Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
Նարինէ, Ու քեզ իզուր ա թվում, թե կանանց իրավունքների ցույցերը օդից են անում:

Ոչ մի դեպքում վերջին խոսքը տղամարդունը չէ: Ո՞վ հորինեց դա: Այ հենց դրանից են լիքը խնդիրներ սկսվում: Վերջին խոսքին պետք ա համատեղ ջանքերով հասնել, որովհետև հենց մեկին արտոնվում ա դրա իրավունքը, դա անպայման չարաշահվում ա:
-__-


Հարգելի StrangeLittleGirl ջան, Ակնհայտ ա, որ դուք զուտ մարդասիրական դրդրումներով եք էս հարցը քննարկում, և իմ առաջին մեկնաբանությունը գլոբալ էի գրել, ոչ թե ձեր մասին, եթե բանը դրանումն է: Ես ծավալվեցի առհասարակ կնոջ ազատականացման թեմաներով, ոչ թե էս հարցում: Բա էտ կազմակերպությունները թող լուծեն հարցը, էլ ինչի՞ են ցույց կազմակերպում:

Կոնկրետ, առանձին դեպքն ուրիշ ա, ես խոսում եմ , թե ընտանիքի ինչպիսի մոդելը կխթանի մեր հայկական ընտանիքի, օջախի պահպանմանը: Հայրիշխանություն առհասարակ Հայաստանում եղել ա մինչև խորհրդայնացում: Դրանից հետո էդպիսի դեպքերը ԽԻՍՏ ՀԱԶՎԱԴԵՊ ԵՆ, գրեթե ՉԿԱՆ: Այսինքն՝ հիմա դրան վերադառնալը ԱՆՀՆԱՐԻՆ է գործնականում: Իմ մոդելը վերևի մեկնաբանությանս մեջ նշել եմ: Խոսքս սրա մասին էր, ոչ թե կոնկրետ օրինակների, որոնք չեմ էլ կարդացել...

ԻՍկ թե ինչ ա ինձ իզուր թվում, ինչ չէ, թող իմ հայեցողությանը:

Աչքիս մեր առողջ բանավեճը միևնույնն է ընդհանուր հայտարարի մեզ չի բերելու, առաջարկում եմ էսքանով սահմանափակվենք: Ինչ արած, Ես մնամ իմ կարծիքին, դուք ձեր

Ցույցի գործում ի սրտե հաջողություններ եմ ցանկանում:


Շատ ուրախ կլինեի, եթե ծանոթանայիք այս նյութի հետ՝ http://armenology.bnaban.am/%D5%B0%D...0%D6%81%D5%A8/


Ամենայն բարիք: