*"*Այժմ կարդում եմ <<Թշվառները>>,առաջին գիրքն է ,որ կլանեց ինձ:ԹԵ հետո ինչ կարծիք կունենամ չգիտեմ,բայց հիմա գոհ եմ:
*Ափսոս գիրքը չեմ կարող հիմա շարունակել,քննություններ,քննություններ....**"*
*"<<Մարդն իր վրա մարմին ունի,որ միաժամանակ և նրա բեռն է,և նրա փորձությունը:Նա կրում է այդ բեռը և ենթարկվում նրան:Նա պետք է հսկի նրան,զսպի,ճնշի և հնազանդի միայն ծայրահեղ դեպքում:Այս հնազանդության մեջ էլ դեռ կարող է սխալ գործվել,բայց այս ձևով գործված սխալը ներելի է:Դա անկում է,բայց անկում է ծնկների վրա,որ կարող է վերջանալ աղոթքով...Սուրբ լինելը բացառիկ բան է,իսկ արդար լինելը`կարգ է:Մոլորվեք,մեղանչեք,բայց արդար եղեք...Այն բոլորը ,ինչ երկրային է`ենթակա է մեղքին:Մեղքը մի տեսակ ձգողականություն ունի...>>Վիկտոր Հյուգո <<Թշվառներ>> պարոն Միրիելի վարդապետությունը:"*
Վերջին խմբագրող՝ enna: 12.04.2013, 19:41:
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Վերնոր Վինդջի /Vernor Vinge- A Fire Upon The Deep
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա- Մի փոքր ավելի ժամանակակից գիտաֆանտաստիկա էի ուզում կարդալ, էս հեղինակից արդեն մի գիրք կարդացել էի, խելացի ա գրում, էս գիրքն էլ Hugo մրցանակ ունի...
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- How to explain? How to describe? Even the omniscient viewpoint quails.
A singleton star, reddish and dim. A ragtag of asteroids, and a single planet, more like a moon. In this era the star hung near the galactic plane, just beyond the Beyond.
4. Ո՞ր էջն եք հասել- 47/353
5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Սկիզբը հլը որ լավն ա, նույնիսկ շատ լավն ա. արհեստական բանականություն? /artificial intelligence/, սինգուլարիթի, զարգացման տարբեր շրջաններում գնտվող հասարակություններ՝ նախատեխնոլոգիական միջնադարից մինչև հետտեխնոլոգիական, տիեզերական էքսպեդիցիաներ, տիեզերքի տարբեր "մակարդակներ":
Moonwalker (12.04.2013), Two-Face (12.04.2013), Անվերնագիր (12.04.2013), Հայկօ (12.04.2013)
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Կուրթ Վոնեգութ- կապտամորուսը
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա- Աչքովս ընկավ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- լավելի, նենց երկար ա
4. Ո՞ր էջն եք հասել- 15
5. Ձեր կարծիքը մինչև հիմա- անկապ ա
Blessed the poison which brings the end
Rhayader (04.05.2013)
...
Վերջին խմբագրող՝ Անվերնագիր: 23.04.2013, 14:50:
A long time ago, in a galaxy far, far away...
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Ջեմս Գրինվուդ <<Փոքրիկ շրջմոլիկը>>
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա- խորհուրդ տվեցին
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- Ես փողոցում խաղս վերջացրել և տուն էի վերադառնում:
4. Ո՞ր էջն եք հասել- 140/202
5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Հրաշք գիրք է![]()
Յուրաքանչյուր թունելի վերջում միշտ կա լույս:Շարունակիր շարժվել:
Freeman (23.04.2013), Smokie (25.04.2013), StrangeLittleGirl (04.05.2013)
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Դմիտրի Գլուխովսկի - «Մետրո 2033»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Առանց գիրքը կարդալու ի՞նչ խաղ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Մի անգամ, վաղուց, Մոսկովյան մետրոն վերածվելով հսկայական ապաստանի՝ փրկեց հազարավոր կյանքեր:
4. Ո՞ր էջն եք հասել - 150
5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Վերջն ա: Բոլորին խորհուրդ կտամ կարդալ:
Sweet mother of Columbia. Why do we worship three symbols in your memory? We worship the sword, so we might avenge you. We worship the raven, so we may cover the city with eyes. We worship the coffin, because it symbolizes the weight of our failure.
Freeman (04.05.2013), Rhayader (04.05.2013), Ruby Rue (03.05.2013), Sagittarius (04.05.2013), Անվերնագիր (04.05.2013), Հայկօ (04.05.2013)
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Գրիմ եղբայրների հեքիաթները
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Կուրսերայում դասընթացի եմ գրանցվել, որի պահանջված գրականության ցանկում առաջին տեղում ա, ես էլ բան չեմ հիշում: Էդպես որոշեցի մանրից կարդալ, մինչև դասերի սկսվելը:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Էկեք չասեմ էլի: Առանձին-առանձին հեքիաթներ են, ամեն մեկը մի ձև ա սկսում:
4. Ո՞ր էջն եք հասել - 27%
5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Հեքիաթ պետք ա կարդալ, շա՜տ կարդալ: Իհարկե, որոշ բաներ ինձ շոկի մեջ են գցում, մասնավորապես էն փաստը, որ արքայազնները հենց սիրուն աղջիկ են տեսնում, միանգամից ամուսնության առաջարկ են անում, աղջիկն էլ առանց երկար-բարակ մտածելու իրա համաձայնությունը տալիս ա, բայց ամեն դեպքում հեքիաթների մեջ լիքը մշակույթ կա: Պետք ա փորձել դրանք լավ հասկանալ:
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Հրանտ Մաթևոսյան «Նանա իշխանուհու կամուրջը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Երեկ եմ նվեր ստացել, ես էլ չէի կարդացել:
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Տարիները հարմար էին թալանի. իշխանություն չկար. գավառապետին բանտարկեցին՝ տեղը նստեց դաշնակցության լիազորը. լիազորին քշեցին վրացիները, հետո եկան գերմանացիները, ապա անգլիացիները:
4. Ո՞ր էջն եք հասել - Մի քանի էջ եմ կարդացել դեռ:
5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Մի քիչ տարբեր ա, շատ արագ ա զարգանում, պատմում ա պատմություն էսպես հստակ մեկը մյուսի հետևից հերթականությամբ ու արագընթաց, Մաթևոսյանի համար մի քիչ տարբեր ա, բայց հավեսով կարդում եմ, որովհետև էսպես էլ ա հետաքրքիր, համ էլ որ գիտես՝ Մաթևոսյան ա, տեքստից դուրս լրացուցիչ աուրա ա ստեղծվում, որը ենթագիտակցությանդ վրա էլ ազդում է, թե էս ինչ լավն ա, էդ ազդված ենթագիտակցությամբ կարդում եմ:
Freeman (04.05.2013)
StrangeLittleGirl (06.05.2013)
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Հեմինգուեյ ՛՛Ֆիեստա՛՛
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա-էս պահին, էս կար ձեռքիս տակ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)-արդեն չեմ հիշում,բայց անկապ տողեր էին
4. Ո՞ր էջն եք հասել- մի 200 էջ կարդացել եմ
5. Ձեր կարծիքը մինչև հիմա- լավը չէր, Հեմինգուեյից ավելին էի սպասում![]()
Mari Sari, կարդալուց հետո մի ալարի ու մի կես ժամ նայի սա (կամ կարդա գրքի մասին. նայելն, իհարկե, ավելի հարմար ա): Լավն ա Ֆիեստան:
DIXIcarpe noctem
StrangeLittleGirl (06.05.2013), Yevuk (06.05.2013), մարիօ (05.05.2013)
Հարգելի՛ Հայկօ
Ես ինչքան էլ, որ կարդամ, կամ թեկուզ նայեմ այս գրքի մասին, սովոր չեմ սիրել մի այնպիսի գիրք, որից երբեք չեմ սովորի ոչ մի բան: Իսկ այս գրքում ես միայն տեսնում եմ մի քանի թուլամորթ տղամարդկանց կերպարներ, որոնք շնիկների պես վազում են Բրեթ անունով մի թեթևսոլիկ աղջկա հետևից, որը թքած ունի նրանց վրա, սրանից, կներեք, բայց ես ոչինչ չեմ սովորի: Բացի այդ՝ ինձ ընդհանրապես հաճելի չէր անընդհատ կարդալ քաղաքի բոլոր սրճարաններիր ու ճաշարանների անուններն ու անգիր անել ինչ-որ խմիչքների ու ուտելիքնրի անուններ, որոնք այդպես էլ քեզ ոչինչ չեն տալիս: Ու ինչքան էլ, որ այս գիրքը գլուխգործոց համարեն, ես չեմ պատրաստվում լավ արտահայտվել մի ստեղծագործության մասին, որի բոլոր կերպարները նույնն են, զուրկ իրենց անհատականությունից:
Միգուցե սխալ եմ մտածում ու պետք էր մանրուքներին նայել, առավել ևս, որ ինձ համար էլ կային հանճարեղ տողեր, միգուցե նաև լեզվի մեջ էր խնդիրը(հայերենն եմ կարդացել), բայց եթե կարող եք, համոզեք, որ սա լավ ստեղծագործություն է, ես դրանում լավ բան չտեսա, բացի առանձին ինչ-որ հանճարեղ տողերից:
Ի դեպ` ավարտն ամենաշատ դուր չեկած հատվածն էր, ամբողջ ընթացքում էլ լարվածությունը հավասարեցված էր զրոյի:![]()
Եվ ի՞նչ տպավորություն ունեսհեչ շոկեր ապրու՞մ ես: Ես մի քանի հատ շոկ եմ տարել, դրանց մասին մի օր գրելու եմ:
Իսկ ի՞նչ էիր սպասում
Կարա լեզվից էլ լինիԱմեն դեպքում, քեզ չեմ համոզելու, թե լավ գործ է, որովհետև ինքս էլ առաջին անգամ կարդալուց հետո բավական բացասական տպավորություն ստացա: Պետք էր երկրորդ անգամ կարդալ ամեն ինչ տեղը տեղին ընկալելու համար: Հեմինգուեյն ամեն մարդու բան չի, հո զոռով չի
եթե դա քեզ դուր չի էկել, էդպես էլ կարա լինի:
Իսկ վերջը, ավելի ճիշտ՝ վերջին նախադասությունն, իմ ամենա-ամենասիրած տողերից ա:
Isn't it pretty to think so?
Ուլուանա (06.05.2013)
StrangeLittleGirl (06.05.2013)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ