Արամ ջան, դա էլ երևի հավի պլացեբոն է...
Իսկ եթե լուրջ, կյանքումս եղել են մարդիկ, ովքեր կենդանիների վրա ինչ-որ յուրահատուկ էներգետիկ ազդեցություն են գործել: Տարիներ առաջ մի ընկերուհի ունեինք, ում յուրաքնչյուր հանդիպած շուն մոտ էր վազում ու մեջքի վրա, չորս թաթը վեր ցցած, պառկում էր ոտքերի տակ
Կինս էլ ինչ-որ լրիվ այլ կերպ է ազդում կենդանիները վրա... Այ մասին կարող ես նայել այստեղ. http://www.akumb.am/showthread.php/60784 (տես "Ճանճը"):
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Արէա ջան, շատ է ուրախացնում ինձ այն, որ ճիշտ ես մոտենում հարցին, - ավելացնեմ՝ իմ տեսակետից ճիշտ, որ հիմա էլ ճիշտ ու սխալի կռիվ չտանք... Ամբողջ գիտակից կյանքումս չեմ սիրել հերքել այն, ինչ չգիտեմ, և ինձ թվում է, դու էլ ես այդպես վարվում: Դա նշանակում է, որ սիրում ես փնտրել ու պատասխանները գտնել ինքդ, չհիմնվելով ուրիշների ասածի վրա: Հնարավոր է նաև, որ ինչ-որ բանի մասին կարծիք կազմելիս կարողանում ես ազատվել ստերեոտիպերից: Կամ Պատրանքներից:
Այս թեման բացելու հիմնական նպատակներից մեկն էր հենց Պատրանքների մասին խոսելը...
Եվ կրկնակի ճիշտ ես, երբ ասում ես, որ մի բան էն չի: Ես քեզ ուրախությամբ կասեմ, թե իմ հասկացածով՝ ինչը "էն չի": Ուրախությամբ, քանզի քո այս գրառումից հասկացա, որ դու չեց համարի, որ իբր ես քեզ ինչ-որ բան եմ քարոզում:
Ես կարծում եմ, որ "էն չի" մեր ով և ինչ լինելու մասին մեզ հասցրած ինֆորմացիան...
Ճիշտ ես, եղբայր: Ես ոչ մեկի առջև ոչ մի պարտականություն չունեմ: Եվ երդում էլ չեմ կերել, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան բացատրեմ կամ ապացուցեմ:Ինչ վերաբերվում ա թեմային: Սամ ջան, չեմ կարծում, որ դու կարող ես, կամ պարտականություն ունես որևէ մեկին որևէ բան բացատրելու, ապացուցելու:
Նախ. դու դրա պարտավորությունը չունես: Ոչ ոք քեզանից դա չի պահանջում, դու ես էդ պարտականությունը դրել քո վրա:
Եվ երկրորդ. չես կարողանալու: Որևէ մեկին, որևէ բան համոզել, ապացուցել չես կարողանալու, ու ծիծաղելի դրության մեջ ես քեզ դնելու, ու քո պատկերացրած ոչ կրոնը շարքային կրոնի մակարդակի ես իջեցնելու
Բայց ես պարտավորություն ունեմ իմ առջև, այո հենց ինքս եմ դրել ինձ վրա, առանց որևէ մեկի պահանջի. իմ գտած հարստությունը կիսել մերձավորներիս հետ:
Դուք իմ մերձավորներն եք: Որովհետև:
Ինչի մասին խոսում եմ, իմ հարստությունն է: Որովհետև:
Որովհետև գտածս շուռ տվեց իմ բոլոր պատկերացումները կյանքի մասին: Ես հասկացա իմ տեղը, իմ դերն ու նշանակությունն այդ համընդհանուր Կյանքում ու բարձրացա ինքս իմ աչքին: Ես հասկացա Քո՝ մերձավորիս, դերը, տեղն ու նշանակությունն իմ կյանքում ու դու էլ բարձրացար իմ աչքին ու ես սիրեցի Քեզ: Ու ես հասկացա նաև իմ Աստծո դերը, տեղն ու նշանակությունն իմ կյանքում ու Նա իջավ անհասանելի երկինքներից ու նստեց կողքիս մոտիկ ընկերոջ պես, չէ, ավելի ճիշտ՝ նստեց իմ շուրջ և ամփոփեց ինձ Իր մեջ ու ես սիրեցի Նրան էլ իմ ամբողջ էությամբ:
Եվ ես որոշեցի պատմել քեզ Իմ, Քո և իմ Աստծո մասին:
Թող որ չափից դուրս վեհ է հնչում ասածս մեր երկրային մտածելակերպի համար, թող ծիծաղելի լինի շատերին, - ինչ արած: Բայց դա սարսափելի չէ: Միևնույն է, ես կշարունակեմ թարգմանել ու տեղադրել այս նյութերը, որքան կարող եմ (եթե չարգելեն, իհարկե): Եվ ոչ միայն Ուոլշի գրքերը: Բայց դա չի նշանակում, որ ես ցանկանում եմ ինչ-որ բան ապացուցել կամ բացատրել: Իմ միակ նպատակն է հասանելի դարձնել այս ինֆորմացիան: Ցանկացողի համար:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Արամ ջան, ես քեզ նեղացնելու ոչ մի փորձ չեմ արել, - ինձ համար դրա իմաստը ո՞րն է... Ես փորձեցի մեր բանավեճը տանել մեր երկուսին քաջ հայտնի միջադեպի սահմաններում, որպեսզի այն քիչ ավելի հասկանալի լինի, - և, ով գիտի, միգուցէ պատճառը հենց դա՞ էր, որ վերջում ասացիր, որ կան մտքեր, որ քեզ հետագայում պետք կգան: Ինչևէ, ասածս հղված էր ոչ թե քեզ նեղացնելու, այլ ավելի հասկանալի լինելու ցանկությունից:
Ինձ շատ է դուր գալիս քո անկաշկանդ մոտեցումը հարցին, քո բաց լինելը նորն ընկալելու համար... Բայց կատարածդ քայլերը դեպի այդ նորը, կասկածում եմ, որ քեզ ինչ-որ կոնկրետ մի բան տան, ընդհանուր տեղեկությունից բացի: Տես, ես խոսում եմ ինչ-որ բանի մասին... չէ, եկ ավելի կոնկրետացնենք. ես խոսում եմ Աստծոն նոր մոտեցման մասին, որը, իմ ասելով, տարբերվում է մինչև այժմ մեզ հայտնի թե կրոնական և թե աթեիստական մոտեցումներից: Բայց ես չեմ ուզում ինչ-որ բան բացատրել կամ ապացուցել, հասկանու՞մ ես: Ինչու՞... Որովհետև այն ինչի մասին ցանկանում եմ տեղեկացնել, իմ մտահղացումը չէ, իմ մեջ ծնված գաղափարներ չեն, որպեսզի ես հարյուր տոկոսանոց հագեցնող պատասխաններ տամ դրա վերաբերյալ: Որովհետև ես էլ ձեզ պես մեկն եմ, սխալվելու շատ մեծ հավանականություններով: Եվ այդ պատճառով հենց ինքս եմ առաջարկում ոչ թե իմ բացատրությունները, այլ իրենք՝ սկզբնաղբյուրները, որոնք կարելի էր սկզբից կարդալ, ու հետո նոր կոնկրետ ինչ-որ բաների մասին բանավիճել: Համաձայն եմ, կարող է թարգմանություններս այնքան են ահավոր, որ ոչինչ հասկանալ հնարավոր չէ, այդ դեպքում կարելի նայել ռուսերեն կամ անգլերեն տարբերակները:
Իսկ այն, Արամ ջան, որ ասում ես՝ դու բացատրիր, ես կհասկանամ, - չէ, չես հասկանա այդ նոր բանի ճշմարիտ լինելը կամ չլինելը: Լավագույն դեպքում կհասկանաս իմ ճշմարիտ լինելը կամ չլինելը:
Քո ինչի՞ն է դա պետք...
17 տարեկան Արամին ես շատ մեծ սիրով եմ հիշում անկախ նրանից, թե ինչի մասին եմ այսօր հիշեցրել քեզ: Ինձ համար շատ ավելի կարևոր էր 17 տարեկան Արամի երազ-դիալոգը, որը շատ խորը մեխվել է հիշողությանս մեջ: Բայց մի ավելի կարևոր բան կա, որ դու հավանաբար չես գիտակցում քո մասին, իսկ ես հրճվանքով կարող եմ ասել, որ այդ կարևոր հարցում 17 տարեկան Արամը նույնքան իմաստուն էր, որքան այսօրվա Արամը.Չգիտեմ ինչ գրեմ քեզ, դու բռնել էս 17 տարեկան Արամին էս օրինակ բերում, որի արածների մեծամասնությունը ես էլ չեմ ընդունում:
Համենայն դեպս շնորհակալություն, մտքեր կան որ ինձ պետք կգան հետագայում:
Նախադասությունը, որով դու ավարտեցիր քո այս գրառումը, - համարյա ամբողջությամբ կրկնում է այն, ինչ ինձ ասաց 17 տարեկան Արամը երեք տարի առաջ մեր բանավեճի վերջում...
Եվ դա հոյակապ է:
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Արամ (29.10.2013)
Սամ, ընդհանուր տեղեկությունը ի՞նչ ա: Գիտելիք ա: Կապ չունի դու էդ գիտելիքը կօգտագործես, թե չես օգտագործի, էդ քեզ կարողա հետո պետք գա: Ոչ թե կարողա այլ շատ հնարավոր ա, որ «էդ անպետք տեղեկությունը» հետագայում ահավոր պետքական հարց լուծի: Թարգմանությունները լավն են, Սամ, բայց նորը ընկալելուն, նորը ընդունելուն ամեն մեկը պատրաստ չէ, առավել ևս, եթե ինչ որ բան հանձնած ա թղթին, որը ընդամենը մտքեր են, ապացույցներ չկան: Իսկզբանե էդ գրածը վանում ա: Էլ չեմ ասում, որ դա կրոնին ա վերաբերվում:
Ի՞նչիս ա պետք, կարծում եմ շատ վատ հարց ես տալիս Սամ ջան, իմ ի՞նչին ա պետք գիրք կարդամ, իմ ի՞նչին ա պետք Նյուտոնի օրենքները կարդամ, իմ ի՞նչին ա պետք ինչ որ նոր բան իմանամ: Եթե ես դրա հետ համաձայն չեմ, կամ չեզոք եմ վերաբերվում էդ հարցին, դա դեռ չի նշանակում, որ ինձ պետք չի:Իսկ այն, Արամ ջան, որ ասում ես՝ դու բացատրիր, ես կհասկանամ, - չէ, չես հասկանա այդ նոր բանի ճշմարիտ լինելը կամ չլինելը: Լավագույն դեպքում կհասկանաս իմ ճշմարիտ լինելը կամ չլինելը:
Քո ինչի՞ն է դա պետք...
Մեֆ, Երկիր մոլորակի վրա գոյություն ունի՞ որևէ ճարտարապետական կոթող, որը դու կատարյալ ես համարում: Ասենք, Սագրադա Ֆամիլիան, կամ Կոլիզեումը, կամ Գառնիի տաճարը, կամ կինո Պիոների շենքը... Եթե այո, ու եթե պատվեր ստանայիր քեզ համար կատարյալ կինո Պիոների պես մի շենք կառուցել, - հավատա՞նք, որ չէիր ձգտի, որ քո շենքը գոնե մի ճըռթ, բայց ավելի կատարյալ լինի նախորդից: Կձգտեիր, չէ՞...
Եվ սա խոսում ենք ընդամենը մի շենքի ճարտարապետի ձգտումների մասին:
Արժե՞ շարունակել միտքս համատիեզերական Գերագույն Ճարտարապետի ձգտումների մասին...
Ըստ իս, շատ սխալ է կատարյալը (կամ հավերճականը) սահմանափակել անփոփոխության մեջ:
Ձյան յուրաքանչյուր փաթիլ կատարյալ է: Բայց յուրաքանչյուր հաջորդ փաթիլ ևս կատարյալ է, չնայած երբեք չի կրկնում նախորդի կատարելությունը...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Արամ ջան, եթե ինձ հետաքրքիր չի, ստեղծե՞լ է արդյոք մեկը հավերժական շարժիչ թե ոչ, - ինչի՞ս է պետք ուրեմն դրա ապացույցներ որոնելը:
Կարծում եմ, որ ապացույցներ որոնելու սկզբնապատճառը մտքերն են, որոնք հետաքրքրել են քեզ: Իմ դեպքում օրինակ, հենց այդպես էլ ստացվեց...
Հ.Գ. Շնորհակալություն բարի խոսքերիդ համար թարգմանությունների վերաբերյալ...
Շատ կարևոր բան սխալ հասկացար, երևի ուղղակի ուշադիր չես եղել, Արամ ջան, թույլ տուր ճշտել:Ի՞նչիս ա պետք, կարծում եմ շատ վատ հարց ես տալիս Սամ ջան, իմ ի՞նչին ա պետք գիրք կարդամ, իմ ի՞նչին ա պետք Նյուտոնի օրենքները կարդամ, իմ ի՞նչին ա պետք ինչ որ նոր բան իմանամ: Եթե ես դրա հետ համաձայն չեմ, կամ չեզոք եմ վերաբերվում էդ հարցին, դա դեռ չի նշանակում, որ ինձ պետք չի
Ես չասացի ՝ ինչի՞դ է պետք գիրք կարդալը կամ նոր բան իմանալը, - ես ինքս առաջարկեցի քեզ կարդալ ինքը գիրքը:
Ես ասացի՝ ինչի՞դ է պետք իմ կարծիքը այդ գրքի մասին...
Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267
Արամ (29.10.2013)
Մեֆ, խոսքը մի գրքի մասին չէր...
Քո վերաբերմունքը հարցին` գիտես ինչի է նման. ես քեզ պատմում եմ իմ Փարիզ կատարած այցի մասին, դու Վաղոյին ասում ես, թե Փարիզը հեչ դուրդ չեկավ... Մի նեղացիր, բայց էդպես է ստացվում էլի. Ինչ տարբերություն, իմ պատմածով` Փարիզի մասին ես կարծիք կազմել, թե Ուոլշի...
Սամ ջան, մենակ ես չեմ որ տենց տպավորություն ունի… դու կլասիկ կրոնական քարոզ ես տանում, ուղղակի ասում "չէ սա կրոն չի, ես չեմ հավատում, գիտեմ…" դու որ բառերը փոխում ես, դրանից երևույթը չի փոխվում, մնում ա նույնը…
դեղի տուփը որ բռնում ես ձեռքումդ ու քո գլխացավն անցնում ա, դա դեռ ապացույց չի, քանի որ եթե ես լինեի կողքդ, ապա քեզնից թաքուն դեղերի տուփի միջից դեղերը կհանեի ու տեղն ուրիշ դեղ կդնեի… տեսնենք նույն բանը կլիներ թե չէ… բայց ի՞նչն ա ուշագրավ Սամ, էն որ դու կրեդիտը ոչ դեղին ես տալիս, ոչ նրա սարքողին, ոչ հայտնաբերողին… այլ ստեղծում ես մի հատ Աստված որն էլ դա քեզ համար անում ա… եթե կա էդ աստվածը, թող առանց դեղի անի…
Կատարելության մասին իմ պատկերացումները մի քիչ տարբեր են քոնից, Մեֆ ջան... Բայց լրիվ համաձայն եմ քեզ հետ, որ վերջնական պրոդուկտ չկա: Ձյան փաթիլն էլ, սառույցից ջուր դառնալու ճանապարհին` հազար անգամ փոխակերպվում է... Բայլ այդ փոխակերպման յուրաքանչյուր առանձին վերցրած պահի`այն կատարյալ է...
Հա, չմոռանամ ասել. Նպատակ էլ` ԿԱ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ