ԲՀԿ-ն չգիտեմ ինչ ա անելու, իսկ մենք պարտավոր ենք ընդունել մարտահրավերն ու պայքարել: Պարտավոր ենք գտնել պայքարի ուղին: Պարտավոր ենք չնահանջել:
«Առաքելություն» կուսակցություն (Մեսրոպ Առաքելյան՝ «Առաքելություն»-ից)
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (Վարդան Օսկանյան՝ ԲՀԿ-ից)
«Բարև Երևան» կուսակցությունների դաշինք (Արմեն Մարտիրոսյան՝ «Ժառանգություն»-ից)
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն (Վահագն Խաչատրյան՝ ՀԱԿ-ից)
«Հայ յեղափոխական դաշնակցութիւն» կուսակցություն (Արմեն Ռուստամյան՝ ՀՅԴ-ից)
Հայաստանի հանրապետական կուսակցություն (Տարոն Մարգարյան՝ ՀՀԿ-ից)
«Օրինաց երկիր» կուսակցություն (Արմեն Երիցյան՝ ՕԵԿ-ից)
Քվեաթերթիկն անվավեր կդարձնեմ
Չեմ մասնակցելու քվեարկությանը
ԲՀԿ-ն չգիտեմ ինչ ա անելու, իսկ մենք պարտավոր ենք ընդունել մարտահրավերն ու պայքարել: Պարտավոր ենք գտնել պայքարի ուղին: Պարտավոր ենք չնահանջել:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Ես էլ էի ուզում ամփոփել այս ընտրությունների արդյունքները:
Մի հոդված ընկավ աչքիս այդ մասին, լիովին համաձայն եմ հեղինակի հետ:
http://168.am/2013/05/07/221842.htmlՄայիսի 5-ի դասերը
Երևանի ավագանու մայիսի 5-ի ընտրությունների արդյունքները բավական տխուր պատկեր է արձանագրում Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ուժերի համար: Այո, ընտրությունները հերթական անգամ խայտառակ կերպով կեղծվեցին, ընտրություններում իշխանությունը կարողացավ հաղթել ընտրակաշառքների, վարչական ռեսուրսի ու թաղային հեղինակությունների օգտագործման արդյունքում: ՀՀԿ-ի հետ հավասարապես, բացառությամբ վարչական լծակների, մնացած մեթոդները կիրառեց նաև ընտրություններում երկրորդ տեղը գրաված ԲՀԿ-ն: Բայց ընդդիմության ստացած ցածր ձայներն այս անգամ գրեթե հնարավոր չէ պայմանավորել այս գործոններով: Մայիսի 5-ի ընտրություններում արձանագրվեցին գրեթե բոլոր տեսակի ընտրախախտումները, բացի Հայաստանում նախկինում ամենատարածված մեթոդից՝ լցոնումներից ու ձայնագողությունից: Չնչին բացառություններով՝ ընտրությունների ամբողջ օրվա ընթացքում, ըստ էության, ահազանգեր չստացվեցին որևէ տեղամասում քվեարկված քվեաթերթիկներ լցոնելու կամ, արդեն ձայների հաշվարկի փուլում, որևէ այլ ուժի ստացած քվեները ՀՀԿ-ի օգտին «գրելու» փաստերի վերաբերյալ: Պատճառը, բնականաբար, այն չէ, որ իշխանությունն ավելի օրինական է դարձել, դրա համար այլևս չի դիմում ընտրակեղծարարության այդ բռնի մեթոդներին: Ամենևին: Պարզապես իշխանությունը կարողացել է անցած տարիների ընթացքում ընտրակաշառքների և «ընտրող բերելու» մեխանիզմները կատարելագործել այն աստիճանի, որ այլևս լցոնումների կամ ձայն գողանալու անհրաժեշտություն չկա: Հետևաբար, կարելի է արձանագրել, որ, մեծ հաշվով, ընդդիմադիր ուժերը՝ ՀԱԿ-ի, «Ժառանգության» և ՀՅԴ-ի օգտին քվեարկված ձայները չեն կեղծվել, չեն պակասեցվել, չեն նվազեցվել: Այսինքն՝ այդ ուժերը ստացել են մոտավորապես այնքան ձայն, որքան արձանագրել է ԿԸՀ-ն: Այլ հարց է, որ, եթե իշխանությունն ընտրակեղծիքների չդիմեր և արհեստականորեն չավելացներ ընտրությունների մասնակիցների քանակը, գուցե ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն ևս հաղթահարեին Երևանի ավագանու կազմում ընդգրկվելու համար անհրաժեշտ նվազագույն շեմը՝ 6 տոկոսը: Դա, իհարկե, կարևոր փաստ է, և նորմալ է, որ այդ ուժերը վերահաշվարկի դիմումների միջոցով վիճարկում են ընտրությունների արդյունքները: Սակայն դա գրեթե կապ չունի քաղաքական այն իրողության հետ, որն արձանագրվեց մայիսի 5-ին: Իսկ այդ իրողությունն այն է, որ հասարակությունը չի վստահում ընդդիմադիր ուժերին, և նրանց վարկանիշը տատանվում է 4-10 տոկոսի սահմաններում: Ի՞նչ է տեղի ունեցել մայիսի 5-ին: ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն կարողացել են փողով կամ ճնշումներով տեղամաս տանել իրենց ընտրողներին, ըստ էության, երաշխավորված ընտրողներին: Հենց այդ ընտրողներն են կազմել ընտրություններին մասնակցածների մեծամասնությունը՝ ավելի քան 70 տոկոսը: Ընտրողների մնացած հատվածը քվեարկել է «խղճի մտոք» և իր ձայնը տվել է ընդդիմադիր այս կամ այն ուժին, ընդհանուր առմամբ՝ ընդամենը 65 հազար ձայն: Այսինքն՝ ընտրություններին չի մասնակցել քաղաքացիների այն հատվածը, որը մասնակցելու դեպքում քվեարկելու էր ընդդիմադիր ուժերից որևէ մեկի օգտին կամ հաստատ չէր քվեարկելու ՀՀԿ-ի կամ ԲՀԿ-ի օգտին: Այդ հատվածը, սակայն, չի մասնակցել ընտրությանը՝ ցույց տալով, որ ընդդիմադիր ուժերից որևէ մեկին այլևս չի վստահում: Ընդ որում, խոսքն այն ուժերի մասին է, որոնցից մեկի նախագահը՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդամենը 3 ամիս առաջ Երևանում ստացել էր մոտ 200 հազար ձայն, մյուսի ղեկավարը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, 2008 թվականի ընտրություններից հետո համարվում է համաժողովրդական շարժման առաջնորդ: Մի խոսքով, մայիսի 5-ի ընտրություններն արձանագրեցին, որ Հայաստանում ընդդիմադիր ուժերի վարկանիշն ու նրանց նկատմամբ վստահությունը սարսափելի անկում է ապրել: Իրավիճակի նրբությունն այն է, որ դա տեղի է ունեցել ոչ թե իշխանության նկատմամբ հավատի կամ վստահության աճի հաշվին, այլ ընդդիմության ապաշնորհության և միմյանց դեմ պայքարելու քայքայիչ մարտավարության արդյունքում: Այսպիսով, Հայաստանը կարող է եզակի երկիր համարվել այն իմաստով, որ հասարակությունն այստեղ չի վստահում ոչ ընդդիմությանը, ոչ էլ,առավել ևս, իշխանությանը: Իսկ երբ չկա վստահության կամ հավատի աղբյուր հանդիսացող գաղափար կամ ծրագիր, հասարակությունն ընտրում է ոչ թե իշխանությանը, այլ փողը, որը Հայաստանում պատկանում է իշխանությանը: Մեկ էլ բուրժուադեմոկրատական այլընտրանք ԲՀԿ-ին:
ՄԻՔԱՅԵԼ ՍԱՀԱԿՅԱՆ
Միայն ԲՀԿ-ին -բուրժուադեմոկրատական այլընտրանք- բառերը կվերցնեի հեգնական չակերտների մեջ:
Նրանք ոչ բուրժուա են, ոչ էլ առավել ևս դեմոկրատ:
Մեկ էլ մի բան- իմ կարծիքով ՝ ՀՀԿ-կամ ԲՀԿ-ընտրողներից շատերը ևս կհրաժարվեին ընտրակաշառքով նրանց ձայն տալուց և իմաստալից կհամարեին ձայն տալ կամ ԲԱՐԵՎ-ին, կամ ՀԱԿ-ին, կամ ՀՅԴ-ին, եթե նրանց քայլերում ներընդդիմական գզվռտոցի և զանազան խաղերի ու խաղիկների փոխարեն իրական անկեղծություն տեսնեին և համատեղ ժողովրդանպաստ միավորված պայքարելու հավանականություն...
..................................
Մնացյալ ուժերի ՝ բացի ԲՀԿ-ից ,հասարակության աչքին հեղինակության բարձրացման միակ ճիշտ ուղղին համարում եմ թարգել ԲՀԿ-ի հետ խաղերը, միավորվել առանց ԲՀԿ-ի, միասնական ճակատով ՝ԲԱՐԵՎ +ՀԱԿ +ՀՅԴ և հնարավոր այլ ուժերի դաշինքով համահայաստանյան երկարատև ծանր պայքար ծավալելը:
Բայց դա էլ քիչ հավանական եմ համարում:
Մնացած ուղիները այդ կուսակցություններին կտանեն նույն ապուշ մարգինալ վիճակին:
Եթե մենք ասելով նկատի ունես ՀԱԿին ապա դժվար է լինելու, քանի որ տեսնում ես, որ ՀԱԿի ֆինանսական ռահվիրանը հույսերն կապում ա նոր կառավարության հետ...
Իսկ պայքարի ուղին վաղուց պարզ է ՀԱՄԱԿԱՐԳն պիտի փոխվի և ոչ թե մարդիկ, բայց դրա համար համակարգի հայրերն պիտի հրաժարվեն այդ համակարգից, որ ստեղծել են Հայաստանում, ինչը ՀԱԿի առումով համարյա անհնար է...
Zodiac (09.05.2013)
Էն որ գործ ունենք պոռնկագույն իշխանությունների հետ, էտ ոչ մեկի համար գաղտնիք չի - տրված փաստ ա: Բայց ավելի ցավալին էն ա, որ ընդդիմություն չունենք - ոչխարների հավաքածու:
Մենք ստեղ գրողներս կարանք հազար անգամ ու հազար հարցում սխալվենք, էշ-էշ ենթադրություններ անենք, մեզ շատ խելոքների տեղ դնենք: Բայց մենք շարքային քննարկողներ ենք, քաղաքացիներ ենք: Իսկ ընդդիմություն կոչվածը, որը զբաղված ա կամ աղոթելով ու բարևելով, կամ գլխից դուրս վերլուծելով ու տրնգիով, իրավունք չունի էսքան ոչխար լինել:
Էս ընտրության արդյունքները ժողովրդի վերաբերմունքն ա որ թե իշխանությունների նկատմամբ, այլ ընդդիմություն կոչվածի նկատմամբ: Մարդիկ ուղղակի զզվել են նույն տխմարությունները ամեն անգամ լսելուց ու նույն հոքնած դեմքերին նայելուց: Մարդիկ Տարոնի նման հորթին իրա մի քանի հազար դրամով ու Օպերայից մինչև Աբովյանի գայի պոստ շարված աթոռներով ավելի շատ են վստահում քան էս հոգեկան հիվանդներին:
Tig (08.05.2013)
Մեզ մոտ ծնելիությունը ցածր- եվրոպական է, մենտալիտետը՝ թուրքմենական- ուզբեկական, գումարած գաղթասերի մենտալիտետը:
ՈՒ սա բերելու է ազգային կատաստրոֆայի:
Մի բան փոխելու միակ ելքը ազգային ստրկական մենտալիտետը արագ-կտրուկ փոխելն է...
Դա կարաս անես մենակ հեղափոխություն կազմակերպելով, բայց դրա համար էլ մեծ փողեր են պետք, որը ներսում էլ տվող չես գտնի:
Երևի հեղափոխության միակ վերջին հույսը սփյուռքն է:
Կամ էլ Սերժի բարի կամքը ...
Այլ ելք չկա...
մոգական է...
խմում ես մի բաժակ լավ գինի, ու ըմբոշխում արվեստը...
Այսօր ԿԸՀ նիստում քննվեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի դիմում-բողոքը՝ թիվ 4 ընտրատարածքի թվով 6 տեղամասային ընտրական հանձնաժողովներում քվեարկության կարգի, քվեարկության կազմակերպման, խախտումների մասին: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմելով Զարուհի Փոստանջյանին, հարցրեց, թե որն է դիմումում առկա բողոքն ուղղված իրենց, քանի որ իրենք այդ տողը չեն գտնում: Փոստանջյան. «Սա դիմում-բողոք է բոլոր կետերով, դուք հասցեատեր եք եւ եթե չեք հասկացել իմ դիմումի պահանջը՝ թույլ տվեք բացատրել: Դուք իմ բացատրության կարիքն ունեք. պահանջս հետեւյանն է՝ տեղի են ունեցել խախտումներ, որոնք դուք որպես վարչական մարմին պարտավոր եք քննել…»: Մուկուչյան. «Այստեղ ոչ մեկ անհասկացող չէ, ձեզ կոռեկտ պահեք, ձեր դիմումին կցված ապացույց չկա, ձեր դիմումը պահանջ չունի»: Փոստանջյան. «Ես իրավապահ մարմնի ներկայացուցիչ չեմ, դուք շատ լավ գիտեք, թե որտեղ են բոլոր ապացույցները: Գնացեք ընտրատեղամասի մատյանները բացեք: Իմ դիմումի պահանջն է՝ անվավեր ճանաչել…»: Մուկուչյան. «Դուք հինգ մարմին եք դիմել, բայց դիմումում ոչինչ չեք շարադրել, թե ումից, ի՞նչ եք պահանջում»: Փոստանջյան. «Ես ձեզանից պահանջում եմ անվավեր ճանաչելու պահանջ ընդունեք»: Մուկուչյան. «Դուք ձեր դիմումում պահանջ չեք ներկայացրել, հետեւաբար պահանջներով համալրել այն՝ չեք կարող»: Փոստանջյան. «Պահանջում եմ իմ իրավունքների վերականգնում, որը խախտվել է ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից: Համոզված եմ որ ՀՀԿ-ի բոլոր ներկայացուցիչները, ում անուններն այստեղ նշված են, նրանց գործողություններն ուղղված էին կեղծարարությունների»: Մուկուչյան. «Տիկին Փոստանջյան, հստակ չէ, թե դուք ինչ եք պահանջում, դիմումի, ո՞ր տողում է գրված ձեր պահանջը…»: Փոստանջյան. «Գիտեք ինչ, ես հենց այնպես չեմ այստեղ եկել, եւ եթե դուք փորձում եք շոու կազմակերպել, բառախաղի միջոցով փոխել իմ դիմումը՝ չի ստացվի»: Մուկուչյան. «Շոուն դուք ինքներդ եք ձեր գլխին սարքում: Ավելի հանգիստ խոսեք…Դուք լինելով իրավաբան չեք հասկանում ինչ եք ասում»: Փոստանջյան. «Դուք ավելի լավ է ձեր վարքի մասին մտածեք, որ պետության մեջ ամենամեծ կեղծարարն եք»: Մուկուչյան. «Եթե ձեզ հետաքրքրում է իմ կարծիքը ձեր մասին, դրսում կհարցնեք՝ կասեմ»: Փոստանջյան. «Շատ շնորհակալ եմ, ինձ չի հետաքրքրում»: Երբ Փոտանջյանը շարունակում էր կրկնել իր բողոքը, Մուկուչյանից բացատրություններ պահանջելով, վերջինս նրան հիշեցրեց․ «Տիկին Փոստանջյան միշտ չի, որ կրկնությունը գիտության մայրն է, երբեմն տգիտության հայրն է…»: Փոստանջյանն էլ ԿԸՀ նախագահին ի պատասխան հետեւյալն ասաց․ «Էտ երեւի ձեզ է վերաբերվում»: Նիստը վերածելով լեզվակռվի, եւ հնչեցնելով փոխադարձ վիրավորանքներ, Փոստանջյանը Մուկուչյանին ասաց․ «Փաստորեն, դուք էլ «Հանրապետական» խուժանների մի մասն եք կազմում…»: Մուկուչյանը դիմելով Փոստանջյանին հիշեցրեց․ «Արշակ Սադոյանը, որ ասում էր՝ «լեզուն ոսկոր չունի», շատ լավ է ասել, տիպիկ է ասել…»: Փոստանջյանն էլ դիմելով Մուկուչյանին հետեւյալ եզրահանգմանմ եկավ. «Հա՜, փաստորեն նա ձեր սիրած քաղաքական գործիչն է, գուցե Սերժ Սարգսյանին էլ ցիտեք, որ խիյարը թարս է աճում…»: Մուկուչյանը վերջում չդիմացավ՝ «Ամոթ է, ավարտեցի՞ք…»: Փոստանջյանն. «Ավարտեցի»: Մուկուչյան. «ֆսյո»: ԿԸՀ-ն մերժեց Զարուհի Փոստանջյանի դիմումը: Եվա ՀԱԿՈԲՅԱՆ
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/05/08/241501/
© 1998 - 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից
Ճիշտն ասած նկատի չունեի ՀԱԿ-ին, այլ նկատի ունեի մեզ՝ բոլոր նրանց, ովքեր ուզում են էս վիճակից դուրս գալ, կլինեն ՀԱԿ համակիր թե հակակիր, դաշնակ թե կոմունիստ, անկուսակցական թե ինչ: Բայց ռազ որ խոսակցությունը սենց գնաց, ասեմ, վստահ եմ, որ ՀԱԿ-ը ընդունելու ա մարտահրավերը: Իսկ դժվարությունների հետ կապված... ՀԱԿ-ի տղերքը նոր չի, որ պիտի վարժվեն դժվարություններին
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Умный в гору не пойдёт умный гору обойдёт...
Մարտահրավեր ում հետ, անիմաստ ուժերի ու ռեսուրսների վատնում է մարտի բռնվել մի համակարգի հետ, ով ավլեի մեծ ֆինանսական էլ չասած գաղափարական հնարավորություններ ունի քո հանդեպ...
Գաղափարականը – պատերազմ կա , ղարաբաղ կա , որ մեզ ձեր տաք վատ կլինի, կարգախոսն է, որի դեմ ոչինչ այսօր ոչ մեկ չի առաջարկում...
Ֆինանսականն էլ քննարկելն անիմաստ է – Սեֆիլյանը այս օրերին լավ օրինակ բերեց, գլավսերժանտը Արցախի պատերազմի օրերին մալբորոյով էր մարդկանց առնում հիմա բիզնես քվոտաներով, նա միշտ էլ ունի տալիք ու կառնի ում պետք է...
Մարտահրավերը պիտի լինի սեփական այլընտրանքային գաղափարախոսությունը ու ժողովրդին այլընտրանքային ֆինանսական ու պատերազմից ապահովվություն ներկայացնելն...
Գնալ պայքարել սերժանտների դեմ, որ նույն գաղափարներով բայց իրանց փոխարեն դու նստես ու շարժվես, ժողովուրդը չի ուզում ու հստակ ցույց տվեց, ներառյալ բարևագետներին...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ