Bruno-ի խոսքերից
Vaio ջան, էդ պարզապես հոդված չէր, այլ օրենքի նախագիծ էր, որը արդեն ազգային ժողովը հունիսի 19-ին ընդունել ա, մնում ա նախագահը ստորագրի, որից հետո կսկսի գործել տվյալ օրենքը:
Իսկ ինչ վերաբերվում ա հերքվելուն, ապա չի հերքվել, պարզապես այլ մեկնաբանություն է տրվել:
Էլի եմ կրկնում, եթե վաղը 65կմ/ժ-ով երթևեկող վարորդին արագաչափը ֆիքսի ասենք 72կմ/ժ, ապա ոչ ոք չի կարող բողոքել, քանի որ օրենքով արագաչափին կարելի է 10կմ/ժ սխալվել:
Իհարկե չեմ կարծում, որ օրենքը ուժի մեջ մտնելուց հետո, բոլոր արագաչափերը կսկսեն արագությունը 10կմ/ժ-ով ավել ֆիքսեն: Նրանք նույն ձևով կշարունակեն աշխատել: Բայց կգան օրեր, երբ քաղաքում 1-2 արագաչափ, ասենք «թույլ նոլի» պատճառով, կսկսեն 10կմ/ժ-ով ավել ֆիքսել, ու էդ ժամանակ «Աքիլեսը» չէ, եվրոդատարանն էլ չի փրկի:
Էջանիշներ