Ինձ համար տենց չի, Մեֆ ջան: Ինձ համար դա չի աշխատում: Ես այդպես էլ չեմ հասկանում, թե ինչու՞ նկարն ընկավ հենց այդ օրը, և ինչու՞ ընկավ հենց Լեննոնի նկարը: Ու եթե դու ուզում ես, որ ես ընդունեմ բացատրածդ ` մեխի ժանգոտվելու հավանականության տեսությունը, դրանից առաջ պետք է բացատրես, թե ո՞ր թվերը ջնջեմ, որ Սուպերլոտոն գուշակեմ:
Ու եթե հավատացի վերջինին, ուրեմն առաջինին էլ կհավատամ:
Ես վարյանտ չունեմ, Մեֆ, արդեն քանի անգամ ասել եմ այդ մասին...
Կարդացի՞ր Շաստա սարը կատարած ճամփորդությանս մասին... Էնտեղ ես ականատես եղա ինձ համար արտասովոր, անհավանական մի բանի, որ քամին փչում է ձախ կողմից, իսկ ամպերը գնում են աջ, այսինքն, քամուն հակառակ ուղղությամբ: Ու մենակ ես չէի տեսնողը, որ հետո շիզոֆրենիայիս վերագրեի ու փակեի հարցը: Ականատեսներ էին կինս, աղջիկս, առնվազն մի քանի անցորդներ...
Եվ միայն այն պատճառով, որ ես չեմ հասկանում, թե ինչպես կարող է ամպը շարժվել քամուն դեմ հանդիման, - ես պետք է հերքե՞մ իմ աչքով տեսածը... Կամ ի՞նչ ժանգոտըած մեխեր հնարեմ սրա համար:
Գիտությունը բացատրում ու նաև հերքում ա փաստերի հիման վրա ՄԻԱՅՆ…
Մեֆ ջան, գիտությունն ինձ համար համադարման չի... Եկ չկրկնվեմ, լա՞վ, այդ մասին արդեն լիքը գրել եմ վերևում:
Էջանիշներ