Շին ջան, ի՞նչ մթնոլորտ, ի՞նչ բան։ Ուղղակի հարց առաջացավ, թե ինչ առավելություն ա տալու մոդերի՝ հեղինակների ինքնությունն իմանալ–չիմանալը, ես էլ պատասխանեցի, թե տեսականորեն ինչ առավելություն կարող ա ունենալ, բացի իր մի ձայնից։ Իմ գրածի մեջ կարծեմ չկար նենց ակնարկ, որով կոնկրետ մեր մոդերի նկատմամբ վստահությունը կասկածի տակ էր առնվում։ Չեղած տեղից բաներ մի հորինեք, էլի։
Ինչ վերաբերում ա մոդերի քվեարկել–չքվեարկելուն, ապա, իմ կարծիքով, ավելի արդար կլինի, եթե մոդերը չմասնակցի քվեարկությանը, քանի որ իր ձայնն ամեն դեպքում հարյուր տոկոսանոց օբյեկտիվ չի կարող լինել, ինչպես որ չէր լինի իր փոխարեն ցանկացած մեկինը, որովհետև բոլորս էլ մարդ ենք, ինչքան էլ փորձենք օբյեկտիվ լինել, հեղինակին նախօրոք իմանալն ամեն դեպքում ինչ–որ չափով ազդում ա կարծիքիդ ձևավորման վրա։ Չեմ հիշում՝ քո՝ մոդեր եղած ժամանակ ովքեր էին քեզ համոզում, որ մասնակցես քվեարկությանը, բայց ես դժվար թե իրանց մեջ եղած լինեի։ Ես ինքս էլ եթե մրցույթ կազմակերպեի, ու դա իմ մրցույթը չլիներ (ասենք, ոնց որ Դավիթը «Հավաքածուն» էր կազմակերպում), չէի մասնակցի քվեարկությանը։ Բայց մյուս կողմից էլ չեմ պնդում. շատերը գուցե համարում են, որ մի ձայնը դեր չունի, ու մեծ մասամբ տենց էլ կա։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
StrangeLittleGirl (12.09.2013), Շինարար (12.09.2013), Վոլտերա (17.09.2013)
Ժող, մրցույթի դեդլայնը նու՞յնն ա մնում
Ես արդե 90 տոկոս գրել եմ, ոչինչ որ ահավոր ղզիկ պատմություն ա, փոխարենը հրապարակման ենթակա պատմություններից ինձ կյանքում ամենաշատն ա տպավորել![]()
Կարծում եմ՝ ճիշտ կլինի, եթե ժամկետը մի քանի օրով երկարացվի՝ հաշվի առնելով, որ շատերը Ակումբի անհասանելիության պատճառով կարող էին տեղյակ չլինել ու այդպիսով օրեր կորցրած լինել։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Իսկ ես դեմ եմ հետաձգելուն. մինչև Ակումբի անհետանալն էր եղել մրցույթի հայտարարությունը ու էն էլ ոչ անմիջապես առաջ։ Էստեղ մի երկու օր քննարկում խոսում էինք, թե ինչ ու ոնց։
Բացի դրանից նոնֆիքշըն գրելուն էնքան ժամանակ պետք չի, ինչքան ֆիքշընին. նույնիսկ զարմացել էի, որ մի շաբաթ ժամանակ էր տրվել։
Եվ վերջին հաշվով, էս մրցույթներում որպես կանոն վերջում խոստովանություններ են լինում , որ գործերը «կես ժամում» են գրվել. էնպես որ էդպիսի տաղանդավոր մարդկանց հաստատ պետք չի ևս մի քանի օր![]()
Ուշադրություն: Մրցույթի ժամկետը հետաձգվում է: Պատմվածքները կարող եք ուղարկել մինչև կիրակի օրվա ավարտը (22.09.13, 24:00): Սեպտեմբերի 23-ի երեկոյան կտեղադրվեն բոլոր պատմվածքները՝ հեղինակների անուններով:
Blessed the poison which brings the end
CactuSoul (18.09.2013), StrangeLittleGirl (18.09.2013), Այբ (19.09.2013), Փոքրիկ շրջմոլիկ (17.09.2013)
Վոլտերա (18.09.2013)
Քանի մրցույթը չի սկսվել, ու էդպիսի խոստովանություն չեմ արել, ասեմ, որ ուղարկվելիք գործերիցս մեկի վրա արդեն երկու ժամ ա տառապում եմ, էն էլ էն դեպքում, երբ վաղուց գրված գործ ընդամենը վերամշակում եմՆենց որ եթե մրցույթից հետո ինձնից «կես ժամ» արտահայտությունը լսեք, իմացեք, որ պոչով սուտ ա
![]()
Բյուր, բա ես ինչ ասեմ, որ մրցույթից առաջ մի շաբաթ գրում մրում եմ, վերջում կես ժամում գրածն ուղարկում, էն աշխատածս թողնում, քանի որ էլի անավարտ ա մնում :նվնվոց
Alphaone (18.09.2013)
երկու օր առաջ 90 տոկոս գրել, կանգնել եմ, առաջ չի գնում, բայց անպայման էս եմ ուղարկելու![]()
StrangeLittleGirl (18.09.2013)
Alphaone (18.09.2013)
Հա, անմիջապես առաջ չէր եղել, մի քանի ժամ հետո էր եղել, բայց էդքանն էլ հերիք ա, որ լիքը մարդիկ հասցրած չլինեին տեսնել մրցույթի հայտարարությունը։ Հո բոլորն ամբողջ օրը Ակումբու՞մ չեն։ Հետևաբար, անկախ ամեն ինչից՝ անհավասար պայմաններ են ստեղծվում մրցույթին պատրաստվելու համար։ Հետո, իմ կարծիքով, նորմալ նոնֆիքշըն գրելու համար էլ քիչ ժամանակ չի պահանջվի։ Հուսով եմ՝ ոչ բոլորն են մտածում, որ կարող են ուղղակի հերթական անկապօրագրային գրառում անել ու ուղարկել մրցույթի՝ որպես ստեղծագործական վավերագրություն։ Ու էդ առումով առանձնապես տարբերություն չեմ տեսնում էս ու նախորդ մրցույթների միջև։
Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
Alphaone (18.09.2013), CactuSoul (18.09.2013), ivy (18.09.2013), StrangeLittleGirl (18.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ