Keyboard-ն արդեն ասեց, որ եթե-ներն էնքան էլ տեղին չի, բայց դե ամեն դեպքում կարձագանքեմ:
Էս նշածդ կետերից իրականում, իմ խորին համոզմամբ, կարևոր ա մենակ նշածդ երրորդ կետը՝ հնարավոր հիվանդությունների ռիսկը: Մյուս երկուսը՝ պետական ու եկեղեցական օրենքները ընդամենը դրա ածանցյալը, դրա հետևանքը, դա կանխելու համար մշակված միջոցներ են: Գուցե հարցնես, թե էդ դեպքում ինքս ինչի էի գրել. հասարակ պատճառով, ցույց տալու համար, թե նման երևույթները ոնց են գնահատվում պետության ու կրոնական կառույցի կողմից: Նույն կերպ եթե ասենք գողությունից խոսեինք, կմեջբերեի Աստվածաշնչի պատվիրանն ու ՀՀ քրեական օրենսգիրքը, բայց էդ բոլորովին չէր նշանակի, որ իմ գողություն չանելը էդ պատվիրանով ու համապատասխան հոդվածով ա պայմանավորած, այլ լրիվ ուրիշ պատճառներով, մարդկային ու համամարդկային արժեքներով, ուրիշի վաստակը գնահատելու ունակությամբ, ուրիշի սեփականությունը ձեռքից չխլելու համոզմունքով և այլն:
Հիմա գանք հիվանդության ռիսկին: Սա մի հատ ֆունդամենտալ պատճառ ա, որն ինձ ստիպում ա երևույթը համարել խիստ անցանկալի:
Ի՞նչ կլիներ, եթե չլիներ էդ ռիսկը:
Այսպիսով, եթե երբևէ նման վտանգ եղած չլիներ ու հարազատ մարդկանց ունեցած երեխաները լինեին առողջ, որպես հետևանք չէին լինի նաև նշված կանոնները, ոչ պետական, ոչ էլ եկեղեցական, կամ այլ կրոնական: Նման կանոնները մշակվել են, որովհետև ինչ-որ մի պահից մարդկությունը հասկացել է վտանգը ու փորձել է առնել դրա դեմը: Նման դեպքերում հաճախ են դրվում օրենքներ, բարոյական և իրավական, որպեսզի դեմն առնվի: Որոշ դեպքերում էդ կանոնների ձևակերպումները տարբերվում ա մայր պատճառից, բայց դա էական չի: Այսպիսով չէր մշակվի մասնավորապես եկեղեցու արգելքը, որը մեր միջավայրի բարոյական դաշտի ձևավորման վրա շատ մեծ նշանակություն է ունեցել: Չմշակվեր էդ կանոնը, կլինեին հարազատների ամուսնություններ, ինչպես եղել է մինչև էդ մշակումը, կարող էր դառնալ համատարած տարածված երևույթ, ու որ ամենակարևորն է, երևույթը որևէ մեկի կողմից չէր դիտվի որպես տարօրինակ, անբարոյական, անսովոր: Ճիշտ էնպես, ինչպես հիմա չի դիտվում որպես անբարոյական ու անսովոր շատ ցեղերի մոտ (ոչ հայկական): Ու ի դեպ մեր անբարոյական ասողները որևէ բարոյական իրավունք չունեն նման կենսակերպ ընտրած ցեղերին, ազգերին անբարոյական անվանելու:
Ուրեմն քանի որ չէր լինի էդ կանոնները, դա կդիտվեր որպես սովորական երևույթ, հետևաբար դու էլ ինձ էս հարցը չէիր տա, ես էլ ստիպված չէի լինի էսքան խորանալով քեզ բացատրել, որ ես նման դեպքում ԱՄԵՆԱՅՆ ՀԱՎԱՆԱԿՈՒԹՅԱՄԲ դա կդիտարկեի որպես նորմալ, սովորական երևույթ:
Ավելին ասեմ: Եթե «եթե»-ներով ենք խոսում, ուրեմն արի ուրիշ «եթե»-ներ էլ նայենք: ԵԹԵ չլիներ հիվանդության ռիսկը, ու նաև ԵԹԵ լիներ ճիշտ հակառակը, բնությունն էնպիսին լիներ, որ մոտ հարազատների երեխաները ծնվեին շատ ավելի առողջ, քան օտարներինը, եթե այդ երեխեքը լինեին շատ ավելի սիրուն, շատ ավելի խելոք, շատ ավելի երկարակյաց ու տենց բաներ (եթե-ներով ենք, չէ՞, խոսում), դա կլիներ ոչ միայն սովորական, այլև շատ տարածված երևույթ ու մարդկանց մեծ մասը կձգտեին ամուսնանալ իրենց հարազատների հետ:
Այս մի օրինակն էլ ասում եմ, որ ցույց տամ, թե «եթե»-դ ինչքան անտեղի ա, որտև մենք ունենք կոնկրետ իրավիճակ, որում այդ եթեներն ի սկզբանե չի եղել, ի սկզբանե եղել է հիվանդության ռիսկը, ու հետևաբար մենք իրավիճակը քննարկում ենք ոչ թե ելնելով տարատեսակ եթեներից, այլ առկա իրավիճակից, փաստերից:
Էջանիշներ