User Tag List

Ցույց են տրվում 151 համարից մինչև 161 համարի արդյունքները՝ ընդհանուր 161 հատից

Թեմա: Հայրենասիրության ճիշտ և սխալ դրսևորումներ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Սկսնակ անդամ Aynpes-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    23
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայրենասիրության ճիշտ և սխալ դրսևորումներ

    Այս թեման ինձ շատ է հետաքրքրում։ Խոստովանեմ, ես հաճախ ահավոր ամաչում եմ օտարների առաջ մեր հայրենասիրական որոշ սխալ և անհամեստ դրսևորումների համար։ Ես տեսնում եմ, թե մեր պարծենկոտությունը, ամեն ինչ հայերից, Հայաստանից բխեցնելու, ամեն ինչ հայերի և Հայաստանի հետ կապելու մարմաջը որքան տհաճությամբ է ընկալվում օտարների կողմից։ Մեր այսպիսի «հայրենասիրությունը», ըստ իս, հակառակ ազդեցությունն է գործում օտարների վրա՝ նրանց վանում է մեզնից և ստիպում մեզ ծաղրել ու արհամարհել։

    Խնդրում եմ քննարկել այս թեման այստեղ և նշել, թե ինչն է, ըստ ձեզ, հայրենասիրության ընդունելի դրսևորում, և ինչը՝ մերժելի, որից պետք է աշխատեն հայերը ձերբազատվել։

    Որպես մեկնարկ՝ ուզում եմ նշել որոշ բաներ սխալ հայրենասիրության մասին՝ ըստ իմ պատկերացման։

    Այն մտայնությունը, թե հայերս պետք է օտարների առաջ միշտ մեզ «սրբագրված» ներկայացնենք, միշտ լավ կողմից՝ չհիշելով, չխոստովանելով նաև մեր թերությունները («Ինչպե՞ս կարելի է օտարների առաջ մեր «խոհանոցային» աղբը ցույց տալ»), սխալ է և ոչ միայն չի նպաստում մեր ազգային պատկերի՝ օտարների կողմից դրական ընկալմանը, այլ հակառակը՝ մեր մասին ավելի վատ տպավորություն է թողնում նրանց վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև որքան էլ մենք փորձենք ինչ-որ բան թաքցնել, աշխարհը շատ փոքր է, մենք էլ թաքստարանում չենք, որ օտարները չճանաչեն մեզ, սեփական աչքով չտեսնեն մեզ կամ մեր մասին գոնե չկարդան։ Մենք հավանաբար բարդույթավորված ազգ ենք, ունենք անլիարժեքության խնդիրներ (որոնք, դժբախտաբար, շատ լավ տեսանելի են օտարներին, և նրանք այդ մասին նշում են)։

    Ահավոր զզվում եմ, երբ որևէ օտարի, ով այցելել է Հայաստան, հայերը սկսում են ժպտալով հարցնել. «Ի՞նչ կարծիք ունեք հայ ժողովրդի մասին»։ Է ի՞նչ պիտի ասի այդ օտարը։ Եթե նույնիսկ վատ կարծիք էլ կազմած լինի, պիտի հաճոյական բաներ ասի, չէ՞։ Լրի՛վ ավելորդ ու անտեղի հարց։ Բայց մենք առանց դրա չենք կարող։ Մենք նման ենք այն աղջկան, ով գեղեցիկ է, բայց բարդույթավորված և ցանկություն ունի շարունակ լսելու օտարներից, թե ինքը որքան գեղեցիկ է, թե չէ իրեն շատ դժբախտ կզգա։

    Արդեն իմ ջղերի վրա է ազգում շարունակ կարդալն ու լսելը, որ մենք ամենաառաջին քրիստոնյա ժողովուրդն ենք, և հենց այսպես էլ մեծավ մասամբ ասում են հայերը օտարներին։ Գոնե միշտ հիշեն ասել, որ առաջին պետությունն ենք, որ պետականորեն ընդունել է այս կրոնը։ Թե չէ առաջին քրիստոնյա ժողովուրդը հաստատ մենք չենք և չարժե օտարներին այսքան անհամեստ երևալ։

    Հավանաբար, շատերդ գիտեք, որ Հերման Հեսսեն մի պատմվածք ունի՝ «Մասսագետների մոտ», որը հայերի մասին է։ Այս պատմվածքը թարգմանվել է նաև հայերեն։ Այն շատ վաղուց է գրվել, բայց պատկերը նույնն է, ինչ այսօր և կարծես այսօր գրված լինի։ Հեսսեն փաստորեն ծաղրում է մեր անհամեստ հայրենասիրությունը։ Եվ այս պատմվածքը շատ լավ ցույց է տալիս, որ օտարները շատ լավ էլ տեսնում են ամեն ինչ, և մեր ջայլամային վարքը պարզապես անիմաստ է։

    Ո՞րն է մեր այսպիսի ազգային անհամեստության պատճառը, և ինչո՞ւ, զարմանալիորեն, հայերի մեծ մասը դա չի տեսնում, որպեսզի դրանից ձերբազատվի։ Եվ ի՞նչ կարելի է անել ավելի առողջ և արժանապատիվ հայրենասիրություն դրսևորելու և դիմացինի մեջ զզվանք չհարուցելու համար։

  2. Գրառմանը 19 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (10.09.2012), CactuSoul (11.09.2012), Chuk (10.09.2012), einnA (11.09.2012), ivy (10.09.2012), Lílium (15.07.2013), Lion (10.09.2012), Malxas (10.09.2012), Quyr Qery (10.09.2012), StrangeLittleGirl (12.09.2012), Tig (10.09.2012), VisTolog (10.09.2012), Աթեիստ (10.09.2012), Լեո (10.09.2012), Ձայնալար (10.09.2012), Մինա (17.04.2014), Ուլուանա (10.09.2012), Տրիբուն (12.09.2012), Ֆոտոն (10.09.2012)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 35
    Վերջինը: 22.07.2014, 00:20
  2. Արդյո՞ք ճիշտ է ...
    Հեղինակ՝ Գանգրահեր, բաժին` Հեռուստատեսություն, Ռադիո, Տպագիր մամուլ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 12.02.2011, 13:12
  3. Ո՞րն է ճիշտ ապրելակերպը
    Հեղինակ՝ Vahram, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 49
    Վերջինը: 03.05.2010, 12:01
  4. Սխալ տեղում, սխալ ժամանակ
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 09.06.2008, 02:51

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •