keyboard (09.04.2013)
Շատերն են հենց տենց մտածում: Պարզա, որ երկուսն էլ զգույշ լինեն, լավ կլինի, բայց վթարի դեպքում մեղավոր ա սեկցիայով երթևեկողը, ինքը պիտի զիջի ճանապարհը, որովհետև եթե սեկցիայով ա միացված, բոլոր ուղղություններից երթևեկողներին պիտի զիջես, առանց էդ էլ քեզ առավելություն ա տված:
varord.am
91. Լուսացույցի դեղին կամ կարմիր ազդանշանի հետ միաժամանակ միացված լրացուցիչ սեկցիայի սլաքի ուղղությամբ երթևեկող վարորդը պետք է ճանապարհը զիջի այլ ուղղություններից ընթացող տրանսպորտային միջոցներին:
Մեկ էլ մի հատ էլ ա հարց հետաքրքրում, կանգառում կարելի ա մեզ կանգառ անել ու մարդ իջեցնել?
Էդ մեկը երևում ա սխալ եմ անում, որովհետև դասատուս տենց ա ասել, որ կարելի ա, բայց վերջերս կարծես թե ուրիշ բան կարդացի: Աբիդնի էր, որովհետև դեռ ինքը սխալ բան ասած չկար![]()
Կարդացի ու մտածեցի։ Տրամաբանորեն էս էլ ա ճիշտ, ինքը հետիոտնին էլ ա զիչում։ Մնացածը պայմանավորվածության հարց ա։
Ընդհանուր արգելված ա, բայց եթե չես խոչընդոտի, խնդիր չի
http://www.auto.am/am/police/trafficrules/349/- երթևեկելի մասերի հատման վրա և հատվող երթևեկելի մասի եզրից 5մ մոտ, բացառությամբ երթևեկելի մասերի եռակողմ հատման հոծ գծով կամ բաժանարար գոտիով առանձնացված կողմի վրա (շարունակություն չունեցող կողմի դիմաց). կանգառի հարթակներից կամ դրանց բացակայության դեպքում ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կամ «տաքսի»– ների կանգառի կետերի ցուցիչներից 15մ մոտ, եթե դա կխոչընդոտի կանգառի կետերին մոտեցող կամ դրանից հեռացող ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և տաքսիների երթևեկությանը.
Վերջին խմբագրող՝ Artgeo: 09.04.2013, 13:36:
Մի հատ էլ հենց վարորդ.ամ ից
http://varord.am/%D5%AB%D6%80%D5%A1%...A5%D6%80%D5%A8124.5.14` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի», 5.11` «Ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ», 5.13.1 և 5.13.2` «Ելք դեպի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտիով ճանապարհ» նշաններով նշված, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտի ունեցող ճանապարհներին արգելվում է այլ տրանսպորտային միջոցների երթևեկությունն ու կանգառն այդ գոտում: Եթե ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար գոտին մնացած երթևեկելի մասից բաժանված է ընդհատվող գծանշմամբ, ապա, նման գոտիով ճանապարհ մուտք գործելիս, թույլատրվում է մտնել այդ գոտի` հարևան գոտի անհապաղ վերադասավորվելու պայմանով: Թույլատրվում է նաև նման գծանշմամբ գոտիներ մուտք գործել ինչպես ուղևորներ իջեցնելու և նստեցնելու, այնպես էլ այդ ճանապարհից շրջադարձ կատարելու համար: Նշված գծանշմամբ գոտիներ մուտք գործելիս և դրանցից դուրս գալիս՝ վարորդները պետք է ճանապարհը զիջեն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների վարորդներին, ինչպես նաև չխոչընդոտեն նրանց երթևեկությունը` այդպիսի գոտիներում ուղևորներ իջեցնելիս և նստեցնելիս:
Մի հատ էլ սենց հարց, զուգահեռ փարկինգ անելուց, եթե տեղի նեղության պատճառով պիտի հետևով մտնեմ, միացնում եմ վթարային լույսերը հետևից եկողների համար։ Սխա՞լ եմ անու։
Ծխելու տուգանքը հանե՞լ են![]()
Դե ցերեկը էնքան էլ չի երևում հետևի լույսերը, իսկ աջ թարթիչը մի տեսակ էլի չի երևում, քանի որ անցնում եմ առաջ ու սկսում հետ մտնել, աջս արդեն ներսնա, ձախս դուրս պրծած ա ու քանի որ այնքան էլ արհեստավարժ քշող չեմ դեռ, որոշակի ժամանակ ա պահանջվում էդ ամեն ինչին։ Կարևորը օրենք չեմ խախտում, բայց տենց ինձ ավելի հանգիստ ա։
Ծխելու տուգանքի մասին ոչ վարորդ.ամ ում, ոչ այլ որևէ տեղ որևէ բան չգտա։
Սրա մասին չես?
varord.am
Սխալ չի, կարաս միացնես, կարաս չմիացնես: Բայց ճիշտը չմիացնելնա, որովհետև տվյալ դեպքում չի նախատեսվում վթարային լույսերը միացնելը, ինչպես նաև չի նախատեսվում կողմնային թարթիչ միացնելը:
Էտ կարգի բաների համար, եթե նոյնիսկ սխալ լինի, չեն տուգանում: Ես նույնսիկ էսքան ժամանակ չեմ լսել, որ մեկին տուգանեն երթևեկելի գոտին վերադասավորելու ժամանակ կողմնային թարթիչ չմիացնելու համար. բաներ կան` ՃՈ-ն չի մանրանում:
Բարև Ձեզ
Ապ, թարթիչը ոստիկանների տուգանքից խուսափելու միջոց չի, թարթիչը հետևիդ, կողքիդ, դիմացիդ մեքենայի վարորդին հնարավորինս ինֆորմացնելն ա, թե դու ինչ ես ուզում արած լինես:
Ցանկացած դեպքում հետընթացն արգելվում ա, երթևեկության ուղղությանը հակառակ, էն որ չեն տուգանում, դա ամենևին չի նշանակում, որ չի արգելվում, իսկ մանրանալը, որ մի օր պերերիվի փողը պակաս լինի կամ կնգա մոտ ոչ բարենպաստ օրեր լինեն ու դրանից գժված գործի դուս եկած մլիցի ռաստ գաս, կարողա պակրիշկեքիդ մաշվածությունն էլ ահավոր թանկ նստի վրեդ:
49. Հետընթացն արգելվում է խաչմերուկներում, մերձակա տարածքից ճանապարհ դուրս գալիս և կանոնների 50-րդ կետում թվարկված տեղերում:
50. Հետադարձն արգելվում է`
1) հետիոտնային անցումների վրա.
2) թունելներում.
3) կամուրջների, ուղեկամուրջների, էստակադների վրա և դրանց տակ.
4) երկաթուղային գծանցներում.
5) ճանապարհի թեկուզ և մեկ ուղղությամբ 100 մ-ից պակաս տեսանելիության տեղերում.
6) երթևեկելի մասերի այն հատվածներում, որտեղ առկա են ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետեր.
7) միակողմ երթևեկությամբ ճանապարհներին:
-Աղբյուր-
Ինձ թվումա իրար ճիշտ չենք հասկանում: Ես ասում եմ` տվյալ դեպքում չի նախատեսվում վթարային լույսերը միացնելը, ինչպես նաև չի նախատեսվում կողմնային թարթիչ միացնելը: ՏՎՅԱԼ ԴԵՊՔ = տեղի նեղության պատճառով հետևով մտնելը, այսինքն` հետընթացը: հետընթացը որ որվանիցա նախատեսում թարթիչ միացնել???
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ