StrangeLittleGirl-ի խոսքերից
Բայ, բայց լուրջ եմ ասում: Անկեղծ ասած, ես ավելի շատ վատացա ոչ թե նրանից, որ նման ամուսնությունն արգելվում ա, այլ որ զագսավորված ծնողների երեխաներն ավտոմատ քույր ու եղբայր են համարվում: Չէ էլի... դա ինձ համար շատ ավելի սարսափելի ա, քան ազգականի հետ անկողին մտնելը: Տենց բան չպիտի լինի, պիտի որ մյուս ծնողը, որը կենսաբանական հայր-մայրը չի, որդեգրի, որ նոր իրա երեխան, հետևաբար նաև իր կենսաբանական երեխայի քույր-եղբայրը համարվի:
Ու բացի դրանից, չեմ կարծում՝ ինչ-որ երեխա Հայաստանում կարա երկու հայր ու երկու մայր (չորս ծնող) ունենա: Իսկ դա անխուսափելի ա, երբ զույգերը բաժանվում են ու նորից ամուսնանում:
Էջանիշներ