1. Նիկոլո Մաքիավելի, Տիրակալը
2.Վաղուց էի ցանկանում կարդալ, ալարում էի, այնքան ալարեցի, մինչև քննության նյութ դարձավ, արդեն միայն ցանկանալով չէ, պարտավոր եմ կարդալ

3. Ներածությունը թռնում եմ, գրում հիմնական նյութից, որտեղ ենթավերնագիրն ավելին է ասում, քան առաջին նախադասությունը՝ Նիկոլո Մաքիավելիի ընծայագիրը նորին գերազանցություն Նիկոլո մեդիչիին:
4. 52էջ.
5. Դեռ սկիզբը կարդալուց, երբ նկարագրվում էր, թե ինչպես պիտի տիրակալը հաստատի իր իշխանությունը, ակամա զուգահեռներ էի տանում Լենինի գործողությունների ու Մաքիավելիի նկարագրի միջև, ոնց որ խելոք-խելոք Մաքիավելին ինչ ասել ա, ինքն արած լիներ

Մաքիավելին շատ մատչելի ու շատ հետաքրքիր լեզվով է գրել, շատ ժամանակակից քաղաքագիտական դասագրքեր Տիրակալի շունն էլ չեն, ընդհանրապես, քաղաքագիտությամբ հետաքրքրվող ցանկացած մարդու խորհուրդ կտամ կարդալ, թեև գրելաոճն էնպիսին է, որ անգամ որպես գեղարվեստական գիրք կարելի է դնել ու թերթել: Մի խոսքով/ժեստով/ ՝

Էջանիշներ