Մի հատ էլ.
«Ռադիո Վան» ռադիոկայանի խոստացած «անվճար երթուղին» պատրաստ է վաղ առավոտից անվճար ուղևորափոխադրումներ իրականացնել: Երթուղու աշխատանքը կմեկնարկի հուլիսի 24-ի առավոտյան ժամը 09:00-ին Նոր-Նորքի Գայի արձանի դիմացից և կուղևորվի դեպի «Տաշիր» առևտրի կենտրոն: Նույն երթուղով քաղաքացիները կարող են օգտվել «Վան» ռադիոկայանի տրասպորտից մինչև երեկոյան 18:30-ը: Այդ ժամին երթուղայինը իր վերջին ուղերթը կկատարի «Տաշիր» առևտրի կենտրոնից դեպի Նոր-Նորք` Գայի արձան: Միացեք մեր ռադիոկայանին վաղ առավոտից և հետևեք անվճար երթուղուց կատարվելիք ուղիղ միացումներին: Խոստանում ենք հաճելի երաժշտություն և լավ տրամադրություն: Իսկ հիմա ֆոտոռեպորտաժ, թե ինչպես էինք մենք նախապատրաստում «անվճար երթուղին»:
աղբյուր
Ժող, էս անվճար երթուղիները գիտե՞ք ինչ են ապացուցում: Որ մեր քաղաքի հասարակական տրանսպորտը շատ հեշտ կառավարվող համակարգ ա, ուղղակի մարդու մտքին պետք ա տեղ լինի ամեն ինչ տեղը գցելու համար: Թե չէ թողնես, մենակ թանկացնեն:
impression (24.07.2013), Աթեիստ (24.07.2013), Նաիրուհի (25.07.2013), Տրիբուն (24.07.2013)
Չամիչ, սիրուն բան չես անում
A long time ago, in a galaxy far, far away...
Չամիչն էլ 100 վճարում, իրան հանգիստ թողեք: Չամիչ, մի հատ high five![]()
Արէա (25.07.2013)
Չթողեց ամբողջ հոդվածը քոփի-փեյսթ անեմ: Ամեն դեպքում, շատ ճիշտ վերլուծություն ա, հատկապես վերջին նախադասությունով սաղ ասում ա:
Բողոքը հիմնավոր է
Քաղաքացիների բողոքը՝ Երեւանում տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու դեմ, արդար է: Քաղաքապետարանն ընդունել է այդ որոշումը՝ առանց քննարկման, առանց հիմնավորման (ներկայացված հիմնավորումը ծիծաղելի է) եւ առանց իրավական անհրաժեշտ հիմքի: ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող Երեւանի ավագանին, ի դեպ, այս հարցում հերթական անգամ խաղաց «մեխի գլխի» դերը՝ որեւէ ձեւով կասկածի տակ չդնելով վիճելի որոշումը: Եթե Երեւանում բոլոր երթուղիները աշխատում են վնասով, ապա հարց է առաջանում՝ ինչո՞ւ են այդ երթուղիներին տիրացել պատգամավորները, գեներալները, կառավարության եւ քաղաքապետարանի պաշտոնյաները: Մի՞թե նրանք բոլորն ալտրուիստներ են եւ պատրաստ են զրկանքներ ու տառապանքներ կրել՝ միայն թե սպասարկեն քաղաքացիների փոխադրումը: Բացի այդ, «վնասով աշխատելու» վարկածին հակասում է հենց իրենց՝ իշխանությունների բացատրությունը՝ նույն Տարոն Մարգարյանի հետ կապված: Երբ ընդդիմադիրները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվել, որ քաղաքապետը մի քանի միլիոն դոլարի ունեցվածք ունի, նրանց բացատրեցին, որ պարոն Մարգարյանը մանկուց՝ մինչեւ քաղաքապետ դառնալը, զբաղվել է բիզնեսով եւ գործարարի բնածին տաղանդ ունենալով՝ այդ ասպարեզում հասել է մեծ հաջողությունների: Իսկ ո՞րն էր նրա հիմնական բիզնեսը՝ հարցրին ընդդիմադիրները: «Երթուղայինների եւ տաքսիների գծերը»,- եղավ պատասխանը: Դե, եթե երթուղայիններով եւ տաքսիներով, ըստ ձեզ, հնարավոր է միլիոնատեր դառնալ, ապա բիզնեսը, պետք է ենթադրել, վնասով չի աշխատել: Պայքարի ձեւերի մասին: Բնականաբար, օրենքի մեջ տեղավորվող բոլոր ձեւերը ընդունելի են: Մասնավորապես, որքան երկար շարունակվեն եւ որքան մեծ թափ ունենան քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող ցույցերը, այնքան մեծ է հաջողության հասնելու (հին սակագինը վերադարձնելու) հնարավորությունը: Այդքանով հանդերձ՝ ինձ համար հավասարապես անընդունելի են ակտիվիստների կողմից որեւէ մեկի գլուխը ջարդելու կոչերը եւ շարքային ոստիկանների հասցեին անեծքները, մյուս կողմից՝ ոստիկանություն «բերման ենթարկելու» չհիմնավորված որոշումները: Պայքարի ձեւ է նաեւ երթուղային տաքսիում կամ ավտոբուսում 100 դրամ վճարելը: Տրամաբանական կլինի, որ փոխադրամիջոցների վարորդները հասկանան, որ այդ ակցիան իրենց դեմ ուղղված չէ, եւ ի վերջո՝ իրենք սակագնի բարձրացումից տուժելու են, ոչ թե շահելու: Հետաքրքիր ձեւ են ընտրել նաեւ հայաստանյան «աստղերը», որոնք, ի նշան բողոքի, մարդկանց իրենց սեփական մեքենայով տեղափոխում են անվճար: Վերջապես, պայքարը «գլոբալ քաղաքական դաշտ» տեղափոխելու մասին: Մոտավորապես այսպես. «Ժողովուրդ ջան, հասկացեք, մինչեւ իշխանափոխություն չլինի, տրանսպորտի գինը 100 դրամ չի դառնա»: Կարծում եմ՝ նախորդ փորձերը բազմիցս եւ միանշանակ ցույց են տվել, որ այդ մոտեցման պատճառով ձախողվում է թե՛ տվյալ՝ «նեղ» նպատակը եւ թե՛ «գլոբալը»:
Ամբողջական հոդվածը
Բոլոր 100 դրամ տվողների հետ բնականաբար մի հետաքրքիր միջադեպ եղած կլինի ու բոլորը ուզում են պատմել կամ գրել դրա մասին: Ես էլ որպես 6 րդ անգամ 100 դրամ վճարող մեջներից հետաքրքիրը գրեմ: Շրջանայինից մինչև մասիվ ճմրթված ու կռացած հասա մինչև վերջ: Վարորդը արդեն ջղայնացել էր մի երկու հոգու հետևից: Ինչքան հասնում էր կանգառ էնքան ոնց որ քննության մտնելուց առաջ լիներ, մտածում էի թե ոնց եմ մատուցելու 100 դրամը ու անհրաժեշտության դեպքում հարիր պատասխան տամ: Հասա տեղ, արդեն կատաղած վարորդը մուննաթով թե բա 150 ա, ասեցի ոչինչ, ես էլ կռացած եմ էկել, ասում ա չնստեիր, եսել պատասխանեցի, իսկ ով ասեց որ նստել եմ ու դուռը փակեցի: Ճիշտն ասած համ վարորդներին եմ խղճում բայց նաև, իմ կտրվածքով եմ ասում, ապուշացած կըզգամ որ 150 տամ: Հետո մտա խանութ չնչին գնումներ արեցի որը կազմեց 1200 դրամ, մի հատել վաճառողների վրա երթ արեցի, ասի շոֆեռի հետ կռիվ եմ անում գալի տեսնում եմ ստեղից տեղը հանում եք, մի հատ նորից հաշվեք ինչքան ա գալիս: Անմեղ դեմքով սկսեցին դե բա հիմա էտա մենք ինչ անենք ֆլմ ֆստմ:
Տանել չեմ կարում երբ ձերքերում 100 և 50 դրամանոցները պինդ սխմած` կնիկները բողոքում էն թանկացումից, դա ես որակում եմ որպես բամբասանք: Ասեմ որ 150 դրամ տվողները անդարդ են էտ հարցում, բայց տալուց հետո չգիտեմ ինչ են ըզգում, անդարդ են որտև առավոտը գործի գնալուց կամ գործից տուն գնալուց չեն մտածում. էս անգամ ոնց մատուցեն 100 դրամը ու եթե շոֆերը բան ասի ինչ պատասխանեն ու հենց էդ դարդից խուսափելու համար 150 դրամ են տալիս ու պրծնում:
Արդեն արդիական հարց ա դառել "դու ինչքան ես տալիս մարշուտկին" արդիական է նաև էն, որ բոլորը նայում էն իջնողի ձերքի մեջ թե ինչ փող ա տալու ու հավեսով սպասում են թե ինչ խոսակցություն կծավալվի:
StrangeLittleGirl (24.07.2013), Աթեիստ (24.07.2013), Տրիբուն (24.07.2013)
Էսօր բաժանվել էինք ու մեր համայնքներում էինք բողոքի ցույցեր անցկացնում: Սկզբում 10 հոգի էլ չկայինք, բայց հետո լիքը մարդիկ միացան մեզ: Միացան ծերերը, միացան երեխաները, բոլորը միաձայն ու միահամուռ գոռում էին, որ ստրուկ չեն լինելու ու 150 դրամ չեն վճարելու:
Հետո մի տատիկ մոտեցավ ու բուռը բացեց.
- Աղջիկ ջան, վերջին 100 դրամն ա, ուզեմ էլ՝ շատ չեմ տա: 4-րդ գյուղի ծերանոցից եմ ...
Ինչքան անսիրտ կարան լինեն մարդիկ, որ էդ տատիկի վերջին 50 դրամներն էլ թալանեն:
Բայց վարորդների մեծամասնությունն էլ շատ լավ է տրամադրված: Վարորդներին երբ թռուցիկներ էի տալիս, էնպիսի հայացքով էին նայում, որ քիչ էր մնում գետինը մտնեի, որովհետև գիտակցում էի, որ էդ մարդիկ են ամենամեծ տուժողը:
- Վարո՛րդ, մենք Ձեզ հետ ենք:
- Կեցցես աղջիկ ջան, մենք էլ ձեր հետ ենք: Կարևորը հաղթենք:
Հ.Գ. Կանգառում նույնիսկ մի մարդ երկու տոպրակ ջուր գնեց ու ակտիվիստներին բաժանեց, մնացածներն էլ թռուցիկներն էին վատճենահանում ու մեզ տալիս:
Արդեն լֆիկնոցն էլ՝ Մալաթիա-Սեբաստիան գրավեցինք: Շատանում ենք, ուժեղանում ենք, միասնական ենք, հրա՜շք:
Chuk (24.07.2013), Sagittarius (24.07.2013), Smokie (24.07.2013), StrangeLittleGirl (24.07.2013), Աթեիստ (24.07.2013), Անվերնագիր (24.07.2013), Նաիրուհի (25.07.2013), Ռուֆուս (24.07.2013), Տրիբուն (24.07.2013)
Մալաթիայից - Քանաքեռ ամեն օր 8։30 ի կողմերը թե էկող կա, կարող եմ տանել
keyboard (24.07.2013), Sagittarius (24.07.2013), StrangeLittleGirl (24.07.2013), Աթեիստ (24.07.2013)
Բայց չէ, դեպի լավն ա գնում
Էսօր 4 անգամ արդեն նստել եմ, 4 անգամ էլ 100 եմ տվել, ու մենակ չէի: 51 ավտոբուսով իջնում եմ պրոսպեկտ, լիքը մարդ ենք, դիմացս երկու տատիկ են, մեկը պայուսակից 300 դրամ հանեց, որ վճարի, ասացի տատի ջան, ինչի՞ եք 150 վճարում, ասում ա տղա ջան հոգնած եմ, հավես չունեմ վարորդի կռվի... Ու իջնում են ժողովուրդը, ոչ ոք 150 չի տալիս, վարորդը սու՜ս վերցնում ա բոլորի 100-ները: Նայում եմ էդ տատիկին, ժպտում եմ, ասում եմ տեսնում ե՞ս տատի ջան որ վարորդը կռիվ չի անում: Կատաղած ասում ա տղա ջան հանգիստ թող ինձ, հավեսդ չունեմ, 300 դրամ վճարում ու իջնում :ՃՃ Ով մնացել էր ավտոբուսում, ծիծաղում ա :ՃՃ
Sagittarius (24.07.2013), Smokie (24.07.2013), Անվերնագիր (24.07.2013)
Էս սաղ պատմությունները պետք ա մի տեղ հավաքելնենց հավես ա կարդալը:
Նաիրուհի (25.07.2013)
Smokie (24.07.2013)
Հենց հիմա Մասիվում Գայի արձանի մոտ բոլոր տրոլեյբուսների վարորդները հավաքվում են գործադուլի։ Լրագրողներ, ակցիաների մասնակիցներ գնացեք աջակցելու և լուսաբանելու։
Աղբյուր՝
http://facebook.com/vatvarchapet/posts/225345640949541
StrangeLittleGirl (24.07.2013), Աթեիստ (24.07.2013)
ՄԻ հատ շատ կոպիտ սխալ ես թույլ տվել, բայց չեմ ասիՍերժը նախագահ չի, ՀՀԿ-ն ցվրվել ա, Հայաստանում ժողովրդավարություն ա, Գարեգին Բ-ն բանտում ա, 5000 դրամանոց կանայք թուրքիայում... աֆֆիրմացիայի եւ վիզուալիզացիայի միջոցով փորձում եմ նպաստել, որպեսզի ապագայում ստեղծվի այն իրականությունը որում ուզում եմ ապրել...աֆֆիրմացիայի կանոնների խախտում ա, դրա մասին չեմ ասի, էս պահին դա ինձ ձեռ չի տալիս
Բայց էն որ գրել ես Հայաստանում Ժողովրդավարություն ա, դրա համար քեզ հատուկ, առանձնահատուկ, ջերմախառն շնորհակալություն: Մերսի եղբայր:
![]()
Հայաստանը հզորանում է, շենանում է: Ես ապրում եմ հզոր, ապահով ու բարեկեցիկ Հայաստանում:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ