Քինգի Short Story-ներն եմ սկսել, Everything's Eventual հավաքածուի Autopsy Room Four-ը:
Սկսվում ա նրանով, որ մեկին տանում են դիահերձարան, հերձողները պատրաստվում են կտրրտել, իսկ ինքն իրականում չի մահացել, ամեն ինչ տեսնում ու լսում ա... բոլոր սիմպտոմները ինֆարկտի են, բայց ինքը պարզապես պարալիզացված ա, ուրիշ բանից, որի մասին բժիշկները չգիտեն:
Հասել եմ էնտեղ, որ Rolling Stones-ի դիսկը քոքել են ու փոր բացելու մկրատով հասել են վրեն: Էսօր գիշերը կիմանամ՝ ինչ ա լինելու:
Քինգ![]()
Freeman (06.05.2013), Sagittarius (12.05.2013), StrangeLittleGirl (06.05.2013), Two-Face (06.05.2013), Անվերնագիր (06.05.2013), Հայկօ (06.05.2013)
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Լյուիս Քերոլի «Հայելու միջովը»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Կուրսերայի սկսվելիք դասի համար
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Մի բան հաստատ էր: Սպիտակ կատվիկը ոչ մի կապ չուներ, սաղ սև կատվիկի մեղքն էր:
4. Ո՞ր էջն եք հասել - նոր-նոր եմ սկսել, 3%
5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Դեռ շուտ ա կարծիքի համար: Համենայնդեպս, ասում են՝ Ալիսից լավն ա ու պակաս մաթեմատիկական: Տեսնենք-տեսնենք:
William Gibson - Neuromancer, ավելի ճիշտ եռհատորը մի գրքի մեջ, ընդամենը 15 եվրո եմ վճարելբայց գերմաներեն ա, չգիտեմ ոնց տակից դուրս կգամ: Էս վերջերս cyberpank ֆիլմերը տարել են ինձ, ուզեցա կարդալ էլ, բայց դե առանց ժանրի «աստվածաշունչը» կարդալու ուրիշ գրքի ձեռ տալ չկա:
Հայկօ (12.05.2013)
1. Ի՞նչ եք կարդում հիմա- Խուլիո Կորտասար- Վիճակախաղ
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա- Ինտերնետում հատվածներ էի կարդացել, հետաքրքրեց
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը)- Մարկիզուհին դուրս եկավ ժամը հինգին,- մտածեց Կարլոս Լոպեսը:
4. Ո՞ր էջն եք հասել- 51
5. Ձեր կարծիքը մինչև հիմա- Ահագին պեղումներ եմ անում, ոնց որ ասելիքով գիրք ա հա?հլը տեսնենք: Բայց լավ թեթև ա կարդացվում
Blessed the poison which brings the end
մարիօ (20.05.2013)
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Բրամ Ստոկեր - «Դրակուլա»
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Կուրսերայի սկսվելիք դասի համարդե համ էլ իռլանդական գրականության նկատմամբ հարգանքից ելնելով
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - 3 May. Bistritz.--Left Munich at 8:35 P.M., on 1st May, arriving at Vienna early next morning; should have arrived at 6:46, but train was an hour late.
4. Ո՞ր էջն եք հասել - 6%
5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Աչքիս բավական հետաքրքիր պատմություն ա սպասվումնենց հավես ա, որ տեքստը կարդում եմ, ու Դրակուլայի մասին ստեղից-էնտեղից ունեցած տեղեկություններով լրիվ աչքիս առաջ ա գալիս: Աչքիս ես էլ եմ միանալու ակումբի վամպիրներին
![]()
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Հովհաննես Իշխանյան-՛՛ՈՒվալնյատի օրը՛՛
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Հըմ, եսիմ, ակումբի թեման տեսա կարծեմ
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Զինվորները շարահրապարակում շարք կանգնած քայլում են՝ զինվորական գրքույկները իրենց հետևից քարշ տալուվ… Արդեն հետաքրքիր է, չէ՞…
4. Ո՞ր էջն եք հասել - մի շնչով կարդացվեց, վերջացրել եմ…
5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Ընտիրություն էր, կյանքումս չէի պատկերացնի, որ այսպիսի բան կասեմ հայկական արտադրության գրքի մասին բայց ասում եմ՝ հիանալի ոճով շարադրված ու ասելիք ունեցող գիրք էր![]()
Diana99 (20.06.2013), Srtik (06.06.2013), StrangeLittleGirl (20.05.2013)
1. Ի՞նչ եք կարդում հիմա - Խաչատուր Աբովյան <<Վերք Հայաստանի>>
2. Ինչու՞ որոշեցիք կարդալ հենց դա - Այդ գիրքը հանձնարարել են ամառային արձակուրդներին կարդալու համար
3. Գիրքն ինչպե՞ս է սկսվում (առաջին նախադասությունը) - Չեմ հիշում
4. Ո՞ր էջն եք հասել -17/152
5. Ձեր կարծիքը մինչև հիմա - Չեմ կարողանում առաջ գնալ, նախ նրա պատճառով որ գրաբարով է գրված:Պատկերացրեք որ գրադարանավարուհին ինձ առաջարկեց դպրոցական մատենաշարը այդ վեպի,ասեցին չես կարա կարդաս դրա հաստը: Մի բան գիտեին
![]()
Յուրաքանչյուր թունելի վերջում միշտ կա լույս:Շարունակիր շարժվել:
Բյուր, էս վերջերս էս հարցը ահագին վերաիմաստավորել եմ ինձ համար: Ախր դպրոցում էլ չկարդան, էլ ե՞րբ: Հետո չեն կարդա, մինչդեռ բացի առաջին աշխարհաբար վեպը լինելուց գրքում ահագին կարևոր ինֆորմացիա կա ժամանակաշրջանի կենցաղի, մարդկային հարաբերությունների, ծեսերի, առաջին աշխարհաբար վեպը լինելու շնորհիվ նաև ժամանակի խոսակցական լեզվի, ընդունված արտահայտությունների, դիմելու ձևերի ու հազար ու մանրուքների մասին, որ պատմությունից բնականաբար չենք անցնում, բայց մեր պատմությունն ա, ու իմանալը լավ ա:
Էս առումով սկսել եմ Շիրվանզադեին էլ ահագին կարևորել, հատկապես Քաոսը, շատ կարևոր վեպ ա, գուցե ոչ լավագույն կատարմամբ, բայց ունենք էն, ինչ ունենք, իսկ մեր պատմությունը, մեր հասարակության պատմությունը ճանաչել պետք ա: Ես էլ դպրոցում քիմիա չէի սիրում, բայց երբեք մտքներով չի անցել դասատուներին հայհոյել, որ տենց են անում, որ էրեխեքը սկսում են քիմիական փորձեր անելուց զզվել:
Ուղղակի երևի ուսուցիչները պետք ա ճիշտ աշխատեն երեխաների հետ, կարևոր կետերի վրա ուշադրությունը հրավիրեն, էդ էլ երևի դպրոցական ծրագրերը թույլ չեն տալիս:
Դիանա ջան, կարդա էդ վեպը, բայց ոչ թե ամառային հանձնարարությունները կատարած լինելու համար, այլ գուցե փորձելով համեմատել էսօրվա հետ, էն ժամանակվա խոսացկությունները հիմիկվա, էն ժամանակվա խնդիրները՝ հիմիկվա, իրանց դարդուցավերը՝ մերինի հետ: Հիմա չկարդացիր, հետո էլ չես կարդալու, բայց եթե կարդացիր, հետո ինքդ կհասկանաս, թե ինչ լավ ա, որ կարդացել ես: Ես ինձ ստիպելով եմ կարդացել, գուցե ոչ մինչև վերջ, ու էսօր հիշում եմ մենակ էն, որ էնտեղ լիքը հետաքրքիր, կարևոր բան կար, որ հիմա չգիտեմ: Գուցե դեռ վերադառնամ էդ վեպին, բայց ինչ լավ կլիներ, որ դեռ դպրոցում իմանայի էն, ինչ նոր եմ իմանալու կամ եսիմ էլ կիմանա՞մ:
Յուրաքանչյուր թունելի վերջում միշտ կա լույս:Շարունակիր շարժվել:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ