-Որ փողոցում տենաս, հանկարծ չասես խոզ
-Ինչի՞
-Կարող ա չճանաչեմ ու լավ չլինի
-Որ փողոցում տենաս, հանկարծ չասես խոզ
-Ինչի՞
-Կարող ա չճանաչեմ ու լավ չլինի
Վոլտերա (20.06.2013)
Մարդկյաին ցեղին պատկանող համարյա բոլոր գոյակները սովորաբար իրանց ընկալումը համարում են միակ հնարավորը։
Նրանք նաև դա համարում են միակ ճշմարիտը ընկալում։ Ինչպես իրենք են ասում ՝ «միակ և ճշմարիտը»։
Սովորաբար նրանք դա ցանկանում են փաթաթել դիմացինի վզին։ (Կան փաթաթման տարբեր եղանակներ։ Ոմանք փաթաթում են գեղեցիկ և հաճելի, էնքա՜ն հաճելի, որ ոմանց մոտ նույնիսկ կարիք ա առաջանում էտ պրոցեսը իրանց վրա միանգամ ևս զգալու։ մինչդեռ մյուսները ներվայնացնող ու շատ անտակտ են դա անում)
Երևի տաղանդը նրանումն ա կայանում, որ փաթաթողը կարողանում ա համոզել, որ դա իրանց ընկալումն ա։ Այսինքն քոնը դարձնում ես իրանցը ու իրանք վստահ են, որ դա իրանց ընկալումն ա, իրանց գաղափարն ա, ու իրանք տարվում են էտ գաղափարով, նվիրվում են էտ գաղափարին, սիրում են էտ գաղափարը, ապրում են դրանով, շնչում։ Պատրաստ են անգամ իրար գետին հավասարեցնել, կոկրդ կրծել, կյանք խլել։ Կամ գուցե մի ակնթարթ կարծիք են հայտնում ՝ քո կարծիքը՝ վստահ լինելով, որ դա իրանց կարծիքն ա։
Ու կապ չունի հարցը կինոյին ա վերաբերվում, երաժշտությանը, մարդկանց, արվեստին, կրոնին, քաղաքականությանը, գիտությանը.... Էտ հեչ կապ չունի։ Կապ ունի երևույթը։
Alphaone (20.06.2013), Chilly (20.06.2013), einnA (21.06.2013), enna (20.06.2013), Ripsim (20.06.2013), Smokie (20.06.2013), Stranger_Friend (20.06.2013), Tig (20.06.2013), Դատարկություն (20.06.2013), Ռուֆուս (20.06.2013)
Հիշել եմ.
Էն որ բակում խաղում էինք, մեկ էլ որոշում էինք բոյերով չափվել, կանգում էինք իրար կողք, երեխեքից մեկնումեկը խելոք ձայնով ասում էր, որ մեկ ա բոյը ուսերով ա որոշվում, ու էտ իրար կողք կանգնածներից մեկը նենց թեթևակի ուսերը բարձրացնում էր![]()
Չէէ՜,ես ոնց քցում-բռնում եմ ես էս նումերոլոգիայի մեջ գժվելու եմ:
Իմ թիվը =1
Անվանս թիվը =1
Նոր ակումբի գրացման էլ հաշվեցի,էլի մեկա
09.04.2013=9+4+2+1+3=19=1+9=10=1+0=1
լրիվ պատահական...![]()
ահա և ես, իմ լիքը թերություններով, բռնկուն բնավորությամբ, էմոցիոնալ անկայությամբ.........
- Հա, դու ծայրահեղությունների հանրագումարն ես, ու ամենաանկեղծը իմ ճանաչած մարդկանցից: Սիրում եմ թերություններով մարդկանց:
Պատրաստվիր ավելի լավ, քան անհրաժեշտ է ու թող, որ ամեն ինչ իր հունով ընթանա:
սոված գայլերի ոհմակի նման հավաքվում ենք Ակումբում ու սպասում, որ մեկը գրառում անի մտնենք կարդանք...
իսկ դրսում հաճելի զով եղանակ է. իսկական զբոսնելու եղանակ
տո լավ էլ արել եմ է՜, հա բա չէ քո նմանուզում էի, արեցի
կարաս երեխու պես էլ նեխանաս
ես հո քո պես խելացի չեմ, որ լռության մեջ բան որոշեմ, կամ էլ թե մի երկու նախադասությունից բան հասկանամ, էն էլ միանգամից
հ.գ.![]()
փոփոխություն,,,,
Հնարավոր է չես կարող միայնակ մեծ գործ անել, բայց կարող ես գտնել նրանց, ովքեր նույնպես այդ գործում օգնության կարիք ունեն:
Իսկ այդպիսի մարդիկ միշտ կան.
Չնայած դժվար են գտնվում
Սրիկա է մարդը, եթե նա ապրում է, երբ ապրելն իսկ անհնարին է.
Եվ սրիկա է նա, ով նրան դրա համար սրիկա է անվանում...
երբ մաման քեզ գրկումա ու պաչիկա անում երեսդ, էդ երկնային պահա՜....
ինձ թվումա ապրելու տարիներս տասնապատիկ երկարում են ....
ինչ լավա ունեմ քեզ մա՜մ....![]()
ասումա պետքա չ՛դժգոհես, որ լավ լինի ամեն ինչ!!!
....բլա, բլա, բլաաա՝
Մի ժամանակ երևակայում էի, թե մարդիկ հիմնականում երկու կարգի են՝ հոսքագծի արտադրանք ու այսպես ասած հանդմեյդ, հետո հասկացա, որ չէ, լրիվն էլ հոսքագծի արտադրանք են, ուղղակի ոմանք խոտան են ինձ նման...
Ես զզվում եմ ,որ մարդիկ շատ կամաց/1/ են խոսում ,համ էլ զզվում եմ,որ մարդիկ շատ բարձր են/2/ խոսում:
Առաջինների մի մաս կա,որ թվումա, թե իրան թանկացնումա դրա համարա կամաց խոսում:
Մյուս մասը ,որ խոսումա ,քեզ թվումա,թե դու խլացել ես ու ամաչում ես նորից հարցնես:
Երկրորդերի առաջին մասը չոբանի տպավորությունա թողում,իսկ մյուս մասը լսողության հետ խնդիրներ ունի:
<<Բարձրախոս կուլ տված>> մարդկանց հետ շփվելը <<հանցագործությունա>>
,որովհետև մի երկու օր գլուխդ բողոքումա...
Իմ քաղաքում մարդկանց ստվար բազմությունը բաղաձայնա,պահեր կան ես էլ իրենց հետ հավասար բարձր եմ խոսում,որ ինձ լսեն
Հ.Գ.Կամաց խոսողների մի փոքր մաս կա,որոնց խոսելը նույնքան հաճելիա,որքան մեղմ քամին...![]()
Վերջ: Ընդունվել եմ ժողովուրդ![]()
Alphaone (21.06.2013), Ambrosine (23.06.2013), Arpine (22.06.2013), CactuSoul (21.06.2013), Chilly (22.06.2013), einnA (21.06.2013), enna (21.06.2013), erexa (23.06.2013), Freeman (23.06.2013), Jarre (22.06.2013), Lusina (21.06.2013), Meme (21.06.2013), Peace (22.06.2013), Rammstein (22.06.2013), Smokie (21.06.2013), Srtik (22.06.2013), StrangeLittleGirl (21.06.2013), Stranger_Friend (21.06.2013), ԱնԱիդա (21.06.2013), Դատարկություն (21.06.2013), Լեդի Վարդ (21.06.2013), Լուսաբեր (24.06.2013), Մինա (23.06.2013), Նաիրուհի (22.06.2013), Նիկեա (22.06.2013), Ուլուանա (22.06.2013), Ռուֆուս (21.06.2013), Վահե-91 (22.06.2013)
Երբ զգում ես, որ արդեն ամեն ինչից հոգնել ես, թեկուզ աշխարհը շուռ գա, արդեն մեկ է դառնում:
Թող լինի այն, ինչ լինելու է...
Meme (21.06.2013), Stranger_Friend (21.06.2013), Vardik! (25.09.2013), Մինա (23.06.2013), Նիկեա (22.06.2013)
Հայոց լեզվի քննության էի:
Ընդհանրապես ոչինչ չէի պարապել, բայց համոզված էի՝ դպրոցի գիտելիքներով ու մի քիչ էլ պտտական շարժում կռուտիտ կատարելով, գերազանցս կստանայի: Նամանավանդ՝ դասախոսս մեղմ ասած չէր փայլում իր լեզվի իմացությամբ:
Ասում էր՝ արևն ու լուսինը վերացական գոյականներ են, որովհետև դրանց չես կարող դիպչել:
Իսկ գրականության դասերին նույն բանաստեղծությունը կարելի էր արտասանել որպես Չարենցի, Սևակի, Սահյանի ու Իսահակյանի ստեղծագործություն, իսկ ինքը չէր հասկանա: Կուրսեցիներիցս մեկն էլ Մեսչյանի սիրահար լինելով, բոլոր երգերն անգիր գիտեր, ու ցանկացած հեղինակի անցնելիս, Մեսչյան էր արտասահանում: Դասախոսս գլխով էր անում ու ասում. «Լավն է մեր Չարենցը:»
Ու էս ամենից հետո մեր դասախոսը մեզ՝ ֆիզֆակի «սպեց» խմբին, բթերի հավաքածու էր համարում և ուղարկում, որ ռոմանոյի աղջիկներից խելք ու շնորհք սովորենք:
Ինչևէ, բոլոր հարցերին պատասխանեցի, անցա նախադասության վերլուծությանը: Հասա նախադասության «շիրան ծորում էր կավե կարասից...» հատվածին, ու ասում եմ, որ «շիրա» բառը ենթական է, ինքը կպած ասում է՝ չէ որ չէ: Հարցնում եմ լավ, եթե ենթակա չէ, բա ի՞նչ է, ինքն էլ պատասխանում է, որ հանգման անուղղակի խնդիր է: Ես իրեն փորձում եմ ապացուցել, որ շիրան ենթական է, գործողություն կատարողը, իսկ ինքը իր մեծ գլուխն է թափ տալիս: Վերջում էլ ասում է, թե քսան կդնեի, բայց որ նախադասությունը սխալ վերլուծեցիր՝ 19:
Չէ, ես ընդունում եմ, որ գերազանց հայոց լեզու չգիտեմ, բայց ենթական ու ստորոգյալը առաջին դասարանից էլ կարողանում եմ գտնել:
Տխուր է...
Վերջին խմբագրող՝ Ruby Rue: 22.06.2013, 01:39:
Alphaone (22.06.2013), armen9494 (31.07.2013), CactuSoul (22.06.2013), Chilly (22.06.2013), enna (22.06.2013), Rammstein (22.06.2013), Smokie (22.06.2013), Srtik (22.06.2013), StrangeLittleGirl (22.06.2013), Stranger_Friend (22.06.2013), Արևհատիկ (30.06.2013), Մինա (23.06.2013), Նաիրուհի (22.06.2013), Ներսես_AM (22.06.2013), Նիկեա (22.06.2013), Ուլուանա (22.06.2013), Ռուֆուս (22.06.2013), Վահե-91 (22.06.2013)
Այս պահին թեմայում են 7 հոգի. (0 անդամ և 7 հյուր)
Էջանիշներ