

Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
Ռոյ Գուդման
StrangeLittleGirl (12.09.2013)

StrangeLittleGirl (12.09.2013)
չի լինի՞ տրադիցիոն ձևով անեք պրծնեք… սենց տրիվիալ հարցերի շուրջ չարժե էջերով քննարկել…

Եթե էդ տեսանկյունից ես նայում, ճիշտ ես ասում: Եթե ակումբում ինչ-որ մեկը վախենալու տեղ ունի, որ բաց լինելու դեպքում ձայն չի ստանա, ապա դա ես եմ: Ու հենց դրա համար ընդհանուր առմամբ ես փակի կողմնակից եմ: Բայց քանի որ արդեն հայտարարվել ա, որ բաց ա լինելու, թող էս մեկն էլ բաց լինի: Բացի դրանից, հետաքրքիր ա` ինչ կլինի:
Հակառակը, ինքը նենց ա ասում, որ եթե բաց լինի, կիմանան ես եմ, չեն քվեարկի![]()
Բյուրը բավական տաղանդ ունի, որպեսզի անոնիմ կերպով հաղթի:

Ուլուանա ջան, էդպիսի մթնոլորտ պետք չի ստեղծել, տենց սխալ ա ախր, ոչ թե պետք ա բացառել, որ մոդերը գաղտնի բացահայտելու հնարավորություն ունենա, այլ նենց անել, որ բոլորս վստահենք մոդերին: Կոնկրետ Վոլտերային կասկածելու որևէ պատճառ չեմ տեսնում: Երբ ես էի մրցույթները կազմակերպում, ինչքան հիշում եմ՝ չէի քվեարկում ու քննարկումներին էլ չէի մասնակցում բացի կազմակերպչական հարցերից, չնայած սաղ ինձ հորդորում էին և քվեարկել, և քննարկել: Չեմ կարծում՝ դա ազդող գործոն կարա լինի, բայց երբ որ ակումբի հենց հնեկները՝ կորիզը, քննարկում են նման հավանականություն, բնական ա՝ բոլորիս մոտ էլ կարան սկսեն կասկածներ առաջանալ:
CactuSoul (17.09.2013), StrangeLittleGirl (12.09.2013)
Ուլուանա էնքան համոզված ասեցիք, որ մտածում եմ նույնիսկ փաստեր կան: Համ էլ 99%-ը էդքան էլ փոքր տոկոս չի: Դրա համար էլ ասեցի ստատիստիկա կա, որը շատ բան ցույց կտա: Համ էլ ես Ձեզ ասեցի, որովհետև որպես ավագ մոդերատոր որոշակի իրավունքներ ունեք, ու ասենք եթե հիմա Keyboard-ին արգելափակեք դա էլ կարծում եմ լրիվ օբյեկտիվ որոշում չի լինի: Հաստատ 1 տոկոս սուբյեկտիվություն կա դրա մեջ: Էնպես որ ամեն քայլ չի էս աշխարհում, որ օբյեկտիվությամբ ա լուծվում:
Եթե որոշեք բաց անել, ուրեմն քվեարկությունն էլ պետք ա բաց լինի:
Ես ուզում եմ կարողանալ կոնկրետ մարդու հարցնել՝ Այ մեծարգո ակումբցի, օրինակ էս գործի ի՞նչն ես հավանել, որ քվեարկել ես:



Ուլուանան ոչ թե իր անունից է դա ասում, այլ փորձում է պաշտպանել բոլոր նրանց ովքեր ինչ-ինչ պատճառներով կարող են չվստահել մոդերատորին: Նա , ըստ իս, ուզում է ասել, որ լրիվ անոնիմության դեպքում հօդս կցնդեն կասկածները: Գոհ կմնան և կասկածողները և վստահողները: Նա հնեկ է. դրա համար էլ գիտի ինչ է ասում:
P.S Ես անձամբ վստահում եմ Վոլտերային:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ