Տարբերակ 5. Սեռաքաղց 1993 սիմվոլ
հեղինակի՝ իգական սեռից լինելուն չեմ կասկածում (եթե սխալվում եմ, ներող ախպերս )... ու կեղծ էր ինձ համար: Ասեմ ինչով՝
Տղերքը նայում էին երեսի պզուկներին, հիշում իր՝ աղջիկների հետևից գցած սեռաքաղց հայացքն ու չէին հավատում:
1. էդ «տղերքը» իրա երեսի պզուկներին չէին նայի հաստատ, լիքը պզուկավոր մաչոներ կան
2.«տղերքը» ոչ թե իրան չէին հավատա, այլ իրանք էլ իրանց հերթին կսկսեին իրենց մաչոյություններից պատմել
3. ու ընդհանրապես արդար չի էդ փսլինքի նկատմամբ, որ իրան առանցնացնում ես «տղերքից», որոնցից շատերը իրանից լավը չեն:
չգիտեմ, չհավանեցի, որտև մտածում եմ, որ ով ինչից գլուխ է հանում՝ էդ մասին պետք է գրի, որ կարդացողը (տվյալ դեպքում ես, մյուսների մոտ չգիտեմ ոնց ա) ստիպված չլինի խորանալ էն մանրամասների մեջ, որոնք ես նշեցի, որտև պետք ա իրական լինի գրվածը, որ կարդաս ու զգաս, պատկերացնես, տեսնես, ու էդ ժամանակ ցանկացած անիրական պարբերություն էդ հոսանքի տակ «կարաս անցկացնես», իսկ դու բռնել հենց սկզբից խաբում ես... պարզ ա, որ չեմ հավատա
նաև չեմ հավանի, ու հետևաբար չեմ քվեարկի