Հարգելի՛ Հայկօ
Ես ինչքան էլ, որ կարդամ, կամ թեկուզ նայեմ այս գրքի մասին, սովոր չեմ սիրել մի այնպիսի գիրք, որից երբեք չեմ սովորի ոչ մի բան: Իսկ այս գրքում ես միայն տեսնում եմ մի քանի թուլամորթ տղամարդկանց կերպարներ, որոնք շնիկների պես վազում են Բրեթ անունով մի թեթևսոլիկ աղջկա հետևից, որը թքած ունի նրանց վրա, սրանից, կներեք, բայց ես ոչինչ չեմ սովորի: Բացի այդ՝ ինձ ընդհանրապես հաճելի չէր անընդհատ կարդալ քաղաքի բոլոր սրճարաններիր ու ճաշարանների անուններն ու անգիր անել ինչ-որ խմիչքների ու ուտելիքնրի անուններ, որոնք այդպես էլ քեզ ոչինչ չեն տալիս: Ու ինչքան էլ, որ այս գիրքը գլուխգործոց համարեն, ես չեմ պատրաստվում լավ արտահայտվել մի ստեղծագործության մասին, որի բոլոր կերպարները նույնն են, զուրկ իրենց անհատականությունից:
Միգուցե սխալ եմ մտածում ու պետք էր մանրուքներին նայել, առավել ևս, որ ինձ համար էլ կային հանճարեղ տողեր, միգուցե նաև լեզվի մեջ էր խնդիրը(հայերենն եմ կարդացել), բայց եթե կարող եք, համոզեք, որ սա լավ ստեղծագործություն է, ես դրանում լավ բան չտեսա, բացի առանձին ինչ-որ հանճարեղ տողերից:
Ի դեպ` ավարտն ամենաշատ դուր չեկած հատվածն էր, ամբողջ ընթացքում էլ լարվածությունը հավասարեցված էր զրոյի:![]()
Էջանիշներ