Chuk-ի խոսքերից
Էս մի բանն էլ ասեմ զուտ մտորելու համար, ու իսկապես փորձեմ դուրս գալ էս քննարկումից (ոչ թե թեմայից):
Մեֆ, իմ ասածն էլ ա նաև մանկատան դեպքերի մասին: Դու անընդհատ մանկատունն ես մեջ գցում, մեր սրտի բարակ լարերի հետ խաղալու համար: Բայց էդ էդքան էլ տենց չի: Նախ ես արդեն գրել էի, որ կուզեի որ նենց քաղաքականություն վարեին պետությունները, որ բոլոր երեխեքը որդեգրվեին:
Հիմա քանի դեռ էդ քաղաքականությունը չկա, կան մանկատներ: Մեֆ, արի թարս նստենք, շիտակ խոսենք: Երբ ինչ-որ մեկը գնում ա երեխա որդեգրելու, ինքը փորձում ա ընտրել լավագույնին: Սա երեխա ունենալ չի, որ ինչ ունենաս, ինքը քո համար դառնում ա աշխարհի ամենաթանկարժեք գանձը: Չէ, որդեգրումը ընտրություն ա: Ընտրում ես սեռը: Ընտրում ես առողջությունը: Ընտրում ես գեղեցկությունը: Ընտրում ես խելքը: Գնում ես, սաղ տարբերակները նայում ու տեսնում ես, թե քեզ որն ա պետք: Ու որտև ընտրվում են «լավագույնները» (էս չի նշանակում, որ վատ երեխա կա), մեծ ա հավանականությունը, որ էն երեխային, որին կընտրի միասեռական զույգը, կընտրեր որևէ հետերո զույգ, ու այդ ընտանիքում երեխան կունենար ընդգծված հայր, ընդգծված մայր, ու իմ համոզմունքների համաձայն իրեն ավելի օգտակար ընտանիք:
Հետևաբար քո ասածը, որ իմ գրածն ուրիշ դեպքերի մասին ա, էնքան էլ էդպես չի: Ընդամենը մեր նուրբ լարերի վրա ես ազդում «մանկատուն» «սարսափելի երևույթը» շեշտելով:
Էջանիշներ