Chuk (23.09.2013)
կարդաի ամբողջ գիշերային քննարկումն ու ապշած եմ. ինչքա~ն տարբերակներ գիտեք քվեարկության վրա ազդելու... առաջին միտքը որ գալիս ա, էդ էն ա, որ ուրեմն մտածել եք էդ ուղղությամբ, տարբերակներ եք փնտրել... ինչու ոչ օգտագործել եք: Դուրեկան չի չէ՞ կարդալը: Իսկ ո՞ւմ ա հաճելի, որ 4-5 հոգով հավաքվել եք ու քննարկումով ցույց եք տալիս, որ մասնակիցների մեջ կան մարդիկ, ում դուք չեք վստահում, ով ձեր կարծիքով ԽԾԲ-ի միջոցով կփորձի միավորներ հավաքել: Ու ընդհանրապես չեմ հասկանում ձեր մտահոգության իմաստը: Մի՞թե մասնակցության առաջնային նպատակը հաղթելն է, ոչ թե հաճելի քննարկումներն ու կշռադատված քննադատությունից օգուտ քաղելը:
Հովսեփ, դե լավ էլի: Մենք ստեղ հանգիստ ասում-խոսում ենք, ինչու՞ ես գալիս սենց նեգատիվ գրառում անում: Իսկ ԽԾԲ-ի դեպքեր միշտ էլ եղել են, դա ակնհայտ ա, բայց ոչ էնքան, որ հենց ԽԾԲ-ի շնորհիվ լրիվ ակապ գործը հաղթի: Մասնակցելիս էլ մարդիկ տարբեր նպատակներ ունեն: Մեկն ուզում ա հաղթի, մի ուրիշը կայֆավատ ա լինում, երրորդը քննարկումներից ա հաճույք ստանում: Նենց որ դու մյուսների փոխարեն մի որոշի, թե ինչու են մասնակցում:
Իսկ Մարին ու՞ր ա: Հասկացանք, որ պստո ա, գիշերը քնում աբայց հո առավոտն էլ քնած չի:
Baltazar (23.09.2013)
Ամեն ինչում գլխավորը արդարությունն ա:
Եթե ես հավանել եմ Ա տարբերակը, ու Բ տարբերակը, բայց քվեարկում եմ մենակ Բ տարբերակի օգտին, ես անարդար եմ վարվում Ա տարբերակի հեղինակի նկատմամբ:
Ա տարբերակի հեղինակի կարա գիշերը մի թաքուն տեղ ինձ բռնացրի, ու տուր թե կտաս:
Ճիշտ կանի:
Ճիշտ ա, կարամ չքվեարկեմ, ու ամեն ինչ անեմ որ Ա-ի հեղինակը ինձ չգտնի, մանավանդ գիշերով ու մանավանդ մութ վայրերում:
Բայց եթե Ա-ի հեղինակը ես եմ, ու հաստատ գիտեմ, որ գիշերը ես իմ ձեռից պրծնողը չեմ, էլ իմ ձեռը կգնա՞ տենց բան անելու:
Եթե ես մասնակցեմ որևէ մրցույթի, ու եթե բոլոր գործերը կարդալուց հետո համոզված լինեմ որ իմ պատմվածքը ամենալավն ա, միանշանակ կքվեարկեմ իմ տարբերակի օգտին:
Արդար ա տենց:
Մրցույթը ե՞րբ է սկսվելու:
Այբ (23.09.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ