Վերջերս Ռումինիայում էի։ Մի անգամ տաքսիստը, ով բավական լավ անգլերեն էր խոսում, պատմում էր, որ իրենց լեզուն շատ ընդհանրություններ ունի իտալերենի ու ֆրանսերենի հետ, ասաց․ "բայց ժողովուրդը չէ, լավը չի, լիքը կեղտոտ մարդիկ կան վերին խավից սկսած, ստորիններով վերջացրած"։ Չգիտեմ, դա հայրենասիրության ճիշտ դրսևորում էր, թե սխալ, բայց ես տհաճորեն զարմացա՝ մարդ է՞լ օտարերկրացու մոտ, ում մի քանի րոպե է ճանաչում, այդպես արտահայտվի իր ազգի մասին։ Անգամ եթե ճիշտ է ասում։
boooooooom (14.04.2014), Malxas (21.12.2012), Valentina (22.12.2012), Այբ (15.07.2013), Ուլուանա (21.12.2012)
Շատ գծեր կան բնորոշ մեր ազգին, որը իմ դուրը չի գալիս: Օրինակ՝ մեր հայերին էլ է շատ հատուկ, որ օտար ազգի ներկայացուցիչների մոտ հայերին վատաբանում են և ասում են, որ իրենք իրենց հայ չեն համարում, շատ դժգոհ են, որ հայ են և նման բաներ: Իսկ քո հայրենակցի ու ազգության մասին էդպես խոսելն էլ նույն է, եթե ասես, թե շատ դժգոհ ես քեզ կյանք պարգևած ծնողից: Օտարն էլ հաստատ քեզ չի հարգի ոչ թե նրա համար, որ քո ազգությունը չի սիրում, այլ առաջին հերթին չի հարգի քեզ, որ նման բան ես ասում:
Մենք Ռուսաստանում մի հատ բարկամ ունենք, որի կինը ռուս է: Անցած ամառ մեր էդ բարեկամը կնոջ հետ եկել էր Հայաստան: Մի անգամ էդ կնոջ հետ զրուցում էինք, էդ կինը սկսեց իմ մոտ բողոքել, որ որոշ հայեր շատ հետամնաց մտածելակերպ ունեն, բռի են և նման բաներ:Ես ինքս, թեև մեկ-մեկ քննադատում եմ մեր հայերին (չմանրանամ, թե ինչի համար), բայց մեր ռուս հարսի մոտ մի բան էլ ես ինձ վիրավորված ցույց տվեց, որովհետև նրա քննադատական խոսքերը իմ ազգին էր վերաբերվում: Բնականաբար, ես պաշտպանեցի հայերի: Մի ամիս հետո էլ, երբ նրանք պատրաստվում էին գնալ, մեր ռուս հարսը ահագին հայերեն բառեր էր սովորել (ես էի սովորացրել):
Մենք կարող ենք դժգոհել մեր կառավարությունից, մենք կարող ենք դժգոհել մեր ապրելակերպից, մենք կարող ենք բողոքել ամեն ինչից, բայց եթե հարգում ենք մեզ, ուրեմն պիտի նաև հարգենք մեր հայրենքիը՝ իր թերություններով հանդերձ և երբեք չամաչենք մեր ազգային պատկանելիությունից:
Ի վերջո, ինչպես ծնողին չեն ընտրում, այնպես էլ ազգությունը և հայրենիքը չեն ընտրում:
Վերջին խմբագրող՝ Այբ: 15.07.2013, 14:35:
Jarre (15.07.2013), StrangeLittleGirl (15.07.2013)
Այբ (15.07.2013)
keyboard (15.07.2013)
պիտիով չի
կարելի ա և հայրենիքը չսիրել: կարելի ա և ասել, թե սա իմ հայրենիքը չի, ցվրվել ուրիշ երկիր: բայց դե էդ ուրիշ երկրում լիքը վրադ կղժժան, ոնց որ մեր առաջին կուրսեցիներից մի կիպրոսցի տղա, որն ամեն կերպ փորձում ա անգլերեն բրիտանական ակցենտով խոսել ու ամաչում ա իրա՝ Կիպրոսից լինելուց:
բայց մի հետաքրքիր բան էլ կա: ոչ մի ուրիշ ազգի մոտ չեմ տեսել, որ էսքան հայրենասիրությունից խոսան, ինչքան հայերի մոտ: ա դե թարգեք էլի, գործ արեք:
Շատ բաներ կուզենայի, որ փոխվեր, բայց դե՝ սա է...
Բայց իմ ասածը ի՞նչ է: Եթե ես դժգոհ եմ, ուրեմն պե՞տք է օտարի մոտ արտահայտեմ էդ դժգոհությունը և մի բան էլ նրա հետ վատ-վատ բաներ խոսեմ հայերի մասին: Ախր ես շատ հայերի գիտեմ, որոնք հենց էդպիսին են: Իմ մոտ, որ հայրենիքից են խոսում, ես չգիտես ինչի, էդ հայերին եմ հիշում:
Հայրենասիրությունը խոսքերի մեջ չէ: Իմ ասածով էլ ես ինչ-որ հայրենասիրություն չեմ փորձում քարոզել, ուղղակի ուզում եմ ասել, որ հայրենիքը չեն ընտրում: Եթե կարող ես փոխել, փոխիր, եթե չէ, գոնե օտարների մոտ մի վատաբանիր:
Jarre (15.07.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ