Ես էլ եմ կարծում, որ մոնոպոլիան ճիշտ է: Բոլոնյայում էլ է հասարակական տրանսպորտը մոնոպոլիա՝ ոչ պետական ընկերության ձեռքն է ու սուբսիդավորվում է նահանգի փողերով, որովհետև չնայած ավտոբուսների վարձը բավականին թանկ է, բայց առանց սուբսիդավորման վնասով են աշխատում: Տոմսերն էլ ժամավարձով են՝ վավերացնելուց հետո 60-70 րոպե (կախված տոմսի տեսակից) կարող ես ցանկացած տեսակի տրանսպորտ նստել, ավտոբուսային գծերի քանակը քիչ է, բայց ծածկում է ամբողջ քաղաքը, մի ծերից մյուս ծեր հասնելու համար պիտի ավտոբուս փոխես: Փոխարենը ավտոբուսները հստակ ժամերով են աշխատում, ծանրաբեռնված ժամերին ավելի հաճախ, գիտես, որ երբեք չես ուշանա:
Պրոստո Հայաստանում եթե ինչ-որ օլիգարխ տրանսպորտը ձեռքը վերցնի, հաստատ ք*քմեջ կանի: Նորմալ մենեջմենթ է պետք դրա համար ու լիքը աշխատանք:
Էջանիշներ