Տարբերակ 1. <<Փրկիչը>>- Չուկ
Տարբերակ 2. Լռություն, լռություն, լռությո՜ւն...- Alphaone
Տարբերակ 3. 60 վայրկյան- Enna Adoly
Տարբերակ 4. Դատարկ տարա- Enna Adoly
Տարբերակ 5. Սեռաքաղց- Չուկ
Տարբերակ 6. Նոկտյուրն- Skeptic
Տարբերակ 7. Ցուցահանդես- Alphaone
Տարբերակ 8. Իմ Պենելոպեն- Alphaone
Տարբերակ 9. Գնելը- Baltazar
Տարբերակ 10. Տժվժիկ & Co.- Ivy
Տարբերակ 11. Թափանցիկ- Enna Adoly
Տարբերակ 12. Չուշանաս- Ivy
Տարբերակ 13. Անծանոթ սեր- Արփինե Հովսեփյան
Տարբերակ 14. Ցավը- Արևանուռ
Տարբերակ 15. Նանե- Արևանուռ
Տարբերակ 16. Զրուցակիցը- Նարե91
Տարբերակ 17. Կրկնվող պատմություն- John
Տարբերակ 18. «Ռոմանտիկ» Խորենացին- Այբ
Տարբերակ 19. Կախարդը- Անվերնագիր
Տարբերակ 20. Մի ճանճի պատմություն- Անի Պողոսյան
Տարբերակ 21. Մարսյան տենդը- Alphaone
Վերջին խմբագրող՝ Արևանուռ: 06.09.2013, 20:14:
Գարունն առաջինն ինձ է արարել
LisBeth (06.09.2013)
Մեկնաբանություններ
1. Առաջին անգամ երբ կարդացի, մի տեսակ անկապ ու անորոշ զգացողություն էր, հեչ դուր չեկավ: Բայց էսօր որ կարդացի, թեև աննորմալություն ա, բայց համով աննորմալություն ա, լա՜յն ժպտացի: Լավն էր:
2. Էս գործը հենց էսքանն ա ու իմ լավագույն գործերից ա, ինչքան ուզում եք, մի հավանեք, կարևորը՝ ես հավանում եմ, ինքը հինգ էջից էկել հասել ա էս վիճակին, այ այդքան մշակել եմ ու մրցույթի համար չեմ գրել, ասելիքի համար եմ գրել, ու լիքը իրականում գրականությունից հասկացող ու ինձ համար հեղինակություն հանդիսացող մարդիկ ևս հավանել են, էնպես որ :բեեեե
3. Լավն էր, պատմելու ոճը շատ դուր եկավ, բայց պատմելիքը չէ, կարճ պատմվածք իհկ չի նշանակում ռառ արած վեպ, որ վերապատմում է լիքը ռառ չարած վեպեր:
4. Իրականում էս ինձ դուր եկավ, վթար, առանձնանալ, ինչ-որ մոլորակում հայտնվել, ուր չգիտես էլ ընտանիքդ կենդանի մնաց, թե գնա՜ց: Իրականում էստեղ ես գլուխ պահել տեսնում եմ, եթե հեղինակը մի քիչ մշակեր, մրցույթի իմ ֆավորիտներից կդառնա, էսպես չի դառնա:
5. Լիքը ծիծաղել եմ, բայց գեղարվեստական արժեքը մինուս ա:
6. Սկիզբը վանեց, եթե երկար գործ լիներ, մինչև վերջ չէի կարդա ու հաստատ շատ բան բաց կթողեի: Ապրի հեղինակը, էլի նույն անմշակության խնդիրն էստեղ էլ եմ տեսնում, բայց ես իմ լիքը գործեր մրցույթից հետո են մշակվել ու սկսել ինձ դուր գալ, ոչ մի բան կորած չէ
7. Էս լավ գործ ա, ահավոր անմշակ ա, բայց լավն ա, համ էլ էս ես չեմ գրել, գրել են լիալուսինը, կես շիշ մարտինին, գրիպի վիրուներն ու մուսան: Ապրեն իրենք, չկարողացա ոնց պետք էր մշակել, վռազ ուղարկեցի, վերջը շատ շտապեցի, ընդհանուր կոնտեքստից արհեստականորեն առանձնացավ ու լրագրողական նկարագրությունները վերջում ուղղակի սրտխառնոց են առաջացնում, բայց սկիզբն ու ասելիքը լավն են, անպայման կմշակեմ:
8. Էս մեկը թրոլլինգ էր, լուրջ չմոտենաք: գաղափարը ծնվեց, երբ ծանոթներիցս մեկն ասեց, որ կինը պիտի Պենելոպեի նման լինի(ինքն էնքան էր խոպաններում կորել, կինը թողել, հեռացել էր), ես էլ կատաղեցի՝ ոնց թե՞, նստի՞, սպասի՞, ես կգնայի, կգտնեի, կվերադարձնեի Ոդիսևսին ու թող Պոսեյդոնը բախտը փորձեր, կանգներ ճանապարհիս… Բայց դե էդ ամենը տղայի տեսանկյունից վերապատմելուն տաղանդս չհերիքեց:
9. Սկիզբը որ կարդացի, մի տեսակ ուրիշ ուղղությամբ գնացի, մտածեցի, թե տղա-աղջիկ ռազբոռկախառը գործ է: Ո՜նց ուրախացա, որ էդպես չի: Մի քիչ ջահել ա թվում հեղինակը, բիձուկի աչքերով աշխարհը տեսնելու համար, բայց ոչինչ, գործը դրանից չի տուժում, սիրեցի բիձուկին ու իր թոռնիկին:
10. Հետո ինչ, որ վերջում ահագին ծիծաղել եմ, դրանից գործն առանց զզվելի տեսարանների ու ավելորդ գռեհիկության չդառավ: Էս որպես անեկդոտ շատ լավն ա, բայց որպես գրականություն չեմ ընդունի:
11. Էս գործը նստվածք թողեց, ծանր նստվածք, բայց ինձ դուր կգար, եթե արհեստական չլիներ: Հեղինակից պիտի ներողություն խնդրեմ, որ չեմ կարող բացատրել, թե հատկապես ինչն էր արհեստական մթնոլորտ ստեղծում, քանի որ մի քանի անգամ կարդալուց հետո էլ պատճառը չգտա, թեև հենց սկզբից գրավել էր ու հաճույքով էի կարդում:
12. Ես էս գործն ու գործի ասելիքը չհասկացա: Գուցե փոսթգրիպային վիճակի արդյունքն է, չգիտեմ, ուղեղս լավ չի աշխատում, բայց քանի որ մյուսները հասկացել եմ, էս չհասկանալը վերագրում եմ հենց գործին:
13. Էս գործն ինձ համար սարսափ ժանրից է, չէի ուզի մի օր իմ ճահճից հեռանալու պահին գիտակցել, որ սկսել եմ այն սիրել: Ընդհանուր լավն էր, բայց էլի էն չէր: Անկախ ամեն ինչից՝ տպավորեց:
14. Դուր չեկավ: Չեմ սիրում նման գործեր:
15. Նանեն լավն էր, ինձ դուր եկավ, բայց դե էլի թույլ էր: Ես մի քանի տարի հետո ես չեմ հիշի ու ցանկանամ վերընթերցել:
16. Սեր, ռոմանտիկա, մեռած սիրեցյալ: Ես էդպես էլ էս տարիքին չհասա, միանգամից մանկությունից ընկա ծերություն, դրա համար նման գործերը ոչ հասկանում եմ, ոչ հավանում:
17. Ա՜, էլի իմ ժանրը չի, կարող ա էս էլ, նախորդն էլ հրաշալի գործեր են, ուղղակի ես չեմ հասկանում, բայց իրոք, իմը չէր:
18. Հիմա ծիծաղե՞մ, թե լացե՞մ: Էստեղ բավական խորը սոցիալական հարց կա բարձացված՝ մարդիկ ասում են սովորելու հնարավորություն չունեի, անգրագետ մնացի, բայց դիպլոմ ունենալն ու կրթված լինելը նույնը չի, ինչպես որ նույնը չի վերջինիս բացակայության դեպքում անկիրթ լինելը: Էս գործը շատ կարճ ու շատ հում ա, խնդիրը ցույց տալու համար, բայց որ հեղինակը խնդրին անդրադարձել ա, ապրի, ուղղակի ես չեմ պատկերացնում, որ հնարավոր լինի մի էջով ամեն ինչ հաղորդել:
19. Ֆո՜ւ, ինձ դուր չեկավ էս վուդու-մուդուիստը
20. Ճանճն իրականում շատ խորը գործ էր, թեթև առաջ էր գնում, էնքան թեթև, որ պահի տակ տափակ էր թվում, բայց էսօր ևս մեկ անգամ կարդացի ու լիքը բան հասկացա: Ապրի հեղինակը:
21. Այվի ջան, էս ինքնակենսագրական է, վերջում էսպես էլ կլինի, բայց էս մրցույթի չէի ուզում ուղարկել, կարդացի, մարս որ հայտն ուղարկելու վերջին օրն է: Ու տարօրինակ զուգատիպությամբ մրցույթին նյութ ուղարկելու վերջին օրն էր, արդյունքում իմ ամենալավ գործը՝ Սիգարը, որ պիտի ուղարկեի, էդպես էլ չմշակեցի ու ոչ էլ մարս գնալու հայտն ուղարկեցի: Արդյունքում նստեցի ու սկսեցի դարդ անել, շատ խորը դարդ ու ինձանից բացի ոչ մեկի չէի կարող մեղադրել: Միմիայն ես: Դրեցի, մի շնչով գրեցի, հետո Սիգարի փոխարեն առանց նայելու էս քոփի փեյսթ արեցի Մարիին: Իսկ ավելի ուշ, երբ Մարին էլ կասկածեց, որ նման բան կարող եմ մրցույթի ուղարկել, հարցերց՝ էս պաշտոնակա՞ն, արդեն վստահեցի նախախնամությանն ու ասացի՝ հա:![]()
Արևանուռին մալադեց… ուղղակի արժեր երևույթին ա ելի ուշադիր, բազմակողմանի ու տարբեր տեսանկյուններից նալել… միանշանակ չլինի, է՞լի… Բավականի բարդ թեմա ա դա…
Արևանուռ (06.09.2013)
Հակոբիկը վախեցած բացեց ննջարանի դուռը:
Մայրը ձեռքերով հենվել էր պատուհանին, իսկ Ռաֆիկ ձյաձյան մեջքից գրկած նրան հրում էր դեպի պատուհանը: Ամեն հրելուց մաման տնքում էր՝ «աաա՜հ...».
- Մի՛ արա մամայիիիս...
- Շան լակոտ, փախի՛, ես քու՜...
- Բալե՜ս, գնա պառկի...
Սեղմած բռունցքներով արցունքները մաքրելով Հակոբիկը կծկվեց մահճակալին: Քնով անցավ, մտքում հորը պատմելով, թե ոնց էր Ռաֆիկ ձյաձյան մամային ցավացնում:
Առավոտյան ... մամայի ձեռքերի հետքերը մնացել էին պատուհանին: Երեխան նայեց չորս կողմը, վերցրեց առաջին իսկ պատահած լաթն ու սկսեց ջնջել...
Ձեռքի ամեն շարժումի հետ ապակին ճռռում էր՝ «աաա՜հ...»:
Օրեր անց News.am-ը գուժում էր. «....մանրամասներ դաժան սպանությունից...» :
........................................
պատմվածքը պիտի լիներ այսպիսին, բայց ուղարկելուց առաջ ինքս ինձ ընդվզեցի ու հանեցի ընդգծված նախադաասությունները: Ասեմ ինչու: Սա պատմություն է մի շատ դաժան իրողության հիման վրա, այսպիսի բան չի եղել, ես այն հնարել եմ, իմ ու այդ կնոջը ճանաչողների մեջ հավաքված մաղձը մեղմելու՝ «գոնե արած լիներ»: Իսկ Հակոբիկիը. սա էլ պատժաձև է այդ երեխային, քանի որ ամենուր կրկնում է, պապաս լավ էլ արել ա, որ մորթելա...»
Մեջս հավաքված էր ցավը, դրա համար էլ այսպես վերնագրել եմ:Ներեցեք,
Շնորհակալ եմ , Mephistopheles, Դուք, իհարկե, այլ կերպ էիք նայում այս գործին, կարելի է և այդպես հասցնել ընթերցողին, կարելի է մտածել
Գարունն առաջինն ինձ է արարել
Գաաաա՜գ, շնորհավոր եղբաայրԱպրես
![]()
Այվի դու դաժան մարդ եսՔեզ էլ եմ շնորհավորում
Կներես՝ շատ ուշ հասկացա, որ երկրորդ պատմվածքիդ էլ էր պետք բրդել երկրորդ տեղ
Պարոն Չու՞կ, ուրիշ օյին չունե՞իք խաղալուԱնսպասելի էր ու զվարճալի
Համ էլ, որ Մեֆը «Քաղաքական հումոր»ում մարգարեություններ ա անում ի՞նչ մի վրա ես տալիս
Շնորհավոր
Անվերնագիր ջան քեզ էլ եմ սրտանց շնորհավորում![]()
Ալֆա ջան, ասել եմ չէ՞, որ Պենելոպեն ու Ցուցահանդեսը լաա՜վն էինՇատ ապրես: Ոնց տեսնում ենք` չդիմացար էլի առանց քո հայրենիքի
Ա՞յբ: ատմվածքդ շատ լավ էր ստացվել: Հարգանքներս
Կեցցե Արեւանուռը, բրավո-բրավո-բրավո
Baltazar ջան կենացդՔեզ մաղթում եմ ակումբային ակտիվություն
Enna-ն էլ հենց հիմա՞ պիտի գնար: Լավ ա, որ ինքն էլ էր մասնակցել:
Իմ շատ սիրելի Նարե դու ինչի՞ ես ասում, որ վատ գրող ես![]()
Ուզում եմ նաւե շնորհավորել մրցույթին մասնակցած 2 ոչ ակումբցի աղջիկներին: Շատ gեղեցիկ գործեր էին ներկայացրել
Jooohnny, էդ դու՞ էիր կրկնել պատմությունը: Մալադեցֆ
Ու ընդհանրապես, հալալ ա ձեր շեֆին![]()
Մարի ջան դու շարունակում ես ապացուցել, որ հզոր դեմք եսՔո մոդեռությունը... ուղղակի խոսքեր չունեմ: Հարգում եմ քեզ կարմիր պուճուր
![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Շնորհավոր Սկեպտիկ, չեմ քվեարկել որովհետև շատ էի ուզում տժվժիկը հաղթի: Այվի![]()
Ալֆային հատուկ մերսի, ջանասիրության համար, կարծիք չեմ ասել, որովհետև, դե իմը չի տիեզերքը էլի:
SWTS
Շնորհավորում եմ հաղթող հեղինակներին:
Այվ ջան, էլի ասեմ, լավն էր տժվժիկը, էլ մի:![]()
Արևանուռը 14-ի հեղինակն ա: Այ քեզ բան, երբեք չէի մտածի:
I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.
Mark Twain
Չուկ եթե կարելի ա սեռաքաղցի նկարն էլ դիր էլի, ես տենց էլ չեմ տեսել դա, ստեղից էլ հեղինակության մասին թյուր կարծիքը: Սորի:
Մարի դու ամենալավ մոդերն ես![]()
SWTS
Վոլտերա (06.09.2013)
LisBeth (06.09.2013)
Էս դաբլ եմ արել? Լավա Անվերնագրի մասը չկրկնեցի, ինքը մնաց միակն ու օրիգինալը![]()
SWTS
Անվերնագիր (07.09.2013)
Էս անգամ էլ քննարկումներից հետ մնացի ու լիիի՜քը մեկնաբանություններ բաց թողեցի... դեռեւս![]()
Երաժշտությունը բավական է կյանքի համար՝ բայց մի ամբողջ կյանքը բավական չէ երաժշտության համար:
Սերգեյ Ռախմանինով
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ