Տրիբուն ջան, այ էսքան մասով քեզ ինֆորմացիա տամ:
առողջապահականով: փաթեթը 2000 էջ է, նախնական մտադրություններից վափշե բան չի մնացած մեջը: իսկ ինչ որ հանրապետականներն են առաջարկում, իրականում դրանով վերացվելու է medicare.
ես ինքս դրանից ունեմ: որպեսզի պատկերացնես, նկարագրեմ- բժշկի գնալու իրավունք ունենալու համար ամսեկան իմ թոշակից վճարում եմ $100 մեդիքերին, $140, որ լրացվի մեդիքերի տեր չկանգնածը, $20- որ իրավունք ունենամ դեղ առնել, /դեղի գինը փակում է մոտ 30- տոկոսով/: Ատամի ինշուրանս չեմ վերցրել, որովհետև դրա համար էլ մի 50-60 պտի տամ, որը քիչ չի:
Ու այ էսքանից հետո, բժիշկների 90 տոկոսը մեդիքերի պացիենտ չի վերցնում ու կտրականապես դեմ է օբամայի փոփոխություններին, որովհետև որպես կանոն լրիվ հանրապետական են ու թքած ունեն օբամայի ցանկացած առաջարկի վրա: Ես զոռով մի բժիշկ եմ գտել, որը համաձայնվել է մեդիքերով ինձ նայել, բայց որ տարին մեկ-երկու անգամ, մի ամիս առաջ պայմանավորվելով որ մտնում եմ մոտը, լինելով սպորտայինի մեջ մասնագիտացած բժիշկ, երևում է, որ գլխառադ է անում:
Ֆինանսականով
17 տրիլիոն ներքին պարտքն է, տարեկան մի քանի հարյուր միլիարդ առևտրի բացասական բալանսը, ու այ էտ պայմաններում իրենք փող տվեցին բանկերին այլ ոչ թե օգնեցին տնատերերին: Դրա հաջորդող ցեպոչկեն շատ քչերը գիտեն: բանկերը պետական օգնությունը ստանալուց հետո սկսեցին փակ աուկցիոններով տները ծախել իրենց կռուգներին ու կես միլիոնանոց տները 100000 ով առան հենց նույն բանկերին մոտ մարդիկ: ես նման բազմաթիվ օրինակներ ունեմ:
ավտոմաբիլաշինության մեջ ինչ արին, սնակության օրենքի օգտագործմամբ վերացրին էտ ասպարեզի մարդկանց թոշակներն ու անմեղ-անմեղ նոր հաշիվ սկսեցին: թոշակառուները մնացին պետական թոշակի հույսին:
Վերելքի հաշվով էլ կարող եմ ասել, որ ամերիկյան դպրոցականներն աշխարհում չեն փայլում: այ էտ մարդկանցով վերելքը հինը չի լինելու, համ բամբիտը կանեն, համ էլ չեմ կարծում թե դա վերելք է:
Էջանիշներ