StrangeLittleGirl-ի խոսքերից
Չգիտեմ՝ ով ոնց, երևի ամեն մեկն իրա սուբյեկտիվ պատկերացումն ունի, բայց ես իմ մասով կարամ ասեմ: Ֆիլմը որևէ գրքի կոնկրետ մեկնաբանություն ա, կոնկրետ մարդու կողմից: Երբ գիրքը կարդում ես ֆիլմը նայելուց հետո, դու արդեն էդ կոնկրետ մեկնաբանությունը մարսած ես լինում, տեղ չի մնում, որ դու էլ քո մեկնաբանությունը տաս, քո ձևով պատկերացնես հերոսներին, քո ուզածով հասկանաս: Կարամ մի տխուր օրինակ բերեմ կինոյից հետո գիրք կարդալու: «Մենք պետք է խոսենք Քևինի մասին» ֆիլմն ու գիրքը: Սկզբում կինոն տեսա: Երբ գիրքը կարդում էի, արդեն ամեն ինչ գիտեի, գիտեի, թե որ էդ նամակները ոչ թե բաժանված, այլ մահացած ամուսնուն են ուղղված: Մի խոսքով, էն, ինչ պիտի որպես ընթերցող չիմանայի, արդեն գիտեի: Ու դրանից ահագին ներվայնանում էի, կենտրոնանում գրքի թերությունների, ոչ թե առավելությունների վրա: Դրա համար սրանից հետո կանոն եմ սարքել. կինոն չնայել գիրքը կարդալուց առաջ: Իհարկե, չհաշված Պիի նման բացառությունները, երբ կինոցանկից պատահական կինո ընտրում, գնում, նայում ես, հետո պարզվում ա, որ ընտիր գիրք կա: Բայց դե էդ դեպքում էլ գիրքը կարդալն ա անիմաստ դառնում:
Էջանիշներ