User Tag List

Էջ 11 55-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 151 համարից մինչև 165 համարի արդյունքները՝ ընդհանուր 812 հատից

Թեմա: Քաղաքային տրանսպորտ. նոր սակագին հուլիսի 20-ից

  1. #151
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,737
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեր շենքի տակ պեռաշկի էին ծախում՝ 80 դրամ, հիմա 120 են սարքել: Որոշել եմ վաղվանից գնամ, 80 դրամ տամ, պեռաշկին վերցնեմ ու թռնեմ: Թե մի բան էլ ասեն գլուխները ջարդելու եմ: Հերիք եղավ, բոլ եղավ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (22.07.2013)

  3. #152
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր շենքի տակ պեռաշկի էին ծախում՝ 80 դրամ, հիմա 120 են սարքել: Որոշել եմ վաղվանից գնամ, 80 դրամ տամ, պեռաշկին վերցնեմ ու թռնեմ: Թե մի բան էլ ասեն գլուխները ջարդելու եմ: Հերիք եղավ, բոլ եղավ:
    Իսկ ամեն օր առնում էի՞ր:


  4. #153
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչո՞ւ է Հայկոն հիմա որոշել հիշել ժողովրդին

    Դերասան Հայկ Մարությանն այս օրերին միացել է երիտասարդների պահանջին և պայքարում է 150 դրամ ուղեվարձի դեմ: Իսկ ինչու՞ է այժմ Հայկ Մարությանը հանդես գալիս ընդդիմադիր դիրքերից: Պարզվում է՝ նա այժմ խնդիրներ ունի «Արմենիա» հեռուստաընկերության ղեկավարության հետ: Խնդիրն այն է, որ հեռուստաընկերության տնօրինությունը չի պատրաստվում վճարել այնքան, որքան պահանջում է դերասանը: Հիմա նա որոշել է ընդդիմադիր կեցվածք ընդունել և այս անգամ դառանալ հասաարակության սիրելի: Իսկ զարմանալի է, թե ինչու՞ Հայկ Մարությանը հասրակության կողքին չեր տարիներ առաջ, երբ կրկին թանկացումներ էին, երբ մարդկանց վռնդում էին իրենց տնից և այդ տարածքներում կառուցվեց Հյուսիսային պողոտան: Ի դեպ, Հայկ Մարությանը այդ նույն Հյուսիսային պողոտայում ունի բնակարն: Ուղղակի պետք չէ սեփական ժողովրդի դժբախտության վրա ինքնագովազդով զբաղվել: Ինչու նա ժողովրդի խնդիրների մասին չեր խոսում այն ժամանակ, երբ գումար էր աշխատում դերասանություն անելով այն դեպքում, երբ լավագույն բժիշկներն ու մանկավարժները իրենից 10 անգամ ցածր աշխատավարձ էին ստանում: Հիմա, երբ իր միլիոններին հասնող աշխատավարձը կրճատվել է և արդեն «Արմենիա» հեռուստաընկերությունում չէ նա հիշել է ժողովրդին, տեսնում է թե ինչ ծանր վիճակում է ապրում ժողովուրդը:

    Կարեն Դավթյանի ֆեյսբուքյան էջի գրառումը:
    Աղբյուր` slaq.am


    Յախք արա, slaq.am-ը ինչպես միշտ իրա բարձունքում ա:

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (22.07.2013), Sagittarius (22.07.2013), StrangeLittleGirl (22.07.2013), Աթեիստ (22.07.2013)

  6. #154
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր` slaq.am


    Յախք արա, slaq.am-ը ինչպես միշտ իրա բարձունքում ա:
    յախք
    սաղ հեչ, կարդում եմ ու մտածում՝ բայց ինչու՞ ա Հայկօն տառասխալով գրած

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (22.07.2013), VisTolog (22.07.2013), Տրիբուն (22.07.2013)

  8. #155
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղբյուր` slaq.am


    Յախք արա, slaq.am-ը ինչպես միշտ իրա բարձունքում ա:
    Ռամշ ախպեր, խի՞ ես օրինակ էս էշությունը տեղադրում ստեղ... ես ուզում եմ դրական կողմը ասես տեղադրելու, բացասականներ ինքս լիքը տեսնում եմ: խի՞ ես նպաստում էդ չաթլա*ների view-ների ավելացմանը, որ ոգևորվեն ավելի չաթլա*ություններ գրեն: Կամ որ գիտես միշտ իրա <<բարձունքում>> ա. խի՞ ես կարդում, մեզ էլ դրդում որ կարդանք

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ARMbrain (22.07.2013), keyboard (22.07.2013), Sagittarius (22.07.2013), Աթեիստ (22.07.2013), Անվերնագիր (22.07.2013)

  10. #156
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ ախպեր, խի՞ ես օրինակ էս էշությունը տեղադրում ստեղ... ես ուզում եմ դրական կողմը ասես տեղադրելու, բացասականներ ինքս լիքը տեսնում եմ: խի՞ ես նպաստում էդ չաթլա*ների view-ների ավելացմանը, որ ոգևորվեն ավելի չաթլա*ություններ գրեն: Կամ որ գիտես միշտ իրա <<բարձունքում>> ա. խի՞ ես կարդում, մեզ էլ դրդում որ կարդանք
    կարևորը իրա գրառման մեջ հղումը չկար

  11. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    John (22.07.2013), VisTolog (22.07.2013), Աթեիստ (22.07.2013)

  12. #157
    Պատվավոր անդամ Second Chance-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.06.2007
    Գրառումներ
    1,143
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամբողջ ինտերնետը ողողված է չեմ վճարի 150 դրամ-ով, բայց այսօր բոլորը խելոք խելոք վճարում էին, փաստորեն դեմ լինողները նրանք են ովքեր իտերնետից առահասարակ չեն օգտվում թե?
    Love has an enemy, but it is already defeated!

  13. #158
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վահե-91-ի խոսքերից Նայել գրառումը
    կարևորը իրա գրառման մեջ հղումը չկար
    բայց ինքը մտել նայել ա չէ՞ +1 դիտում չէի նկատել որ հղումը չկա, էդ արդեն լավ ա, դրական բան գտնվեց)

  14. #159
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռամշ ախպեր, խի՞ ես օրինակ էս էշությունը տեղադրում ստեղ... ես ուզում եմ դրական կողմը ասես տեղադրելու, բացասականներ ինքս լիքը տեսնում եմ: խի՞ ես նպաստում էդ չաթլա*ների view-ների ավելացմանը, որ ոգևորվեն ավելի չաթլա*ություններ գրեն: Կամ որ գիտես միշտ իրա <<բարձունքում>> ա. խի՞ ես կարդում, մեզ էլ դրդում որ կարդանք
    Դրական կողմերից մեկը. եթե նույնիսկ նյութը slaq.am-ից ջնջեն, ստեղ կմնա ու կշարունակի իրանց դեմքը ցույց տալ:
    Երկրորդ, ոնց որ թե դու էլ հասկացար, որ սխալվեցիր ասելով, որ նպաստում եմ վյուերի ավելացմանը:
    Երրորդ, մեծ հաշվով անտարբեր եմ, թե ում վյուն ինչքանով ա շատանում, կարեւորը մարդիկ տեղեկացված լինեն, իմանան` որ լրատվամիջոցը ինչ ա:

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (22.07.2013), Chuk (23.07.2013), John (22.07.2013), Quyr Qery (23.07.2013), VisTolog (22.07.2013), Աթեիստ (22.07.2013), Տրիբուն (22.07.2013)

  16. #160
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երեւանի քաղաքապետարանը շարունակվում է հասարակական տրանսպորտի սպասարկման որակի ապահովման նկատմամբ իրականացվող մշտադիտարկումը: Այդ մասին քաղաքապետարանում կայցած աշխատանքային խորհրդակցությանն ասել է տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

    Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե նշվել է, որ կազմվել են 26 արձանագրություններ չնախատեսված վայրերում կայանում կատարելու, 8 արձանագրություններ՝ վարորդների ծխելու եւ 4 արձանագրություն էլ տրանսպորտային միջոցի անբավարար արտաքին տեսքի համար:

    Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է խստորեն վերահսկել տնտեսվարողների կողմից հասարակական տրանսպորտի սպասարկման պատշաճ որակի ապահովման պարտավորության կատարումը:

    «Մենք պետք է առավել խիստ եւ հետեւողական լինենք սպասարկման բարձր որակի ապահովման, մասնավորապես երթուղիների սահմանված չվացուցակների պահպանման եւ երեկոյան ու առավոտյան ժամերին անհրաժեշտ մեքենաքանակի ապահովման ուղղությամբ: Պետք է բացառել միկրոավտոբուսներով սահմանված նստատեղերից ավելի անձանց տեղափոխումը: Առաջիկայում կքննարկենք նաեւ համայնքային ենթակայության տրանսպորտային միջոցներում փորձանական տարբերակով միասնական տոմսի ներդրման ծրագրի կազմակերպման հնարավորությունը»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
    http://news.am/arm/news/163633.html

    գինն էլ դժվար էժանացնեն

  17. #161
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ու եթե էդ 3000-6000 դրամը քեզ համար «ընդամենը» 10-15 դոլար ա, 60 000 աշխատավարձ ստացողի համար դա իրա աշխատավարձի 5-10%-ն ա: Ոնց որ վերևում նշվեց, կարաս առանց ամեն օր խնձոր-բանան ուտելու ապրես, բայց ամեն օր երթուղային չնստելը բավական բարդ գործ ա աշխատող մարդու համար:
    Իսկ կարող ա՞ աշխատավարձը ցածր լինելու համար ա պետք բողոքել։ 60000 աշխատավարձ ստացողի ինչին է պետք տրանսպորտ։ Թող քայլի օրեկան 20 կմ։ Ինչի կարելի է խնձոր ու բանան չուտել, բայց առանց գազել խցկվելու կյանք չկա։ Ուշանու՞մ է գործից` թող շուտ արթնանա։

    Ես փող չունեցած ուսանող ժամանակս պոլիտեխնիկից մինչև Սովխոզ քայլում էի, կամ ավտոստոպ էի անում, տոմսը գրոշներ էր, բայց լինում էր էդ գրոշներն էլ չունեի։ Հիմա մտածում եմ, որ ասենք տոմսը էժանանար, իմ կյանքը դրանից ինչքա՞ն էր լավանալու։ Ես կգերադասեի բանան ուտել ու ոտքով քայլել, քան թե խցկվել հոտած գազելներ ու բանան չուտել։

    Հավանաբար մարդկանց մի մասը "ոտքով գնալը" մի այլ կարգի ստորացուցիչ բան է համարում, դա ավելի ստորացուցիչ է քան թե գազել խցկվելն ու 100 դրամ տալը, կամ վերջին 200 դրամով "էս ստացի, մեկն էլ կիջնի" հպարտորեն գոռալը (ինչ ապուշ սովորույթ ա)։
    Si vis pacem, para bellum

  18. #162
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    5,755
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող, երեկ աչքովս ընկավ, ինչ-որ կանգառներում մեծ մոնիտորներ են տեղադրել... աշխատո՞ւմ են դրանք, ցո՞ւյց են տալիս որ երթուղայինը երբ-ոնց, գիշերվա ժամի եմ տեսել, ուղղակի դատարկ <չվացուցակն> էր:

  19. #163
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,474
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Sagittarius-ի խոսքերից Նայել գրառումը
    Տրանսպորտի հարցով ամերիկյան փորձը վատագույն օրինակներից ա (չհաշված օդային տրանսպորտը): Երևանի համար կիրառելի ա միջին-խոշոր չափի (1-2 մլն) եվրոպական քաղաքների փորձը: Ու ընդհանրապես սոցիալական ոլորտում ԱՄՆ շատ թերություններ ունի:
    ԱՄՆը ընդհանրապես սոցիալական երկիր չի, որ վիզ չդնես, բոմժ կդառնաս ու կյանքդ կավարտես կամրջի տակ։ Ստիպված բոլորը վիզ են դնում, դրա համար երկիրը զարգանում է։
    Առավոտ ժամը վեցից մեքենաները փողոցներում վզվզում են, մարդիկ շտապում են։ Հայաստանում ժամը 6-ին բոլորը քնած են։ Ինչի՞ց ենք բողոքում։
    Si vis pacem, para bellum

  20. #164
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ժող, երեկ աչքովս ընկավ, ինչ-որ կանգառներում մեծ մոնիտորներ են տեղադրել... աշխատո՞ւմ են դրանք, ցո՞ւյց են տալիս որ երթուղայինը երբ-ոնց, գիշերվա ժամի եմ տեսել, ուղղակի դատարկ <չվացուցակն> էր:
    էս վերջերս չէին աշխատում, էն inernet explorer-ով որ ինետ չի լինում, բայց էջ ես փորձում բացես, այ էդ պատուհանն էր բերում
    աշխատելուց էլ խ.զ. եսիմ ինչ էր ցույց տալիս

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (22.07.2013)

  22. #165
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Վիշապ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ կարող ա՞ աշխատավարձը ցածր լինելու համար ա պետք բողոքել։ 60000 աշխատավարձ ստացողի ինչին է պետք տրանսպորտ։ Թող քայլի օրեկան 20 կմ։ Ինչի կարելի է խնձոր ու բանան չուտել, բայց առանց գազել խցկվելու կյանք չկա։ Ուշանու՞մ է գործից` թող շուտ արթնանա։

    Ես փող չունեցած ուսանող ժամանակս պոլիտեխնիկից մինչև Սովխոզ քայլում էի, կամ ավտոստոպ էի անում, տոմսը գրոշներ էր, բայց լինում էր էդ գրոշներն էլ չունեի։ Հիմա մտածում եմ, որ ասենք տոմսը էժանանար, իմ կյանքը դրանից ինչքա՞ն էր լավանալու։ Ես կգերադասեի բանան ուտել ու ոտքով քայլել, քան թե խցկվել հոտած գազելներ ու բանան չուտել։

    Հավանաբար մարդկանց մի մասը "ոտքով գնալը" մի այլ կարգի ստորացուցիչ բան է համարում, դա ավելի ստորացուցիչ է քան թե գազել խցկվելն ու 100 դրամ տալը, կամ վերջին 200 դրամով "էս ստացի, մեկն էլ կիջնի" հպարտորեն գոռալը (ինչ ապուշ սովորույթ ա)։
    Է թող բողոքեն: Ես ասում եմ չբողոքե՞ն:
    Դե նայած մարդն ինչ աշխատանք ա կատարում ու ինչ զբաղվածություն ունի: Մեկ-մեկ էդ 20կմ-ի ժամանակը չկա: Մեկը ես հավեսով կքայլեի, ինձ շատ չկա, բայց իմ ձենը տաք տեղից ա գալիս. իմ ծնողները կենտրոնում են ապրում, ինձ պետքական բոլոր կառույցներն էլ կենտրոնից հեռու չեն:

    Ոտքով գնալը ոչ մեկի համար էլ ստորացուցիչ չի, ուղղակի շատերի համար ժամանակի անտանելի ծախս ա: Մի հատ պատկերացրու առավոտը էրեխեքին դպրոց տանող, հետո քաղաքի մյուս ծայրը աշխատանքի շտապող ծնողին կամ ծանր հերթապահությունից դուրս եկած ու տան մասին երազող բժշկին: Հազար ու մի բան կարաս գտնես:

    Հլը թոշակառուներին վերցրու: Էդ խեղճ տատիկ-պապիկներն ո՞նց օրը 20 կմ քայլեն: Կասես՝ թող տանը նստեն: Է հետո՞: Էդ մարդիկ տեղից ամեն կողմից տուժած են, մի հատ էլ տանը նստեն, դուրս չգա՞ն:

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    boooooooom (22.07.2013), CactuSoul (22.07.2013), Chuk (23.07.2013), John (22.07.2013), Աթեիստ (22.07.2013)

Էջ 11 55-ից ԱռաջինԱռաջին ... 78910111213141521 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հասարակական տրանսպորտ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Երևան
    Գրառումներ: 71
    Վերջինը: 22.12.2018, 16:13
  2. Քաղաքային լեգենդները Հայաստանում
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 20
    Վերջինը: 27.03.2016, 20:03
  3. Գրառումներ: 26
    Վերջինը: 10.11.2013, 10:59
  4. Հանրահավաք Հուլիսի 4-ին
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 198
    Վերջինը: 05.07.2008, 23:56
  5. TV Տրանսպորտ
    Հեղինակ՝ Adam, բաժին` Երևան
    Գրառումներ: 15
    Վերջինը: 28.11.2007, 23:13

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •