Enna Adoly ջան, իսկ ի՞նչ ա հավատալը։ Դու էտ բառը ո՞նց ես բնորոշում։
Ժամանակակից հայոց լեզվի բառարանում էտ բառը բացատրվում է հետևյալ կերպ.
1. Իբրև ճշմարտություն ընդունել, հավատ ընծայել։
Էս տեսանկյունից ես որպես այսպես կոչված «ճշմարտություն» ընդունում եմ միայն այն, ինչը կարելի է ապացուցել փաստերով։ Եթե չի կարելի ուրեմն դա հավատ չի, այլ տարբերակ է, հիպոթեզ։
2. Կրոնական դանանքներն իբրև ճշմարտություն ընդունել, դավանել, խոստովանել։
Հարցը էս տեսանկյունից դիտելով ես ոչ մի փաստ չունեմ ինձ ծանոթ կրոնական դավանանքներն, որպես այսպես կոչված «ճշմարտություն» ընդունելու։ Ես չեմ կարող ապացուցել ինքս ինձ, որ ամեն ինչ այնպես է, ինչպես պնդում են այդ դավանանքները։ Ավելին, իմ կարծիքով դրանց մեծ մասը ընդհանրապես անհիմն են։ Էնպես որ ստեղ ընդհանրապես մոռանում եմ հավատալ բառը։
3. Վստահ լինել, հավաստի ընդունել, համոզված լինել։
Էս կտրվածքով հարցին նայելուց ես հավաստի ընդունում եմ միմիայն իմ կյանքի ընթացքում նկատածս անփոփոխ երևույթները։ Օրինակ՝ օրերի իրար հաջորդելը, երկիր մոլորակի վրա ձգողականության ուժը, այսօր գիտական աշխարհին հայտնի քիմիական տարրերի գոյությունը, ծնունդը ու մահը և այլն։ Այսինքն սրանք երևույթներ են, որոնք ես նկատել եմ միշտ, որոնք կան ու որոնք անփոփոխ են։
Սակայն միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ այս ամենը բացարձակ տիեզերական ճշմարտություն չէ, քանի որ դրանք կան Երկիր մոլորակի վրա այսօրվա մեր հասկացողության սահմաններում։ Կան միլոնավոր այլ մոլորակներ որտեղ այդ օրենքները կամ բացակայում են, կամ էլ գործում են այլ կերպ։ Ու հետագա գիտական հայտնագործությունները կարող են ամբողջությամբ փոխել աշխարհի հանդեպ մեր պատկերացումները։
Էնպես որ նույնիսկ էտ «ակնհայտ» երևույթները «ակնհայտ» են, փաստ են միմիայն զարգացածության մեր այսօրվա մակարդակով։
Ինչ վերաբերում է մարդկանց հավատալուն, ինչի մասին դու նշել ես, ցանկանում եմ նշել, որ ես չունեմ ոչ մի հիմք վստահելու և համոզված լինելու, որ իմ դիմացի մարդը կվարվի որոշակի ձևով։ Ես գիտեմ, թե ինչ կուզենամ, որ ինքը անի, բայց կանի թե չէ, չկա ոչ մի հիմք համոզված լինելու մինչև չանի։ Ու էն որ մի անգամ արեց, չի նշանակում, որ ապագայում էլ կանի։ Օրինակ ես իմ կնոջը սաղ կյանքս հավատարիմ եմ եղել ու բոլորը ինձ կնքել էին «հավատարիմ ամուսին» պիտակով, բայց եկավ ժամանակ, որ ես իրան թողեցի ու դավաճանեցի ուրիշի հետ։ Իսկ ինքը վստահ էր, որ տենց բան չի կարա լինի, որովհետև մեր միջև շատ ուժեղ մարդկային կապ կա մինչև էսօր։ Ճիշտն ասած ես էլ էի վստահ։ Ու էտ վստահությունը ուներ հիմքեր։ Բայց ինչպես տեսնում ես դրան հավատալը ու էն ինչ կար իրականում միայն ութ տարի համընկան իրար հետ։ Հետո եկավ էն պահը երբ էտ հավատը ու իրականում տեղի ունեցող պրոցեսները չհամընկան իրար հետ։ Եթե ես իրան դրա մասին չասեի ինքը գուցե շարունակեր հավատալ։ Այսինքն ինֆորմացիայի պակասը հիմք կարա լինի հավատալու համար։
4. Համոզվել, հավաստիանալ։
Ես համոզվում ու հավաստիանում եմ միայն էն հարցերում որոնք էսօր ընկալելի են իմ ուղեղին և ապացուցվում են այսօր մեզ ծանոթ փաստերով, գիտական հայտնագործություններով և այլն։ Եթե դա չկա, ուրեմն չեմ հավաստիանում, ուղղակի ի նկատի եմ ունենում, որ գուցե տենց ա։
5. Վստահելով հանձնել։
Ելնելով վերը նշած և բազմաթիվ այլ պատճառներով ես ինչ որ բան անելուց չունեմ վստահություն։ Հետևաբար ինչ որ մեկին ինչ որ գաղտնիք ասելուց միշտ հաշվի եմ առնում, որ վաղը դրա մասին կարող են իմանալ շատերը։ Փող պարտք տալուց հաշվի եմ առնում, որ փողը հետ չեմ ստանա։ Հավատարմության խոստում լսելուց հաշվի եմ առնում, որ դա էտ պահին, կոնկրետ էտ ժամանակ էտ մարդու մտավիճակն ա։ Էտ մտավիճակը կարա տարիների ընթացքում ավելի ամրանա, կարա թուլանա։ Կարա ուղղակի պահի տակ էտ հավատարմությունը կոնկրետ մի դեպքում դառնա անհավատարմություն։ Այսինքն հնարավոր տարբերակները շատ-շատ են։ Այդ պատճառով վստահել կամ վստահելով հանձնել իմ մոտ չկա։ Կա ուղղակի փորձել, ռիսկի դիմել, ամեն ինչ անել որ քո ուզածով լինել և տեսնել թե ինչ կստացվի։
Ուստի էս ամեն ինչից ելնելով էտ «հավատալ» - «չհավատալը» չափազանց հարաբերական ու անհիմն բան ա դառնում։
Ռասելը մի հատ հետաքրքիր համեմատություն ունի, որ Rhayader-ը, Skeptic-ը ու մի քանի այլ ակումբցիներ մի քանի անգամ ակումբում մեջբերել են։ Ահա այն.
Կամ էլ Շրոդինգերի կատուն։ Երևի դա ավելի ա սազում էս պարագայում։ Ահա դրա մոտավոր բացատրությունը։
Երկար ստացվեց....

Բայց դե էրկու բառով էս հարցի մասին չեմ կարա արտահայտվեմ։
Էջանիշներ