keyboard (01.06.2013)
3.20. «Վազանցն արգելվում է»
Վազանցն արգելվում է
արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով վազանցի կատարումը: Թույլատրվում է վազանցել դանդաղընթաց տրանսպորտային միջոցները, լծասայլերը, առանց կողային կցորդի երկանիվ մոտոցիկլները, մոպեդները և հեծանիվները.
http://varord.am/%D5%AB%D6%80%D5%A1%...B6%D5%A5%D6%80
Հաա լավ, էս անցել ենք, ոնց որ մոտավոր մինչև 40 կմ/ժ արագություն զարգացնող տրանսպորտային միջոցներին էր վերաբերվում: Կարաս անցնես, բայց շատ զգույշ, էս նշանը հիմնականում դրվում ա քաղաքից դուրս, որտեղ ճանապարհը նեղ ա ու վտանգավոր ա վազանցելը: Այսինքն հոծ գիծ չի էլ լինում էս դեպքերում:
Օրինակ տրակտորի անցնես: Բայց պիտի շատ վստահ լինես, որ հաստատ անցնում ես:
Vaio (01.06.2013)
Վրաստանի օրենքներում հստակ գրված ա, որ բնակավայրերից դուրս, եթե դիմացի մեքենան շարժվում ա 30 կմ/ժ արագությունից դանդաղ, հանգիստ կարող ես վազանց կատարել, անկախ հոծ մեկ գծանշումից և վազանցն արգելող նշանից։ Երկու հոծ գիծ բնակավայրերից դուրս, երկու հակառակ գոտիների արանքում չի գծվում... կամ ես չեմ տեսել։
keyboard (01.06.2013)
58. Տրանսպորտային միջոցները, որոնց երթևեկության արագությունը չպետք է գերազանցի 40 կմ/ժ, կամ որոնք տեխնիկական պատճառներով չեն կարող զարգացնել այդպիսի արագություն, պետք է երթևեկեն աջ եզրային գոտիով` բացառությամբ շրջանցման, վազանցի կամ ձախ շրջադարձից, հետադարձից կամ թույլատրված դեպքերում ձախ կողմում կանգառ կատարելուց առաջ վերադասավորվելու դեպքերի:
Սենց բան գտա, ոնց որ հենց սրանցա վերաբերվում, աղոտ եմ հիշում:
http://varord.am/%D5%AB%D6%80%D5%A1%...82%D5%B6%D5%A8
Սահմանված արագությունը ասենք բնակավայրում բնակավայրի 60-ն նա, բնակավայրից դուրս 90-ը ու տենց, հիմա եթե լեննականի տռասին ես ու դեմդ մի հատ ֆուռ ա գնում ասենք 60 կարաս վազանց անես դաժե հոծ գծից ու դա խախտում չի ու ֆուռը պտի քեզ ճամփա տա
Բայց ինչպես ասում են էդ հոծ գիծը հավայի չի քաշած ու վազանց արգելող նշանն էլ հավայի չի դրած, հիմնականում նենց տեղերում ա դրած ու գծած, որտեղ տեսադաշտ չկա ու վազնաց անելուց կարող ա լավագույն դեպքում մի 8000 դոլար կորցնի անողը, վատագույն դեպքում հայտնվի բարձրյալի մոտ![]()
էս սահմանումները փոխվել են՞: Մեր ժամանակ վազանց կոչվում էր, եթե հանդիպակաց գոտի դուրս գալով ես անցնում դինացիդ մեքենային:
Հոծ գիծն էլ հենց ետ դերն ա տանում, որ 5-10 մետրը մեկ վազանց արգելող ու արգելման ավարտ նշանները չշարեն: Վազանց արգելող նշանի դեպքում նույնիսկ 5կմ/ժ արագությանբ ընթացողին եթե առանց հոծ գիծը հատելու չես կարող վազանցել-իրավունք չունես: Հոծ գծի իմաստը լրիվ կկորի:
Խոսքի եթե մի 10կմ հոծ գիծ կա, ըստ մեր ժամանակ ընդունված վազանցի սահմանման, էտ տեղամասում վազանց բացառվում ա քանի որ հանդիպակաց գոտի դուրս գալ չի կարելի:
Նույն գոտով անցնելու դեպքում, ոնց որ հիմա սկսել են կողանցում բառը օգտագործել...
Եթե գիտես` ինչ չգիտես, կա մի բան, որ գիտես:
Իմացի՛ր, թե ինչ չգիտես: Իմացի՛ր` ինչ չգիտես:
Ռուսական, վրացական, հայկական օրենքներն եմ նայում։ Վրացականում հստակ գրված ա, եթե 30 ից ցածր ա, հանգիստ կարաս վազանց կատարես, նույնիսկ արգելող նշանի դեպքում։ Ռուսաստանում էդ կետը հանել են մի քանի տարի առաջ ու նույնիսկ եթե 10 կմժ արագությամբ ա գնում, իրավունք չունես։ Ոնց հասկանում եմ, Հայաստանում էլ ա տենց։
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ