boooooooom (16.04.2014)
boooooooom (16.04.2014), Jarre (16.04.2014), Lílium (16.04.2014), Mephistopheles (16.04.2014), Rammstein (16.04.2014), Ափրիկյան (16.04.2014), Ռուֆուս (16.04.2014)
Լարո, շնորհակալ եմ պատասխանի համար։
Հայրենիքը ծովից ծով Հայաստանի տարածքն է՞, թե՞ էն տարածքը որը եղել է իմ ծննդյան պահին։ Թե՞ էն տարածքը որում հիմա տեղակայված է Հայաստանը։Առաջինի դեպքում դա պատմականորեն փոխանցված այն տարածքն է, որտեղ ապրում է տվյալ ազգը
Իսկ ո՞րն ա էտ ինքնությունը։ Ի՞նչ առանձնահատկություններ և արտահայտումներ ունի այն։ Ո՞վ է սահմանել այդ ինքնությունը։ Ի՞նչ չափանիշներով է այն սահմանվում։Հոգևոր առումով դա ժողովրդի ինքնությունն է:
Հարցերը անկեղծ եմ տալիս։ Ուղղակի հետագա քննարկումների համար ուզում եմ հասկանալ «հայրենիք» հասկացության քո ընկալումը։
Ու մի բան էլ։ Ես ցավով նկատեցի, որ քեզ համար հայրենիքը տարածքն է և ժողովուրդը, բայց ոչ մարդը՝ անհատը։ Իմ կարծիքով հենց էտ պատճառով էլ մենք սիրով ու պատրաստակամորեն ոչնչացնում ենք անհատներին ու մարդկանց հանուն ինչ որ վերացական ու ռացիոնալ սահմանում չունեցող հասկացությունների։
http://youtu.be/v1xwcVMchtU
Առաջին կես րոպեի չափ հատվածը
Հ.Գ. Ես՝ որպես ֆաշիստի համարում ունեցող, զերծ եմ մնում էս թեմայում կարծիք հայտնելուց։
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Իսկ քո կարծիքով հայերանսեր մարդը ի՞նչ հատկանիշներ ունի։ Ի՞նչ պիտի անի, որ հայրենասիրությունը երևա։
Նշել էի, որ հայրենասիրության հետ կապ ունի էն ամենը, ինչ զգում ես, Հայրենիքի հանդեպ սրտացավությունը հայրենասիրություն ա. պաշտպանել, արդարացնել, չփչացնել, չքանդել, չավերել, չկողոպտել, ... կարելի ա էլի շարունակել։
Հայրենասիրությունը մանր քայլերն են՝ ընտանիք, երեխաներ .. արժանի մարդ տեսակի դաստիարակություն, շրջապատում մարդ, օրինական քաղաքացի լինելու կարողություն .. ու էս ամենը պիտի անենք յուրաքանչյուրս, պիտի սկսենք մեզնից։ Ու ամեն մեկը իր սեփական, հայրենասիրական պահվածքով պիտի օրինակ ծառայի դիմացինին, պիտի հասկացնի, որ ուղղակի բողոքել, որ երկիրը երկիր չի, կամ հայը որակազրկվել ա, էտ չի փրկի, որովհետև մի հայ էլ ինքն ա, պետության լավ կամ վատ մակարդակի մի մասնիկ էլ ինքն ա։ Պաշտպանել հային հայից - ավելի ճիշտ՝ պաշտպանել/բացատրել հային։
John (16.04.2014)
Իմ համար իմ հայրենիքը ծովից ծով Հայաստանի տարածքն է:
Ինքնությունը.... ցույց է տալիս թե որտեղից եմ ես սերում, ով եմ, որտեղից եմ եկել...
Ես էլ փորձում եմ անկեղծ պատասխանել, չնայած դժվարությամբ եմ պատասխանում. չեմ կարողանում մտածածս արտահայտել կամ ճիշտ արտահայտել
Ճիշտ ասած լավ չհասակացա ինչ էիր ուզում ասել...
Վերջին խմբագրող՝ laro: 16.04.2014, 20:08:
Jarre (16.04.2014)
Ոչ ավել, ոչ պակաս
Քու տունը շինվի, էս մի կտորը չենք կարում խելքի բերենք, սարքենք նամուսով հայրենիք, դու ուզում ես թազա պարտքերի տակ մտնես:
Մեր թեժ հայրենասերները նենց են արել, որ հայերի մեծ մասը սրտանց հիմա ծովից-ծովի փոխարեն հայրենիք համարում Վլադիվաստոկը՝ Խաղաղ օվկիանոսի ափին: Մարդ մեկ-մեկ մտածում ա, ոնց անենք էս հայրենասերներից պրծնենք, որ կարանանք երկիրը երկիր սարքենք, անունն էլ հայրենիքի փոխարեն դնենք Թոշիբա խոսքի:
boooooooom (16.04.2014), Mephistopheles (16.04.2014), Վիշապ (16.04.2014)
Ինձ համար իմ հայրենիքը իմ դիվանն ա իրա բարձերով ու ադյալով հանդերձ։ Շատ էլ որ ես իրենից չեմ սերում, բայց ես որ գործից կամ երկար ճանապարհորդությունից հոգնած տուն եմ գալիս, իմ հավատարիմ դիվանը միշտ սպասում է ինձ, հանգստացնում է, ջերմացնում է։ Խնդրում եմ ինձ բացատրեք, թե ինչ է ինձ տալիս ծովից ծով Հայաստանը, ու խի պիտի ես այն… իմ դիվանից ավելի շատ սիրեմ ... ։Ճ
Մի խփեք կամ հայհոյեք, բացատրեք, կհասկանամ։
Si vis pacem, para bellum
Վիշապ (16.04.2014)
Իմ մեջ էդ արմատացած ա դա. ես էդ ամենը մերն եմ համարում. Կարող ա դա նրանից ա, որ անընդհատ իմ մեջ արմատացրել են էն զգացումը, որ մեր հողերն են, մերն են: Բայց մեկ ա իմ «պատկերացումների» հայրենիքի մեջ մտնում ա նաև արմ. Հայաստանը, ԼՂՀ-ն, Զանգեզուրը, Ջավախքը.....ու եթե պետք լինի ես ամեն թիզ հողի համար կպայքարեմ:
Իմ կարծիքով եթե մի օր Հայասատանի վիճակը շատ ավելի վատ լինի քան ներկայում է՝ ենթադրենք պատերազմ լինի, էն մարդիկ ովքեր հետ կգան պաշտպանելու իրենց հողը ավելի շատ հայրենասեր կլինեն, քան նախկինում մնացած ու էդ պահին փախչողները: Ամեն ինչ հարաբերական ա. արտագաղթող կա, հազար հատ մնացող արժի ու պակաս հայրենասեր չի (եթե ոչ ավել) քան մնացածները:
Վերջին խմբագրող՝ laro: 16.04.2014, 20:40:
Որ ասում ես «մերն են», ու՞մ նկատի ունես։
ա. զտարյուն հայերին, որոնց նախնիները մինչև 7 պորտ զտարյուն հայեր են (հայ ռասսայի ներկայացուցիչներ)
բ. բոլոր այն մարդկանց, որոնք իրենց հայ են համարում, բայց մեկումեջ ասենք ծագումով ուզբեկ են
գ. մարդկանց, որոնք հայերեն գիտեն, ու գոնե մի ծնողը զտարյուն հայ է
դ. ՀՀ քաղաքացիներին, որոնք ունեն ՀՀ վավեր ու ժամկետը չանցած անձնագիր
ե. քեզ ու քո բարեկամներին և/կամ հարազատներին
Si vis pacem, para bellum
Տրիբուն (16.04.2014)
Ու նենց վերը ասված ջերմությունն եմ զգում, երբ որ ասում եմ արմ. Հայաստան: Երազում եմ էնտեղ լինել ու դրոշս բարձրացրած նկարվել Անիի փլատակների մոտ, էդ խաբված տուրիստներին էլ ասեի որ էդ մերն ա, եկեղեցիների վրա փորագրվածն էլ հայերեն ա, մեռած լեզու չի...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ