ հայտնեց, որ ՊՆ-ն դեռևս չունի տեղեկություններ, թե նշված օրը, նշված վայրում քանի զինծառայող է հերթապահություն իրականացրել։

    Ավելի վաղ մենք հրապարակել էինք, որ ըստ մեր տեղեկությունների, օրերս ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկից երկու զինծառայող է փախել, ինչի հետևանքով Սիսիանից Վայք ընկած հատվածում երթևեկող ավտոմեքենաները մի քանի օր ստուգում էին ոստիկանության, ԱԱԾ և ռազմական ոստիկանության աշխատակիցներ։ ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից, սակայն, մեր այս տեղեկությունները հերքել էին։

    Tert.am

    ---------- Ավելացվել է՝ 13:56 ---------- Սկզբնական գրառումը՝ 13:54 ----------

    ԱՐՏԱԿԻՆ ՃՆՇԵԼ ԵՆ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՆԵՐԸ

    Տավուշի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի հարազատներն իրենց հայտնի նոր մանրամասներ են պատմում ինչպես այդ օրվա, այնպես էլ հետագա զարգացումների վերաբերյալ:

    Պատմում է Արտակի մայրը` տիկին Հասմիկը: “Աղջիկս ասաց, որ անծանոթ մի մարդ զանգեց, ասեց, որ Արտակը վիրավոր է: Հարցրել է, ով եք, ինչ իմացաք, պատասխանել է, թե զորամասին մոտ է գտնվել, երբ մի զինվոր է մոտեցել ու խնդրել, որ տեղյակ պահի Արտակի տանեցիներին”, պատմում է մայրը, ով դեպքից շուրջ 15 օր առաջ էր այցելել որդուն:

    “Անմիջապես գնացի զիկոմիսարիատ ճշտելու, անհավանական էր թվում անծանոթի զանգը: Հենց ներս մտա ու ասեցի ով եմ, միանգամից, առանց որևէ նախաբանի ասեցին. տղադ ինքնասպան է եղել”: Գույժը հաստատվել է այդ նույն օրը` հուլիսի 27-ին, ժամը 17:00-ին մոտ:

    Արդեն զորամասից նրանց ասում են, թե մենք դիակը կբերենք մինչև Իջևան, դուք եկեք` դիմավորեք: Հարազատները փորձում են ասել, որ իրենք կգան զորամաս ու կտեղափոխեն զորամասից, սակայն կտրական մերժում են ստանում: Մերժվում է նաև Արտակի վարձակալած բնակարան այցելությունը, և Արտակի հայրն ու հարազատները ստիպված են լինում ճամփա բռնել դեպի Իջևան, որտեղ էլ ընդունում են զորամասից բերված իրենց որդու անկենդան մարմինը:

    “Մորեմերկ, առանց հագուստի տղայիս գցել էին պատգարակի վրա ու մի պլաշ գցել վրան”, տեսարանից ցնցված պատմում է հայրը, ով որդու մահը զինվորի նկատմամբ արհամարհական վերաբերմունքի հետևանքն է համարում:

    Երբ հուլիսի 6-ին ծնողները գնացել էին Արտակին տեսակցության, մայրն ավելի շուտ էր վերադարձել, իսկ հայրը մնացել էր տղայի մոտ, միասին վերանորոգել էին զորամասից 12 կմ հեռավորության վրա գտնվող Արծվաբերդ գյուղում Արտակի վարձակալած բնակարանը: Պայմանագրային զինծառայողի բանակարանի վարձը պարտավոր էր պետությունը տալ, սակայն և վարձը, և վերանորոգումը զինվորն իր գումարներով է վճարել:

    Հայրն ասում է, որ այդ մի քանի օրերին որդին իրեն պատմել է նաև իր նկատմամբ հրամանատարական կազմի պարբերական ճնշումների մասին:

    “Ասեց, հայրիկ, հետևիցս ընկած են գումարտակի հրամանատարն ու կապիտան Հակոբ Մանուկյանը: Մշտապես նրանցից է բողոքել, որովհետև նրանք են ճնշել Արտակին”, պատմում է հայրը` Սինար Նազարյանը:

    Արտակի դիակը Իջևան ուղեկցողներից մեկն է եղել նաև գումարտակի հրամանատար Միշան, ով քաղաքացիական հագուստով է եղել և ընդգծել է, որ ինքն արձակուրդի մեջ է գտնվում: Հրամանատարը պատմել է նաև Արտակի նկատմամբ իր դրսևորած մարդասիրական դրսևորումների մասին:

    “Ես տպավորություն ստացա, որ փորձում էր իմ առաջ արդարանալ, եթե այդքան մարդասեր էր, ինչու էր տղայիս դիակը բերում”, հուզվում է զինվորի հայրը:

    Այսօր տարածած ՊՆ հաղորդագրության մեջ լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանին ինքնասպանության հասցնելու փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը ՀՀ Քրօր 110 հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործի շրջանակներում 375 հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալել է զորամասի գումարտակի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Խորենի Մանուկյանին, իսկ 358 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կասկածանքով ձերբակալվել են նույն զորամասի 3 ժամկետային զինծառայողներ:

    Առայժմ հեռու կմնանք մեկնաբանություններից, սակայն դատելով ՊՆ հաղորդագրությունից, շարքային զինծառայողներին ավելի ծանր մեղադրանք է ներկայացված, քան հրամանատարական կազմի ներկայացուցչին, իսկ գումարտակի հրամանատարի անունն ընդհանրապես բացակայում է ձերբակալվածների ցուցակից:

    ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Nadine (05.08.2010)

  7. #3785
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԹՆՋՈՒԿ

    Հայաստանում ռուսական ռազմական բազայի ներկայությունը եւս մի քանի տասնամյակով երկարացնելու մասին տեղեկատվությունը միանշանակ արձագանք չի գտել հայ հասարակության մեջ: Ընդհանրապես, Ռուսաստանը վերջին տասնամյակում Հայաստանում իրենով արեց այն ամենը, ինչ հնարավոր էր: Դա բնական է` Հայաստանը շատ կարեւոր տարածք է Մոսկվայի համար, այն կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար: Եթե Ռուսաստանը կորցնի ազդեցությունը Հայաստանում, ապա դժվար է կանխագուշակել ռուսական պետության հետագա ճակատագիրը:

    Բնականաբար, դա չի նշանակում հավասար, ռազմավարական գործընկերություն, ինչն ապացուցվում է թե հայ-ռուսական հարաբերության պատմությամբ, թե ներկայով: Ընդհանրապես, Ռուսաստանը որպես դաշնակից չի ընկալում Հայաստանը եւ բացառում է դա, լիակատար ազդեցության հասնելով երկրի քաղաքական ու տնտեսական համակարգերի վրա: Սակայն Մոսկվայի ամենակարեւոր լծակը մինչ այժմ հայերի գիտակցության մեջ ամուր նստած կարծրատիպն է այն մասին, որ Ռուսաստանն է մեր փրկիչն ու պաշտպանը:

    Սակայն, պատմական փորձը ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերության պատմությունը մի հետաքրքիր իրավիճակ է արձանագրել. շահերը չափազանց տարբեր են ու գրեթե իրարամերժ: Նույնիսկ հայ-ռուսական դաշինքի ամենամեծ ջատագովները` Իսրայել Օրիից ու Խաչատուր Աբովյանից սկսած, ի վերջո փորձեր են կատարել Հայաստանը դուրս բերել ռուսական ուղեծրից: Բանն այն է, որ հայերի միջոցով ամրապնդվելով տարածաշրջանում, հետագայում Ռուսական պետությունը սկսել է իր խնդիրները լուծել հայերի հաշվին: Դրա հետեւանքով, ռուս-թուրքական 6 թե 7 պատերազմներից ու հաշտության պայմանագրերից հետո հայերն ի վերջո կորցրին իրենց պատմական հայրենիքը` Արեւմտյան Հայաստանը: Հայերը “մոտ էին դրան” նաեւ պատմական երկրի արեւելյան մասում, երբ ռուսական զորքը Ղարաբաղում սկսել էր հայերի տեղահանումը:

    Մի հետաքրքիր օրինաչափություն էլ կա հայ-ռուսական հարաբերություններում` երբ Ռուսաստանը, տարբեր պատճառներով, հեռացել է տարածաշրջանից, եւ հայերը մնացել են իրենք իրենց հույսին, տարել են հաղթանակներ ու պաշտպանել իրենց ապրելու իրավունքը: Նման դրվագներ կան Արեւմտյան Հայաստանում, նման դրվագ էր Սարդարապատը, որից հետո հայերը նույնիսկ հետ բերեցին որոշ տարածքներ եւ վերջապես դրա վառ ապացույցն էր Ղարաբաղի պատերազմը, որտեղ հայերը սկսեցին հաղթանակներ տանել միայն այն բանից հետո, երբ Ղարաբաղից դուրս բերվեց ռուսական զորքը:

    Ըստ այդմ, Հայաստանում ռուսական բազայի տեղակայման ժամկետի երկարաձգումը եւ նրան լրացուցիչ` Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու լիազորություններով օժտելը չի կարող անհանգստության տեղիք չտալ թե այն առումով, որ Հայաստանն, ի վերջո, դադարում է անկախ պետություն լինելուց, թե նաեւ հաշվի առնելով պատմական փորձը: Օրինակ, փորձագետները ոչ առանց հիմքի նշում են, թե հնարավոր հայ-ադրբեջանական պատերազմում ռուսական բազան կարող է խիստ բացասական դեր խաղալ հայերի թիկունքում:

    Իհարկե, բնության մեջ միակողմանի կախվածություն չի լինում: Որքան Հայաստանն է կախված Ռուսաստանից, նույնքան Ռուսաստանն է կախված Հայաստանից: Թերեւս, ազգային վերնախավի խնդիրը պետք է լիներ օգտագործել այս հանգամանքը եւ Ռուսաստանի հետ կառուցել իսկապես գործընկերային, արժանապատիվ, հավասար հարաբերություններ: Սակայն դա բացառելու համար Ռուսաստանն արել է ամեն ինչ. Հայաստանում չկան արեւմտամետ ուժեր, ներքին քաղաքական կյանքի թելերը տանում են Մոսկվա, իշխանությունն ու ընդդիմությունը, տնտեսական ողջ համակարգը, տեղեկատվական-վերլուծաբանական ողջ դաշտը “ռուսական” է, Ռուսաստանում ապրում ու աշխատում է մոտ երկու միլիոն գրեթե պատանդի վիճակում գտնվող հայաստանցի, եւ այլն:

    Այլ հարց է, որ այս վիճակը ձեռնտու չէ հենց Ռուսաստանին, որովհետեւ նա այդպիսով կկորցնի Հայաստանը մեկընդմիշտ: Խնդիրը մենք ենք ու մեր հավատը սեփական ուժերի, հնարավորությունների հանդեպ: Իսկ այդպիսիք հայ ժողովուրդն ունի, սակայն, ցավոք, դրսեւորել է միայն էքստրեմալ վիճակներում, դանակը ոսկորին հասած ժամանակ, երբ մեն մենակ է մնացել սեփական անկարողունակ, հոգնած, դրսեւորում սեփական փրկությունը որոնող վերնախավի ու արտաքին մարտահրավերների հանդիման: Սակայն պետք չէ վիճակը կրկին հասցնել դրան:

    ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ

    Lragir.am

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Askalaf (07.08.2010), Chuk (06.08.2010), ministr (06.08.2010), Tig (06.08.2010), Երվանդ (06.08.2010)

  9. #3786
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    С-300ПМУ2 ФАВОРИТ ԳՆԵԼՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՕԴԱՅԻՆ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔ ՁԵՌՔ ԿԲԵՐԻ

    Օրերս հայրենական և արտասահմանյան ԶԼՄ-ներում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Ռուսաստանը Ադրբեջանին է վաճառելու С-300ПМУ2 «Фаворит» հակաօդային համակարգերի երկու դիվիզիոն (http://www.lenta.ru/articles/2010/08/02/s300/): Մյուս կողմից Հայաստանը արդեն պաշտոնապես հաստատեց, որ փոփոխվելու է ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների մասին պայմանագիրը, և Հայաստանը իրավունք է ստանալու պաշտպանական նպատակներով օգտագործել Գյումրիում գտնվող նույն «Фаворит» համակարգերը: Ճիշտ է, դրա հետ զուգահեռ, նոր պայամանգրով ռուսական զորքերը կմնան Հայաստանում 49 տարի` անկախ Հայստանի ցանկությունից (http://cdaily.am/home/paper/2010_07_31/news/20667/): Բացի այդ, զուգահեռաբար, սկսեցին տեղեկություններ պտտվել առ այն, որ Հայաստանի բանակն ունի 2 դիվիզիոն С-300 և մեր օդային տարածքը լավ պաշտպանված է:

    Նախևառաջ, անհրաժեշտ է հստակեցնել, որ С-300-ը դա հակաօդային համակարգ է, որը արտադրվում է ավելի քան 30 տարի և ունի տարբեր մոդիֆիկացիաներ: http://ru.wikipedia.org/wiki/С-300 կայքում կարելի է տեսնել, որ Հայաստանը ունեցածը հին, 1982 թվականի մոդել հանդիսացող С-300ПС համակարգերն են, որոնց մարտական հեռահարությունը չի գերազանցում 90 կիլոմետրը` ի տարբերություն Ադրբեջանին վաճառվող 1997 թվականին նախագծված С-300ПМУ2 «Фаворит»-ների 200 կիլոմետրի: Բացի այդ, С-300ПС-ները քիչ էֆեկտիվ են 3000 կմ/ժ արագություն զարգացնող Миг-25 կործանիչների դեմ, որոնցից կան Ադրբեջանի սպառազինությունում (http://ru.wikipedia.org/wiki/ВВС_Азербайджана):

    Թեև Գյումրիյում տեղակայված ռուսական С-300-ները Ադրբեջանին վաճառվող նույն С-300ПМУ2 «Фаворит»-ն են` 200 կմ հեռահարությամբ, սակայն դրանք կարող են պաշտպանել Հայաստանի տարածքի միայն մի մասը: Դրանց հասու չի լինի հարավային Հայաստանի և Արցախի օդային տարածքը: Եվ եթե նույնիսկ Հայաստանի ունեցած 90 կմ հեռահարության С-300ПС-ները տեղակայվեն այնպես, որ պաշտպանեն Գյումրիի С-300ПМУ2 «Фаворит»-ների ծածկույթից դուրս գտնվող տարածքը (Զանգեզուրն ու Արցախը), միևնույնն է դրանք, նպատակին չեն կարող ծառայել, քանի որ, ինչպես ասվեծ, բարոյապես հնացած են:

    Բացի նրանից, որ ինչպես արդեն նշվեց` 300ПС-ները անարդյունավետ են Миг-25 կործանիչների դեմ, ըստ տարբեր տեղեկությունների, Ադրբեջանի օդուժի զինանոցում կան ամերիկայն AGM-88 HARM և սովետական Х-58Э հակառադիոլոկացիոն (հակահակաօդային) հրթիռներ, որոնց հեռահարությունը համապատասխանաբար 106 և 120 կիլոմետր է (http://en.wikipedia.org/wiki/AGM-88_HARM, http://ru.wikipedia.org/wiki/Х-58): Նման հրթռներով կարելի է օդից չեզոքացնել С-300ПС հակաօդային համակարգերը` նույնիսկ չմտնելով վերջիններիս հեռահարության տարածք:

    Փոխարենը քարտեզին նայելով դժվար չէ տեսնել, որ եթե Ադրբեջանը գնվելիք С-300ПМУ2 «Фаворит» դիվիզիոններիս մեկը տեղակայի Գանձակում, կամ Նախիջևանում, ապա խոցելի կդարձնի Արցախի ամբողջ և Հայաստանի համարյա ամբողջ օդային տարածքում գտնվող ինքնաթիռներին: Հայկական օդուժի ինքնաթիրները խոցելի կդառնան Ադրբեջանի ՀՕՊ-ի համար օդակայանից օդ բարձրանալու պահից ի վեր (շփման գոտիի մասին խոսք էլ չկա):

    Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանը արդեն իսկ ունի շուրջ 100 մարտական ինքաթիռներ և մտադրված է դեռ ավելացնել իր զինանոցը Ռուսական Су-30 բազմաֆուկնցիոնալ ինքնաթիռներով (http://www.aviamail.ru/news/2009-02-15-374), ապա մեծ ցավով կարելի է արձանագրել, որ Ադրբեջանը հեռու չէ մեր հետ հնարավոր պատերազմում օդային բացարձակ գերիշող դիրք ստանալուց (նույնիսկ այն դեպում, եթե Գյումրիում տեղակայված ռուսական ՀՕՊ-ը մեզ պաշտպանի, ինչին հավատալը շատ դժվար է):

    Ստեղծված իրավիճակի համար դժվար է մեղադրել հայրենական ռազմական ղեկավարությանը, քանի որ С-300ПМУ2 «Фаворит»-ի մի դիվիզիոնի շուկայական գինը շուրջ 150 միլիոն դոլար է և այն առհասարակ մեր երկրի գրպանով չէ: Բայց փոխարենը, անհրաժեշտ է, որ մեր դիվանագետները միջոցներ ձեռնարկեն` Ռուսաստանին հիշյալ գործարքից ետ պահելու ուղղությամբ… Ի վերջո, եթե մենք Ռուսաստանի հետ 49 տարվա ռազմական համագործակցության պայմանագիր ենք կնքում, առանց այն ժամկետից շուտ խզելու հնարավորության, մեր թշնամիներին զենք ծախելը Ռուիսաստանի կեղմից պետք է բացառվի: Հակառակ պարագայում դուրս է գալիս, որ հայ-ռուսական ռազմական գործընկերությունը առնվազն ձևական է և կամ այլ նպատակների է ծառայում, քան հնարավոր ագրեսորներից պաշտպանելն է:

    Դանիել Իոաննիսյան
    http://lragir.am/armsrc/print.politics37449
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  10. #3787
    Պատվավոր անդամ Երվանդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.12.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    3,339
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՄԱՅԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՎՐԱՍՏԱՆԸ

    Հայաստանում ով էլ իշխանության գա, ով էլ մնա, ով էլ չընտրվի, այլ նշանակվի, ընտրակաշառքվի, ով էլ, ով էլ, ով էլ... ելքը վիճակը նույնն է լինելու ԴԱՏՈՂՈՒԹՅՈՒՆԸ ձեւավորվել է ու զըմփ այս է` մի քանի տարի է հա ընկնում է գլխներիս հայրենի քաղաքական երկնքներից ու ժողովրդին էլ ներշնչում են, ու ժողովուրդն էլ զըմփ-ի ու ներշնչման արանքում թութակի պես կրկնում է, քանի որ թե իշխանությունից, թե ընդդիմությունից է լսել նույն այս զըմփ-ապուշությունը։

    Առհասարակ ինչպես կարելի է լինել քաղաքական գործիչ, ուժ կամ միավոր ու սա պնդել։ Առհասարակ ու առավել եւս` ինչպես կարելի է ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ լինել, այն էլ ՌԱԴԻԿԱԼ, ու սա պնդել։ Որ կարելի է արտյուշա շահբազյան, դաշնակ, հանրապետական, կոալիցիա լինել ու անհայրենիք, հիմար տականքություններ դուրս տալ` ապահովելու համար սեփական անմեղսունակ կառավարման հարատեւման տեսլականները` հասկանալի է ու ,ներելիե, բայց ընդդիմությո՞ւն, ժողովուրդ լինելո՞վ...

    Նույնն է թե ասես` էս ինչի կինը գեղեցկուհի է, բայց դժբախտ է ամուսնու հետ, քանի որ ամուսինը բարոյագեղագիտական անհամատեղելիության մեջ է նրա հետ, ֆիզիկական ագրեսիվ նկրտումներով նրան շարունակ խոյահարում է ու բացի այդ` կինը նրան չի սիրում, իսկ նա կնոջը նույնիսկ սեռապես չի կարողանում բավարարել, քանի որ ՀԻՄԱՐ Է,..բայց եթե այդ գեղեցկուհի կինը նրանից բաժանվի, իր սրտով, գլխով, նյարդերով իրեն համապատասխան մեկին գտնի, սիրի ու միանա նրան, էլի բան չի դառնա, չի ստացվի, որովհետեւ ով էլ գա` նույնն է լինելու։ Այդպե՞ս է։ Այդպե’ս է ու հիմարություն է։

    Իշխանության ու իշխանափոխության, ընտրությունների ու ժողովրդավարության ողջ իմաստը գոնե չարյաց փոքրագույնը գտնելն է, գոնե շանս ստանալը, լավագույնը ապահովելն է եղածից։ ԵՂԱԾԻՑ։ Հիմա հայտնվել են ու ասում են` նո՛ւյնն է, ախպե՛ր։ Այսինքն, հենց իրենց գոյության իմաստը, գոյությունն են ժխտում։ ԲԱ ԴՈՒՔ ԻՆՉԻ՞ ՀԱՄԱՐ ԵՔ։ Ո՞ՒՄ ԵՔ ՊԵՏՔ։

    Արդարացիության համար պիտի ասեմ, որ պնդումներն այս ժողովրդական եւ ընդդիմադիր, առավել հայ-թուրքական հարաբերություններին ու Ղարաբաղի հիմնահարցի լուծմանն ու գերտերությունների հետ երկրիս հարաբերություններին են վերաբերվում, բայց բերանից-բերան-ականջից-ականջ են անցնում ու դառնում օրվա հանցագործ իշխանիկների ,կոալիցիայիե մշտնջենականության պատրանքի երաշխավորը։ Քանի որ եթե հայտարարում ես` մինչեւ Թուրքիայի հետ չլուծվի, մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի, մինչեւ Ռուսաստանը չասի ու ԱՄՆ-ն չասի ու ԵՄ-ն չասի... ապա մոռանում ես ԻՆՉՊԵՍ-ը այդ ամենի, ՈՐԱԿՆ ես մոռանում այդ ամենի կատարման, ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆՆ ես մոռանում ու նրբին շեշտադրումները...էլ չեմ ասում, որ լեգիտիմության, ժողովրդի աջակցության, սոցիալական խնդիրների, Մարտի մեկի, Հոկտեմբերի 27-ի, քաղբանտարկյալների մասին ես մոռանում։ Ստացվում է, որ հրապարակավ ԿԱՂԱՊԱՐԻՑ ԵՍ ԽՈՍՈՒՄ, պապյե մաշեից, գիպսից, փուչ, անբովանդակ կողմից ես խոսում, որովհետեւ...

    Որովհետեւ, օրինակ, օրվա իշխանությունների ինտելեկտուալ-կանխազգացումային ռեսուրսը զերո է, կադրային բանկը զերո է, լեգիտիմության աստիճանը զերո է...

    Որովհետեւ պարզապես փչացած է ու հիմար է օրվա իշխանությունը, ու երբ դու ասում ես ՈՎ ԷԼ ԳԱ..., դու պարզապես իշխանության ՓիԱր-ն ես անում ու քո լուման ներդնում երկրիս ցմրուր ավերման ,արգասավորե գործում։

    Որովհետեւ, եթե հանկարծ, Աստված չանի, հաջողի օրվա իշխանությունը եւ ,բացի սահմանները Թուրքիայիե հետ, ու նորից` ԱՍՏՎԱԾ ՉԱՆԻ, ու ,լուծի Ղարաբաղի հարցըե այնպես, ինչպես ,միայնե ինքն է կարող` իր ներուժին ու ռեսուրսին հարիր որակով ու բովանդակությամբ` ԴԱ ԱՐԴԵՆ ԿԼԻՆԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ՎԵՐՋԱԿԵՏԸ ԱՅՍ ԵՐԿՐԻ ՈՒ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ։

    Որովհետեւ, եթե հանկարծ Աստված չանի, հաջողի Ռուսաստանի Դաշնությունը միանձնյա դերակատարում ստանձնել Այսրկովկասում, եւ ԱՄՆ-ն, օրինակ, ռեալ ձեռք քաշի այս կողմերից /Եվրոպան ձեզ նվեր/, ապա վելիկոռուսական բթամտության /Վանո/ եւ նոմենկլատուրային բանդիտիզմի /նորից Վանո/ այնպիսի փառահեղ էքստրեմալ սավառնումների ականատես կդառնանք, որ Սովետի օրով էլ չէինք տեսել։

    Որովհետեւ կա Վրաստան, եւ կարծես թե ցատկերով է կարգի գալիս ու առաջ ընթանում։ ՈՒ Սահակաշվիլու իրարամերժ ու փողկապ ծամող, հայատյաց ու կնամոլ ողջ անհեթեթությամբ հանդերձ ՀԱՄԱԿԱՐԳ Է ԳՈՐԾՈՒՄ այնտեղ ու պետականության հոտ է գալիս։ Ու Ռուսաստանն այլեւս սակավ ազդեցություն ունի այնտեղ։

    Որովհետեւ Արեւմուտքից ու ռուսներից նավթի ու գազի շանտաժով իր ,հավերժումըե ապահովող ալիեւյան կլանը ՉԻ ԿԱՐՈՂ հավերժել իրականում, եւ ՇԱՏ ՇՈՒՏՈՎ օրը գա` Ադրբեջանն ինքն է Գորդյան հանգույցի պես կտրելու ղարաբաղյան թնջուկը, որ ազատվի այդ լծակից` ճանաչելու է, տալու է, աչքից կորցնի։ Ահա ձեզ եւս մի զարգացման ,լուծմանե տարբերակ։

    Հնարավո՞ր է այս ամենը։ ՄԻԱՆԳԱՄԱ՛ՅՆ.զգույշ է պետք վարվել իրականության հետ, զգույշ է պետք ու հանգամանորեն է պետք բացահայտել ճշմարտությունները, մանրամասն է պետք ծամել, մարսել ու մարսեցնել հանրությանը։ Պատասխանատվության ու խաղի օրինական, բարոյական կանոնների խնդիր է սա։

    http://www.chi.am/

  11. #3788
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԿԱՆԽԵԼ

    Հայաստանի իշխանամետ փորձագետների կարծիքը Ադրբեջանին Ս-300 զենիթային հրթիռային համակարգերի հնարավոր մատակարարումների վերաբերյալ բաժանվում է 2 մասի: Մի մասը հապճեպ սկսեց փաստեր բերել, որ ռուսների և ազերիների միջև գործարքը վնաս չի բերի Հայաստանին: Մյուսները սկսեցին բացարձակապես առանց հիմքի ապացուցել, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև նման պարտավորություններ գոյություն չունեն: Ի դեպ, պաշտոնական, այսպես կոչված քաղաքական հետազոտական հաստատություններից ոչ մեկը չտվեց որեւէ գնահատական այս իրադարձությունների վերաբերյալ:

    Ինչ է տեղի ունենում իրականում: Սկսենք նրանից, որ 2001-2002 թվականներին Ռուսաստանը և Ադրբեջանը արդեն պարտավորվածություններ ունեին, և իրականացվել են ռուսական զինատեսակների մատակարարումներ Ադրբեջանին: Ռուսաստանը մշտապես հնարավորություն է ունեցել իրականացնել Ադրբեջանի զինումը Ուկրաինայի միջնորդությամբ, քանի որ ուկրաինական մատակարարումները հնարավոր էին` Ռուսաստանի կողմից նրան մատակարարվող բաղկացուցիչների առկայության պայմաններում:

    Փոխվարչապետ Սերգեյ Իվանովի Բաքու կատարած այցի ժամանակ, նա փաստորեն առաջարկեց Ադրբեջանին զենքի մատակարարման լայնածավալ ծրագիր, ընդ որում` արտոնյալ գներով: Այդ բանակցությունները վերաբերում էին նաեւ С-300-ին: 2008 թվականի նոյեմբերի սկզբին, Մայնդորֆում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման նախօրեին, Մեդվեդևի և Ալիևի միջև տեղի է ունեցել զրույց, որի ժամանակ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ լիովին թույլատրում է С-300-ի և այլ ժամանակակից տեսակների մատակարարումը Ադրբեջանին:

    Ինչպես Իրանի դեպքում, Ռուսաստանը փորձում էր այս ամբողջ ժամանակ Ադրբեջանին քարշ տալ այս հարցի շուրջ բանակցությունների լաբիրինթոսով: Պետերբուրգյան հանդիպմանը Ալիևը մոտեցավ առանց С-300-ի մատակարարման հարցում Մեդվեդևի կողմից հստակ խոստումների: Ներկայում կասկած չկա, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև լուրջ համաձայնություն կա տվյալ մատակարարման վերաբերյալ: Բոլոր հավաստիացումներն այն մասին, որ կնքված պայմանագրեր գոյություն չունեն, բացարձակապես չեն նշանակում, որ նման մտադրություններ չկան:

    Կան քաղաքական պայհմանվորվածություններ, մտադրություններ, և Ռուսաստանը ինքն է շահագրգռված այդ տեղեկությունների տարածմամբ: Վերջին երկու տարում Ադրբեջանն այս գործարքը կատարելու համար ուժեղ լոբբինգ է նախաձեռնել, դրան ներգրավելով ոչ միայն ֆինանսական հնարավորությունները, այլև Ռուսաստանի ինտելեկտուալ կենտրոնները, որոնց ազերիները հաջողությամբ գնեցին: ՌԴ Գիտությունների ակադեմիայի Եվրոպայի ինստիտուտը, Մոսկվայի պետական համալսարանը, Մոսկվայի միջազգային հարաբերությունների ինստիտուտը, ինչպես նաև մի շարք ազդեցիկ ԶԼՄ-եր` Կոմմերսանտ, Գազետա.ռու: Սակայն ոմն Աղաև, որին ազերիները Մոսկվայում անվանում են “նա”, 2009 թվականին այսպիսի հայտարարություն է արել. “Ինչներիս են պետք լոբբիստները, ովքեր միայն փող են ուտում, այն դեոպքում, երբ գլխավոր լոբբիստը Ռուսաստանում Մեդվեդևն է: Նախագահը պետք է լինի մեր լոբբիստը, համար մեկ լոբբիստը”:

    Այս մատակարարման մտադրությունները ամբողջովին տեղավորվում են այն բանում, ինչ փորձում է անել Ռուսաստանը Կովկասում: Ռուսաստանը փորձում է անել հետևյալը` իր վրայից հանել տարածաշրջանում անվտանգության եւ գալիք հայ-ադրբեջանական պատերազմի արդյունքի պատասխանատվությունը, որի հետ կապված էլ տեղի են ունենում Գյումրիի բազայի շուրջ մանիպուլյացիաները, Ադրբեջանին հանձնել հարթավայրային Ղարաբաղը և պահպանել երկարատև կոնֆլիկտային իրավիճակ, խաղաղապահների անվան տակ մտցնել սեփական զորքերը, իրականացնել ռազմավարական վերահսկողությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա, երկու երկրների զինված ուժերը ինտեգրել իր օպերացիոն և ռազմատեխնիկական համակարգի մեջ` դրանով իսկ վերահսկողություն հաստատելով Վրաստանի վրա, վիժեցնել ՆԱԲՈՒԿՕ գազամուղի նախագիծը: Ադրբեջանին С-300-ի մատակարարումը կդառնար ձիով քայլ, և անկասկած պայմանավորված կլիներ բազմաթիվ համաձայնություններով նրա հետ: Փաստորեն, այս գործարքի արդյունքում, Ռուսաստանը կդառնա Ադրբեջանի քաղաքական և տնտեսական կենտրոնի անվտանգության երաշխավորը, որը ազդանշան կդառնա Վրաստանի և Իրանի համար: Այսինքն, տեղի է ունենում բազմապլան խաղ, որտեղ Հայաստանին հատկացված է զոհի դերը, առայժմ քաղաքական, մնացածը հետո հայտնի կդառնա:

    Ի դեպ, Ռուսաստանի տվյալ մտադրությունների առիթով իրանական թեմայի արծարծումը բավարար խոր չեն եւ հաշվի չեն առնում կարեւոր հանգամանք: Իրանը տարբեր հնարավորություններ ունի հարվածներ հասցնելու Կասպիցի ավազանում նավթային օբյեկտներին եւ էներգետիկ կոմունիկացիաներին: Ադրբեջանում ստեղծված է իրանական կրեատուրայի ցանց, որն ի վիճակի է կովկասյան-կասպիական էներգետիկ համակարգը ոչնչացնել մեկ օրվա ընթացքում: Դժվար թե Իրանը նախընտրի Ադրբեջանի հետ ապագա հակամարտությունում սիմետրիկ պատերազմի մեթոդները, սեփական նպատակներին հասնելու համար: ԱՄՆ եւ Թուրքիան շատ լավ են պատկերացնում, թե Իրանն ինչ կերպ է մտադիր Ադրբեջանի դեմ իրականացնել ծավալուն դիվերսիաներ: Այսպիսով, С-300-ի մատակարարման գործարքը Իրանի ոտնձգությունից Ադրբեջանի պաշտպանությանը հանգեցնելը հնարովի է: С-300-ը Հայաստանի համեմատ Ադրբեջանի առաջնահերթության հասնելու կարեւոր գործոն է:

    Դրա հետ մեկտեղ, ըստ տեղեկությունների, Մոսկվայում ամբողջովին վստահ չէին, թե ինչպես կընդունվի այդ գաղափարը Հայաստանում: Տեղի է ունեցել “տեղեկատվության փոխանակում”, ինչպես նաև անց են կացվել կոնսուլտացիաներ մի շարք ռուս քաղաքական փորձագետների հետ: Փորձագետները շատ չէին, սակայն նրանք մնացել են իրենց ավանդական տեսակետին: Սակայն հնչել է բավական հետաքրքիր ելույթ: Սերգեյ Մարկինը, ով որպես կանոն, իր գաղափարները վերցնում է իր իսկ ենթականերից և օգտագործում է իրեն նետված մտքերը, հղում անելով սեփական կապերին` Վաշինգտոնի “ գորշ կարդինալ” Մայքլ Մակֆոլին, ինչպես նաև իր անձնական հարաբերություններին բարձրաստիճան ադրբեջանցի ֆունկցիոներների հետ, հայտարարել է, որ ԱՄՆ-ն որոշ չափով բավարարված կլինի Ադրբեջանի օդային անվտանգության ուժեղացմամբ: Փաստորեն, Ռուսաստանի բոլոր առանցքային գերատեսչություններում, այդ թվում և հետախուզական ծառայութունում, լուրջ կասկածներ կան կապված այն բանի հետ, ինչքանով կհաջողվի հավասարակշռել Ռուսաստանի հարաբերությունները Ադրբեջանի և Հայաստանի հետ:

    Գործնականում բոլոր այս գերատեսչությունները խնդրել են ռուս փորձագետներին հրապարակայնորեն արտահայտել սեփական կարծիքը, կամ տեղեկատվության կանխագելիչ տարածման, կամ այդ մտադրությունները քննարկման առարկա դարձնելու համար: Սակայն Մոսկվայում հարցերը լուծվում են նախագահի վարչակազմում, որտեղ մարդիկ այնքան խելացի և հայրենասեր են, որ վախենում են սեփական ստվերից: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը հնարավորություն է ունեցել այս գործարքը կանխելու, սակայն նույնիսկ չի էլ փորձել կասկած արտահայտել այս կապակցությամբ: Դրա փոխարեն Հայաստանը նախընտրեց քաղաքական առևտուր, որի գինը կլինի սեփական քաղաքական սուբյեկտության մնացորդների կորուստը: Հայաստանի տվյալ դիրքորոշումն արձակում է Հայաստանի հասարակության ձեռքերը, որը պարտավոր է պաշտպանել սեփական հայրենիքը:

    ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

    Lragir.am

    ---------- Ավելացվել է՝ 00:50 ---------- Սկզբնական գրառումը՝ 00:48 ----------

    C-300 համակարգերի մատակարարումն Ադրբեջանին զուտ տնտեսական բնույթ ունի. «Հադսոն» ինստիտուտի փորձագետ


    Այսօր Մոսկվայում արտաքին քաղաքական լուրջ որոշումներն ընդունվում են տնտեսական և ֆինանսական նպատակահարմարության տեսանկյունից: Տվյալ դեպքում բացառություն չի դառնա նաև հակաօդային պաշտպանության C-300 զենիթահրթիռային համակարգի հնարավոր մատակարարումն Ադրբեջանին: Այս մասին 1news.az ադրբեջանական կայքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, ԱՄՆ-ի «Հադսոն» ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Պիոնտկովսկին:

    «Ինչպես գիտեք, Ռուսաստանի կողմից Իրանին մատակարարվելիք C-300 համակարգերի առնչությամբ խնդիրներ առաջացան: Միացյալ Նահագների հետ բարդ բանակցություններից հետո, հավանաբար, Մոսկվան հրաժարվեց այդ համակարգերը Թեհրանին վաճառելու գաղափարից: Եվ հիմա Ռուսաստանը մտածում է իր կորուստների փոխհատուցման մասին, օրինակ` C-300 համակարգեր վաճառել Ադրբեջանին: Այդ պատճառով ես կարծում եմ, որ դրանց վաճառքի մասին լուրերը լուրջ հիմքեր ունեն»,- հայտարարել է Պիոնտկովսկին:

    Ի պատասխան այն հարցի, թե «Արդյոք որևէ քաղաքական նշանակություն ունի՞ Ադրբեջանին C-300 համակարգերի մատակարարումը», փորձագետը հայտարարել է.

    «Կրկնում եմ, որ որոշման կայացման համար վճռորոշ է լինելու հարցի տնտեսական և ֆինանսական կողմը: Սակայն, ամեն դեպքում, նման հակամարտային գոտի սպառազինության ցանկացած մատակարարում համարվում է քաղաքական որոշում: Դա կարող է ընկալվել որպես ժեստ` ուղղված Ադրբեջանին: Բայց որքան ես գիտեմ, դա մեծ անհագստություն չի առաջացնում Հայաստանում»,- ասել է Պիոնտկովսկին` ավելացնելով.

    «Հայաստանը նման համակարգեր ունի, ավելին, նա ընդգրկված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հակաօդային պաշտպանության միասնական համակարգում: Այնպես որ ես չեմ կարծում, որ C-300 համակարգերի մատակարարմամբ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը կփոխվի»:

    Անդրադառնալով Հաագայի դատարանի` Կոսովոյի առնչությամբ կայացրած որոշմանն ու դրա հնարավոր ազդեցությանը ղարաբաղյան հիմնախնդրի վրա` Անդրեյ Պիոնտկովսկին ընդգծել է, որ նախադեպը հակամարտությունների համար որոշիչ լինել չի կարող, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարգավորվում է «իր կոնկրետ իրավիճակում»:

    «Աշխարհում այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք են Կոսովոն, Ղարաբաղը, Մերձդնեստրը, մոտ հարյուրն են: Ինչո՞ւ են այդպիսի իրավիճակներ ստեղծվում: Միջազգային իրավունքի բացարձակ անկատարության պատճառով: Միջազգային իրավունքում կա միմյանց հակասող երկու աքսիոմ` պետության տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Այդ պատճառով ցանկացած մարդ, որն անցել է նույնիսկ ոչ թե մաթեմատիկայի, այլ փիլիսոփայության տարրական կուրսեր, գիտի, որ եթե աքսիոմների համակարգում առկա են հակասություն, այսինքն` մի աքսիոմը հակասում է մյուսին, այդ համակարգը չի աշխատում: Այդ պատճառով միջազգային իրավունքը տվյալ իրավիճակում որոշակի բան ասել չի կարող»,- նշել է փորձագետը։

    «Յուրաքնչյուր հակամարտություն կարգավորվում է սեփական սխեմայով, սեփական քաղաքական համատեքստում: Յուրաքանչյուր իրավիճակ կոնկրետ է, այդ պատճառով որևէ նախադեպ չի կարող ազդեցություն գործել մնացած մյուս դեպքերի վրա: Անընդհատ առաջանում են ինչ-որ այսպես կոչված «նախադեպեր»: Կոսովոն անկախություն ստացավ, իսկ, օրինակ, Շրի Լանկայի թամիլները, որոնք նույնպես հավակնում էին նման անկախության, ուղղակի ոչնչացվեցին»,- ասել է ռուս փորձագետը:

    Tert.am

  12. #3789
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    46
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու էս իրողությունից շեղելու նպատակով, համար մեկ թեման են սարքել բանակային ցավալի զոհերը:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #3790
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԿԿԱՆԽԻ՞

    Հայաստանում Ռուսաստանի ռազմական բազայի տեղակայման ժամկետի երկարացման եւ նրան լրացուցիչ լիազորություններով օժտելու վերաբերյալ սպասվող համաձայնագիրը շատերը գնահատում են որպես Հայաստանի անկախության ու պետականության վերջին նշույլների կորուստ: Այս տեսակետին դժվար է չհամաձայնել. եթե երկրի կյանքը` քաղաքական, տնտեսական, անվտանգության համակարգերը տնօրինվում է դրսից, ապա անհասկանալի է դառնում, թե ինչպես կարող է այդ երկիրը կոչվել պետություն: Սա Հայաստանի իշխանության վարած քաղաքականության տրամաբանական արդյունքն էր:

    Հայաստանի իշխանությունը, երջանկություն որոնելով Հայաստանից դուրս, կարելի է ասել` գտավ այն. դարձավ շատ “հարմար գործընկեր” Արեւմուտքի, Ռուսաստանի ու նաեւ Թուրքիայի համար, Հայաստանի անկախության ու ինքնուրույնության հաշվին: Եւ այսօր հայ ժողովրդի առջեւ կրկին ծառացել է անկախությունը վերականգնելու հրամայականը:

    Բնականաբար, այս խնդրում իշխանությունն արդեն չի կարող լինել դաշնակից, թեեւ դա տեսականորեն չի բացառվում: Հայաստանի ընդդիմությունը, ի դեմս Հայ Ազգային կոնգրեսի, սեպտեմբերի 17-ին Ազատության հրապարակում հրավիրելու է հանրահավաք: Լեւոն Տեր-Պետրոսյանը, ժամանակին խոսելով այլ ուժերի հետ համագործակցության հնարավորության մասին, բազմիցս շեշտել է, որ բացառում է արտաքին ուժերի հետ համագործակցությունը Հայաստանի ներքին խնդիրների լուծման հարցում: Թեեւ, վերջին ելույթը ՀՀՇ համագումարում շատերը գնահատեցին որպես Ռուսաստանի կողմն արած ռեվերանսներ:

    Ընդդիմության թեման Հայաստանում, “ռուսական համատեքստում”, բավական նուրբ է: Ռուսաստանը ընդդիմության ակտիվության փուլերում միշտ փորձել է օգտագործել ընդդիմության գործոնը սեփական նպատակներն իրագործելու համար: Օրինակ, Արդարություն դաշինքի քաղաքական պայքարի “արդյունքը” եղավ այն, որ կնքվեց Հայաստանի համար ստորացուցիչ Գույք պարտքի դիմաց համաձայնագիրը, որից հետո Հայաստանի ողջ տնտեսական համակարգը հայտնվեց Ռուսաստանի վերահսկողության տակ: Իշխանությանը սպառնալով ընդդիմությամբ, Մոսկվան ստացավ այն ամենը, ինչին ձգտում էր:

    Տեր-Պետրոսյանը, բնականաբար, չէր կարող հաշվի չառնել այս հանգամանքը, եւ թերեւս դա նկատի առնելով էր դադար տվել ներքաղաքական կյանքում, պատճառաբանելով Ղարաբաղի կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների վտանգավոր զարգացումները: Ներկայում Հայաստանը կանգնած է արդեն սեփական անվտանգության համակարգը հանձնելու շեմին: Ընդդիմությունը կարող է ինչպես նպաստել, այնպես էլ խափանել այդ զարգացումները: Եւ դրա համար, ինչպես ցույց տվեց փորձը, դադարն ամենեւին էլ չի նպաստում խնդիրների լուծմանը. Արտաքին ուժերը, մանավանդ Ռուսաստանը բավական ռեսուրս ունի իր խնդիրներն առանց դրա էլ լուծելու համար:

    Հայաստանում արդեն շատերն են հասկացել, որ Հայաստանի ներկայիս վիճակի “մեղավորը” Ղարաբաղի հարցը չէ, եւ ոչ էլ հայ-թուրքական հարաբերությունը: Խնդիրը շատ պարզ ու միաժամանակ բավական բարդ է` որակապես փոխել Հայաստանի ներքին իրավիճակը, վերականգնել երկրի անկախությունը եւ կառուցել արդյունավետ պետություն: Հայերը սովորաբար իրենց հրաշալի են դրսեւորում ամենածանր իրավիճակներում: Կամ քաղաքական ուժերը կդաշնակցեն ժողովրդի հետ, կամ էլ ժողովուրդը կանի առանց նրանց: Ինչպես եղել է ամենածանր պահերին:

    ՀԱՅԿ ԱՐԱՄՅԱՆ
    Lragir.am

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ministr (10.08.2010)

  15. #3791
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՀԱՐԿԵՐԸ ԵՎ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

    Հայաստանում անարդարությունը, սոցիալական բևեռացումը, կաշառակերությունը, օրենքի անտեսումն իշխանական վերնախավի մոտ այնպիսի չափերի է հասել, որ վաղուց արդեն ժողովուրդը պետք է ապստամբած լիներ: Չեն ապստամբում, որովհետև առայժմ այլ ելքեր ունեն: Առաջին. դեռ կարող են արտագաղթել, ներգաղթի Ռուսական օրենքներն այդքան կոշտ չեն: Երկրորդ, կարող են զբաղվել հարբեցողությամբ: Երրորդ, եթե աշխատավորը տղամարդ է, կարող է գալ տուն և ծեծել կնոջն ու երեխաներին: Եթե չի ապստամբել, ուրեմն դեռ այս ելքերը նրան բավարարում են: Պետական քարոզչությունը ևս համակիր է այս ելքերին:

    Առաջիների համար կա սփյուռքի նախարարություն և “Օտար, ամայի ճամփեքի վրա” հաղորդում. հանկարծ վատ չզգան, որ արտագաղթել են: Երրորդի համար կան նահապետական բարոյականությունը փառաբանող թոք-շոուներ. հանկարծ վատ չզգան, որ ծեծում են կնոջը: Հարբեցողության աջակցման մասին էլ հիշենք, որ վարչապետը մի քանի ամիս առաջ ներկա էր օղու նոր գործարանի բացմանը: Բայց հիմնական պատճառը, որ զանգվածները չեն ապստամբել, նրանց քաղաքական գիտակցության պակասն է. պետական քարոզչամեքենային հաջողվում է բնակչության տնտեսական շահի գիտակցությունը մթագնել ազգային-մշակութային խնդիրների միջոցով:

    Ժամանակակից լիբերալ-դեմոկրատական պետությունը հարկային հավասարության պետություն է, ի տարբերություն ֆեոդալական բռնատիրության: Ֆեոդալական պետությունում վերնախավըª առաջին և երկրորդ դասերըª արիստոկրատիան և եկեղեցին, հարկեր չէին վճարում. հարկեր վճարում էր երրորդ դասը: Ինչպիսի±ն է եղել ֆեոդալիզմի, ավելի շուտª բացարձակ միապետության հարկային կառուցվածքը: Հիմնական եկամուտները եկել են ակցիզներից և մաքսային տուրքերից, ինչպես նաև երրորդ խավից գանձվող գլխահարկից: Առևտրային գործունեությունը կարգավորվում էր “կապիտուլյացիաների”ª “հանձնումների” միջոցով. օրինակª ցորենի կամ աղյուսի առևտրի մենաշնորհը հանձնվում էր մեկ ընկերությանը: Հետևություն. օլիգոպոլիաները և մոնոպոլիաները վերացնելու համար հարկավոր է վերացնել ֆեոդալիզմը, բացարձակ միապետությունը և ճորտատիրությունը:

    Ինչպե±ս է առաջացել լիբերալ, իսկ ապաª լիբերալ-դեմոկրատական պետությունը: Ուիլյամ Պիտտ Կրտսերը նապոլեոնյան պատերազմների ժամանակ մտցնում է եկամտահարկ, որն աստիճանաբար շահութահարկի հետ դառնում է հիմնական հարկատեսակ եվրոպական պետություններում: Անցում է կատարվում անուղղակի հարկերից ուղղակի հարկերին: Եվրոպայի և Հս. Ամերիկայի դեմոկրատական զանգվածներն իրենց սկսում են հպարտորեն անվանել հարկատուներ, ի տարբերություն միջնադարի, երբ հարկատու լինելը նշանակում էր ունենալ ստոր կարգավիճակ: Այդպես է նաև Հայաստանում, “նալոգ” տվողները ցածր դաս են, “նալոգ” հավաքողներըª “ավտարիտետներ”: Սրանից 90 տարի առաջ լիբերալիզմի պատմաբան Գվիդո դե Ռուջերոն գրել է. “Որպես օրենք, որքան բարձր են հարկերը, այնքան ավելին են հպատակների ազատությունները և որքան ցածր են, այնքան ազատությունը քիչ է: Ազատ պետություններում բարձր հարկերը հավասարակշռվում են ազատությամբ, բռնապետություններում պետական ցածր հարկերը ծառայում են փոխհատուցում ազատության կորստի համար”: Այս դրույթը հիմնականում վերաբերվում է վերնախավին. հասարակ քաղաքացիները միշտ էլ հարկեր վճարել են, բայց Հայաստանում նրանք մնում են անազատ:

    Ժամանակակից բոլոր երկրները, նրանց ճնշող մեծամասնությունը, ընդունում է, որ կառավարությունները պետք է ձևավորվեն ընտրությունների միջոցով, այլ է, որ բազմաթիվ երկրներում այն կեղծվում է: Ընտրությունները կեղծելու հիմնական գործոնը օրենքի առաջ հավասարության բացակայությունն է: Այս արժեքի ներդրման համար կարևորագույն գործոն է հարկային քաղաքականությունը: Եվ ընդհակառակը. հարկային արտոնությունները ստեղծում են քաղաքական և տնտեսական ռեսուրս ընտրությունները կեղծելու համար:

    ՀԱԿ-ի պահանջներից մեկն էլ բյուջեի բաժինը համախառն ներքին արդյունքում 22 տոկոսի հասցնելն է: Որպես օրինակ կարելի է բերել մերձբալթյան պետությունները, որտեղ այդ ցուցանիշը 30 տոկոսին մոտ է կամ ավելին, իսկ որոշ արևմտաեվրոպական երկրներում գերազանցում է 40 տոկոսը: Դեռևս 2002 թ. Հայաստանում այդ ցուցանիշը մոտ էր քսան տոկոսին: Աստիճանաբար այդ ցուցանիշը իջավ մինչև 14 տոկոս, ապա մեկ-երկու տոկոս աճեց: Նույնիսկ չավարտված պատերազմը նրանց զգուշացում չեղավ. հաղթեց ագահությունը, գիշատիչ բնազդները, հակապետական մտածողությունը: Գումարային առումով դա 7-8 միլիարդ դոլար է, որ կարող էր ուղղվել կրթությանը և գիտությանը, սոցիալական ոլորտին, արտադրությանը, վերջապեսª բանակին: Պարզ է, որ այդ գումարը դժվար կլինի վերադարձնել. այն մեծամասամբ փոշիացվել է:

    Ժամանակակից պետության կայացածության հիմնական ցուցանիշը, բռնության մենաշնորհից հետո, կառավարության կողմից հարկեր հավաքելու ունակությունն է: Երբ հարկերի բաժինը ՀՆԱ-ում իջավ 14 տոկոսի, միջազգային կազմակերպությունները, մասնավորապես Համաշխարհային բանկը, խուճապ բարձրացրին: Բանն այն է, որ այդ ցուցանիշը շատ մոտ է փլուզված կամ փլուզմանը մոտ երկրների ցուցանիշին: Սակայն վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց կատարել ՀԲ խորհուրդները, ինչպես մի քանի տարի առաջ նախորդ վարչապետը մերժեց աշխատավարձը և նպաստները բարձրացնելու հանձնարարականը: Հայաստանը չի կարող փլուզվել, քանզի արտաքին քաղաքական հանգամանքների բերումով բանակը և ոստիկանությունը պատրաստ են ճնշելու բողոքի ցանկացած դրսևորում, քանզի նրանք դեռ մնում են նվիրված իշխանություններին:

    Սովորաբար կառավարություններն աշխատում են ավելացնել հարկերի բաժինը ՀՆԱ-ում. դա պետությունն ամրապնդելու, դեմոկրատիան զարգացնելու հիմնական գործիքն է: Հայաստանի կառավարությունները վերջին 10 տարում վարել են պետությունը և դեմոկրատիան թուլացնելու քաղաքականություն: Մեխանիզմները շատ պարզ էին. մի խումբ խոշոր բիզնեսմենների ազատել հարկերից. նրանք վճարումներ կատարում էին միայն բյուջետային “անցքերը” փակելու համար, այստեղից ապառքների նշանավոր խնդիրը: Օլիգարխներ-իշխանություն հարաբերությունները դառնում են անձնավորված, ստանում են վասալական կախվածության բնույթ: Այս խաղին մասնակցելուց հրաժարվելը ձեռնակատիրոջ համար նշանակում էր դուրս նետվել բիզնեսի ոլորտից: Ֆեոդալականացման մյուս գործոնը հարկերի կառուցվածքն է, նրա “ակցիզացումը” և “մաքսայնացումը”, շեշտադրումն անուղղակի հարկերի վրա դնելը: Մեր խոշոր ընկերությունները կարող են մուծել մի քանի միլիարդ դրամի անուղղակի հարկ և ընդամենը մի քանի տասնյակ միլիոն դրամի ուղղակի հարկեր: Իսկ անուղղակի հարկը նշանակում է, որ հարկը փաստորեն մուծել է սպառողը, բնակչության լայն խավերը:

    21-րդ դարի ընթացքում դեմոկրատիայի հաջողությունները հետկոմունիստական աշխարհում համեստ պետք է գնահատել: Դեմոկրատական համակարգին շատ թե քիչ ինտեգրել հաջողվեց արևելաեվրոպական երկրների մի մասին, մյուսներըª ինչպես Ուկրաինան, Թուրքիան, Կիրգիզիան և Վրաստանը, տապալվեցին այս գործընթացում: Հիմնական մասըª Հայաստանը, Ղազախստանը և այլն, “հստակ և հետևողական կամք” ցուցադրեցին, մերժելով լիբերալ-դեմոկրատական արժեքները և գերադասելով ֆեոդալիզմը: Տարբերություններ “նեոֆեոդալական” երկրների միջև իհարկե կան: Քաղաքական համակարգը Ուզբեկիստանում միակուսացական է, Հայաստանում` մեկուկեսական: Վերջինիս իմաստն է. բռնապետություն ինչպես միակուսակցական երկրներում և “գետտոյացված”, մարգինալացված իրավազուրկ ընդիմություն: Ընտրությունից ընտրություն Հայաստանում քվեարկության քաղաքական արժեքն անընդհատ ընկնում է: Ինչպես գիտենք, մեր իշխանական վերնախավն ընտրությունների անցկացումը սկսել է վստահել կաշառքի մեխանիզմին, իսկ վերահսկումըª քրեական խաժամուժին. նույնիսկ ադմինիստրատիվ ռեսուրսը երկրորդ պլան է մղվել:

    Պետության բնույթը պայմանավորված է նրա ֆինանսներով: Եթե պետությունը համեմատենք կաթսայի հետ, ապա կարող ենք ասել, որ երեք վիճակ կարող է լինել: Առաջին, կաթսան ամբողջական է: Երկրորդ, կողքից անցքեր ունի և ջուր լցնելուց նրա մի մասը թափում է: Եվ երրորդ, անցքերը հատակին են: Պատկերավոր ասած, վերջին 10 տարում իշխանություններն անցքեր բացեցին պետության կաթսայի հատակին և այդ անցքերին դեմ տվեցին իրենց անձնական թաշտերը: Վերջին մեկուկես տարվա ընթացքում կառավարությունը հսկայական վարկեր վերցրեցª մեկուկես միլիարդ դոլարից ավելի, սակայն որևէ արդյունք չենք տեսնում` գումարները կաթսայի հատակի անցքերով արագորեն դուրս հոսեցին: Տնտեսական չնչին աշխուժացումը կառավարության քաղաքականության արդյունք չէ, այլ պայմանավորված է դրամափոխանցումների աճով:

    Ֆեոդալիզմից կապիտալիզմ անցումը խիստ ցավագին է եղել Եվրոպայում, ուղեկցվել է քաղաքական և սոցիալական սուր ցնցումներով: Ֆեոդալական պետությունում ընդիմություն չի կարող լինել, միայն պալատական հեղաշրջումներ, օրինակª ինչպես 2008-ին, երբ վերնախավի մի խմբին փոխարինում է մյուսը: Բուրժուական կարգերին անցնելու համար հարկավոր է հեղափոխություն, կարևոր չէ` խաղաղ և կոմպրոմիսային, թեª ոչ: Հեղափոխության էությունը նոր էլիտայիª բուրժուական վերնախավի հայտնվելն է, որը գալիս է փոխարինելու կառավարող հինª ֆեոդալական էլիտային: Իսկ այդ նոր դասակարգիª բուրժուական վերնախավի ուժը նրա տված հարկերն էին, այլապես նա չէր հաղթի:

    Ֆրանսիայում հեղափոխությունից առաջ արքունիքը զուր ջանքեր էր գործադրում վերակառուցել հարկային համակարգը, որպեսզի կարողանա փակել հսկայական բյուջետային դեֆիցիտը: Բարեփոխումներին հիմնականում ընդդիմանում էր արիստոկրատիան, որը չէր ցանկանում վճարել հողային հարկ, հղվելով իր դարավոր արտոնություններին: Միրաբոն հեղափոխությունից առաջ հումորով նկատել է, որ պետական պարտքը ֆրանսիական ազգի անգին գանձն է, նկատի ունենալով, որ այն հեղափոխականացնում է զանգվածներին: Համանման էր իրավիճակը Արգենտինայում, որը 2002 թ հանգեցրեց ժողովրդական հեղափոխության:

    Պատմությունը ցույց է տալիս, որ հարկեր չվճարելը, “ընտրյալներին” հարկային արտոնություններ շնորհելը հարուցում են ամենամեծ հասարակական վրդովմունք և հեղափոխությունների հիմնական պատճառն են: Միրաբոյի հետևությամբ կարող ենք ասել, որ փոքր բյուջեն, արտաքին մեծ պարտքը ապագա հայկական բուրժուական հեղափոխության գլխավոր նախադրյալն են:

    ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ
    http://www.lragir.am/armsrc/comments36072.html

    Էս հեղինակը առհասարակ երկար-բարակ-ճոռոմ է գրում, բայց էս մի հոդվածը բավական լավ մշակված է ու տեղին:

  16. #3792
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ձայն բազմաց. տեսակետ (2010-08-10)
    Հրանտ Տեր-Աբրահամյանի` 2010 թ. հուլիսի 30-ի «ՀԺ»-ում տպագրված «Մի օր պայթելու է» հրապարակմանը www.armtimes.com վեբկայքի այցելուները թողել են հետեւյալ մեկնաբանությունները.
    Գայանե - Մենք ենք մեր թշնամին: Ցավում եմ կատարվածի համար: Էլ ինչպես կարող եմ որդուս բանակ ուղարկել ու հանգիստ քնել:
    Martik - Ոչ մի նորմալ ազգ այս վիճակը չի հանդուրժի, նենց որ Հայաստանում ապրողներին այս վիճակը լրիվ դուր է գալիս: Ցավակցում եմ սպանվածի հարազատնրին, Աստված հոգին լուսավորի:

    Gena - Շնորհակալություն, Հրանտ: Ցավոք սրտի սպանողները տառաճանաչ չեն, որ գրածդ կարդան, համ էլ ժամանակ էլ չունեն: Զբաղված են երկիրը և ժողովրդին թալանելով: Կարդացողը էլի սպանվողն է:

    Անանուն - «Հայազգի Ռամիլ Սաֆարովներին» որ վերացնենք, մեր ազգը էլ պրոբլեմ չի ունենա, եղած պրոբլեմներն էլ արագ կհաղթահարի:

    Mephistopheles - Էդ որ ասում են «թուրքին արժանի հակահարված կտանք», էս բանակն է ադրբեջանցիներին հակահարված տալու՞… սրա՞ վրա է հույսներս… Իսկ գեներալ Մանվելն ու՞ր է…

    SARGIS - Բանակը նաև նրա համար է, որ չորացնի մեր մայրերի, քույրերի, կանանց աչքերը: Նրանց աչքից հեռու պահի պատերազմի չարիքը, ահն ու դողը: Նրանք առանց պատերազմական սթրեսի սերունդ տան մեզ` տղամարդկանցս: Իսկ այսօր վերոնշյալի հականիշներն են դառնում «չափանիշ»: Ամոթ մեզ, ամոթ մեզ տղամարդ կոչողին, ամոթ մեզ իսկական հայ ասողին: ԱՄՈԹ ՆԱԵՎ ԻՆՁ, ԻՆՁ, ԻՆՁ...

    Անանուն - Երանի քո լավատեսությունն ունենայի, սիրելի Հրանտ, պայթելու առումով եմ ասում, որ հավատում ես, թե մի օր պայթելու է: Ես հակված եմ կարծելու, որ այս ոչխարակերպ ժողովուրդն արդեն գենետիկական թափոնի է վերածվել և, եթե նույնիսկ այս բոլոր վերջին իրադարձություններից հետո էլ չի պայթելու, ուրեմն թող քանդվի այս երկիրը, որ մեր նմաններն էլ այստեղ չհամալրեն Ռուսաստանին սպասարկող ստրուկների շարքերը:
    Բոլորս անընդհատ ցավում ու ցավակցում ենք: Ես դա վաղուց էի նկատել ու զգացել, պարզապես քոմենթները նորից հիշեցրեց մեր ազգային մազոխիստական էության մասին: Չգիտեմ ինչու նման սարսափելի իրադարձությունները մեզ մոտ ոչ թե կատաղություն են առաջացնում, այլ համալրում են մեր հավերժական վշտի անսպառ դարանը: Կգա մի օր, որ մենք մեր ցեղասպանված լինելուց ազատվենք ու վիշտը փոխարինենք կատաղությամբ, ապշահար քարացածությունն էլ վճռական գործողություններով: Ասենք զզվել ենք, հերիք ա, վերջ ա պետք տալ այս ամեն ինչին ու անենք այն ինչ որ պետք է անել՝ պատժենք, այնքան, մինչև բոլորի գլուխների մեջ չմտնի ճիշտն ու սխալը, թույլատրելին ու անթույլատրելին:
    http://www.armtimes.com/15524
    Արձագանքներ են Հրանտ Տեր Աբրահամյանի հոդվածին:
    Ընդգծվածը անսպասելի միտք է

  17. #3793
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոնոլոգի ռեժիմումի մեջ եմ:
    Մարդ չի արձագանքում որևէ նյութի:
    Արձակուրդ եք՞
    Մի կողմից լավ է, որ քլնգող չկա, մյուս կողմից էլ վատ է,որ բանի տեղ դնող չկա:
    Ինչևէ- շարունակեմ:
    Օրերս հրեաների կողմից ԱՄՆ-ում հրատարակվող ռուսալեզու, "Նովոյե վրեմյա" թերթում մի հետաքրքիր նյութ կարդացի: Թղթակիցը, որը միջին տարիքի կինը է, իր ընկերուհու հետ լողափային շորերով դուրս է գալիս երեկոյան Մոսկա-ինտրիգներ/արկածներ որսալու նպատակով ու պատմում է իր տեսածը:
    Մի շատ հայտնի ակումբում մեկ էլ տեսնում է, որ մի քանի "գարդերոբներ" դես ու դեն են բրթում պարողներին: Հարցնում են, թե էս ինչ է կատարվում, բարմենը պատասխանում է, թե երևի իրենց բոսն է հեսա գալու, նախապես բոսին պարելու տեղ են բացում: Մեկ էլ տեսնում են որ ժամանում է բոս ասածը: Լիմուզինով, մի 22-25 տաևեկան կովկասցի լակոտ: Իսկույն սրան ռեպլինկներ են գցում, որ կարողանան խոսակցություն բացել, պարզվում է, որ անունը Արսեն է: Լավ էլ տիրապետըում է մոսկովյան վերնախավի հումորախառն լեզվին:
    Ասում ենք ինչով ես զբաղվում՞- Պատասխանում է, թե վայելում եմ կյանքը:
    Էլ ինչով՞- Ներ եմ դնում տոհմական ֆինանսական ռեսուրսները այդ գործի մեջ:
    Լավ լակոտ է: Ոչ մի բան չի էլ թաքցնում:
    Հոդվածագիրը չի շեշտում, թե լակոտը հայ է, բայց համոզված եմ, որ նման հայ լակոտներ թափած են աշխարհով մեկ:
    Մի 10 տարի առաջ հայ փողատերերի լակոտները դեռ փոքր էին, իրենք-փողատերերն էլ, անլեզու հայվաններ էին ու փողը կոխում էին երևանի կենտրոնում շինարարության ու տների մեջ: Հիմա իրենք նույն հայվանն են, բայց փոխարենը իրեց լակոտներն են աշխարհի հետ դու-ով խոսացող դառել: Հիմա որ սահմանները բացվեցին, էս լակոտները վերանալու են, տոհմային ներդրումային պրոցեսը վերանալու է՞:
    Ասում ենք, թե հայաստանը էքսպորտ չունի: Բա սա ինչ է, էքսպորտ չի՞
    Վերջին խմբագրող՝ Բիձա: 16.08.2010, 17:33:

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2010), davidus (17.08.2010), One_Way_Ticket (17.08.2010)

  19. #3794
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2009
    Գրառումներ
    1,593
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ՁԱԽՈՂՎԱԾ «СЕКСОТ»-ՆԵՐՆ ՈՒ «ԹՈՒՆԴ ԽԱՉԱՊԱՇՏՆԵՐԸ»


    Վերջին մի քանի շաբաթներում հայ իրականության մեջ առավել հաճախ ու ակտիվ քննարկվող հարցերը երկուսն են. Ռուսաստանի կողմից Ադրբեջանին «համարժեք» զենքի հավանական մատակարարումն ու ռուսական բազայի վերաբերյալ հայ- ռուսական պայմանագրի թարմացումը եվ այս տարվա սեպտեմբերին նախատեսվող պատարագը Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցում: Բնականաբար, արտահայտվել են տարբեր կարծիքներ: Որոնք, նկատի ունենալով երկու հարցերի էլ ոչ սովորական լինելը, հիմնականում տրամագծորեն հակառակ էին: Դեմ, կամ կողմ: Երկու հարցերին էլ դեմ արտահայտվողների կարծիքներն ու հիմնավորումները բոլորի մոտ էլ՝ հասարակ մահկանացուներից սկսած մինչեւ հարցին մասնագիտական մոտեցում ցուցաբերողները, պրակտիկորեն նույն են:

    Սուրբ Խաչ եկեղեցու շենքի մասնակի նորոգումը և այնտեղ պատարագ մատուցելու իրավունքի արտոնումը, Թուրքիայի կողմից ոչ թե ինչ-որ «բարի կամքի դրսևորում է», «լրջմիտ եւ ողջունելի» մի քայլ, այլ որոշակի քաղաքական շահարկման նպատակով խստորեն հաշվարկված ու կազմակերպված մի ակցիա : Ըստ այդմ էլ, բնավ մեր շահերից չի բխում ՝ պատարագին մասնակցելով այդ նույն շահարկումներին նպաստելն ու աջակցելը:

    Հայ Առաքելական Եկեղեցին՝ Էջմիածնի միաբանների շուրթերով, միայն իրեն հայտնի «ներքին հիմնավորումներով» դրական համարեց Թուրքիայի այս քայլը եւ որոշեց իր պարտադիր մասնակցությունն ապահովել մատուցվելիք պատարագին:

    Հետաքրքրական է, որ չմասնակցելու դիրքորոշում դրսեւորեցին ՀՅԴ-ն(ներառյալ Սփյուռքի ազդեցիկ դեմքեր), եվ նույնիսկ՝ Հանրային Խորհուրդը: Եւ եթե ՀՅԴ-ն գոնե խոսքերով արտահայտում է իր ընդդիմադիր լինելու մասին, ապա նույնը անհնարին է ասել Հանրային Խորհրդի մասին: Նույնիսկ անեկդոտի տեսքով: Հա, չմոռանանք նաեվ ՀՀԿ խոսնակի կողմից հնչեցրած հակապատարագային մտքերը: Ինչու՞մն է բանը: Հայաստանի իշխանությունները իրո՞ք մտադրվել են վիժեցնել Թուրքիայի կողմից կազմակերպված քաղաքական այդ խաբկանքը: Կարծես թե ոչ: Ավելի շուտ մի խաղ է սկսում, որի ավարտի մասին այսօր խոսելը դեռեւս շուտ է:

    Հարցը նրանումն է, որ «դեմ» արտահայտվողների հետ մեկտեղ ի հայտ եկան նաեվ պատարագին պարտադիր մասնացելու կողմնակիցներ: «Թունդ խաչապաշտների» այդ ջոկատը ներկայացավ չգիտես ինչ հիմքերով ու եղանակով իրենց “բուդկայի” վրա “քաղաքագետ” ցուցանակը կպցրած եւ իրենք իրենց այդպիսին համարողների կերպարանքով: Բայց ամենակարեւորը՝ իշխանությունների կողմից որպես այդպիսիք ընդունված: Մեկն, օրինակ, մաէստրոյի կեցվածք ընդունած ավետում է մեզ, որ հարցի պատասխանը միարժեք չէ, եւ անհրաժեշտ են շատ լուրջ քննարկումներ: Մյուսն էլ մեզ վախեցնում ու գայթակղում է, թե քրդերը այդ մասերում ուզում են իրենց պետությունը ստեղծել, եվ դրա համար մեր մասնակցությունը այդ պատարագին անհրաժեշտ է: Որպեսզի գոնե այդ ձեւով մենք ցույց տանք, որ տեր ենք մեր ունեցածին:

    Համաձանվենք, որ «ունեցածին տեր կանգնելու» կտրվածքով հնարավոր բոլոր երեւակայելի եւ աներեւակայիլի քայլերից առաջարկվողը ամենածիծաղելին է: Հավանաբար, իշխանությունները որդեգրել են հետեւյալ կուրսը. հայության մեջ դեռեւս պահպանել որոշակի մերժողական տիրույթ, ապահովելով նաեվ հակառակ կարծիքի առկայությունը: Եթե հրահանգավորվեց «տրորել Թուրքիայի քիթը», ապա կհզորացվի առաջին հատվածը եվ միջոցառումը, առնվազն իր բուն քաղաքական սպասելիքները չի արդարացնի: Իսկ եթե հրահանգավորվի, որ «ճիշտը գնալն է», ապա բոլորին ցույց կտրվի, թե ինչպիսի հզոր հակազդեցության պայմաններում Հայաստանի իշխանությունները, համենայնդեպս, կարողացան հաղթահարել սեփական երկրի եւ Սփյուռքի դիմադրությունը եվ իրագործել ֆուտբոլային դիվանագիտության հաջորդ քայլը:

    Այս դեպքում հարցը միայն նրանումն է, թե ու՞մ օգտին:

    ՎԼԱԴԻՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

    http://www.lragir.am/armsrc/comments-lrahos37639.html

    Էդ, որ թուրքիան շոու է սարքում, ոչ մի տարակուսանք չպետք է լինի:
    Երեկ լսում եմ BBC. headlines -ի մեջ մի 5 րոպեն մեկ ասում է բառացի հետևյալը:
    "Թուրքիան ու առաքելական աշխարհը տոնում են հնավուրձ եկեղեցու տարեդարձը:"
    Սպասում եմ մի ժամ, թե վերջապես տեքստը երբ է լինելու- չկա: Հայ, հայկական բառերը երբ են լինելու- չկա:
    Կարծում եմ, որ միայն այսպիսի տրյուկերն արդեն թուրքիային բավարար են, որովհետև եթե 2 ժամը մեկ էլ մի է 10 վայրկյանով տեքստն ու մի գուցե հայ բառն են ասելու, ապա 100 հոգի կլսի թուրքիա բառը- 1- հոգի- հայ բառը:
    Հրաժարվելու կամ յան կանգնելու փոխարեն արտգործնախարարություն կոչված անգյալանոց-սրիկայանոցը պետք է ղալմաղալ բարձրացնի աշխարհով մեկ- թե պրիչեմ տուտ թուրքիա, կամ առաքելական աշխարհ՞:
    Էս աստիճանի քռչությունը արդեն վտանգավոր է ոչ միայն հայկական պետության, այլև ամեն մեկիս համար:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (17.08.2010), davidus (17.08.2010)

  21. #3795
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

Էջ 253 979-ից ԱռաջինԱռաջին ... 153203243249250251252253254255256257263303353753 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Խաղեր. քննարկումներ թեմայից դուրս
    Հեղինակ՝ Gevorg, բաժին` Խաղեր
    Գրառումներ: 428
    Վերջինը: 16.10.2022, 18:51
  2. «Կրոն» բաժնի թեմաներից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Ներսես_AM, բաժին` Կրոն
    Գրառումներ: 2378
    Վերջինը: 08.01.2021, 09:04
  3. «Անեկդոտներ» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Անեկդոտներ
    Գրառումներ: 97
    Վերջինը: 24.06.2020, 01:19
  4. «Ճարտարապետություն» բաժնի թեմայից դուրս քննարկումներ
    Հեղինակ՝ Mephistopheles, բաժին` Ճարտարապետություն
    Գրառումներ: 249
    Վերջինը: 10.07.2018, 18:46
  5. Առանձին թեմաներից դուրս գրական քննարկումներ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 233
    Վերջինը: 28.07.2017, 11:36

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •